Խուան Մանուել Ռոսաս

Խուան Մանուել Ռոսաս (իսպ.՝ Juan Manuel de Rosas, մարտի 30, 1793(1793-03-30)[1][2][3][…], Բուենոս Այրես, Ռիո դե լա Պլատա, Իսպանական կայսրություն - մարտի 14, 1877(1877-03-14)[2][3][4], Սաութհեմփթոն, Հեմփշիր, Միացյալ Թագավորություն), Արգենտինայի պետական գործիչ, գեներալ (1828 թվականից)։ 1829—1832 թթ. Բուենոս Այրես նահանգի նահանգապետ, 1835 թվականից՝ երկրի փաստական դիկտատոր։ Հաստատել է տեռորիստական վարչակարգ, վերականգնել գաղութային ժամանակաշրջանի շատ հաստատություններ կաթոլիկ եկեղեցու արտոնությունները, օժանդակել օտարերկրյա կապիտալի (հիմնականում 4 անգլիացի) ներթափանցմանը։ Ձգտելով իրեն ենթարկել Ուրուգվայը՝ կազմակերպել է Մոնտեվիդեոյի շրջափակումը (1843—1851)։ Երկրում աճող հակասությունների հետևանքով Ռուսասի վարչակարգը թուլացել է, իսկ 1852 թ. փետրվարին՝ տապալվել։ Ռուսասը վտարանդվել է Մեծ Բրիտանիա։

Խուան Մանուել Ռոսաս
Juan Manuel José Domingo Ortiz de Rosas y López de Osornio
 
Կուսակցություն՝Federalist Party?
Մասնագիտություն՝քաղաքական գործիչ և ռազմական գործիչ
Դավանանքկաթոլիկություն
Ծննդյան օրմարտի 30, 1793(1793-03-30)[1][2][3][…]
ԾննդավայրԲուենոս Այրես, Ռիո դե լա Պլատա, Իսպանական կայսրություն
Վախճանի օրմարտի 14, 1877(1877-03-14)[2][3][4] (83 տարեկան)
Վախճանի վայրՍաութհեմփթոն, Հեմփշիր, Միացյալ Թագավորություն
ԹաղվածՌեկոլետա գերեզմանատուն
ՔաղաքացիությունԱրգենտինա
ԱմուսինEncarnación Ezcurra?
ԶավակներManuela Rosas?
 
ԻնքնագիրИзображение автографа

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խուան Մանուել Ռոսաս» հոդվածին։