Գնել (անձնանուն)
արական անձնանուն
Գնել, հայկական արական անուն։ Առաջացել է հայերեն գնել բառից[1]։
Գնել Գնել | |
---|---|
Տեսակ | արական անձնանուն |
Սեռ | արական |
Ծագում | |
Ծագման լեզու | հայերեն |
Գիր | Հայոց գրեր |
Կապված հոդվածներ | «Գնել» սկսվող էջեր |
Գործածություններ խմբագրել
- Գնել Գնունի, Տիգրան Մեծի տակառապետը, ով Բարզափրան սպարապետի հրամանով գնաց առավ Երուսաղեմը[2]։
- Գնել Գնունի, Գնել Արշակունու մորական պապը (Արշակ Բ-ի եղբորորդու)[3]։
- Գնել եպիսկոպոս Մելետենվոյ, Ներսես Մեծի շքախմբի անդամներից մեկը, երբ վերջինս 353 թվականին գնում էր Կեսարիա՝ կաթողիկոս օծվելու[4]։
- Գնել Արշակունի, Արշակ Բ-ի եղբոր՝ Տրդատի որդին, ով պատանդ ուղարկվեց Բյուզանդիա։
- Գնել, նահապետ Գնունյաց, այն նախարարներից մեկը, ով 364 թվականին Ներսեսի հետ դեսպան գնաց Վաղես կայսեր մոտ[5]։
- Գնել, նահապետ Անձևացյաց և Պապի արևելյան բանակի սպարապետ։ Որպես սահմանապահ Դղակ մարդպետի հետ էր և նրա ապստամբությունը հայտնեց Պապին[6]։
- Գնել, Գնունյաց տեր, ով ստորագրում է այն թուղթը, որը Բաբկեն կաթողիկոսը (490-516) ուղարկեց Պարսկաստանի ուղղափառ ասորիներին[7]։
- Գնեալ, իշխան Գնունի, անդամ Դուինի Բ ժողովի[8]։
- Գնել, իր ծախսով 11-րդ դարի վերջին նորոգեց Շիրակավանի քանդված եկեղեցին[9]։
Ծանոթագրություններ խմբագրել
🔥 Top keywords: Բագրատ ԳալստանյանՀաղթանակի օրԵվրատեսիլ 2024 երգի մրցույթԳլխավոր էջԳուրգեն ՄելիքյանՎիքիպեդիա:Վիքին սիրում է Երկիրը 2024ԻմպիչմենտՀամբարձում (տոն)Շուշիի ազատագրումՍպասարկող:ՈրոնելՀանրապետության հրապարակ (Երևան)ՀայաստանՀայրենական մեծ պատերազմԳարեգին ԲՄայիսի 9Երկրորդ համաշխարհային պատերազմԼադանիվաԱկսել ԲակունցԱրգիշտի ՔյարամյանՍուրեն Պետրոսյան (քաղաքական գործիչ)Սևանա լիճՎիլյամ ՍարոյանԾաղկեվանք (Արա լեռ)Պարույր ՍևակՎահան ՏերյանՀամբարձման տոնը ՀայաստանումՏիգրան ՊետրոսյանԱռաքել ՔարամյանԱռաջին համաշխարհային պատերազմՀովհաննես ԹումանյանԳարեգին ՆժդեհՋրծաղիկԵրևանՎազգեն ՍարգսյանԱրարատԵկեղեցական զգեստՀայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիԹավշյա հեղափոխություն (Հայաստան)Հայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկ