Կարիբյան ավազան

Կարիբյան կղզիներ կամ Վեստ Ինդիա (անգլ.՝ Caribbean Islands, հոլ.՝ Caribische eilanden), Կարիբյան կղզիների պատմական անվանումը, որը ներառում է Բահամյան կղզիները, Մեքսիկական ծոցի հարակից կղզիները, որոնք գտնվում են Ատլանտյան օվկիանոսում[1]։

Կարիբյան ավազան
Տեսակտարածաշրջան և կղզեխումբ
ՄայրցամաքԿենտրոնական Ամերիկա
Ամենաբարձր կետPico Duarte?
Կազմված էԱնտիլյան կղզիներ, Բահամյան Կղզիներ, US Caribbean?, Commonwealth Caribbean?, Դոմինիկա, Դոմինիկյան Հանրապետություն, British Caribbean?, Անգիլիա, Կուբա, Մոնտսերատ, Սեն Մարտեն, Սինտ Մաարտեն, Բարբադոս, Տրինիդադ և Տոբագո, Թերքս և Քայքոս կղզիներ, Սինտ Էվստատիուս, Archipelago of San Andrés, Providencia and Santa Catalina?, Սենթ Վինսենթ և Գրենադիններ, Սենթ Լյուսիա, Սենթ Քիթս և Նևիս, Սուրբ Բարդուղիմեոսի կղզի, Սաբա կղզի, Պուերտո Ռիկո, Nueva Esparta?, Նավասա կղզի, ԱՄՆ արտաքին փոքր կղզիներ, Մարտինիկա, Ճամայկա, Հայիթի, Գվադելուպա, Գրենադա, Վենեսուելայի դաշնային տիրույթներ, Կյուրասաո, Կայմանյան կղզիներ, Բրիտանական Վիրջինյան կղզիներ և Բոնեյրե
Մասն էԿենտրոնական Ամերիկա և Latin America and the Caribbean?
Ջրլիցի ափինԿարիբյան ծով
Քարտեզ
Քարտեզ

Համարվում է Օստ Ինդիայի հակադրությունը, որը գտնվում է Արևելյան Ասիայում։ Կարիբյան կղզիները շատ հաճախ նաև անվանում են Վեստ Ինդիա։ Ոմանք կարծում են, որ առավել ճիշտ է անվանել «Վեստ Ինդիա», քանի որ այն ներառում է նախկին իսպանական, պորտուգալական և դանիական Վեստ Ինդիան։

Սակայն այս տարածաշրջանը կոչվում է Կարիբյան կղզիներ կամ Կարիբյան ավազան, քանի որ տարածաշրջանի պետությունների բոլորի ափերը ողողում են Կարիբյան ծովի ջրերը։

Աշխարհագրություն խմբագրել

Կարիբյան կղզիները գտնվում են Հարավային և Հյուսիսային Ամերիկաների միջև՝ հյուսիսային լայնության 10° և 26° աստիճանների և արևմտյան երկայնության 59°-85° աստիճանները՝ Օրինոկոյի գետաբերանից մինչև Ֆլորիդա և Յուկատան թերակղզիները։

Այն կազմված է մի քանի մեծ ու փոքր խմբերի կղզիներից, մասնավորապես մեծ և փոքր Անտիլյան և Բահամյան կղզիներից, ինչպես նաև որոշ ափամերձ մայրցամաքային կղզիներից։

Կղզիների մակերեսները միասին կազմում են 244 890 կմ²։ Կարիբյան բոլոր կղզիները բարձր են ծովի մակարդակից և այդ բարձրությունը հասնում է մինչև 3087 մետր։ Տարածաշրջանի ամենաբարձրադիր, լեռնային հատվածը գտնվում է Հայիթիի տարածքում։

Ամենաբարձր լեռնագագաթը Դուարտե լեռն է, որի բարձրությունը հասնում է 3087 մետր։ Կուբայի ամենաբարձր կետը ունի 2375, իսկ Ճամայկայինը 2341 մետր բարձրությունը՝ ծովի մակարդակից։ Արևելյան ափին գտնվող փոքր կղզիների տարածքում գերակշռում են հիմնականում տափաստանները։ Կան նաև մի շարք նավահանգստային քաղաքներ։

Կղզիների մեծ մասը ունեն հրաբխային ծագում։

Բոլոր կողմերից կղզեախումբը ընկղմված է Ատլանտյան օվկիանոսի ջրերի մեջ։ Կղզիների ափերը ողողում են Կարիբյան ծովի ջրերը։ Շատ են հանդիպում հրաբխային ճայթքումները։

Խոշոր կղզիներ խմբագրել

ԿղզիՏարածք,
կմ²
Բնակչություն,
մարդ (2009)
Բնակչության խտություն,
մարդ/կմ²
Երկիր
Կուբա110 86011 242 621101,41 Կուբա
Հայիթի76 48019 890 000260,07 Դոմինիկյան Հանրապետություն և Հայիթի
Ճամայկա10 9912 735 520248,89 Ճամայկա
Կայմանյան կղզիներ26454 878207,87 Կայմանյան կղզիներ (Մեծ Բրիտանիա)
Պուերտո Ռիկա91043 994 259438,74 Պուերտո Ռիկո (ԱՄՆ)
Ընդհանուր207 43537 862 400182,53

Փոքր և միջին չափերի կղզիներ խմբագրել

Բրիտանական Վիրջինյան կղզիներ
Սաբա կղզին, Նիդերլանդական Անտիլներ
Մարտինկա
Սան Անդրես
Պարողներ Կյուրասաո կղզում
Ծովախորշ Մարգարիտա կղզում
Նևիս կղզին
ԿղզիՏարածք,
կմ²
Բնակչություն,
մարդ (2009)
Բնակչության խտություն,
մարդ/կմ²
Երկիր
Աբակո1681,016 6929,93Բահամյան կղզիներ
Անդրոս5957,07 3861,24Բահամյան կղզիներ
Անգիլիա96,014 436150,38Մեծ Բրիտանիա
Անեգադա38,02005,26Մեծ Բրիտանիա
Անտիգուա281,067 000238,43Անտիգուա և Բարբուդա
Արուբա180,0106 050589,17Նիդերլանդներ
Բարբադոս430,0284 589661,83Բարբադոս
Բարբուդա161,01 5009,32Անտիգուա և Բարբուդա
Բաս Թեր848,0186 000219,34Ֆրանսիա
Բեկիա18,05 000277,78Սենտ Վինսենթ և Գրենադիններ
Մեծ Բահամա1373,051 75637,70Բահամյան կղզիներ
Բոնեիր288,013 38946,49Նիդերլանդներ
Կանուան13,02 000153,85Սենտ Վինսենթ և Գրենադիններ
Վյորջին Գորդա21,01 10052,38Մեծ Բրիտանիա
Գրանդ Թեր589,0197 000334,47Ֆրանսիա
Դոմինիկա746,072 51497,20Դոմինիկա
Գրենադա310,080 000258,06Գրենադա
Ինագուա1671,09110,55Բահամյան կղզիներ
Յոսթ վան Դեյք8,026032,5Մեծ Բրիտանիա
Կարիակու34,06 000176,47Գրենադա
Կոչե61,08 242135,11Վենեսուելա
Կյուրասաո444,0142 180320,23Նիդերլանդներ
Լա Դեզիրադ21,11 59175,40Ֆրանսիա
Մարգարիտա կղզի956,8436 900456,63Վենեսուելա
Մարի Հալանթ158,013 47085,25Ֆրանսիա
Մարտինկա1128,0397 730352,60Ֆրանսիա
Մերո4,030075,00Սենտ Վինսենթ և Գրենադիններ
Մոնթսերատ102,06 40962,83Մեծ Բրիտանիա
Մյուստիկ5,750087,72Սենտ Վինսենթ և Գրենադիններ
Նևիս93,011 500123,66Սենտ Վինսենթ և Գրենադիններ
Նյու Պրովիդենս207,0248 9481202,65Բահամյան կղզիներ
Օրչիլա40,01002,5Վենեսուելա
Պտի Մարտինկա2,4900375,00Գրենադա
Սաբա13,01 737133,62Նիդերլանդներ
Սանտա Կրուս213,053 234249,92ԱՄՆ
Սեմժն Բարտելեմի21,08 255393,10Ֆրանսիա
Սենտ Վինսենթ346,0117 000338,15Սենտ Վինսենթ և Գրենադիններ
Սենթ Ջոն50,84 19782,62ԱՄՆ
Սենթ Քիթս169,039 000230,77Սենթ Քիթս և Նևիս
Սենթ Լյուսիա619,2172 884279,21Սենթ Լյուսիա
Սեն Մարտեն91,968 382744,09Նիդերլանդներ/Ֆրանսիա
Սենթ Թոմաս80,951 181632,65ԱՄՆ
Սինթ Էստուաս21,02 886137,43Նիդերլանդներ
Տոբագո300,054 084180,28Տրինիդադ և Տոբագո
Տորտոլա55,714 000251,35Մեծ Բրիտանիա
Տրինիդադ4821,01 250 000259,28Տրինիդադ և Տոբագո
Յունիան8,05 000625,00Սենտ Վինսենթ և Գրենադիններ

Բուսական և կենդանական աշխարհ խմբագրել

Կուբայական կրիա

Կղզին ծածկված է փարթամ ամերիկյան բուսականությամբ։ Հարթավայրային հատվածներում աճում են հիմնականում արևադարձային կլիմային բնորոշ բույսեր, իսկ լեռնային հատվածներում՝ եվրոպական պտղատու ծառեր։

Խոշոր կղզիներում հսկայական տարածքներ են զբաղեցնում ընդարձակ մարգագետինները։ Հիմնականում աճեցվում է բանջարեղենի մեծ տեսականի, այդ թվում նաև սննդի վերամշակման արդյունաբերական մշակաբույսեր։

Ճամայկայի վայրի անտառներում աճում է վանիլ, իսկ Կուբայում և Բահամյան կղզիներում՝ պերճածաղիկ։ Բազմաթիվ կղզիներում աճում են կակաո, ծխախոտ և բամբակ։

Ջամայկայում աճեցվում է նաև մշակաբույսեր, ինչպիսիք են օրինակ՝ եգիպտացորենը, ցորենը և այլն։ Կարիբյան ավազանի պետությունները համաշխարհային շուկա են արտահանում շաքար և սուրճ։

Մինչև Կարիբյան երկրներում եվրոպացիների (իսպանացիներ, հոլանդացիներ) նվաճումները, այստեղ տարածված էին տարբեր տեսակի վայրի կենդանիներ, որոնք ոչնչացվեցին եվրոպացիների կողմից։

Կարիբյան երկրներում ապրում են մի քանի տեսակի կապիկներ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ал. Громыко Великобритания эпоха реформ, М., 2007

Գրականություն խմբագրել

  • В. В. Пименов, В. Г. Стельмах. Этнические процессы в странах Карибского моря.
  • При написании этой статьи использовался материал из Энциклопедического словаря Брокгауза и Ефрона (1890—1907).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարիբյան ավազան» հոդվածին։