Էդվիժ Ֆենեկ

Էդվիժ Ֆենեկ (իտալ.` Edwige Fenech, իրական ազգանունը` Սֆենեկ (Sfenech), դեկտեմբերի 24, 1948(1948-12-24), Աննաբա, Ալժիր), իտալական կինոյի դերասանուհի և պրոդյուսեր։ Գլխավորապես նկարահանվել է էրոտիկ կատակերգություններում և սարսափ ֆիլմերում։

Էդվիժ Ֆենեկ
Ծնվել էդեկտեմբերի 24, 1948(1948-12-24) (75 տարեկան)
ԾննդավայրԱննաբա, Ալժիր
Քաղաքացիություն Ֆրանսիա[1][2][3] և  Իտալիա
Մասնագիտությունկինոպրոդյուսեր, հեռուստահաղորդավարուհի, կինոդերասանուհի, մոդել և գլամուրային մոդել
Համատեղ ապրող(ներ)Luca Cordero di Montezemolo?[4]

Կենսագրություն խմբագրել

Էդվիժ Ֆենեկը ծնվել է Ալժիրի Աննաբա (նախկինում՝ Բոն) քաղաքում, որն այն ժամանակ ֆրանսիական գաղութ էր։ Նրա հայրը ծնունդով Մալթայից էր, իսկ մայրը Սիցիլիայից։ Երբ նա տաս տարեկան էր, ընտանիքը տեղափոխվել է Ֆրանսիա։ 15 տարեկանում մասնակցել և հաղթել է «Միս Լազուր ափ» գեղեցկության մրցույթում։ 1965 թվականին 16-ամյա Էդվիժը ստացել է «Լեդի Ֆրանսիա» տիտղոսը, որից հետո սկսվել է նրա ֆոտոմոդելի կարիերան։ Կինոգործիչները չէին կարող չնկատել Էդվիժի վառ գեղեցկությունը, ուստի 19 տարեկանում նա արդեն իր առաջին դերն էր կատարում կինոյում։ Այդ ընթացքում նա հասցրել է մասնակցել նաև «Լեդի Եվրոպա» մրցույթին, իսկ «Playman» ամսագրում հայտնվել էին նրա մերկ լուսանկարները։

Էդվիժ Ֆենեկի առաջին ֆիլմը 1967 թվականին նկարահանված «Նրա ողջ անմտությունը» կատակերգությունն էր։ Նրան անմիջապես նկատեցին իտալացի կինոգործիչները և հրավիրեցին Հռոմ, որտեղ նա 1968 թվականին նկարահանվեց «Սամոա. Ջունգլիների թագուհին» կինոնկարում։ Երեք տարվա ընթացքում Էդվիժ Ֆենեկը նկարահանվել է տարբեր ժանրերի 13 կինոնկարներում։ Հատկապես կարելի է առանձնացնել ռեժիսոր Հանս Սքոթ-Շոբինգերի «Տիկին Բովարի» (1969 թ.) կինոնկարը, որտեղ Էդվիժ Ֆենեկը հանդես էր եկել գլխավոր դերով։ Այդ կինոնկարը համարվում է պատմական և էրոտիկ ժանրերի յուրատեսակ դրամա, որը բավականին շահութաբեր էր և դարձավ հայտնի։

1970-ական թվականներին Էդվիժն սկսեց աշխատել ռեժիսոր Սերջո Մարտինոյի հետ։ Նրանց առաջին համագործակցությունը «Տիկին Ուորդի տարօրինակ արատը» (1971 թ.) ֆիլմն էր։ 1970 թվականին նա նկարահանվել է Մարիո Բավայի «Հինգ տիկնիկ օգոստոսյան լուսնի համար» կինոնկարում, իսկ Միշել Լյուպոյի «Փախուստ մահապարտների խցից» (1973 թ.) կինոնկարում նրա խաղընկերը Ժան Ռոշֆորն էր։

1970-ական թվականների կեսերին Էդվիժ Ֆենեկն արդեն համարվում էր իտալական էրոտիկ կատակերգությունների թագուհի, որոնք հաջողությամբ ցուցադրվում էին Իտալիայում, Իսպանիայում, ԳՖՀ-ում, Ֆրանսիայում և այլ երկրներում։ Այդ տարիների նրա ֆիլմերից էին «Հիրիկն արյան մեջ» (1972 թ.), «Խավարի բոլոր երանգները» (1972 թ.), «Քո խնդիրն է - փակ սենյակ և միակ բանալին ինձ մոտ է» և այլն։ Ումբերտո Լենցիի «Մեծ ճակատամարտ» (1978 թ.) ֆիլմում Էդվիժը հանդես է եկել երկրորդական դերով, որտեղ սակայն նրա հետ միասին խաղում էին այնպիսի աստղեր, ինչպիսիք էին Հենրի Ֆոնդան, Ջոն Հյուսթոնը, Օրսոն Ուելսը, Հելմուտ Բերգերը, Ջուլիանո Ջեմման և Սթեյսի Կիչը։

1980-ականներին Էդվիժ Ֆենեկը հիմնականում նկարահանվել է կատակերգություններում և կրիմինալ ժանրի ֆիլմերում։ Դրանցից է «Աս» (1981 թ.) կինոնկարը, որտեղ գլխավոր դերում հանդես է եկել Ադրիանո Չելենտանոն։ Մեծ էկրանին Էդվիժ Ֆենեկի վերջին դերը «Անսովոր հանցագործություն» («Մահվան ուրվականը» 1988 թ.) կինոնկարում էր։ 1990-ական թվականներին նա վերջնականապես սկսեց հանդես գալ հեռուստատեսությունում։ Նկարահանվում էր սերիալներում և որդու հետ միասին հիմնել է Immagine E Cinema SRL. պրոդյուսերական կազմակերպությունը։ 2004 թվականին, որպես պրոդյուսեր հանդես է եկել ռեժիսոր Մայքլ Ռեդֆորդի «Վենետիկի վաճառականը» ֆիլմով։ 2007 թվականին ոչ մեծ դերով հանդես է եկել «Հոսթել 2» կինոնկարում` կատարելով արվեստների պրոֆեսորի դերը։

Անձնական կյանքը խմբագրել

Էդվիժ Ֆենեկն ունի մեկ որդի, ով ծնվել է 1971 թվականին։ Վերջինիս հայրը դերասան Ֆաբիո Տեստին է։ Լուրեր էին պտտվում, որ այդ տարիներին Էդվիժը սիրավեպ ուներ պրոդյուսեր Լուչանո Մարտինոյի հետ, ով ռեժիսոր Սերջո Մարտինոյի եղբայրն էր։ Հնարավոր է, որ այդ պատճառով էլ Էդվիժն հաճախ էր նկարահանվում Սերջոյի ֆիլմերում։

1990-ական թվականների կեսերին հաճախ էին գրում Էդվիժի սիրավեպի մասին` իտալական ազնվական և Ferrari-ի նախագահ Լուկա դի Մոնտեզեմոլոյի հետ։ Որոշ աղբյուրներ նշում էին, որ Էդվիժը դարձել է նրա երրորդ կինը։ Ամեն դեպքում նրանք միասին երկար չեն ապրել, քանի որ 2000 թվականին Մոնտեզեմոլոն կրկին ամուսնացել է։

Մասնակի ֆիլմագրությունը խմբագրել

ԹվականԱնվանումԲնօրինակ անվանումԿերպար
1967Նրա ողջ անմտությունըToutes folles de luiՋինա
1968Սամոա. Ջունգլիների թագուհինSamoa, regina della giunglaՍամոա
1968Սև Արծվի որդինIl figlio di Aquila NeraՆաստասիա
1968Տիկին տիրուհին կոմսուհու տիտղոս ունիFrau Wirtin hat auch einen GrafenՍելինա
1969ՍենսացիաTop SensationՈւլլա
1969Տիկին տիրուհին զարմուհի ունիFrau Wirtin hat auch eine NichteՌոզալիա
1969Ժամանում. Սիրելի աղջիկն ու աշխատանքըKomm, liebe Maid und macheՖելիսիտա
1969Տիկինն ու իր զարմուհինMadame und ihre NichteԻվետա
1969Գիր կամ ղուշTesta o croceՄանուելա
1969Ոսկե վրձինով տղամարդըDer Mann mit dem goldenen Pinsel-
1969Բոլոր կատուներն էլ սիրում են անուշ անելAlle Kätzchen naschen gernԲլանդա
1969Տիկին ԲովարիDie nackte BovaryԷմմա Բովարի
1969Դոն Ֆրանկոն և Դոն Չիչոն բանավեճերի տարումDon Franco e Don Ciccio nell'anno della contestazioneԱննա Բելինզոնի
1970ԾաղրուծանակSatiricosissimoՊոպեա
1970Հինգ տիկնիկ օգոստոսյան լուսնի համար5 bambole per la luna d'agostoՄարիա
1970Դժոխային աքսոր դեպի Լե-ՄանLe Mans scorciatoia per l'infernoԿորա
1971Տիկին Ուորդի տարօրինակ արատըLo strano vizio della Signora WardhՋուլիա Ուորդ
1971Դոն Ժուանի սիրուհիներըLe calde notti di Don Giovanni-
1971Անապատը կրակի մեջDeserto di fuocoՋուանա
1972Խավարի բոլոր երանգներըTutti i colori del buioՋոան Հարիսոն
1972Սև կատվի աչքըIl tuo vizio è una stanza chiusa e solo io ne ho la chiaveՖլորիանա
1972Հիրիկը արյան մեջPerché quelle strane gocce di sangue sul corpo di Jennifer?Ջենիֆեր Լենսբուր
1972Հիասքանչ Անտոնիան, սկզբում միանձնուհի, իսկ հետո չարության մարմնացումLa bella Antonia, prima Monica e poi DimoniaԱնտոնիա
1972Երբ կանանց անվանեցին ՄադոննաQuando le donne si chiamavano 'Madonne'Ջուլիա
1972Ուբալդա. Մերկ և կրակոտQuel gran pezzo della Ubalda tutta nuda e tutta caldaՈւբալդա
1973ՄաքսանենգըFuori uno... sotto un altro, arriva il PassatoreՄորա
1973«Մեծ ազդրեր» Ջովանոնան պատվով պատվազրկված էGiovannona Coscialunga disonorata con onoreՋովանոնա
1973Անսփոփ այրին շնորհակալ է բոլորից, ով սփոփում է իրենLa vedova inconsolabile ringrazia quanti la consolaronoԿատարինա Պրեվոստի
1973Փախուստ մահապարտների խցիցDio, sei proprio un padreterno!Օրխիդեա
1973Աննա. Դա հատուկ հաճույք էAnna, quel particolare piacereԱննա
1974Անմեղություն և հանցանքInnocenza e turbamentoԿարմելա Պատերնո
1974Սինյորան լա՞վ է խաղում սկոպաLa signora gioca bene a scopa?Եվա
1975Տեսակցություն կրքի հետGrazie... nonnaՄարիաննա Պերսիչետի
1975ՈւսուցչուհինL'insegnanteՋովաննա
1975Մերկացիր մարդասպանի համարNude per l'assassinoՄագդա
1975Սկանդալ ծայրագավառումIl vizio di famigliaՍյուզի
1975Կույս կինըLa moglie vergineՎալենտինա
1976Քառասուն աստիճան` սավանի ներքո40 gradi all'ombra del lenzuoloԷմիլիա Չապպոնի
1976Կին-ոստիկանը կարիերա է ստեղծումLa poliziotta fa carrieraՋիաննա Ամիկուչի
1976Ո՞վ է հանգստացրել իմ կնոջըCattivi pensieriՖրանչեսկա Մարանի
1976ԴատավորըLa pretoraՎիոլա Օռլանդո, Ռոզա Օռլանդո
1976Բժշկուհին զինվորական հոսպիտալիցLa dottoressa del distretto militareԵլենա Դոգլիոզի
1977Կույսը, ցուլն ու այծեղջյուրըLa vergine, il toro e il capricornoՋոյա Ֆերետտի
1977ՏաքսիստուհինTaxi GirlՄարսելա
1977Բուժքույրը ռազմական շրջայցի ժամանակLa soldatessa alla visita militareԵվա Մարինի
1978Մեծ ճակատամարտIl grande attaccoԴանիելա
1978Ուսուցչուհին քոլեջումL'insegnante va in collegioՄոնիկա Սեբաստիան
1978Տնային ուսուցչուհինL'insegnante viene a casaԼուիզա
1978Բուժքույրը և մեծ զորաշարժերըLa soldatessa alle grandi manovreԵվա Մարինի
1978Իմ սիրելի տղամարդիկAmori mieiԴեբորա
1979Կին-ոստիկանը բարոյականության բաժնումLa poliziotta della squadra del buon costumeՋիաննա Դ'Ամիկո
1979Դոկտոր Ջեքիլը և քնքուշ տիկինըDottor Jekyll e gentile signoraԲարբարա Ուիմփլի
1979Շաբաթ, կիրակի և ուրբաթSabato, domenica e venerdìՏոկիմոտո
1979Լինում է և ավելի վատLa patata bollenteՄարիա
1979ԳողըIl ladroneԴեբորա
1980Ես լուսանկարվողունակ եմSono fotogenicoԿինզիա Պանչալդի
1980Կինը արձակուրդում է, սիրուհին` քաղաքումLa moglie in vacanza... l'amante in cittàՋուլիա
1980Շաքար, մեղր և տաքդեղZucchero, miele e peperoncinoԱմալիա
1980Ես և ԿատերինանIo e CaterinaԷլիզաբեթա
1980ՍորամուտըIl ficcanasoՍուսաննա Լուիսետտի
1981ԱսըAssoՍիլվիա
1981Ձայնդ կտրիր, երբ խոսում եսTais-toi quand tu parles!Բելլա, Բեատրիս
1981Եղջյուրաբուլկիներ կրեմովCornetti alla cremaՄարիաննա Տրիբալզի
1981Կին-ոստիկանը Նյու-ՅորքումLa poliziotta a New YorkՋիաննա Ամիկուչի, Պուպա
1981Հարուստները, շատ հարուստները... Իրականում միայն կիսավարտիքով ենRicchi, ricchissimi... praticamente in mutandeՖրանչեսկա
1982Ձախորդության շերտըIl paramedicoՆինա Միլո
1982Պատմել, գրգռել, արձակելSballato, gasato, completamente fusoՊատրիցիա Ռեդա
1984Ամերիկյան արձակուրդներVacanze in America-
1988Մահվան ուրվականը (Անսովոր հանցագործություն)Un delitto poco comuneՀելենա Մարտել
1992Աննայի տղամարդկությունըIl coraggio di AnnaԱննա Կարիզի
1995ԿինըDonnaՊաոլա
2000Կրտսեր եղբայրըIl fratello minore-
2007Հոսթել 2Hostel: Part IIպրոֆեսոր
2012Կապիտանի աղջիկըLa figlia del capitanoԵկատերինա II
2015Երջանկության ժամանումըÈ arrivata la felicitàԱննա Միլի

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդվիժ Ֆենեկ» հոդվածին։