Իվանովո (1871-1932 թվականներին՝ Իվանովո-Վոզնեսենսկ), քաղաք Կենտրոնական Ռուսաստանում, Իվանովոյի մարզի կենտրոնը։ Բնակչությունը՝ 409 285 մարդ (2015 թվականի դրությամբ)։

Քաղաք
Իվանովո
Иваново
ԴրոշԶինանշան

ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՇրջանՉելյաբինսկի մարզ
ՀամայնքՄագնիտոգորսկի վարչաշրջան
Ներքին բաժանումԲաժանված է երեք մասի
Լենինյան,
Օրջոնիկիձեի,
Պրաբաբերեժնի
ՔաղաքապետՎիտալիյ Բախմտեյև
Հիմնադրված է1871 թ.
Առաջին հիշատակում1561
Մակերես104,84[1] կմ²
ԲԾՄ120 մ
Բնակչություն409 285 մարդ (2015)
Խտություն3902 մարդ/կմ²
Ազգային կազմռուսներ, ուկրաինացիներ և ուրիշ
Կրոնական կազմուղղափառություն, իսլամ, սուննի և այլ դավանանքներ
Տեղաբնականունմագնիտոգորսկցի
Ժամային գոտիUTCUTC +3
Հեռախոսային կոդ4932
Փոստային ինդեքս153000
Փոստային դասիչ455xxx
Ավտոմոբիլային կոդ37
Պաշտոնական կայքivgoradm.ru
Պարգևներ
Իվանովո (Ռուսաստան)##
Իվանովո (Ռուսաստան)

Իվանովո-Վոզնեսենսկ քաղաքը հիմնադրվել է 1871 թվականին 15-րդ դարում գոյություն ունեցող Իվանովո գյուղի և 19-րդ դարում ստեղծված Վոզնեսենսկի պոսադի միացման արդյունքում։

Իվանովո քաղաքը առաջին հերթին հայտնի է իր տեքստիլ արդյունաբերության, կրթական հաստատությունների և հեղափոխական պատմության շնորհիվ։ Հայտնի է «Հարսնացուների քաղաք», «Առաջին Խորհրդի Հայրենիք», «Չթի երկիր», «Ռուսաստանի տեքստիլ մայրաքաղաք»[2], ինչպես նաև «Ռուսական և Կարմիր Մանչեստեր»[3]։ Մտնում է Ռուսաստանի Ոսկե օղակի մեջ։

Պատմություն խմբագրել

Հնագիտական պեղումները, որոնք հայտնաբերվել են ժամանակից Իվանովոյի տարածքում, պատկանում են մ.թ.ա. 2-րդ հազարամյակին։ 1929 թվականին Սոսնեվե բնակավայրում, Ռիլիխի գյուղում հայտնաբերվել են ֆատյանովյան մշակույթի շաղափված կացիններ[4]։

Առաջին հազարամյակում տարածաշրջանը բնակեցվել է ֆինաուգորական մերյա ցեղերով։ 1863 թվականին հնագետների կողմից հայտնաբերվել են գերեզմանոցներ և 54 դամբարանաբլուր։ Տղամարդկանց գերեզմանոցներում հայտնաբերվել էին դանակներ, մետաղյա վահանակներ, կացիններ, իսկ կանանց գերեզմանոցներում՝ զարդարանքներ։ Իրերը պատկանել են 11-12-րդ դարերին[4][5]։

Իվանովո գյուղի առաջացումը խմբագրել

Իվանովո քաղաքի առաջացման վայրը՝ Ուվոդ գետի մոտակայքում գտնվող տեղանքը Պոտոկ և Կոկույ բնավայրերի միջև։

Ֆիզիկա-աշխարհագրական բնութագիր խմբագրել

Աշխարհագրական դիրք խմբագրել

Իվանովոն գտնվում է Իվանովոյի մարզի կենտրոնում, Ուվոդ գետի ափին, Մոսկվայից 290 կմ դեպի հյուսիս-արևելք և Յարոսլավլից, Վլադիմիրից և Կոստրոմայից մոտ 100 կմ հեռավորության վրա։ Աշխարհագրական կոորդինատներն են՝ հս.լ. 57˚, արլ.ե. 41˚: Քաղաքը զբաղեցնում է 10 484 հա տարածք, որից կառուցապատված է 2 353 հա տարածքը[6]։ Իվանովոն և Իվանովոյի մարզը գտնվում են այնպիսի ժամային գոտում, որն ը միջազգային չափանիշի նշվում է որպես Moskow Time Zone (MSK/MSD): Համաշխարհային կոորդինացված ժամանակի (UTC) նկատմամբ շեղումը +3:00 (MSD) է։

Հող խմբագրել

Իվանովո քաղաքի շրջանում և արվարձաններում հողը կավային է, ավազի բավականին մեծ պարունակությամբ, բույսերի համար քիչ սննդարար է և պարարտանյութերի կարիք ունի[4]։

Ջրաբանություն խմբագրել

Քաղաքը բաժանելով երկու մասի, հյուսիսից հարավ հոսում է Ուվոդ գետը (Կլյազմա գետի վտակ)։ Քաղաքի սահմաններում Ուվոդ գետի մեջ են թափվում երկու փոքր գետեր՝ Տալկա և Խարինկա։

Բուսականություն խմբագրել

Գետերի ափերին քաղաքի սահմաններում գտնվում են հանգստի խոշոր զբոսայգիներ՝ Ստեպանովի անվան[7], 1505 թվականի Հեղափոխության անվան[8] և Խարինկա[6]։ Անտառները, որոնք շրջապատում են քաղաքը, հիմնականում կենտրոնացված են քաղաքի հարավային, արևելյան և հյուսիսային սահմանների մոտ։ Դրանք բնակչության համար հանգստավայր են հանդիսանում։

Էկոլոգիական իրավիճակ խմբագրել

Պաշտոնական տվյալներով էկոլոգիական իրավիճակը Իվանովոյի մարզում գնահատվում է որպես բավարար, սակայն ջրամբարների վիճակը քաղաքի տարածքում այդպիսին չէ։ Քաղաքի միջով հոսող գետերը հիմնականում աղտոտված են կենցաղային աղբով։ Քաղաքում մաքուր խմելու ջրի խնդիր կա, որը հիմնականում վերցվում է Ուվոդի ջրամբարից[9]։ Իվանովո քաղաքում օդի աղտոտման հիմնական աղբյուրներն են հանդիսանում ավտոմոբիլային տրանսպորտը և կարի արտադրամասերը։

Կլիմա խմբագրել

Իվանովո քաղաքի կլիման չափավոր ցամաքային է[1], որին բնորոշ են համեմատաբար շոգ ամառները և ցուրտ ձմեռները կայուն ձնածածկույթով։ Ձմռան ամենացուրտ ամիսը հունվարն է՝ -11.5°-ից մինչև -12°միջին ամսական ջերմաստիճանով։ Ամռան ամենատաք ամիսը հուլիսն է, որի միջին ամսական ջերմաստիճանը կազմում է +17.5°-ից +18.7°: Միջին տարեկան ջերմաստիճանը կազմում է +3,6˚:

 Ջերմաստիճանի և տեղումների տարեկան միջին ցուցանիշները Իվանովո
Ամիսհունվփետմարտապրմայհունհուլօգոսսեպհոկնոյդեկտարին
միջին առավելագույնը (°C)−8,2−5,70,39,618,221,923,722,015,17,3−0,4−5,38,2
միջին ջերմաստիճանը (°C)−12,1−10,1−4,54,812,115,918,116,310,54,2−3,5−8,63,6
միջին նվազագույնը (°C)−15,9−14,5−8,60,05,99,912,510,65,90,8−5,5−11,8−0,9
տեղումների քանակը (մմ)353129364969926555555244612
Աղբյուր՝ Ռուսաստանի հիդրոմետկենտրոն

Բնակչություն խմբագրել

2015 թվականի դրությամբ Իվանովո քաղաքը բնակչության թվով Ռուսաստանի Դաշնության 1114 քաղաքների թվում զբաղեցնում էր 46-րդ տեղը։

19751976197919821985198619891990199119921993
454 000454 000464 324472 000471 000476 000478 370480 000480 000478 000475 000
19941995199619971998199920002001200220032004
473 000472 000469 000467 000464 000461 000456 000452 100431 721431 700424 000
20052006200720082009201020112012201320142015
418 200413 100409 000406 500404 539408 330408 300408 826409 075409 223409 285

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Территория Иванова на сайте ивановской администрации
  2. «Иваново — текстильная столица России: Голос России». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 24-ին.
  3. Как «русский Манчестер» стал «городом невест»
  4. 4,0 4,1 4,2 Экземплярский П. М. 1: Дооктябрьский период // История города Иванова. — Иваново: Иван. кн. изд-во, 1958. — 396 с.
  5. Археологическая карта России. Ивановская область / Ю. А. Краснов. — М.: Ин-т археологии РАН, 1994.
  6. 6,0 6,1 «Территория». Администрация Иванова. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 29-ին.
  7. «Парк культуры и отдыха им. Степанова». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 24-ին.
  8. «Парк культуры и отдыха им. Революции 1905 года». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 24-ին.
  9. В Ивановской области создадут систему снабжения чистой питьевой водой

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվանովո» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 422