ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնություն 1963

1963 թվականին ԿՈՆԿԱԿԱՖ-ի ազգերի առաջնություն (NORCECA) անվան տակ ԿՈՆԿԱԿԱՖ կողմից կազմակերպվեց և անցկացվեց Հյուսիսային Ամերիկայի, Կենտրոնական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների ֆուտբոլի հավաքականների՝ ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջին առաջնությունը։ Եզրափակիչ մրցաշարի հանդիպումներն անցկացվեցին 1963 թվականի մարտի 23-ից մինչև ապրիլի 7-ը Սալվադորում (Սան Սալվադոր և Սանտա Անա քաղաքներում)։ Համաձայն մրցաշարի ձևաչափի՝ ինը հավաքականներ բաժանվեցին երկու խմբի (կազմված հինգ և չորս թիմերից), որոնք մեկ շրջանով մրցությամբ որոշեցին եզրափակիչ փուլի չորս մասնակիցներին (յուրաքանչյուր խմբից երկուական թիմ)։ Այնուհետև եզրափակիչ փուլի մասնակից թիմերը մեկ շրջանով մրցությամբ որոշեցին առաջնության չեմպիոնին և մրցանակակիրներին։

ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնություն 1963
Campeonato de Naciones de la CONCACAF 1963 (իսպ.)
Մրցաշրջանի մանրամասներ
Անցկացման վայրՍալվադոր Սալվադոր
      Քաղաքներ2
      Մարզադաշտեր2
Մրցաշրջանի ժամկետմարտի 23ապրիլի 7
Մասնակիցներ9
Մրցանակային տեղեր
Ոսկե մեդալ ՉեմպիոնԿոստա Ռիկա Կոստա Ռիկա
Արծաթե մեդալ ՓոխչեմպիոնՍալվադոր Սալվադոր
Բրոնզե մեդալ Երրորդ տեղՆիդերլանդական Անտիլներ Նիդերլանդական Անտիլներ
Չորրորդ տեղՀոնդուրաս Հոնդուրաս
Մրցաշրջանի վիճակագրություն
Խաղեր22
Խփված գոլեր76  (3.45 գոլ խաղում)
Ռմբարկու(ներ)Սալվադոր Էդուարդո Էռնանդես  (8 գոլ)
← չի անցկացվել        1965

Մասնակիցներ խմբագրել

ՀավաքականՄասնակցությունըՈրակավորման ճանապարհը
Հյուսիսամերիկյան զոնա
Մեքսիկա1-ինավտոմատ կերպով
Կենտրոնամերիկյան զոնա
 Սալվադոր1-ինկազմակերպիչ երկիր
 Կոստա Ռիկա1-ինավտոմատ կերպով
 Հոնդուրաս1-ինավտոմատ կերպով
 Գվատեմալա1-ինավտոմատ կերպով
 Պանամա1-ինավտոմատ կերպով
 Նիկարագուա1-ինավտոմատ կերպով
Կարիբյան զոնա
 Նիդերլանդական Անտիլներ1-ինավտոմատ կերպով
 Ճամայկա1-ինավտոմատ կերպով

Մրցավայրեր խմբագրել

Սան ՍալվադորՍանտա Անա
Ազգային մարզադաշտՍանտանեկո մարզադաշտ
իսպ.՝ Estadio Nacionalիսպ.՝ Estadio Santaneca
35 000 նստատեղ17 500 նստատեղ

Մրցաշարի ընթացքը խմբագրել

Խմբային փուլ խմբագրել

Մրցաշարի առաջին փուլում, որի շրջանակներում մրցությունը տեղի էր ունենում երկու խմբերում, խմբում եզրափակիչ փուլին մասնակցելու իրավունք ստացավ Հոնդուրասը՝ խմբում վստահորեն զբաղեցնելով առաջին տեղը։ Այս խմբում երկրորդ տեղի համար թեժ պայքար ծավալվեց մինչև վերջին տուրը Սալվադորի, Պանամայի և Գվատեմալայի հավաքականների միջև. արդյունքում եզրափակիչ փուլի ուղեգրին տիրացավ կազմակերպիչ երկրի ազգային թիմը։ Հետնապահների դեր կատարեց Նիկարագուան՝ պարտվելով բոլոր հանդիպումներում։

B խմբում և ընդհանրապես մրցաշարում ֆավորիտներ էին համարվում Մեքսիկայի ու Կոստա Ռիկայի ազգային թիմերը։ Եթե կոստառիկացիները խմբում զբաղեցրեցին առաջին տեղը, ապա մեքսիկացիներն տհաճ անակնկալ մատուցեցին իրենց երկրպագուներին։ Մեքսիկայի հավաքականը անսպասելիորեն 1։2 հաշվով զիջեց Նիդերլանդական Անտիլների թիմին, ինչը, ֆուտբոլի աշխարհի ոչ պաշտոնական առաջնության (UFWC) դիտարկմամբ, Դավիթի և Գողիաթի մենամարտի արտացոլումն էր[ն 1]: Այս հաղթանակը թույլ տվեց Նիդերլանդական Անտիլներին պայքարը շարունակել հաջորդ փուլում՝ B խմբում զբաղեցնելով երկրորդ տեղը և պայքարից դուրս մղելով Մեքսիկային։ Խմբում վերջին տեղը զբաղեցրեց Ճամայկան՝ կրելով երկու ջախջախիչ պարտություն՝ համապատասխանաբար 0։6 հաշվով կոստառիկացիներից և 0։8 հաշվով մեքսիկացիներից, ինչպես նաև՝ 1։2 հաշվով Նիդերլանդական Անտիլների ներկայացուցիչներից։

Եզրափակիչ փուլ խմբագրել

Եզրափակիչ փուլի չորս մասնակիցների մեջ ֆավորիտ էր համարվում Կոստա Ռիկան։ Ենթադրվում էր, որ նրան լուրջ դիմակայելու է Հոնդուրասի հավաքականը, իսկ Սալվադորն ու Նիդերլանդական Անտիլները որպես չեմպիոնության լուրջ հավակնորդներ չէին դիտարկվում։ Հանդիպումների արդյունքում Կոստա Ռիկան հաստատեց իր ֆավորիտի կարգավիճակը և հաղթեց մրցաշարում՝ գրանցելով բացարձակ ցուցանիշ՝ վեց հաղթանակ վեց խաղում։ Մրցաշարի կազմակերպիչ Սալվադորը նվաճեց փոխչեմպիոնի կոչումը։ Մրցաշարի հայտնություն Նիդերլանդական Անտիլների հավաքականը եզրափակեց մրցանակային եռյակը։ Եզրափակիչ փուլում երկրպագուների հույսերը չարդարացրեց Հոնդուրասի հավաքականը՝ պարտվելով բոլոր երեք հանդիպումներում էլ։

Հանդիպումներ խմբագրել

Խմբային փուլ խմբագրել

Խումբ A խմբագրել

ՏեղՀավաքականԽՀՈՊԽԳԲԳԳՏՄ
1  Հոնդուրաս431063+37
2  Սալվադոր4130105+55
3  Պանամա412184+44
4  Գվատեմալա412176+14
5  Նիկարագուա4004215-130

Հանդիպումների արդյունքները

23 մարտի
Պանամա  2 : 2  ԳվատեմալաԱզգային մարզադաշտ, Սան Սալվադոր
Մրցավար՝ Ֆեռնանդո Բուերգո
Էվերարդո Վեգա  73' (11մ)
Ադոլֆո Դիաս Գաես  82'
Խորխե Ռոլդան  48'
Էդուարդո դե Լեոն  59'[ն 2]
23 մարտի
Սալվադոր  6 : 1  ՆիկարագուաԱզգային մարզադաշտ, Սան Սալվադոր
Մրցավար՝ Խուան Սոտո Պարիս
Էդուարդո Էռնանդես  4'
Մարիո Մոնխե  21'63'
Ռոդոլֆո Ռուիս  75'87'
Ալֆրեդո Ռուանո  81'
Արմանդո Մենդիետա  89'[ն 3]

25 մարտի
Հոնդուրաս  1 : 0  ՆիկարագուաԱզգային մարզադաշտ, Սան Սալվադոր
Մրցավար՝ Ռիկարդո Մենդես
Ռենե Ռոդրիգես  31'
25 մարտի
Սալվադոր  1 : 1  ՊանամաԱզգային մարզադաշտ, Սան Սալվադոր
Մրցավար՝ Սաուլ դե լա Ռոսա
Էդուարդո Էռնանդես  87'[ն 4]Բենխամին Վելասկո  82' (ի.գ.)

27 մարտի
Գվատեմալա  3 : 1  ՆիկարագուաԱզգային մարզադաշտ, Սան Սալվադոր
Մրցավար՝ Ֆեռնանդո Բուերգո
Էդուարդո դե Լեոն  14' (11մ)
Էնթոնի Յուինգ  71'
Արոլդո Խուարես  85'
Դամասո Սիլվա  39'
27 մարտի
Հոնդուրաս  2 : 2  ՍալվադորԱզգային մարզադաշտ, Սան Սալվադոր
Մրցավար՝ Սաուլ դե լա Ռոսա
Ֆելիքս Գեռա  16'
Կառլոս Սուասո  27'[ն 5]
Սեսար Ռեյնոսա  30'[ն 5]
Էդուարդո Էռնանդես  65'

29 մարտի
Պանամա  5 : 0  ՆիկարագուաԱզգային մարզադաշտ, Սան Սալվադոր
Մրցավար՝ Սաուլ դե լա Ռոսա
Լուիս Գոյես  10'[ն 6]
Կառլոս Վալդեռամա  41'[ն 6]
Խուան Սանտամարիա  45'58'[ն 6]
Լուիս Կառլոս Պոնսե  71'[ն 6]
29 մարտի
Հոնդուրաս  2 : 1  ԳվատեմալաԱզգային մարզադաշտ, Սան Սալվադոր
Մրցավար՝ Խուան Սոտո Պարիս
Ֆելիպե Բարաոնա  28'
Ֆելիքս Գեռա  42'
Ֆրանսիսկո Կոնտրերաս  9'

31 մարտի
Հոնդուրաս  1 : 0  ՊանամաԱզգային մարզադաշտ, Սան Սալվադոր
Մրցավար՝ Կառլոս Լուիս Մոնխե
Նիլմո Էդվարդս  46'
31 մարտի
Սալվադոր  1 : 1  ԳվատեմալաԱզգային մարզադաշտ, Սան Սալվադոր
Հանդիսական՝ 35 000[9]
Մրցավար՝ Ֆեռնանդո Բուերգո
Էդուարդո Էռնանդես  24'Ուգո Պենյա  28'

Խումբ B խմբագրել

ՏեղՀավաքականԽՀՈՊԽԳԲԳԳՏՄ
1  Կոստա Ռիկա321070+75
2  Նիդերլանդական Անտիլներ320143+14
3  Մեքսիկա311192+73
4  Ճամայկա3003116-150

Հանդիպումների արդյունքները

24 մարտի
Կոստա Ռիկա  6 : 0  ՃամայկաՍանտանեկո մարզադաշտ, Սանտա Անա
Մրցավար՝ Խորխե Մոնտես դե Օկա
Էդգար Մարին  29'35'
Խուան Խոսե Գամես  37'77'
Խուան Գոնսալես  73'
Լուիս Վասկես  83'[ն 7]
24 մարտի
Նիդերլանդական Անտիլներ  2 : 1  ՄեքսիկաՍանտանեկո մարզադաշտ, Սանտա Անա
Մրցավար՝ Խոսե Իսաբել Մորան
Ռոնալդ Դելանոյ  12'
Խեսուս դել Մուրո  80' (ի.գ.)
Գիլյերմո Օրտիս  24'

28 մարտի
Մեքսիկա  8 : 0  ՃամայկաՍանտանեկո մարզադաշտ, Սանտա Անա
Մրցավար՝ Խոսե Ուրտեչո
Վիսենտե Պերեդա  4'[ն 8]
Արմանդո Գառիդո  17'[ն 8]
Գիլյերմո Օրտիս  27'35' (11մ)[ն 8]
Ֆեռնանդո Կուենկա  49'[ն 8]
Իսիդորո Դիաս  77'88'[ն 8]
Ալբինո Մորալես  80'[ն 8]
28 մարտի
Կոստա Ռիկա  1 : 0  Նիդերլանդական ԱնտիլներՍանտանեկո մարզադաշտ, Սանտա Անա
Մրցավար՝ Սաուլ դե լա Ռոսա
Մարիո Կորդերո  38' (11մ)

30 մարտի
Նիդերլանդական Անտիլներ  2 : 1  ՃամայկաՍանտանեկո մարզադաշտ, Սանտա Անա
Մրցավար՝ Ֆեռնանդո Բուերգո
Տորիբիո  8'
Դանիել Պաբլո  73'[ն 9]
Լոսելս Դինկլի  24'
30 մարտի
Կոստա Ռիկա  0 : 0  ՄեքսիկաՍանտանեկո մարզադաշտ, Սանտա Անա
Մրցավար՝ Սաուլ դե լա Ռոսա

Եզրափակիչ փուլ խմբագրել

ՏեղՀավաքականԽՀՈՊԽԳԲԳԳՏՄ
1  Կոստա Ռիկա330072+56
2  Սալվադոր320176+14
3  Նիդերլանդական Անտիլներ310265+12
4  Հոնդուրաս300329-70

Հանդիպումների արդյունքները

3 ապրիլի
Սալվադոր  1 : 4  Կոստա ՌիկաԱզգային մարզադաշտ, Սան Սալվադոր
Հանդիսական՝ 35 000
Մրցավար՝ Սաուլ դե լա Ռոսա
Արմանդո Չակոն  49'Խուան Գոնսալես  17'22'72'
Ուոլթեր Պիրսոն  76'
3 ապրիլի
Նիդերլանդական Անտիլներ  4 : 1  ՀոնդուրասԱզգային մարզադաշտ, Սան Սալվադոր
Հանդիսական՝ 35 000
Մրցավար՝ Խորխե Մոնտես դե Օկա
Յուջին Տեստինգ  2'[ն 10]
Վիրջիլիո Սիլի  21'[ն 10]
Ռուբեն Բրանդբորգ  75'89'[ն 10]
Կառլոս Սուասո  32'

5 ապրիլի
Կոստա Ռիկա  1 : 0  Նիդերլանդական ԱնտիլներԱզգային մարզադաշտ, Սան Սալվադոր
Հանդիսական՝ 35 000
Մրցավար՝ Խորխե Մոնտես դե Օկա
Ուոլթեր Պիրսոն  54'
5 ապրիլի
Սալվադոր  3 : 0  ՀոնդուրասԱզգային մարզադաշտ, Սան Սալվադոր
Հանդիսական՝ 35 000
Մրցավար՝ Սաուլ դե լա Ռոսա
Մարիո Մոնխե  10'
Էդուարդո Էռնանդես  13'34'

7 ապրիլի
Կոստա Ռիկա  2 : 1  ՀոնդուրասԱզգային մարզադաշտ, Սան Սալվադոր
Հանդիսական՝ 35 000
Մրցավար՝ Խորխե Մոնտես դե Օկա
Էնրիկե Կորդոբա  52'
Ռուբեն Խիմենես  59'
Դոլորես Կրուս  49'[ն 11]
7 ապրիլի
Սալվադոր  3 : 2  Նիդերլանդական ԱնտիլներԱզգային մարզադաշտ, Սան Սալվադոր
Հանդիսական՝ 35 000
Մրցավար՝ Խուան Խոսե Կորադո
Էդուարդո Էռնանդես  14'80'
Մաուրիսիո Գոնսալես  60'
Յուջին Տեստինգ  7'
Մաքսիմիլիանո Պաբլո  78'[ն 12]
1963 թ. ԿՈՆԿԱԿԱՖ-ի առաջնության չեմպիոն

Կոստա Ռիկա
Առաջին տիտղոսը

Գոլերի հեղինակները խմբագրել

8 գոլ
4 գոլ
3 գոլ
2 գոլ
1 գոլ
ինքնագոլեր

Մրցանակներ և նվաճումներ խմբագրել

Մրցաշարի լավագույն ռմբարկուի մրցանակը ստացավ Էդուարդո Էռնանդեսը (Սալվադոր)[17]։ Մրցաշարի լավագույն դարպասապահի մրցանակը ստացավ Ասդրուբալ Մենեսեսը (Կոստա Ռիկա)[17]։ Ֆեյր փլեյի մրցանակը հանձնվեց Կոստա Ռիկայի հավաքականին[17]։

Մրցաշարային աղյուսակ խմբագրել

ՀավաքականԽՀՈՊԽԳԲԳԳՏՄ
1  Կոստա Ռիկա6510142+1211
2  Սալվադոր73311711+69
3  Նիդերլանդական Անտիլներ6303108+26
4  Հոնդուրաս7313812-47
5-9 Մեքսիկա311192+73
 Պանամա412184+44
 Գվատեմալա412176+14
 Նիկարագուա4004215-130
 Ճամայկա3003116-150

Նշումներ խմբագրել

  1. Դավիթի և Գողիաթի մենամարտի հետ համեմատություն է արվել այն պատճառով, որ այդ ժամանակ ավելի քան 100 միլիոն բնակիչ ունեցող Մեքսիկան մրցում էր մոտ 200 հազար բնակիչ ունեցող Նիդերլանդական Անտիլների հետ[1]։
  2. Համաձայն La Nación օրաթերթի՝ գոլը հեղինակել է Ֆրանսիսկո Կոնտրերասը[2]։
  3. Համաձայն La Nación օրաթերթի և RSSSF-ի մեկ այլ հաշվետվության՝ գոլը հեղինակել է Ռոջեր Սիլվան[3][4]։
  4. Համաձայն La Nación օրաթերթի՝ գոլը հեղինակել է Ֆեռնանդո Վիլյալոբոսը[5]։
  5. 5,0 5,1 Համաձայն La Nación օրաթերթի՝ հանդիպման 2-րդ (Հոնդուրաս) և 3-րդ (Սալվադոր) գոլերը խփել են Խոսե Սուասոն և Մաքսիմիլյանո Կուբասը[6]։ Համաձայն RSSSF-ի մեկ այլ հաշվետվության՝ հանդիպման 2-րդ գոլը (Հոնդուրաս) հեղինակել է Ֆելիպե Բարաոնան[7]։
  6. 6,0 6,1 6,2 6,3 Համաձայն La Nación օրաթերթի՝ Պանամայի հավաքականի գոլերի հեղինակներն են (հաջորդաբար)` Լուիս Գոյես, Լուիս Կառլոս Պոնսե, Լուիս Կառլոս Պոնսե, Խուան Սանտամարիա, Լուիս Էռնեստո Տապիա[8]։
  7. Համաձայն La Nación օրաթերթի՝ գոլը հեղինակել է Էնրիկե Կորդոբան[10]։
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 Համաձայն La Nación օրաթերթի՝ Մեքսիկայի հավաքականի գոլերի հեղինակներն են (հաջորդաբար)` Վիսենտե Պերեդա, Իսիդորո Դիաս, Գիլյերմո Օրտիս, Գիլյերմո Օրտիս, Ֆեռնանդո Կուենկա, Իսիդորո Դիաս, Ալբինո Մորալես, Ալբինո Մորալես[11], իսկ համաձայն RSSSF-ի մեկ այլ հաշվետվության՝ Վիսենտե Պերեդա, Արմանդո Գառիդո, Գիլյերմո Օրտիս, Գիլյերմո Օրտիս, Գիլյերմո Օրտիս, Ալբինո Մորալես, Իսիդորո Դիաս, Վիսենտե Պերեդա[12]։
  9. Համաձայն La Nación օրաթերթի՝ գոլը հեղինակել է Ռոնալդ Դելանոյը[13]։
  10. 10,0 10,1 10,2 Համաձայն La Nación օրաթերթի՝ Նիդերլանդական Անտիլների հավաքականի գոլերի հեղինակներն են (հաջորդաբար)` Տորիբիո, Ռոնալդ Դելանոյ, Ռոնալդ Դելանոյ, Հուբերտ Մարտինա[14]։
  11. Համաձայն La Nación օրաթերթի և RSSSF-ի մեկ այլ հաշվետվության՝ գոլը հեղինակել է Ֆելիքս Գեռան[7][15]։
  12. Համաձայն La Nación օրաթերթի՝ գոլը հեղինակել է Ռոնալդ Դելանոյը[16]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Mexico vs Dutch Antilles 1963; ufwc.co.uk (անգլ.): Վերցված է 2007-01-01
  2. Panamá qe perdía 2-0 le empató a Guatemala 2-2; La Nación (San José, Costa Rica); Google-ի արխիվ (իսպ.)։ Հրապարակված է 1963-03-24
  3. El Salvador goleó a Nicaragua 6-1; La Nación (San José, Costa Rica); Google-ի արխիվ (իսպ.)։ Հրապարակված է 1963-03-25
  4. Nicaragua - List of International Matches; RSSSF-ի արխիվ (անգլ.)։ Վերցված է 2021-08-28
  5. Faltando un minuto El Salvador empató a Panamá; La Nación (San José, Costa Rica); Google-ի արխիվ (իսպ.)։ Հրապարակված է 1963-03-26
  6. Perdía El Salvador 2-0 y logró empayar a Honduras 2-2; La Nación (San José, Costa Rica); Google-ի արխիվ (իսպ.)։ Հրապարակված է 1963-03-28
  7. 7,0 7,1 Honduras - List of International Matches; RSSSF-ի արխիվ (անգլ.)։ Վերցված է 2021-08-28
  8. Panamá goleó a Nicaragua 5-0; La Nación (San José, Costa Rica); Google-ի արխիվ (իսպ.)։ Հրապարակված է 1963-03-30
  9. El Salvador clasificó empatar con Guatemala; La Nación (San José, Costa Rica); Google-ի արխիվ (իսպ.)։ Հրապարակված է 1963-04-01
  10. La Tricolor en los Norcecas 63 y 69; nacion.com (իսպ.)։ Արխիվացված է 2010-08-11
  11. Mexico goleó a Jamaica 8-0; La Nación (San José, Costa Rica); Google-ի արխիվ (իսպ.)։ Հրապարակված է 1963-03-29
  12. Mexico - International Results Details 1960-1969; RSSSF-ի արխիվ (անգլ.)։ Վերցված է 2021-08-28
  13. Antillas venció a Jamaica 2-1; La Nación (San José, Costa Rica); Google-ի արխիվ (իսպ.)։ Հրապարակված է 1963-03-31
  14. Antillas ganó s Honduras 4-1; La Nación (San José, Costa Rica); Google-ի արխիվ (իսպ.)։ Հրապարակված է 1963-04-04
  15. Es el octavo campeonato que gana Costa Rica; La Nación (San José, Costa Rica); Google-ի արխիվ (իսպ.)։ Հրապարակված է 1963-04-08
  16. El Salvador sub-campeón; La Nación (San José, Costa Rica); Google-ի արխիվ (իսպ.)։ Հրապարակված է 1963-04-08
  17. 17,0 17,1 17,2 Costa Rica wins 1963 NORCECA title; ԿՈՆԿԱԿԱՖ-ի պաշտոնական կայք (անգլ.): Արխիվացված է 2012-06-21

Արտաքին հղումներ խմբագրել