Դրախտածառ

բույսերի ցեղ
Դրախտածառ
Դասակարգում
Թագավորություն Բույսեր (Plantae)
ԻնֆրաթագավորությունStreptophyta
ՎերնաբաժինԲարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/ԲաժինԱնոթավոր բույսեր (Tracheophyta)
ԵնթատիպՍերմնավոր բույսեր (Spermatophytes)
ԿարգՕճառածաղկավորներ (Sapindales)
ԸնտանիքԱղտորազգիներ (Anacardiaceae)
ՑեղԴրախտածառ (Cotinus)
Mill., 1754

Դրախտածառ (լատին․՝ Cotinus), նարնջափայտ, պարիկածառ, սպարակ, աղտորազգիների ընտանիքի տերևաթափ թփերի կամ ցածրաճ ծառերի ցեղ։ Հայտնի է 12 տեսակ, Հայաստանում՝ 1 տեսակ՝ դրախտածառ սովորական (C. coggygria)։

Նկարագրություն խմբագրել

Դրախտածառը մինչև 12 մ բարձրությամբ, վրանաձև կամ հովանոցաձև սաղարթով և մինչև 18 սանտիմետրի հասնող բնի տրամագծով ծառ է։Ցողունի բարձրությունը 4-5 մետր է, բնափայտը՝ դեղին կամ դեղնականաչավուն։ Տերևները պարզ, հերթադիր են, ամբողջական, թխակապույտ կլորավուն, ձվաձև, երկարավուն ձվաձև կամ հակառակ ձվաձև՝ 3-10 սմ երկարությամբ և 3-7 սմ լայնությամբ։ Ծաղկաբույլը փուխր հուրան է, ծաղիկները՝ մանր, դեղնասպիտակավուն կամ կանաչավուն։ Ծաղկում է հունիսին։ Պտուղը չոր կորիզապտուղ է, պարունակում է դաբաղանյութեր, վիտամիններ, ներկանյութեր։ Ծաղիկները մանր են, դեղնասպիտակ կամ կանաչավուն, երկսեռ են` հավաքված նոսր, հուրանաձև, գեղեցիկ ծաղկաբույլերում։ Դրախտածառը առանձնապես գեղեցիկ է պտղակալման և տերևների աշնանային գունափոխման շրջանում։ Պատկանում է աղտորազգիների ընտանիքին։Չորադիմացկուն և լուսասեր բույս է։ Պահանջկոտ չէ հողի նկատմամբ։ Բավականին ցրտադիմացկուն է։ Տերևները պարունակում են 15-45% տանիդներ, մինչև 92 միլիգրամ/ % վիտամին C, տերևներում և ծաղիկներում պարունակում են մոտ 0,1 % եթերային յուղեր, որոնք օգտագործում են օծանելիքի արտադրության մեջ։ Բնափայտից ստանում են դեղին ներկ (ֆիզետին)։ Դրախտածառը մեծ քանակությամբ արմատային մացառներ է տալիս, որի շնորհիվ օգտագործվում է հակաէրոզիոն տնկարկներում թեք լանջերը և ձորակները ամրացնելու համար։ Բազմանում է սերմերով և արմատային մացառներով։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Կովկասում, Մոլդավիայում, Ուկրաինայի հարավային շրջաններում, Ղրիմում, Միջերկրածովյան ափերին, Փոքր Ասիայում, Չինաստանում, Հիմալայներում։ Հայաստանի տարածքում հանդիպում է հյուսիսարևելյան շրջաներում և Զանգեզուրում, որտեղ աճում է չոր, քարքարոտ թեքություններում, ծովի մակերևույթից մինչև 1000 մ բարձրությունների վրա։ Հանդիպում է նաև Տավուշի, Սյունիքի մարզերի ցածրադիր և միջին լեռնային գոտիներում։ Աճում է քարքարոտ, բաց, թեք լանջերին, թփուտներում, անտառեզրերին[1]։

Բուժիչ նշանակություն խմբագրել

Որպես դեղամիջոց օգտագործում են փշերը և կոները։ Դրանցից պատրաստում են թրմօղի և ստանում եթերային յուղ։ Յուղը ճիշտ օգտագործելու դեպքում ունի հականեխիչ, հակամանրէային, հակաբորբոքային, հակառևմատիկ, լվացնող, մածուցիչ, որդահան և հակասնկային ազդեցություն։ Բժշկության մեջ դրախտածառի յուղն օգտագործվում է իբրև սրտի գործունեությունը խթանող միջոց։ Խորհուրդ է տրվում օգտագործել թոքերում և բրոնխներում կարգային երևույթների ժամանակ։ Օգտագործվում է նաև բրոնխիալ ասթմայի ժամանակ։

Օգտագործվում է գորտնուկների և պապիլոմաների բուժման մեջ, քանի որ ունի ներքաշող ազդեցություն մաշկի և լորձային թաղանթների տարբեր տեսակի նորագոյացությունների վրա։ Ընդհանրապես խորհուրդ է տրվում օնկոլոգիական հիվանդությունների բուժման և կանխարգելման ժամանակ։

Դրախտածառի ուժեղ և սուր հոտը ունի թարմացնող ազդեցություն, որը նպաստում է ծանր հիվանդությունների վերականգմանը, ֆիզիկական գերլարվածության և սթրեսի վերացմանը։

Հանգստացնում և թարմացնում է մաշկը, ազատում հոգնածության հետքերից, վերացնում է քորը, ալերգիկ մաշկաբորբը, էկզեման, կոշտուկները, քոսը, օգտագործվում է նաև արտաքին՝ սնկային հիվանդությունների և հերպեսի ժամանակ[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Լ․Վ․ Հարությունյան,Քո շրջապատի ծառերը,1983
  2. Բնությունը՝ հարուստ դեղատուն, Բուսաբուժության փոքր հանրագիտարան, Չինար հրատարակչություն, Երևան-2007
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դրախտածառ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դրախտածառ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 447