Ժյուստ Ֆոնտեն

ֆրանսերեն ֆուտբոլիստ

Ժյուստ Ֆոնտեն (ֆր.՝ Just Fontaine, օգոստոսի 18, 1933(1933-08-18)[1][2][3][…], Մարաքեշ, Ֆրանսիական Մարոկկո[4] - փետրվարի 28, 2023(2023-02-28)[4], Թուլուզ, Ֆրանսիա[5][4]), ֆրանսիացի ֆուտբոլիստ, ռեկորդակիր աշխարհի մեկ առաջնության ընթացքում խփած գոլերի քանակով. 1958 Շվեդիայում անցկացված աշխարհի առաջնությունում նա խփել է 13 գոլ։

Ժյուստ Ֆոնտեն
ֆր.՝ Just Fontaine
Անձնական տվյալներ
ՔաղաքացիությունըՖրանսիա Ֆրանսիա
ՄականունԺյուստո
Ծննդյան ամսաթիվօգոստոսի 18, 1933(1933-08-18)[1][2][3][…]
ԾննդավայրՄարաքեշ, Մարոկկո
Մահվան ամսաթիվփետրվարի 28, 2023(2023-02-28)[4] (89 տարեկան)
Մահվան վայրԹուլուզ, Ֆրանսիա[5][4]
Հասակ174 սմ
Դիրքհարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբավարտել է կարիերան
Պատանեկան կարիերա
Մարոկկո Մարաքեշ
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
1950-1953Մարոկկո Կասաբլանկա? (?)
1953-1956Ֆրանսիա Նիցցա69 (43)
1956-1962Ֆրանսիա Ռեյմս131 (122)
1953-1962Ընդհանուր Կարիերայում 200 (165)
Ազգային հավաքական
1953-1960Ֆրանսիա Ֆրանսիա21 (30)
Մարզչական կարիերա
1967Ֆրանսիա Ֆրանսիա
1968-1969Ֆրանսիա Բաներ դե Լյուշոն
1973-1976Ֆրանսիա Պարի Սեն-Ժերմեն
1978-1979Ֆրանսիա Թուլուզ
1979-1981Մարոկկո Մարոկկո
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ժյուստ Ֆոնտենի հայրը եղել է ֆրանսիացի Նորմանդիայից, իսկ մայրը՝ իսպանացի[7]։

2013 թվականին Ժյուստ Ֆոնտենը 80 տարեկան հասակում դարձել է Պատվո լեգեոնի շքանշանի սպա[8]։

Ակումբային կարիերա խմբագրել

Ժյուստ Ֆոնտենն իր կարիերան սկսել է իր հայրենի Մարաքեշ քաղաքի սիրողական ակումբում, տեղափոխվել է «ՈՒՍՄ Կասաբլանկա» ակումբ, որտեղ խաղացել է 1950-1953 թվականներին։ Հաջորդ երեք մրցաշրջանները նա արդեն անցկացրել է Ֆրանսիայում։ «Նիցցա» ակումբի կազմում անցկացրած առաջին մրցաշրջանի ընթացքում նա ակումբի հետ նվաճել է Ֆրանսիայի գավաթը, իսկ 1956 թվականին հաղթել է Ֆրանսիայի առաջնությունում։ Նույն թվականին նա տեղափոխվել է «Ռեյմս»՝ փոխարինելով Ռայմոն Կոպային։ «Ռեյմսի» կազմում անցկացրած վեց մրցաշրջանների ընթացքում նա խփել է 121 գոլ։ Բարձրագույն լիգաներում Ֆոնտենն ընդհանուր առմամբ խփել է 165 գոլ 200 խաղերի ընթացքում և չորս անգամ հաղթել է առաջնությունում (1956, 1958, 1960, 1962)

Ֆրանսիայի հավաքականում Ֆոնտենի դեբյուտը կայացել է 1953 թվականի դեկտեմբերի 17-ին Լյուքսեմբուրգի հավաքականի դեմ խաղում (8:0)։ Այդ խաղում Ժյուստ Ֆոնտենը ձևակերպել է հեթ-տրիկ։ Ֆրանսիայի հավաքականում անցկացրած յոթ տարիների ընթացքում Ֆոնտենը մասնակցել է 21 խաղի և խփել 30 գոլ։ Ազգային հավաքականի կազմում Ֆոնտենն իր վերջին խաղը եղել է 1960 թվականի դեկտեմբերի 11-ին, երբ Ֆրանսիայի հավաքականը խաղացել է Բուլղարիայի հավաքականի դեմ (3:0)։

Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո՝ 1967 թվականին, Ժյուստ Ֆոնտենն աշխատել է որպես Ֆրանսիայի հավաքականի մարզիչ, սակայն նրա ղեկավարությամբ թիմը մասնակցել է միայն երկու ընկերական խաղերի, որոնք երկուսն էլ ավարտեվել են ֆրանսիացիների պարտությամբ։ Եղել է նաև ֆրանսիական ակումբների ու Մարոկկոյի հավաքականի մարզիչ։

Կարիերա հավաքականում խմբագրել

Ֆոնտենի խաղերն ու գոլերն Ֆրանսիայի հավաքականի կազմում խմբագրել

ԱմսաթիվՀակառակորդՀաշիվՖոնտենի գոլերըՄրցություն
117 դեկտեմբերի, 1953 Լյուքսեմբուրգ8 : 03ԱԱ որակավորման խաղեր-1954
27 օգոստոսի, 1956 Հունգարիա1 : 2-Ընկերական խաղ
36 օգոստոսի, 1957 Հունգարիա0 : 2-Ընկերական խաղ
413 մարտի, 1958 Իսպանիա2 : 21Ընկերական խաղ
516 ապրիլի, 1958 Շվեյցարիա0 : 0-Ընկերական խաղ
68 հունիսի, 1958 Պարագվայ7 : 33ԱԱ եզրափակիչ խաղեր 1958
711 հունիսի, 1958 Հարավսլավիա2 : 32ԱԱ եզրափակիչ խաղեր 1958
815 հունիսի, 1958 Շոտլանդիա2 : 11ԱԱ եզրափակիչ խաղեր 1958
919 հունիսի, 1958 Հյուսիսային Իռլանդիա4 : 02ԱԱ եզրափակիչ խաղեր 1958
1024 հունիսի, 1958 Բրազիլիա2 : 51ԱԱ եզրափակիչ խաղեր 1958
1128 հունիսի, 1958 ԳԴՀ6 : 34ԱԱ եզրափակիչ խաղեր 1958
121 օգոստոսի, 1958 Հունաստան7 : 12ԱԱ որակավորման խաղեր 1960
135 օգոստոսի, 1958 Ավստրիա2 : 11Ընկերական խաղ
1426 օգոստոսի, 1958 ԳԴՀ2 : 2-Ընկերական խաղ
159 նոյեմբերի, 1958 Իտալիա2 : 21Ընկերական խաղ
1611 օգոստոսի, 1959 Բուլղարիա0 : 1-Ընկերական խաղ
1711 նոյեմբերի, 1959 Պորտուգալիա5 : 33Ընկերական խաղ
1813 դեկտեմբերի, 1959 Ավստրիա5 : 23ԵԱ որակավորման խաղեր 1960
1917 դեկտեմբերի, 1959 Իսպանիա4 : 31Ընկերական խաղ
2016 մարտի, 1960 Չիլի6 : 02Ընկերական խաղ
2111 դեկտեմբերի, 1960 Բուլղարիա3 : 0-ԱԱ որակավորման խաղեր 1962

Ընդհանուր։ 21 խաղ / 30 գոլեր; 12 հաղթանակ, 4 ոչ-ոքի, 5 պարտություն

Ձեռքբերումներ խմբագրել

  • Ֆրանսիայի չեմպիոն (4) - 1956, 1958, 1960, 1962
  • Ֆրանսիայի գավաթի դափնեկիր (2) - 1954, 1958
  • Եվրոպայի չեմպիոնների գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից - 1959
  • Ֆրանսիայի առաջնության լավագույն ռմբարկու (2) - 1958, 1960
  • Եվրոպայի չեմպիոնների գավաթի խաղարկության լավագույն ռմբարկու - 1959
  • Աշխարհի առաջնության լավագույն ռմբարկու - 1958
  • Աշխարհի առաջնությունների ռեկորդակիր մեկ առաջնության ընթացքում խփած գոլերի քանակով - 13 գոլ
  • Ֆրանսիայի հավաքականի ռեկորդակիր աշխարհի առաջնություներում խփած գոլերի թվով - 13 գոլ
  • Ընդգրկված է ՖԻՖԱ 100 ցանկում
  • Պարգևատրվել է Պատվավոր լեգեոնի շքանշանով

Ելույթների վիճակագրություն խմբագրել

Ակումբային կարիերա խմբագրել

Ակումբային կարիերա
ԱկումբՄրցաշրջանԼիգաԳավաթներ[9]Չեմպիոնների
Գավաթ
Ֆրանսիայի
սուպերգավաթ
Ընդհանուր
ԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
Նիցցա1953/54241873----3121
1954/55282042----3222
1955/56175340010219
Ընդհանուր694314900108452
Ռեյմս1956/5731301100003231
1957/5826346500003239
1958/59322432710004236
1959/6028282200003030
1960/617400100084
1961/627213000085
Ընդհանուր131122131381000152145
Ընդհանուր կարիերայում200165272281010236197

Ելույթները հավաքականի կազմում խմբագրել

Ելույթները հավաքականի կազմում
ՀավաքականՏարիԱԱ որակավորման խաղերԱԱ եզրափակիչ խաղերԵԱ որակավորման խաղերԵԱ եզրափակիչ խաղերԸնկերական խաղերԸնդհանուր
ԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլերԽաղերԳոլեր
Ֆրանսիա195313------0013
1954--00----0000
1955--------0000
195600------1010
195700------1010
1958--61312--531218
1959----13--3447
196010--00001222
Ընդհանուր կարիերայի ընթացքում2361325001192130

Մատենագրություն խմբագրել

  • Just Fontain. Reprise de volée, Paris, Solar, 1970
  • Just Fontain. Mon mundial, Famot, 1978

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 GeneaStar
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Fichier des personnes décédées
  5. 5,0 5,1 5,2 https://www.lemonde.fr/sport/article/2023/03/01/just-fontaine-legende-du-football-francais-est-mort_6163719_3242.html
  6. Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif (ֆր.) — 2013. — Iss. 162. — P. 11751. — ISSN 0242-6773
  7. «Just Fontaine: for the record». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 7-ին.
  8. Рекордсмен по числу голов на одном ЧМ Фонтен получил орден Почётного легиона
  9. Ֆրանսիայի գավաթ, Շառլ Դրագոյի գավաթ

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժյուստ Ֆոնտեն» հոդվածին։