Լուիս Ագիյար

իտալացի ֆուտբոլիստ

Լուիս Բերնարդո Ագիյար Բուրգոս (իսպ.՝ Luís Bernardo Aguiar Burgos; նոյեմբերի 17, 1985(1985-11-17)[2][3][4], Մերսեդես, Ուրուգվայ), ուրուգվայցի ֆուտբոլիստ, պերուական «Ալիանսա Լիմա» ֆուտբոլային ակումբի հարձակվող կիսապաշտպան։

Լուիս Ագիյար
«Պենյարոլում», 2011 թվականներ
Անձնական տվյալներ
Ամբողջական անունԼուիս Բերնարդո Ագիյար Բուրգոս
Քաղաքացիությունը Ուրուգվայ և  Իտալիա[1]
Ծննդյան ամսաթիվնոյեմբերի 17, 1985(1985-11-17)[2][3][4] (38 տարեկան)
ԾննդավայրՈւրուգվայ Մերսեդես
Հասակ180
Քաշ77
ԴիրքԿիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբՊերու Ալյանսա Լիմա
Համար7
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
2003—2007Ուրուգվայ Լիվերպուլ (Մոնտեվիդեո)77 (15)
2006—2007 Չիլի Ունիվերսիդադ դե Կոնսեպսոն27 (9)
2007Պորտուգալիա Պորտու0 (0)
2007 Պորտուգալիա Էշտրելա Ամադորա7 (0)
2008 Պորտուգալիա Ակադեմիկա12 (1)
2007—2009Պորտուգալիա Բրագա27 (4)
2009—2011Ռուսաստան Դինամո (Մոսկվա)14 (2)
2010 Պորտուգալիա Բրագա26 (5)
2011 Ուրուգվայ Պենյարոլ11 (2)
2011—2012Պորտուգալիա Սպորտինգ (Լիսաբոն)0 (0)
2012 Ուրուգվայ Պենյարոլ14 (6)
2012—2013Արգենտինա Սան Լորենսո14 (3)
2013—2014Ուրուգվայ Պենյարոլ27 (10)
2014Բրազիլիա Վիտորիա10 (0)
2015—2016Ուրուգվայ Պենյարոլ36 (9)
2016Պորտուգալիա Բրագա0 (0)
2017—մ.հՊերու Ալյանսա Լիմա3 (3)
Ազգային հավաքական
2003—2005Ուրուգվայ Ուրուգվայ (մինչև 20 տարեկան)12 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կենսագրություն խմբագրել

Լուիս Ագիյարը իր ֆուտբոլային կարիերան սկսել է Մոնտեվիդեոյի «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբում։ Թիմի հիմնական կազմում առաջնախաղ է ունեցել 17 տարեկան հասակում։ 2003 -2006-ական թվականներին Ագիյարը Ուրուգվայի առաջնությունում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 3 գոլի հեղինակ։ 2006 թվականին Լուիսը վարձավճարով տեղափոխվեց չիլիական «Ունիվերսիդադ», որի կազմում անցկացրեց 31 հանդիպում՝ դառնալով 9 գոլի հեղինակ։ «Լիվերպուլ» վերադառնալուց հետո Ագիյարը Ուրուգվայի 2006/2007 մրցաշրջանում անցկացրեց 15 խաղ՝ դառնալով երկու գոլի հեղինակ։ Նույն թվականին Ագիյարը տեղափոխվեց պորտուգալական «Պորտու», երկու ամիս անց՝ չխաղալով թիմի ոչ մի հանդիպմանը, ֆուտբոլիստը հուսահատված լքեց այն՝ տեղափոխվելով «Էշտրելա»։ 2008 թվականի հունվարին Լուիսը կրկին վարձավճարով տեղափոխվեց Կոիմբրա քաղաքը ներկայացնող «Ակադեմիկա» ակումբ։ Թիմի կազմում աչքի է ընկել «Բենֆիկայի»ն խփած գոլով։ Խաղը ավարտվել է 3:0 հաշվով, որտեղ «Ակադեմիկները» հաղթել են։ Պորտուգալիայի առաջնությունում Լուիսը մասնակցել է 18 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

2008 թվականի հուլիսին Ագիյարը պայմանագիր կնքեց «Բրագա» ֆուտբոլային ակումբի հետ, թեև ուներ շատ առաջարկեր Իսպանիայից և Պորտուգալիայից։ «Սպորտինգի» կազմում մասնակցել է 27 խաղի և հեղինակել 4 գոլ և 6 գոլային փոխանցում։ Եվրոգավաթներում Ագիյարը իր թիմի հետ կարողացել է դուրս գալ 1/8 եզրափակիչ, որտեղ՝ հանդիպելով ֆրանսիական «ՊՍԺ» ակումբին, դուրս է մնացել։ ՈւԵՖԱ-ի 2008/2009 առաջնությունում Ագիյարը կարողացել է դառնալ 6 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ՝ մասնակցելով ընդամենը 10 խաղի։

2009 թվականի հունիսի 1-ին Լուիսը չորսամյա պայմանագիր ստորագրեց Մոսկվայի «Դինամոյի» հետ[5]։ Տրանսֆերի արժեքը կազմել է 2.5 միլիոն եվրո։ Դեբյուտային հանդիպումը կայացել է օգոստոսի երկուսին «Խիմկի» ակումբի դեմ։

2010 թվականի հունվարի 16-ին «Սպորտինգ» ֆուտբոլային ակումբը հայտարարեց, որ Ագիյարը վերադարձել է։ Ֆուտբոլիստը վարձավճարով հանդես է եկել մինչև 2010 թվականի մայիս[6]։ 2010 թվականի օգոստոսի 5-ին ֆուտբոլիստը հեռացվեց ակումբից[7][8]։ 2010 թվականի սկզբին Լուիսը վարձավճարով տեղափոխվեց «Պենյարոլ»։ 2011 թվականի հուլիսին խաղացողը խզեց պայմանագիրը Մոսկվայի «Դինամոյի» հետ և վարձավճարով մեկնեց Լիսաբոն՝ «Սպորտինգ»[9][10][11]։

Լուիսի ավագ եղբայրը՝ Կարլոսը, նույնպես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է։

Ձեռքբերումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.footballzz.co.uk/jogador.php?id=37114
  2. 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. 4,0 4,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  5. Контракт с «Динамо» подписал Луис Агияр Արխիվացված 2009-06-08 Wayback Machine
  6. «Динамо» отдало Агиара в аренду в «Брагу»
  7. «Luis Aguiar é reforço até final da época 2010/11». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 29-ին.
  8. Агияр — в «Браге», Терехов — в «Химках» Արխիվացված 2010-09-22 Wayback Machine
  9. «Diego Rubio e Luís Aguiar são "Leões"» (պորտուգալերեն). Site oficial do Sporting Clube de Portugal. 5.07.2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 22-ին.
  10. «Carlos Freitas: "Queremos um grupo muito forte"» (պորտուգալերեն). Site oficial do Sporting Clube de Portugal. 5.07.2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 22-ին.
  11. ««Динамо» рассталось с Луисом Агияром». Официальный сайт ФК «Динамо» (Москва). 15.07.2011. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 22-ին. {{cite web}}: Invalid |url-status=404 (օգնություն)

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիս Ագիյար» հոդվածին։