Հայ-իսպանական հարաբերություններ

Հայաստանի և Իսպանիայի Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի հունվարի 27-ին։

Հայ-իսպանական հարաբերություններ
Իսպանիա և Հայաստան

Իսպանիա

Հայաստան

Կապերի ժամանակագրություն խմբագրել

  • 2003 թ. հունիսին Լուիս Բարբերա Սապատերոն նշանակվել է Հայաստանի պատվավոր հյուպատոս Վալենսիայում։
  • 2006 թ. փետրվարին Էդուարդ Խոջայանը նշանակվել է Հայաստանում Իսպանիայի Թագավորության պատվավոր հյուպատոս։
  • 2009 թ. սեպտեմբերին Խուան Անտոնիո Մարչ Պուժոլը նշանակվել է Իսպանիայի արտակարգ և լիազոր դեսպան Հայաստանում (նստավայրը Մոսկվա)։
  • 2010 թ. օգոստոսին 25-ին Իսպանիայի Թագավորությունում հիմնվել է Հայաստանի դեսպանություն։
  • 2010 թ. օգոստոսի 16-ին Խորեն Տերտերյանը նշանակվել է Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի գործերի հավատարմատար։

Այցեր խմբագրել

Իսպանիա խմբագրել

ԹվականՊաշտոնյա
2000 թ. նոյեմբերԱԳ նախարար Վարդան Օսկանյան
2010 թ. դեկտեմբերԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան

Հայաստան խմբագրել

ԹվականՊաշտոնյա
2007 թ. հունիսԱրտաքին գործերի և համագործակցության նախարար Միգել Անխել Մորատինոս
2010 թ. մարտԱրտաքին գործերի և համագործակցության նախարար Միգել Անխել Մորատինոս

Իրավապայմանագրային դաշտ խմբագրել

  • «Հայ-իսպանական համատեղ հայտարարություն դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին»
  • «Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության և Իսպանիայի Թագավորության արդարադատության նախարարության միջև համագործակցության մասին»
  • «Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Իսպանիայի Թագավորության կառավարության միջև միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների մասին»
  • «Հուշագիր Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Իսպանիայի Թագավորության արտաքին գործերի նախարարության միջև խորհրդակցությունների մասին»
  • «Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և Իսպանիայի Թագավորության կառավարության միջև Եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին»

Առևտրատնտեսական հարաբերություններ խմբագրել

Հայաստանի և Իսպանիայի միջև ապրանքաշրջանառության ծավալները (հազար ԱՄՆ դոլար).

ԹվականԱրտահանումՆերմուծում (ըստ ապրանքի ծագման երկրի)
2011 հունվար-դեկտեմբեր4565.2170084.6

Տես նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել