ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 2003

ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի յոթերորդ խաղարկությունը համատեղ կազմակերպեցին Միացյալ Նահանգները և Մեքսիկան։ Հանդիպումները անցկացվեցին 1993 թ. հուլիսի 10-ից մինչև 25-ը ԱՄՆ-ի Բոստոն ու Մայամի քաղաքներում և Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում։ Ըստ մրցաշարի ձևաչափի՝ երեքական հավաքականներից կազմված չորս խմբերում առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերը պայքարը շարունակում էին փլեյ-օֆֆում, որը սկսվում էր քառորդ եզրափակիչներից։ Անց էր կացվելու նաև հանդիպում երրորդ տեղի համար։ Մրցաշարի հաղթողն ստանում էր 2005 թ. կոնֆեդերացիաների գավաթին մասնակցելու իրավունք։ Այս անգամ մրցաշարին հրավիրվեցին երկու հյուր-թիմեր, որոնք էին Բրազիլիան[1] և Կոլումբիան։

ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթ 2003
CONCACAF Gold Cup 2003
Copa de Oro de la CONCACAF 2003
Մրցաշրջանի մանրամասներ
Անցկացման վայրՄիացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ
Մեքսիկա Մեքսիկա
      Քաղաքներ3
      Մարզադաշտեր3
Մրցաշրջանի ժամկետհուլիսի 12հուլիսի 27
Մասնակիցներ12 (2 կոնֆեդերացիաներից)
Մրցանակային տեղեր
Ոսկե մեդալ ՉեմպիոնՄեքսիկա Մեքսիկա
Արծաթե մեդալ ՓոխչեմպիոնԲրազիլիա Բրազիլիա
Բրոնզե մեդալ Երրորդ տեղՄիացյալ Նահանգներ Միացյալ Նահանգներ
Մրցաշրջանի վիճակագրություն
Հաճախությունը460 500  (23 025 խաղում)
Խաղեր20
Խփված գոլեր50  (2.5 գոլ խաղում)
Ռմբարկու(ներ)Կոստա Ռիկա Վալտեր Սենտենո
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Լենդոն Դոնովան  (4 գոլ)
Լավագույն խաղացողՄեքսիկա Խեսուս Արելյանո
2002        2005

Որակավորում խմբագրել

Մասնակիցներ խմբագրել

ՀավաքականՄասնակցություններըՈրակավորման ճանապարհը
Հյուսիսամերիկյան զոնա
 Միացյալ Նահանգներ9-րդկազմակերպիչ երկիր
 Մեքսիկա15-րդկազմակերպիչ երկիր
 Կանադա9-րդավտոմատ կերպով
Կենտրոնամերիկյան զոնա
 Կոստա Ռիկա12-րդ2003 թ. կենտրոնամերիկյան գավաթի հաղթող
 Գվատեմալա14-րդ2003 թ. կենտրոնամերիկյան գավաթում 2-րդ տեղ
 Սալվադոր10-րդ2003 թ. կենտրոնամերիկյան գավաթում 3-րդ տեղ
 Հոնդուրաս12-րդընտրական անցումային մրցաշարի հաղթող
Կարիբյան զոնա
 Ճամայկա7-րդկարիբյան զոնայի ընտրական A խմբի հաղթող
 Կուբա5-րդկարիբյան զոնայի ընտրական B խմբի հաղթող
 Մարտինիկա3-րդընտրական անցումային մրցաշարում 2-րդ տեղ
ԿՈՆՄԵԲՈԼ
 Բրազիլիա3-րդհրավեր ԿՈՆԿԱԿԱՖ-ի կողմից
 Կոլումբիա2-րդհրավեր ԿՈՆԿԱԿԱՖ-ի կողմից

Մրցավայրեր խմբագրել

Մեխիկո
 Մեքսիկա
Բոստոն
 Միացյալ Նահանգներ
Մայամի
 Միացյալ Նահանգներ
Ացտեկա մարզադաշտՋիլեթ մարզադաշտՕրանժ Բոուլ մարզադաշտ
իսպ.՝ Estadio Aztecaանգլ.՝ Gillette Stadiumանգլ.՝ Orange Bowl
105 000 նստատեղ68 000 նստատեղ74 000 նստատեղ

Մրցաշարի ընթացքը խմբագրել

Խմբային փուլ խմբագրել

A խմբում ընդգրկված էին բավականին ուժեղ երեք հավաքականներ՝ Մեքսիկան, Բրազիլիան[1] և Հոնդուրասը։ Բրազիլացիների նկատմամբ տարած 1:0 հաշվով հաղթանակը և հոնդուրասցիների հետ գրանցված գոլազուրկ ոչ ոքին մեքսիկացիներին բերեցին խմբում առաջին տեղը։ Փլեյ-օֆֆի մյուս ուղեգիրը նվաճեց Բրազիլիան՝ Հոնդուրասի հավաքականի նկատմամբ առավելության հասնելով 2:1 հաշվով։

B խմբում առաջին տեղը գրավեց մրցաշարին հրավիրված Կոլումբիայի հավաքականը՝ 1:0 հաշվով հաղթելով Ճամայկային և 1:1 հաշվով ոչ ոքի խաղալով Գվատեմալայի հետ։ Քառորդ եզրափակչի մյուս ուղեգիրը նվաճեցին ճամայկացիները՝ 2:0 հաշվով առավելության հասնելով գվատեմալացիների նկատմամբ։

C խմբում վստահորեն հաղթեց ու փլեյ-օֆֆի ուղեգիր ձեռք բերեց Միացյալ Նահանգների ազգային թիմը։ Խմբում երկրորդ տեղը զբաղեցրեց Սալվադորի հավաքականը՝ նվազագույն՝ 1:0 հաշվով պարտության մատնելով Մարտինիկայի հավաքականին։

D խմբում ընդգրկված Կոստա Ռիկայի, Կուբայի և Կանադայի հավաքականները վաստակեցին 3-ական միավոր՝ տանելով մեկական հաղթանակ և կրելով մեկական պարտություն։ Խփած և բաց թողած գոլերի տարբերության ավելի լավ ցուցանիշների շնորհիվ քառորդ եզրափակիչ դուրս եկան կոստառիկացիներն ու կուբացիները։

Փլեյ-օֆֆ խմբագրել

Քառերդ եզրափակչի բոլոր հանդիպումներն անցկացան թիմերից մեկի բացահայտ առավելությամբ։ Նախ, Միացյալ Նահանգների հավաքականը 5:0 հաշվով ջախջախեց Կուբային։ Այնուհետև Կոստա Ռիկայի հավաքականը ջախջախիչ պարտության մատնեց Սալվադորի հավաքականին 5:2 հաշվով։ Բրազիլիային համեմատաբար լուրջ դիմադրություն ցույց տվեց Կոլումբիան, այնուամենայնիվ բրազիլացիներն առավելության հասան 2:0 հաշվով։ Քառերդ եզրափակչում ևս մեկ խոշոր հաղթանակ հեղինակեց Մեքսիկայի ազգային թիմը՝ 5:0 հաշվով հաղթելով Ճամայկային։

Կիսաեզրափակչի առաջին զույգը կազմեցին Միացյալ Նահանգների և Բրազիլիայի հավաքականները. սա այս հավաքականների երրորդ դիմակայությունն էր ոսկե գավաթի խաղարկությունների կիսաեզրափակիչներում, ընդ որում մինչ այդ թիմերից յուրաքանչյուրը տարել էր մեկական հաղթանակ։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով, իսկ լրացուցիչ ժամանակում խփած ոսկե գոլի շնորհիվ բրազիլացիները նվաճեցին եզրափակչի ուղեգիր։ Կիսաեզրափակչի մյուս դիմակայության արդյունքում Մեքսիկան 2:0 հաշվով հաղթանակ տարավ Կոստա Ռիկայի նկատմամբ։ Կիսաեզրափակչում պարտված Միացյալ Նահանգների և Կոստա Ռիկայի ազգային թիմերն անցկացրեցին հանդիպում երրորդ տեղի համար, որտեղ ամերիկացիները կարողացան առավելության հասնել 3:2 հաշվով։

ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խաղարկություններում երկրորդ անգամ եզրափակչում հանդիպեցին Մեքսիկայի և Բրազիլիայի հավաքականները։ Հանդիպումն անցկացավ լարված պայքարում և լրացուցիչ ժամանակում խփած ոսկե գոլի շնորհիվ ավարտվեց 1:0 հաշվով հօգուտ մեքսիկացիների։ Այսպիսով, այս հաղթանակը Մեքսիկային բերեց Հյուսիսային ու Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի մայրցամաքային չեմպիոնի յոթերորդ տիտղոսը և մեքսիկական ֆուտբոլի պատմության մեջ չորրորդ «ոսկե գավաթը»։ Մեքսիկացիներն ստացան նաև 2005 թ. կոնֆեդերացիաների գավաթում ԿՈՆԿԱԿԱՖ-ը ներկայացնելու իրավունք։

Հանդիպումներ խմբագրել

Խմբային փուլ խմբագրել

Խումբ A խմբագրել

ՏեղՀավաքականԽՀՈՊԽԳԲԳԳՏՄ
1  Մեքսիկա211010+14
2  Բրազիլիա21012203
3  Հոնդուրաս201112-11

Հանդիպումների արդյունքները


13 հուլիսի
12:00 UTC-5
Մեքսիկա  1 : 0  ԲրազիլիաԱցտեկա մարզադաշտ, Մեխիկո
Հանդիսական՝ 75 000
Մրցավար՝ Ռոդոլֆո Սիբրիան
Խարեդ Բորխետի  70'Հղում

15 հուլիսի
21:00 UTC-5
Բրազիլիա  2 : 1  ՀոնդուրասԱցտեկա մարզադաշտ, Մեխիկո
Հանդիսական՝ 3 000
Մրցավար՝ Մաուրիսիո Նավարո
Մայկոն  16'
Դիեգո  84'
ՀղումԽուլիո Սեսար դե Լեոն  90'

17 հուլիսի
21:00 UTC-5
Հոնդուրաս  0 : 0  ՄեքսիկաԱցտեկա մարզադաշտ, Մեխիկո
Հանդիսական՝ 20 000
Մրցավար՝ Ալֆարո Ների
Հղում

Խումբ B խմբագրել

ՏեղՀավաքականԽՀՈՊԽԳԲԳԳՏՄ
1  Կոլումբիա211021+14
2  Ճամայկա210121+13
3  Գվատեմալա201113-21

Հանդիպումների արդյունքները


13 հուլիսի
15:00 UTC-4
Ճամայկա  0 : 1  ԿոլումբիաՕրանժ Բոուլ մարզադաշտ, Մայամի
Հանդիսական՝ 15 423
Մրցավար՝ Քևին Ստոտ
ՀղումԽայրո Պատինյո  42'

15 հուլիսի
20:00 UTC-4
Գվատեմալա  0 : 2  ՃամայկաՕրանժ Բոուլ մարզադաշտ, Մայամի
Հանդիսական՝ 10 323
Մրցավար՝ Խոսե Բենինյո Պինեդա
ՀղումՕնանդի Լոու  30'
Էնդի Վիլյամս  72' (11մ)

17 հուլիսի
20:00 UTC-4
Կոլումբիա  1 : 1  ԳվատեմալաՕրանժ Բոուլ մարզադաշտ, Մայամի
Հանդիսական՝ 11 233
Մրցավար՝ Գրևին Պորաս
Մաուրիսիո Մոլինա  79'ՀղումԿառլոս Ռուիս  21' (11մ)

Խումբ C խմբագրել

ՏեղՀավաքականԽՀՈՊԽԳԲԳԳՏՄ
1  Միացյալ Նահանգներ220040+46
2  Սալվադոր210112-13
3  Մարտինիկա200203-30

Հանդիպումների արդյունքները


12 հուլիսի
18:30 UTC-4
Միացյալ Նահանգներ  2 : 0  ՍալվադորՋիլեթ մարզադաշտ, Բոստոն
Հանդիսական՝ 33 652
Մրցավար՝ Ֆելիպե Ռամոս
Էդի Լյուիս  28'
Բրայան ՄաքԲրայդ  76'
Հղում

14 հուլիսի
20:30 UTC-4
Մարտինիկա  0 : 2  Միացյալ ՆահանգներՋիլեթ մարզադաշտ, Բոստոն
Հանդիսական՝ 8 780
Մրցավար՝ Ռոբերտո Մորենո
ՀղումԲրայան ՄաքԲրայդ  39'43'

16 հուլիսի
21:00 UTC-4
Սալվադոր  1 : 0  ՄարտինիկաՋիլեթ մարզադաշտ, Բոստոն
Հանդիսական՝ 10 361
Մրցավար՝ Կառլոս Բատրես
Մարվին Գոնսալես  76'Հղում

Խումբ D խմբագրել

ՏեղՀավաքականԽՀՈՊԽԳԲԳԳՏՄ
1  Կոստա Ռիկա210131+23
2  Կուբա210123-13
3  Կանադա210112-13

Հանդիպումների արդյունքները


12 հուլիսի
13:00 UTC-4
Կանադա  1 : 0  Կոստա ՌիկաՋիլեթ մարզադաշտ, Բոստոն
Հանդիսական՝ 33 652
Մրցավար՝ Ռիչարդ Փայփեր
Փոլ Սթալթերի  59'Հղում

14 հուլիսի
18:30 UTC-4
Կուբա  2 : 0  ԿանադաՋիլեթ մարզադաշտ, Բոստոն
Հանդիսական՝ 8 780
Մրցավար՝ Փիթեր Պրենդերգաստ
Լեստեր Մորե  15'46'Հղում

16 հուլիսի
16:30 UTC-4
Կոստա Ռիկա  3 : 0  ԿուբաՋիլեթ մարզադաշտ, Բոստոն
Հանդիսական՝ 10 361
Մրցավար՝ Ֆելիպե Ռամոս
Վալտեր Սենտենո  45+1'
Ստիվեն Բրայս  72'
Էրիկ Սկոտ  77'
Հղում

Փլեյ-օֆֆ խմբագրել

Քառորդ եզրափակիչԿիսաեզրափակիչԵզրափակիչ
          
20 հուլիսի - Մեխիկո    
   Մեքսիկա 5
24 հուլիսի - Մեխիկո
   Ճամայկա 0 
   Մեքսիկա 2
19 հուլիսիԲոստոն
    Կոստա Ռիկա 0 
   Կոստա Ռիկա 5
27 հուլիսիՄեխիկո (ԼԺՀ)
   Սալվադոր 2 
   Մեքսիկա 1
19 հուլիսիՄայամի
    Բրազիլիա 0
   Կոլումբիա 0
23 հուլիսի - Մայամի (ԼԺՀ)
   Բրազիլիա 2 
   Բրազիլիա 2Հանդիպում 3-րդ տեղի համար
19 հուլիսի - Բոստոն26 հուլիսիՄայամի
    Միացյալ Նահանգներ 1 
   Միացյալ Նահանգներ 5   Կոստա Ռիկա 2
   Կուբա 0    Միացյալ Նահանգներ 3

Քառորդ եզրափակիչ հանդիպումներ խմբագրել


19 հուլիսի
15:00 UTC-4
Միացյալ Նահանգներ  5 : 0  ԿուբաՋիլեթ մարզադաշտ, Բոստոն
Հանդիսական՝ 15 627
Մրցավար՝ Փիթեր Պրենդերգաստ
Լենդոն Դոնովան  22'25'55'76'
Սթիվ Ռալստոն  42'
Հղում

19 հուլիսի
18:00 UTC-4
Կոստա Ռիկա  5 : 2  ՍալվադորՋիլեթ մարզադաշտ, Բոստոն
Հանդիսական՝ 15 627
Մրցավար՝ Ֆելիպե Ռամոս
Էրիկ Սկոտ  11'
Վալտեր Սենտենո  45+2'68' (11մ)90+3' (11մ)
Ստիվեն Բրայս  71'
ՀղումԽիլբերտո Մուրգաս  34' (11մ)
Ալֆրեդո Պաչեկո  53'

19 հուլիսի
20:00 UTC-4
Կոլումբիա  0 : 2  ԲրազիլիաՕրանժ Բոուլ մարզադաշտ, Մայամի
Հանդիսական՝ 23 425
Մրցավար՝ Քևին Ստոտ
ՀղումԿակա  42'67'

20 հուլիսի
12:00 UTC-5
Մեքսիկա  5 : 0  ՃամայկաԱցտեկա մարզադաշտ, Մեխիկո
Հանդիսական՝ 10 000
Մրցավար՝ Մաուրիսիո Նավարո
Օմար Բրավո  37'
Ռաֆաել Գարսիա  40'
Դանիել Օսորնո  54'
Խարեդ Բորխետի  61'
Խուան Պաբլո Ռոդրիգես  82'
Հղում

Կիսաեզրափակիչ հանդիպումներ խմբագրել


23 հուլիսի
20:00 UTC-4
Բրազիլիա  2 : 1 ԼԺՀ (1:1)  Միացյալ ՆահանգներՕրանժ Բոուլ մարզադաշտ, Մայամի
Հանդիսական՝ 35 211
Մրցավար՝ Կառլոս Բատրես
Կակա  90'
Դիեգո  100'  (11մ)
ՀղումԿառլոս Բոկանեգրա  62'

24 հուլիսի
21:00 UTC-5
Մեքսիկա  2 : 0  Կոստա ՌիկաԱցտեկա մարզադաշտ, Մեխիկո
Հանդիսական՝ 35 000
Մրցավար՝ Ալֆարո Ների
Ռաֆաել Մարկես  19'
Խարեդ Բորխետի  28'
Հղում

Հանդիպում 3-րդ տեղի համար խմբագրել


26 հուլիսի
20:00 UTC-4
Կոստա Ռիկա  2 : 3  Միացյալ ՆահանգներՕրանժ Բոուլ մարզադաշտ, Մայամի
Հանդիսական՝ 5 093
Մրցավար՝ Ռիչարդ Փայփեր
Ռոլանդո Ֆոնսեկա  24'39'ՀղումԿառլոս Բոկանեգրա  29'
Էռնի Ստյուարտ  56'
Բոբի Քոնվի  67'

Եզրափակիչ խմբագրել


27 հուլիսի
12:00 UTC-5
Մեքսիկա  1 : 0 ԼԺՀ (0:0)  ԲրազիլիաԱցտեկա մարզադաշտ, Մեխիկո
Հանդիսական՝ 80 000
Մրցավար՝ Մաուրիսիո Նավարո
Դանիել Օսորնո  97' Հղում

2003 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի չեմպիոն

Մեքսիկա
Յոթերորդ տիտղոսը

Գոլերի հեղինակները խմբագրել

4 գոլ`

Վալտեր Սենտենո

Լենդոն Դոնովան

3 գոլ`

Կակա

Խարեդ Բորխետի

Բրայան ՄաքԲրայդ

2 գոլ`

Դիեգո
Դանիել Օսորնո
Ստիվեն Բրայս

Էրիկ Սկոտ
Ռոլանդո Ֆոնսեկա

Լեստեր Մորե
Կառլոս Բոկանեգրա

1 գոլ`

Մայկոն
Կառլոս Ռուիս
Փոլ Սթալթերի
Մաուրիսիո Մոլինա
Խայրո Պատինյո
Խուլիո Սեսար դե Լեոն
Օնանդի Լոու

Էնդի Վիլյամս
Օմար Բրավո
Ռաֆաել Գարսիա
Ռաֆաել Մարկես
Խուան Պաբլո Ռոդրիգես
Էդի Լյուիս

Սթիվ Ռալստոն
Էռնի Ստյուարտ
Բոբի Քոնվի
Մարվին Գոնսալես
Խիլբերտո Մուրգաս
Ալֆրեդո Պաչեկո

Մրցանակներ և նվաճումներ խմբագրել

Մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց և ստացավ «ամենաարժեքավոր խաղացող» կոչվող մրցանակը կիսապաշտպան Խեսուս Արելյանոն։ Մրցաշարի լավագույն ռմբարկուներ Վալտեր Սենտենոն և Լենդոն Դոնովանը ստացան «ոսկե խաղակոշիկ» մրցանակը։ Մրցաշարի լավագույն դարպասապահ ճանաչվեց Օսվալդո Սանչեսը[2]։ «Ֆեյր փլեյի» մրցանակը հանձնվեց Միացյալ Նահանգների հավաքականին։

Մրցաշարի խորհրդանշանական հավաքականը
ԴարպասապահներՊաշտպաններԿիսապաշտպաններՀարձակվողներ
Օսվալդո Սանչես Կառլոս Կաստրո
Մայկոն
Ռիկարդո Օսորիո
Մաուրիսիո Ռայթ
Վալտեր Սենտենո
Ռաֆաել Գարսիա
Խեսուս Արելյանո
Ջովանի Էռնանդես
Լենդոն Դոնովան
Կակա
Օդելին Մոլինա Բոբի Քոնվի
Խայմե Ռոսալես
Ֆեռնանդո Սալասար
Թեոդոր Ուիթմոր
Դիեգո

Մրցաշարային աղյուսակ խմբագրել

ԹիմԽՀՈՊԽԳԲԳԳՏՄ
1  Մեքսիկա541090+913
2  Բրազիլիա530264+29
3  Միացյալ Նահանգներ5401134+912
4  Կոստա Ռիկա5203108+26
5-8  Կոլումբիա311123-14
 Սալվադոր310237-43
 Ճամայկա310226-43
 Կուբա310228-63
9-12  Կանադա210112-13
 Հոնդուրաս201112-11
 Գվատեմալա201113-21
 Մարտինիկա200203-30

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Բրազիլիան ներկայացված էր մինչև 23 տարեկանների հավաքականի ֆուտբոլիստներով։
  2. ԿՈՆԿԱԿԱՖ-ի պաշտոնական կայքում մրցանակակիրների ցուցակում այս խաղարկությունում մրցանակի տրման մասին տվյալները բացակայում են. Սանչեսի՝ մրցանակակիր լինելու մասին են հաղորդում այլ լեզուներով մի շարք վիքիպեդիաներ։ Արխիվացված 2011-01-08 Wayback Machine

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել