Կյանք ու կռիվ

ռեժիսոր Մհեր Մկրտչյանի ֆիլմը

«Կյանք ու կռիվ», ռեժիսոր Մհեր Մկրտչյանի 2016 թվականին նկարահանած մարդկային արժեքների, ընկերության, սիրո և հայրենասիրության մասին ֆիլմը՝ նվիրված Արցախի հերոսներին և ՀՀ անկախության 25-ամյակին։

Կյանք ու կռիվ
Կյանք ու կռիվ
Երկիր Հայաստան
Ժանրդրամա, պատմական ֆիլմ և մելոդրամա
ԹեմաԱրցախյան ազատամարտ
Թվական2016
Լեզուհայերեն
ՌեժիսորՄհեր Մկրտչյան
Սցենարի հեղինակՄհեր Մկրտչյան
ԴերակատարներՍամվել Թադևոսյան
Անի Խաչիկյան
Հայկ Մարգարյան
Սամվել Թոփալյան
Հայկ Պետրոսյան
Էլեն Սարգսյան
Ռուդիկ Մարտիրոսյան
ԿինոընկերությունSharm Pictures
Տևողություն110 րոպե[1]
IMDbID 5674554
ԿինոՊոիսկID 976458
Թրեյլեր«Կյանք ու կռիվ»

Սյուժե խմբագրել

Ֆիլմը պատմում է 4 ընկերների, որոնց ընկերությունը սկսվել է դեռևս դպրոցական տարիներից, և նրանց 2 քույրերի մասին։ Դեպքերը զարգանում են 1990-1992 թվականներին։ Ֆիլմում ներկայացված է, թե այդ տարիներին ինչպես են դասավորվել չորս ընկերների և նրանց երկու քույրերի ճակատագրերը։ Ֆիլմի 25-ամյա հերոսները, որոնց ընկերությունը ծնվել է դպրոցական տարիներից, ունեցել են տարբեր ճակատագրեր, բայց բոլորի պատմությունը մեկն է՝ Արցախյան պատերազմը[2][3]։
Արմենը թարգմանիչ է՝ կադրային զինծառայողի որդի։ Տիգրանը մաթեմատիկայի ուսուցիչ է և դասավանդում է գյուղական դպրոցում՝ բանակում ծառայելուց խուսափելու համար։ Էդուարդը նկարիչ է։ Նրա ընտանիքը տեղափոխվում է ԱՄՆ։ Լևոնը վիրաբույժ է և արդեն երկար տարիներ ապրում է Մոսկվայում, որտեղ նրա հայրը կլինիկա է ղեկավարում։ Ընկերները սիրահարված են Աննային՝ Արմենի քրոջը։ Եվ, որպեսզի ամեն բան ազնվորեն լինի, պայմանավորվում են, որ աղջկա սիրտը գրավելու համար երեքից յուրաքանչյուրն ունի ընդամենը երեք ամիս։ Ոչ մեկը մյուսին խանգարելու իրավունք չունի։
Պատերազմի ժամանակ տեղի է ունենում տխուր իրադարձություն։ Գնդապետ Տեր-Զաքարյանի (Արմենի հայրը) անփույթ սխալի հետևանքով բազմաթիվ անմեղ մարդիկ են զոհվում, որից հետո նա մեղքի զգացումից տանջվելով կյանքին վերջ է տալիս։ Արմենը կամավոր մեկնում է պատերազմ։ Լևոնի ուշադրությամբ ու հոգատարությամբ շրջապատված Աննան մեկնում է Մոսկվա, ուր և շուտով ամուսնանում է նրա հետ։ Տիգրանը մնում է մենակ՝ առանց սիրած աղջկա, և նրան այլևս անիմաստ է թվում գյուղական ուսուցչի կերպարը։ Եվ նա ընկերոջ ետևից մեկնում է ռազմաճակատ՝ Երևանում թողնելով հարազատներին (խիստ ու բազմակողմանի զարգացած պապին և խուլ ու համր քրոջը՝ Սոֆիին)։ Երիտասարդ տղաները դեռևս չեն գիտակցում, որ 25 տարի անց հենց իրենց սերունդն է նույնացվելու անկախ Հայաստանի առաջին քայլերի հետ՝ իրենց բոլոր սխալներով, հավատով և ռոմանտիզմով հանդերձ։
Միախառնվում են թեթև հումորը և պատերազմական շրջանի ճակատագրերի ողբերգությունը։ Մի անգամ Տիգրանը նկատում է, թե ինչպես է հատուկ նշանակության ջոկատի սպաներից մեկը՝ Արմանը, մարտից առաջ սովորում խուլ ու համրերի՝ ժեստերի լեզուն։ Նա սովորում է այդ լեզուն, որպեսզի կարողանա շփվել այն աղջկա հետ ում սիրահարվել է։ Տիգրանը հասկանում է, որ խոսքը վերաբերում է իր քրոջը՝ Սոֆիին։ «Եթե մարտից առաջ քո մեջ ուժ ես գտնում սովորելու այդ լեզուն,- ասում է Տիգրանն Արմանին, - ապա աշխատիր չզոհվել»։ Ճակատամարտերից մեկի ժամանակ Տիգրանը հանդիպում է Արմենին, որին ամբողջ ժամանակ փնտրում էր։
Քաղաքի սովորական տղան դառնում է հերոս՝ պատերազմի հերոս, նաև՝ ֆիլմի հերոս։ Հերոս, որին հանդիսատեսը հասցնում է սիրել ու ապրումներ ունենալ նրա համար։

Ֆիլմի մասին խմբագրել

Ֆիլմում օգտագործվել են վավերագրական կադրեր Շուշիի ազատագրումից։ Պատերազմական տեսարաններին իրական շունչ փոխանցելու համար կիրառվել են իրական զինտեխնիկա, պայթուցիկներ, ուղղաթիռներ ու այլ զինամթերք։ Նկարահանումները տեղի են ունեցել Երևանում, Գորիսում, Արցախում, Իջևանում և այլ վայրերում[4][5]։

Դերերում խմբագրել

ԴերակատարԿերպար
Սամվել ԹադևոսյանՏիգրան
Անի ԽաչիկյանԱննա
Հայկ ՄարգարյանԱրմեն
Սամվել ԹոփալյանԱրման
Հայկ ՊետրոսյանԼևոն
Էլեն ՍարգսյանՍոֆի
Ռուդիկ ՄարտիրոսյանԷդուարդ
Դավիթ ՀակոբյանՊապ
Նանոր ՊետրոսյանՍալբի
Գեորգի ՀովակիմյանՍուրեն
Վարդան ՊետրոսյանԱլեքսանյան
Նելլի ԽերանյանԿլարա
Արսեն ԳրիգորյանՎարդան
Քաջիկ ՀարությունյանԱշոտիչ
Գեորգի ԹերջենյանԱյազ
Հայկ ԿլեկչյանԹոֆիկ
Արմեն ՀամբարձումյանՎիրաբույժ
Տիգրան ՄնացականյանՍաֆարյան
Հրաչյա ՆերսիսյանԱշոտ
Գուրգեն ՍարգսյանՌուբեն
Սուրեն ԱռուստամյանՎրեժ
Վահե ԶիրոյանՖելո
Էդմոնդ ՊողոսյանՏեր-Զաքարյան
Սամսոն ՍտեփանյանԳնել
Սամվել ԽաչատրյանՓոխգնդապետ
Ամիրան ԳալստյանԾերունի
Տաթև ՀովակիմյանՏաթև

Նկարահանող խումբ խմբագրել

Մրցանակներ խմբագրել

  • «Տարվա լավագույն ֆիլմ», Pan Armenian Entertainment Awards, 2016

Քննադատություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Internet Movie Database — 1990.
  2. Mediamax. ««Կյանք ու կռիվ» ֆիլմի պրեմիերան՝ հետաքրքիր դրվագներով և հայտնի հյուրերով». bravo.am. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 12-ին.
  3. Sargssyan, Suren. ««Կյանք ու կռիվ» ֆիլմի հաղթարշավի ու ապագա պլանների մասին». orer.am. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 12-ին.
  4. «Նոր հայկական ֆիլմ «Կյանք ու կռիվ». 10-ից 8 կամ կինոռևյու` со слезами на глазах». newmag. 2016 թ․ սեպտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 12-ին.
  5. ««Կռիվ և կյանք»...նոր ֆիլմ՝ նվիրված Ղարաբաղյան պատերազմին». asekose.am. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել