Իտալիայի սահմանադրություն

Իտալիայի սահմանադրություն, Իտալիայի հիմնական օրենք, որն ընդունվել է 1947 թվականին Սահմանադրական հանձնաժողովի կողմից[1], ուժի մեջ է մտել 1948 թվականի հունվարի 1-ից։ Բաղակացած է հիմնական սկզբունքներից (1-12 հոդվածներ) և երկու մասերից։ Սահմանադրությունն ունի 134 հոդված (սկզբնապես 139)։ 1947 թվականից սկսած փոփոխվել է 15 անգամ։ Սահմանում է խորհրդարանական հանրապետությունը, ճանաչում է Լատերանի համաձայնագրերը որպես հռոմեական կաթոլիկ եկեղեցու հետ հատուկ հարաբերությունների հիմք[2]։

Պետության ժամանակավոր ղեկավարը Էնրիկո Դե Նիկոլան սահմանադրությունը ստորագրել է 1947 թվականի դեկտեմբերի 27-ի 18-րդ կանոնակարգի համաձայն:

Սահմանադրության կառուցվածք խմբագրել

Մաս I` Քաղաքացիների իրավունքներ և պարտականություններ

Գլուխ I` Քաղաքացիական հարաբերություններ
Գլուխ II` Էթնիկ-սոցիալական հարաբերություններ
Գլուխ III` Տնտեսական հարաբերություններ
Գլուխ IV` Քաղաքական հարաբերություններ

Մաս II` Հանրապետության կառուցվածք

Գլուխ I` Խորհրդարան
Բաժին II` Կազմ
Գլուխ II` Հանրապետության նախագահ
Գլուխ III` Կառավարություն
Բաժին I` Նախարարների խորհուրդ
Բաժին II` Պետական վարչակազմ
Բաժին III` Օժանդակ մարմիններ
Գլուխ IV` Մագիստրատուրա
Բաժին I` Դատավարության
Բաժին II` Դատավարության դրույթներ
Գլուխ V` Մարզեր, գավառներ և համայնքներ
Գլուխ VI` Սահմանադրական երաշխիքներ
Բաժին I` Սահմանադրական դատարան
Բաժին II` Սահմանադրական վերանայում։ Սահմանադրական օրենքներ։

Բովանդակություն և նշանակություն խմբագրել

Իտալիայի Սահմանադրությունն ամրագրում է խորհրդարանական ժողովրդավարական հանրապետություն, օրենսդիր մարմին է հռչակել խորհրդարանը, որը բաղկացած է Սենատից և Պատգամավորների պալատից, որոնք ընտրվում են ժողովրդի կողմից, պետության ղեկավարին՝ ընտրված խորհրդարանի նախագահին[3], գործադիր մարմին՝ նախարարների խորհուրդը, որը բաղկացած է նախարարների խորհրդի նախագահից. նա նշանակվում է նախագահի կողմից և պատասխանատվություն է կրում խորհրդարանի առջև։ Սահմանադրությունը հռչակում է մարզերի ինքնավարությունը, ներառյալ մարզային օրենքներ ընդունելու համար ընտրված մարզային խորհուրդների իրավունքը։ Սահմանադրությունը հիմնադրել Սահմանադրական դատարանը և Մագիստրատուրայի բարձրագույն խորհուրդը[4][5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Costituzione della Repubblica Italiana». www.gazzettaufficiale.it. Gazzetta Ufficiale. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 14-ին.
  2. Einaudi, Mario The Constitution of the Italian Republic The American Political Science Review vol. 42 no. 4 (pp. 661-676), August 1948
  3. «Le donne della Costituente» (PDF). Official website of the Italian Senate. Library of the Italian Senate.
  4. Clark, Martin Modern Italy: 1871 to the Present 3rd ed. (p. 384) Pearson Longman, Harlow: 2008
  5. Agenda Perassi. Արխիվացված 4 Մարտ 2013 Wayback Machine

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իտալիայի սահմանադրություն» հոդվածին։