Դեմետրիո Ալբերտինի

իտալացի ֆուտբոլիստ

Դեմետրիո Ալբերտինի (իտալ.՝ Demetrio Albertini, (օգոստոսի 23, 1971(1971-08-23)[1][2][3][…], Բեզանա ին Բրիանցա, Մոնցա և Բրիանցա, Լոմբարդիա, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան, իր կարիերայի մեծ մասն անց է կացրել իտալական «Միլանում»։ Իտալիայի հավաքականում խաղացել է 12 տարի, անց է կացրել 79 խաղ, խփել 3 գոլ։ Եղել է 1994 թվականի աշխարհի առաջնության և 2000 թվականի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր։

Դեմետրիո Ալբերտինի
իտալ.՝ Demetrio Albertini
Քաղաքացիությունը Իտալիա
Ծննդյան ամսաթիվօգոստոսի 23, 1971(1971-08-23)[1][2][3][…] (52 տարեկան)
ԾննդավայրԲեզանա ին Բրիանցա, Մոնցա և Բրիանցա, Լոմբարդիա, Իտալիա
Հասակ180 սանտիմետր
Քաշ75 կիլոգրամ
Դիրքկիսապաշտպան

Կենսագրություն խմբագրել

Դեմետրիո Ալբերտինին ծնվել է Բեզանա ին Բրիանցա քաղաքում։ «Միլանի» երիտասարդ ֆուտբոլիստների վերապատրաստման ընթացքում իր առաջին խաղն անցկացրել է 17 տարեկանում։ Որպես վարձակալված ֆուտբոլիստ 1990/91 թվականների մրցաշրջանի մի մասն անց է կացրել իտալական «Պադովա» ակումբում։ Նույն մրցաշրջանի ընթացքում տեղափոխվում է «Միլան», որտեղ անց է կացնրել մոտ 300 խաղ։ «Միլանի» կազմում 3 տարի անընդմեջ (1992—1994) դարձել է Իտալիայի չեմպիոն։ Այնուհետև Ալբերտինին այդ տիտղոսը նվաճել է ևս երկու անգամ՝ 1996 և 1999 թվականների մրցաշրջանում։ Բացի այդ նա 41 խաղ է անց կացրել չեմպիոնների լիգայում, որի ընթացքում (1993—1995) «Միլանը» երեք անգամ դուրս է եկել եզրափակիչ՝ նվաճելով մեկ ոսկի (1994) և երկու արծաթե (1993,1995) մեդալներ։ 1994 թվականին «Միլանը» հաղթող է ճանաչվում նաև Եվրոպայի սուպերգավաում։ 2002 թվականին՝ 14 տարի անց Ալբերտինին որոշում է լքել «Միլանը» և հաջորդ մի քանի տարիների ընթացքում վարձակալությամբ հանդես է գալիս Մադրիդի Ատլետիկոյում, Լացիոյում[4][5][6] և Բարսելոնայում:

2005 թվականի դեկտեմբերին Ալբերտինին հայտարարել է պրոֆեսիոնալ ֆուտբոլից իր հեռանալու մասին և որ մտադրվել է հետագայում դառնալ ֆուտբոլային մարզիչ։ Ի պատիվ նրա հրաժեշտի, 2006 թվականի մարտի 15-ին «Սան Սիրո» մարզադաշտում «Միլանի» և «Բարսելոլոնայի» միջև անց կացվեց ընկերական հանդիպում, որին մասնակցում էին տվյալ ժամանակաշրջանի և վետերան ֆուտբոլիստներ․ Մարկո վան Բաստենը, Ռուուդ Գուլիտը, Ֆրանկ Ռայկարդը, Ֆրանկո Բարեզին, Անդրեյ Շևչենկոն Խրիստո Ստոիչկովը, Խրիստո Ստոիչկովը, Միքայել Լաուդրուպը և ուրիշներ[7][8][9][10]։ Խաղն ավարտվել է 4։2 հաշվով՝ հօգուտ Միլանին։ Ալբերտինին այդ խաղում դարձել է առաջին գոլի հեղինակը[11]։

Կարիերան հավաքականում խմբագրել

Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականում Ալբերտինին անց է կացրել 79 խաղ՝ խփել 3 գոլ։ 6 անգամ հանդես է եկել որպես թիմի ավագի։ Հավաքականի մարզաշապիկն առաջին հագել է 1991 թվականի դեկտեմբերի 21-ին, Կիպրոսի հավաքականի հետ անց կացրած խաղում, աշխարհի 1994 և 1998, Եվրոպայի 1996, 2000 առաջնություններում ընդգրկվել է հավաքականի կազմում։ 1992 թվականին հավաքականի կազմում մասնակցել է Բասելոնայում կայացած օլիմպիական խաղերին։ Հավաքականի կազմում վերջին խաղն անց է կացրել 2002 թվականի մարտի 27-ին, Անգլիայի հավաքականի հետ խաղում։

Կարիերայի ավարտից հետո խմբագրել

2006 թվականի իտալական ֆուտբոլի սկանդալից հետո, երբ պաշտոնաթող արվեց Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ֆրանկո Կարերոն, Իտալիայի Ազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ նշանակվեց Գվիդո Ռոսսին, իսկ Ալբերտինին նշանակվեց փոխնախագահ։ Սեպտեմբերի 19-ին Ռոսսիի հրաժարականից հետո Ալբերտինին ևս հրաժարվեց իր պաշտոնից։

Վիճակագրություն խմբագրել

Ակումբային խմբագրել

ԱկումբՄրցաշրջանԱռաջնությունԱկումբԵվրոգավաթԱյլԸնդհանուր
ԽաղԳոլԽաղԳոլԽաղԳոլԽաղԳոլԽաղԳոլ
Միլան»1988/891000----10
1989/901000----10
1990/910020----20
«Պադովա»1990/91285------285
Միլան»1991/9228350----333
1992/93292607110433
1993/942630013120414
1994/953024011020472
1995/963003050--380
1996/97298205110379
1997/9828092----372
1998/9929230----322
1999/00261105010331
2000/0112020112--252
2001/022404080--360
«Մադրիդի Ատլետիկո»2002/0328221----303
«Լացիո»2003/042324080--352
«Մադրիդի Ատլետիկո»2004/0514121----162
«Բարսելոնա»2004/0550--10--60
Միլանի կազմում ընդհանուր293214126557040628
Իր կարիերայի ընթացքում ընդհանուր391314947457052140

Ազգային հավաքական խմբագրել

Ազգային հավաքականՄրցաշրջան
ԽաղերԳոլ
Իտալիայի հավաքական
199110
199240
199360
1994140
199582
199670
199790
1998100
199960
2000110
200120
200210
Ընդհանուր792

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 Enciclopèdia de l'esport català (կատ.)Grup Enciclopèdia, 2012.
  4. «Albertini finds new home in Rome» (անգլերեն). uefa.com. 22.07.2003. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 1-ին.
  5. «Albertini strengthens Atalanta» (անգլերեն). uefa.com. 21.07.2004. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 1-ին.
  6. «Barcelona agree Albertini deal» (անգլերեն). uefa.com. 25.01.2005. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 1-ին.
  7. «На "Сан-Сиро" прошел прощальный матч Альбертини». 2006 թ․ մարտի 16. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 4-ին.
  8. «В прощальном матче 34-летнего деметрио альбертини «милан» обыграл «барселону»» (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 4-ին.
  9. Шевченко сыграет на прощальном матче Альбертини
  10. «Легенды футбола устроили шоу в Милане». Վերցված է 2018 թ․ օգոստոսի 4-ին.
  11. «Чемпионат». «Стильное прощание Альбертини» (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեմետրիո Ալբերտինի» հոդվածին։