Խոսե Հոլեբաս

գերմանացի ֆուտբոլիստ

Իոսիֆ «Խոսե» Լլոյդ Հոլեբաս (հունարեն՝ Χοσέ Λόυντ Χολέμπας, հունիսի 27, 1984(1984-06-27)[1][2][3], Աշաֆենբուրգ, Ստորին Ֆրանկոնիա, Բավարիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), հույն ֆուտբոլիստ, Ռոմա ֆուտբոլային ակումբի և Հունաստանի հավաքականի կիսապաշտպան։

Խոսե Հոլեբաս
գերմ.՝ José Holebas
Անձնական տվյալներ
Ամբողջական անունԻոսիֆ Լլոյդ Հոլեբաս
ԱզգությունըՀույն
Քաղաքացիությունը Գերմանիա և  Հունաստան
ՄականունԽոսե
Ծննդյան ամսաթիվհունիսի 27, 1984 (39 տարեկան)
ԾննդավայրԱշաֆֆենբուրգ, Գերմանիա ԳՖՀ
Հասակ184 սմ
Քաշ74 կգ
ԴիրքԿիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբԻտալիա Ռոմա
Համար25
Պատանեկան կարիերա
Գերմանիա Զյուդրինգ
Գերմանիա Կլյայնվալլշտադտ
Գերմանիա Տևտոնիա (Օբերնաու)
2002–2005Գերմանիա Դամն 1910
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
2005–2006Գերմանիա Վիկտորիա (Կալ)22 (15)
2006-2009Գերմանիա Մյունխեն 1860 II47 (12)
2007-2010Գերմանիա Մյունխեն 186074 (7)
2010-2014Հունաստան Օլիմպիակոս94 (9)
2014-Իտալիա Ռոմա0 (0)
Ազգային հավաքական
2011–Հունաստան Հունաստան25 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ Սեպտեմբերի 3, 2014:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ Հունիսի 24, 2014

Ակումբային կարիերա խմբագրել

Հոլեբասի հայրը հույն է, մայրը՝ գերմանա-ուրուգվացի, ծնվել է Աշաֆֆենբուրգ քաղաքում։ Հոլեբասը երիտասարդ տարիքում հանդես է եկել տարբեր գերմանական սիրողական ակումբներում։ 2002 թվականին ընդունվել է Մյունխեն 1860 ակումբի ակադեմիա, հանդես եկել առաջին և երկրորդ թիմերում, որտեղ խաղացել է ոչ միայն պաշտպանի դիրքում այլ նաև հարձակվողի։ Հիմնական կազմում անցակցրել է 31 խաղ դարձել 4 գոլի հեղինակ։ 2010 թվականին Մյունխեն 1860-ի գլխավոր մարզիչ Էվալդ Լինենը Հոլեբասի հետ միասին տեղափոխվեց հունական Օլիմպիակոս։ Հույները Խոսեի համար վճարեցին կես միլիոն եվրո գումարած 200 հազար կանխավճար, որի արդյունքում ֆուտբոլիստը ակումբի հետ կնքեց 3 տարվա պայմանագիր։ Օլիմպիակոսի կազմում Հոլեբասը իր առաջին հանդիպումը անցկացրեց ալբանական Բեսա ակումբի հետ (5։0)։ Հունաստանի սուպերլիգայում իր առաջին գնդակը խփեց ԱԷԿ-ի դեմ խաղում։

Միջազգային կարիերա խմբագրել

2010 թվականին Հոլեբասը ստացավ Հունաստանի քաղաքացիություն և դարձավ հավաքականի թեկնածու։ Գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը հրավիրեց Խոսեին Ռուսաստանի և Ռումինիայի հավաքականների դեմ հանդիպումներին մասնակցելու։ Անդրանիկ հանդիպումը հավաքականում տեղի ունեցավ 2011 թվականի նոյեմբերի 11-ին Ռուսաստանի դեմ խաղում։ 2014 թվականի օգոստոսի 30-ին Հոլեբասը պաշտոնապես դարձավ իտալական Ռոմայի ֆուտբոլիստ։ Իտալական ակումբը հույն ֆուտբոլիստի համար վճարեց 1 միլիոն եվրո գումարած կես միլիոն եվրո բոնուսների տեսքով և կնքեց 3 տարվա պայմանագիր[4]։

Նվաճումներ խմբագրել

  • Հունաստանի չեմպիոն՝ 2011, 2012, 2013, 2014
  • Հունաստանի գավաթակիր՝ 2012, 2013

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  3. As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Operazioni di mercato Josè Holebas» (PDF). asroma.it. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոսե Հոլեբաս» հոդվածին։