Իսահակ Դունաևսկի

Իսահակ Օսիպովիչ Դունաևսկի (ռուս.՝ Исаак Осипович Дунаевский, հունվարի 18 (30), 1900, Լոխվիցա, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն - հուլիսի 25, 1955(1955-07-25)[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային կոմպոզիտոր։ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1950

Իսահակ Դունաևսկի
Բնօրինակ անունռուս.՝ Исаак Дунаевский
Ծնվել էհունվարի 18 (30), 1900
Լոխվիցա, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն
Երկիր Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մահացել էհուլիսի 25, 1955(1955-07-25)[1][2] (55 տարեկան)
Մոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Ժանրերերգ և օպերետ
Մասնագիտությունկոմպոզիտոր, դիրիժոր, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ և երաժշտության ուսուցիչ
ԿրթությունԲ. Ն. Լյատոշիմսկու անվան երաժշտական ուսումնարան և Խարկովի Ի. Պ. Կոտլյարևսկու անվան ազգային արվեստի համալսարան
ԱնդամակցությունԽՍՀՄ կոմպոզիտորների միություն
Պարգևներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Պատվո նշան» շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ
ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ և Ստալինյան մրցանակ
 Isaak Dunaevsky Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

1919 թվականին ավարտել է Խարկովի կոնսերվատորիայի ջութակի դասարանը, կոմպոզիցիա է պարապել Սեմյոն Բոգատիրյովի մոտ։

Դունաևսկին խորհրդային օպերետի («Փեսացուներ», 1927, «Ոսկե հովիտ», 1937, «Ազատաշունչ հողմ», 1947, «Ծաղրածուի որդին», 1950 և այլն), երաժշտական կինոկոմեդիայի («Ուրախ տղաներ», 1934, «Կրկես», 1936, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1941, «Վոլգա-Վոլգա», 1938, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1941, «Կուբանի կազակները», 1950, ԽՍՀՄ պետական մրցանակ, 1951) ստեղծողներից է։

Դունաևսկին ստեղծել է մասսայական երգի նոր տեսակ՝ երգ-քայլերգեր («Ուրախ տղաների քայլերգը», «Երգ Կախովկայի մասին»)։ Նշանավոր են նաև քնարական երգերը, երգ-վալսերը («Լռություն», «Դպրոցական վալս»)։

Գրել է բալետներ, դրամատիկ ներկայացումների երաժշտություն։ 1963 թվականին ստեղծվել է «Դունաևսկու մեղեդիները» կինոնկարը (ռեժիսոր Է․ Պիրե)։

Երևանի Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում բեմադրվել են «Ազատաշունչ հողմ» (1948), «Ծաղրածուի որդին» (1951) օպերետները։

Ծանոթագրություններ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսահակ Դունաևսկի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 460