Եթովպական օրացույց

2000 թվականն
այլ օրացույցներով
Գրիգորյան օրացույց2000
MM
Հուլյան օրացույց1999—2000 (հունվարի 14 -ից)
Հուլյան օրացույց
բյուզանդական շրջան
7508—7509
(սեպտեմբերի 14-ից)
Հռոմի հիմնադրումից սկսած2752—2753 (մայիսի 4-ից)
Հայկյան տոմար4492—4493 (օգոստոսի 11-ից)
ՏՆՂԲ—ՏՆՂԳ
Հրեական օրացույց
5760—5761

ה'תש"ס — ה'תשס"א

Իսլամական օրացույց1421—1422
Չինական օրացույց4696—4697
己卯 — 庚辰
դեղին ճագար — սպիտակ վիշապ
Եթովպական օրացույց1992—1993
Հին հնդկական օրացույց
- Վիկրամ սամվատ2056—2057
- Շակա սամվատ1922—1923
- Կալի յուգա5101—5102
Իրանական օրացույց1378—1379
Բուդդայական օրացույց2543

Եթովպական օրացույց (ամհարերեն՝ የኢትዮጵያ ዘመን አቆጣጠርye'Ītyōṗṗyā zemen āḳoṭaṭer), կիրառվում է Եթովպիայում, ինչպես նաև Եթովպական և Էրիթրեական ուղղափառ միաբնակ եկեղեցիների, Էրիթրեական կաթոլիկ եկեղեցու և Էրիթրեայի եվանգելիկ եկեղեցիների կողմից։ Այս օրացույցը հիմնված է ավելի հին ղպտիական օրացույցի վրա, որը իր հերթին հիմնվել է ավելի հին եգիպտական օրացույցի վրա, սակայն Եթովպական օրացույցը ունի նմանություն հուլյան օրացույցին. նրանում նույնպես կիրառվում է հավելյալ օր ամեն չորս տարին։

Եթովպական օրացույցի տարվա սկիզբն է համարվում հուլյան օրացույցի օգոստոսի 30, եթե հաջորդ տարին նահանջ է, և օգոստոսի 29, եթե հաջորդ տարին նահանջ չէ։ Ինչպես և Ղպտիական օրացույցը Եթովպականն ունի 12 ամիս ամեն մեկը 30 օրով, ինչպես նաև հինգ կամ վեց էպագոմեն օրեր տարվա վերջում, սովորաբար առանձնացվում են որես 13-րդ ամիս[1]։

Եթովպական օրացույցում տարիների հաշվարկման սկիզբն է մ. թ. 8 թվականի օգոստոսի 29 հուլյան օրացույցով։ Այսպիսով Գրիգորյան օրացույցի 2000 թվականը համընկնում է Եթովպական օրացույցի 1992 թվականի վերջի և 1993 թվականի սկզբի հետ։

Օրը սկսվում է ոչ թէ կեսգիշերին, այլ Արեգակի ծագման պահին։

Ամիսներ խմբագրել

ԱմհարերենՂպտիերենԱմսվա սկիզբԱմսվա սկիզբ
նահանջ տարում
መስከረም (Mäskäräm)Tut11 սեպտեմբեր12 սեպտեմբեր
ጥቅምት (Teqemt)Babah11 հոկտեմբեր12 հոկտեմբեր
ኅዳር (Hedar)Hatur10 նոյեմբեր11 նոյեմբեր
ታኅሣሥ (Tahsas)Kiyahk10 դեկտեմբեր11 դեկտեմբեր
ጥር (T’er)Tubah9 հունվար10 հունվար
የካቲት (Yäkatit)Amshir8 փետրվար9 փետրվար
መጋቢት (Mägabit)Baramhat10 մարտ10 մարտ
ሚያዝያ (Miyazya)Baramundah9 ապրիլ9 ապրիլ
ግንቦት (Genbot)Bashans9 մայիս9 մայիս
ሰኔ (Säne)Ba’unah8 հունիս8 հունիս
ሐምሌ (Hamle)Abib8 հուլիս8 հուլիս
ነሐሴ (Nähase)Misra7 օգոստոս7 օգոստոս
ጳጉሜ (Pagumän)Nasi6 սեպտեմբեր6 սեպտեմբեր

Ամսաթվերը տրված են գրիգորյան օրացույցով XX—XXI դարերի համար։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել