Գենետիկ հիվանդություններ

Գենետիկ հիվանդություններ, առաջանում են գենոմում առկա մեկ կամ ավելի խանգարումների հետևանքով։ Հիվանդության առաջացման պատճառ է հանդիսանում մուտացիան մեկ գենում (մոնոգենային), բազմաթիվ գեներում (պոլիգենային) կամ քրոմոսոմային անկանոնությունները։ Չնայած պոլիգենային խանգարումներն առավել հաճախ են հանդիպում, այս տերմինը հիմնականում օգտագործվում է եզակի գենետիկական պատճառ (գենում կամ քրոմոսոմում) ունեցող խանգարումների քննարկման ժամանակ[1][2]։ Գենետիկ հիվանդությունների հանգեցնող մուտացիաները, կարող են առաջանալ սպոնտան (ինքնաբուխ) նախքան էմբրիոնային զարգացումը (de novo (նոր առաջացած)) մուտացիաներ, կամ կարող են ժառանգվել՝ երկու ծնողներից (աուտոսոմ ռեցեսիվ հիվանդությունների դեպքում), հիվանդ ծնողից (աուտոսոմ դոմինանտ հիվանդությունների դեպքում)։ Որոշ հիվանդություններ կապված են X -քրոմոսոմում առկա մուտացիաների հետ և ժառանգվում են X -քրոմոսոմի հետ շղթայակցված։ Հազվադեպ, հիվանդության հիմքում ընկած մուտացիան կարող է լինել Y -քրոմոսոմի հետ շղթայակցված, կամ ունենալ միտոքոնդրիալ ժառանգում (միտոքոնդրիալ ԴՆԹ)[3]։ Ներկայումս հայտնի են ավելի քան 6000 գենետիկ հիվանդություններ[4], որոնք պարբերաբար ավելանում են բժշկական գրականությունում նկարագրվող նորանոր հիվանդություններով[5]։ Մոնոգենային խանգարումների հանդիպման հաճախականությունը 1։50 է, իսկ քրոմոսոմային խանգարումներինը 1։263[6]։ Մարդկության 65%-ն ունի առողջության հետ կապված որոշակի խնդիրներ, որոնց պատճառը բնածին գենետիկ մուտացիաներն են[6]։ Գենետիկ հիվանդությունների մեծ հաճախականության պատճառով, նույնիսկ 1։21 հաճախականություն ունեցող հիվանդությունները կարող են դասակարգվել, որպես հազվադեպ հանդիպող (սովորաբար հազվադեպ հանդիպող են համարվում 1-ը 2000-ից և ավելի քիչ հանդիպող հիվանդությունները)։ Որոշ գենետիկ հիվանդություններ ինքնին չափազանց հազվադեպ են հանդիպում[5][7]։

Գենետիկ հիվանդություններ
Դաունի համախտանիշով հիվանդ տղան, ամենահաճախ հանդիպող գենետիկ հիվանդություններից մեկը
Տեսակհիվանդության կարգ
Պատճառգենետիկ մուտացիա
Բժշկական մասնագիտությունբժշկական գենետիկա
 Genetic diseases and disorders Վիքիպահեստում

Քաղցկեղները նույնպես առաջանում են գենետիկ մուտացիաների հետևանքով, սակայն նրանք չեն համարվում գենետիկ հիվանդություններ, քանի որ դեպքերի մեծամասնությունում մուտացիան ժառանգական չէ (չնայած գոյություն ունեն նախատրամադրվածություններ, «քաղցկեղային ընտանիքներ», քաղցկեղային համախտանիշեր)[8]։

Մոնոգենային խմբագրել

Մոնոգենային հիվանդությունների տարածվածությունը[9]
Հիվանդության տարածվածությունը
Աուտոսոմ դոմինանտ
Ընտանեկան հիպերխոլեստերոլեմիա1։500[10]
Երիկամների պոլիկիստոզ հիվանդություն1։1250
Նեյրոֆիբրոմատոզ տիպ 11։2,500[11]
Ժառանգական սֆերոցիտոզ1։5,000
Մարֆանի համախտանիշ1։4,000[12]
Հանտինգտոնի հիվադություն1։15,000[13]
Աուտոսոմ ռեցեսիվ
Մանգաղաբջջային անեմիա1։625[14]
Ցիստիկ ֆիբրոզ1։2,000
Թեյ Սաքսի հիվանդություն1։3,000
Ֆենիլկետոնուրիա1։12,000
Մուկոպոլիսախարիդոզներ1։25,000
Լիզոսոմային թթու լիպազի անբավարարություն1։40,000
Գլիկոգենի կուտակման հիվանդություններ1։50,000
Գալակտոզեմիա1։57,000
X -շղթայակցված
Դյուշենի մկանային դիստրոֆիա1։7,000
Հեմոֆիլիա1։10,000
Թվերում ներառված չեն մեռելածինները

Մեկ գենի ախտահարումով ուղեկցվող, կամ մոնոգենային հիվանդություններն արդյունք են մեկ մուտացված գենի։ Մուտացիայի ենթարկված գենը կարող է փոխանցվել սերնդեսերունդ մի քանի եղանակներով։ Գենոմային իմպրինտինգի և միածնողանի դիսոմիայի (uniparental disomy) եղանակները սակայն, կարող են խառնել ժառանգման օրինաչափությունները։ Դոմինանտ և ռեցեսիվ բաժանումը վերջնական և կարծրացած չէ, ի տարբերություն աուտոսոմ և X -շղթայակցված ձևերի (վերջիններս հստակարեն ցույց են տալիս թե ախտահարված գենը որ քրոմոսոմի վրա է գտնվում)։ Օրինակ գաճաճության ամենատարածված ձևը՝ ախոնդրոպլազիան, համարվում է աուտոսոմ դոմինանտ հիվանդություն, այսինքն ախտահարված 1 գենի առկայությունը բավարար է հիվանդության դրսևորման համար, իսկ ախտահարված 2 գենի առկայությունը հանգեցնում է չափազանց ծանր կմախքային ախտահարումների կամ մահվան։ Մանգաղաձև բջջային անեմիան համարվում է աուտոսոմ ռեցեսիվ հիվանդություն, բայց հիվանդության հետերոզիգոտ կրողները (նույն գենի տարբեր ալել կրողները համարվում են հետերոզիգոտներ) ստանում են կայունություն մալարիայի հանդեպ, երևույթ որը կարելի է նկարագրել նաև որպես դոմինանտ ժառանգում[15]։ Ընտանիքում, որտեղ ծնողներից մեկը կամ երկուսն էլ տառապում, կամ հանդիսանում են որևէ մոնոգենային ախտահարման կրող և պլանավորում են երեխա ունենալ, կարող են օգտվել արտամարմնային (in vitro) բեղմնավորման մեթոդից։ Արտամարմնային բեղմնավորման եղանակը թույլատրում է ստուգել էմբրիոնի մոտ գենետիկ ախտահարումների հնարավոր առկայությունը նախքան իմպլանտացիան[16]։ Նյութափոխանակության բնածին խանգարումների մեծամասնությունն առաջանում է մեկ գենի մուտացիայի հետևանքով։ Այսպիսի անձանցից շատերը չեն փոխանցում այդ գեները սերնդից սերունդ, որն էլ պատճառ է հանդիսանում նրա, որ հիվանդ գեներ կրողների թիվը ավելի քիչ է քան ցույց կտային պարզ մաթեմատիկական հաշվարկները[17]։

Աուտոսոմ դոմինանտ խմբագրել

Աուտոսոմ դոմինանտ ժառանգում

Միայն մեկ ախտահարված գենի առկայությունը բավարար է աուտոսոմ դոմինանտ հիվանդությունների դրսևորման համար։ Ամեն հիվանդ սովորաբար ունի մեկ հիվանդ ծնող[18]։ Հիվանդության ժառանգման հավանականությունը 50 % Է։ Աուտոսոմ դոմինանտ հիվանդություններից որոշները բնորոշվում են ոչ լրիվ պենետրանտությամբ (դրսևորմամբ), այսինքն թեև ախտահարված մեկ գեն է հարկավոր հիվանդության ժառանգման համար, ոչ բոլոր հիվանդների մոտ է տվյալ հիվանդությունը զարգանում։ Օրինակների թվում են՝ Հանտինգտոնի հիվանդությունը[19], նեյրոֆիբրոմատոզ տիպ 1-ը, նեյրոֆիբրոմատոզ տիպ 2-ը, Մարֆանի համախտանիշը, ժառանգական ոչ պոլիպոզ կոլոռեկտալ քաղցկեղը, ժառանգական էքսոստոզը (բարձր պենետրանտություն ունեցող աուտոսոմ դոմինանտ հիվանդություն), տուբերոզ սկլերոզը, Վոն Վիլեբրանդի հիվանդությունը, և սուր ընդմիջվող պորֆիրիան։ Երեխաների մոտ ծննդաբերության ընթացքում առաջացած ախտահարումները նույնպես կոչվում են բնածին։

Աուտոսոմ ռեցեսիվ խմբագրել

Աուտոսոմ ռեցեսիվ ժառանգում ունեցող հիվանդությունների դրսևորման համար պարտադիր է ախտահարված գենի 2 ալելների առկայությունը։ Հիվանդ անձանց ծնողները սովորաբար առողջ են, սակայն յուրաքանչյուրը կրում է մեկական ախտահարված գեն (հետերոզիգոտներ)։ Ծնողների մոտ հիվանդության ախտանիշներ սովորաբար չեն դրսևորվում[20]։ Այսպիսի ծնողներից, հիվանդ երեխա ծնվելու հավանականությունը կազմում է 25 %՝ ամեն հղիության համար։ Աուտոսոմ ռեցեսիվ ժառանգում ունեցող հիվանդությունների թվում են՝ ալբինիզմը, ացիլ-CoA դեհիդրոգենազի անբավարարությունը, ցիստիկ ֆիբրոզը, մանգաղաջջային անեմիան, Թեյ-Սաքսի հիվանդությունը, Նիման-Պիկի հիվանդությունը, իրանի մկանային ատրոֆիան և Ռոբերտսի համախտանիշը[21][22]։ Որոշ աուտոսոմ ռեցեսիվ հիվանդություններ բավական տարածված են, քանի որ առաջացած մուտացիան երբեմն ունի նաև պաշտպանական գործառույթներ (օրինակ տուբերկուլյոզի կամ մալարիա դեմ)[23], այսպիսով դարերի ընթացքում պահպանվել և փոխանցվել է սերնդեսերունդ։ Այդպիսի հիվանդությունների թվում են՝ ցիստիկ ֆիբրոզը[24], մանգաղաբջջային անեմիան[25], ֆենիլկետոնուրիան[26] և թալասեմիան[27]։

X -շղթայակցված դոմինանտ խմբագրել

X -շղթայակցված դոմինանտ խանգարումներն առաջանում են X քրոմոսոմի վրա գտնվող գեների մուտացիայի հետևանքով։ Սակավաթիվ հիվանդություններ ունեն այսպիսի ժառանգում, որոնցից է օրինակ՝ X -շղթայակցված հիպոֆոսֆատեմիկ ռախիտը։ Քանի որ մուտացիաները գտնվում են X քրոմոսոմի վրա, հիվանդությունները կարող են հանդիպել թե արական և թե իգական սեռերի մոտ՝ տղամարդկանց մոտ ավելի ծանր ընթացք ունենալով։ Որոշ X -շղթայակցված դոմինանտ հիվանդություններ, օրինակ՝ Ռետտի համախտանիշը, incontinentia pigmenti տիպ 2-ը և Այկարդիի համախտանիշը, արական սեռի մոտ բերում են մահվան, (ներարգանդային կյանքում, կամ ծնվելուց կարճ ժամանակ անց) այդ իսկ պատճառով այս հիվանդությունները դիտվում են գերազանցապես իգական սեռի մոտ[28]։ Բացառությունների թվում կարող են լինել այն դեպքերը, երբ արական սեռի անձինք ժառանգում են երկու X քրոմոսոմ, օրինակ՝ Կլայնֆելտերի համախտանիշի ժամանակ (47, XXY): Այս դեպքում հիվանդությունը, նմանատիպ դրսևորումներով դիտվում է նաև տղաների մոտ։ X -շղթայակցված դոմինանտ հիվանդությունների ժառանգման հավանականությունը տարբեր է սեռից կախված։ X -շղթայակցված դոմինանտ հիվանդություն ունեցող տղամարդու բոլոր տղաները կլինեն առողջ (քանի որ նրանք հորից ստանում են Y քրոմոսոմը), իսկ բոլոր աղջիկները կժառանգեն հիվանդությունը։ X -շղթայակցված դոմինանտ հիվանդություն ունեցող կանանց մոտ, հիվանդությունը սերունդներին փոխանցելու հավանականությունը 50 % Է ամեն հղիության համար։

X -շղթայակցված ռեցեսիվ խմբագրել

Այս հիվանդությունները նույնպես առաջանում են X -քրոմոսոմի վրա գտնվող գեներում առկա մուտացիայի հետևանքով։ Տղամարդիկ ավելի հաճախ են ախտահարվում քան կանայք, քանի որ նրանք ունեն միայն մեկ X-քրոմոսոմ։ Հիվանդության ժառանգման հավանականությունը կրկին տարբերվում է սեռից կախված։ Այսպես, հիվանդ հորից ծնված տղաները բացառապես առողջ են (քանի որ նրանք հորից ժառանգում են ոչ թե X այլ Y քրոմոսոմը), իսկ աղջիկները համարվում են տվյալ մուտացիայի կրող (դեպքերի ճնշող մեծամասնությունում նույնպես առողջ են, քանի որ ռեցեսիվ ժառանգման դեպքում, հիվանդության դրսևորման համար հարկավոր է երկու հիվանդ ալել)։ Կինը, որը համարվում է մուտացիայի կրող, դեպքերի 50% ում հիվանդությունը կարող է փոխանցել տղաներին, նույն այդքան էլ մուտացիայի կրող հանդիսացող աղջիկներ ունենալու հավանականությունն է։ X-շղթայակցված ռեցեսիվ ժառանգում ունեցող հիվանդությունների թվում են՝ Հեմոֆիլիա A-ն, Դյուշենի մկանային դիստրոֆիան, Լեսչ-Նիհանի համախտանիշը, ինչպես նաև բավական տարածված, բայց ոչ այդքան վտանգավոր՝ տղամարդկային տիպի ճաղատությունը և դալթոնիզմը (կարմիր-կանաչ կուրություն)[28]։ X -շղթայակցված ռեցեսիվ հիվանդությունները երբեմն դրսևորվում են նաև կանանց մոտ՝ կապված X քրոմոսոմների անհավասար ինակտիվացիայի հետ (օրինակ Տերների համախտանիշը

Y -շղթայակցված խմբագրել

Y -շղթայակցված խանգարումներն առաջանում են Y քրոմոսոմի վրա գտնվող մուտացիաների հետևանքով։ Այս խանգարումները եթե փոխանցվում, ապա միայն հորից՝ բոլոր որդիներին։ Ավելի պարզ, կանայք երբեք չեն ախտահարվում, որովհետև չունեն Y -քրոմոսոմ։ Y -շղթայակցված հիվանդությունները չափազանց հազվադեպ են, իսկ ամենահայտնի տեսակները հարուցում են անպտղություն։ Այդ իսկ պատճառող սերնդատվությունը միայն հնարավոր է բժշկական միջամտությամբ՝ բեղմնավորման բազմաթիվ մեթոդների կիրառումով։

Միտոքոնդրիալ ժառանգում խմբագրել

Ժառանգման այս տիպը, որը կոչվում է նաև մայրական ժառանգում, ամենահազվադեպն է և կապված է այն 13 գեների հետ, որոնք կոդավորված են միտոքոնդրիալ ԴՆԹ-ով։ Քանի որ, էմբրիոնը ստանում է միտոքոնդրիումներ միայն ձվաբջջից, ապա այս հիվանդությունները փոխանցվում են միայն մորից՝ բոլոր երեխաներին։ Օրինակների թվում է՝ Լեբերի ժառանգական տեսողական նեյրոպաթիան: Հարկավոր է ընդգծել նաև, որ միտոքոնդրիալ հիվանդությունների մեծամասնությունն (հատկապես նրանք, որոնց ախտանիշները դրսևորվում են վաղ հասակում) իրականում առաջանում է կորիզային որևէ գենի դեֆեկտի պատճառով՝ քանի որ միտոքոնդրիումների ձևավորումը հիմնականում պայմանավորված է ոչ-միտոքոնդրիալ ԴՆԹ-ով։ Այս հիվանդություններն հիմնականում ժառանգվում են աուտոսոմ ռեցեսիվ ձևով[29]:

Քրոմոսոմները և նրանց հետ փոխկապակցված գենետիկ հիվանդությունները

Բազմագործոնային հիվանդություններ խմբագրել

Գենետիկ խանգարումները կարող են լինել նաև բարդ, բազմագործոնային կամ պոլիգենային, որը նշանակում է հիվանդության զարգացման գործում՝ բազմաթիվ գեների, միջավայրի գործոնների և կենսակերպի համակցում։ Օրինակ, բազմագործոնային հիվանդությունների թվում են ընդգրկված՝ շաքարային դիաբետը և սիրտանոթային հիվանդությունները։ Չնայած այսպիսի հիվանդությունները հաճախակի «կուտակված» են ընտանիքներում, կամ մոտ ազգակիցների շրջանում, նրանք չունեն ժառանգման հստակ օրինաչափություն։ Այսպիսով չափազանց դժվար է որոշել անձի մոտ տվյալ հիվանդության զարգացման, կամ արդեն իսկ զարգացած հիվանդության փոխանցման ռիսկը։ Բազմագործոնային հիվանդությունները նաև դժվար է ուսումնասիրել, կամ բուժել, քանի որ այսպիսի հիվանդությունների զարգացման մեջ դեր ունեցող բազմաթիվ գործոններ դեռևս հայտնաբերված չեն։ Ներկայումս բազմաթիվ հետազոտություններ են կատարվում այդ պատճառական գործոնների (պատճառագիտություն) հայտնաբերման, և գենոտիպ - ֆենոտիպ ասոցիացաների պարզաբանման շուրջ։ Հետազոտման մեթոդներից մեկը ենթադրում է, սկզբից գենոտիպի ուսումնասիրում, այնուհետև տվյալ գենոտիպի համեմատում անձի մոտ առկա կլինիկական դրսևորումների հետ։ Ի հակառակ ավելի ավանդական՝ ֆենոտիպից դեպի գենոտիպ մոտեցման, այս եղանակը թույլ է տալիս հիվանդի մոտ հայտնաբերել պատճառական գործոններ, որոնք նախկինում եղել են աննկատ՝ կլինիկական հետերոգենության, պենետրանտության (գենետիկ հիվանդության դրսևորման հաճախականություն) և փոփոխական էքսպրեսիվության (դրսևորման ուժգնություն) պատճառով։ Պեդիգրիում (գենետիկ հիվանդությունների ուսումնասիրման համար կազմվող տոհմածառ), բազմագենային հիվանդություններին բնորոշ է ընտանիքի ներսում սերնդից սերունդ անցումը, սակայն այսպիսի ժառանգումը չունի հստակ օրինաչափություն, ինպես Մենդելյան ժառանգման դեպքում է դիտվում։ Ասվածը չի ենթադրում, որ տվյալ գեները չեն կարող ապագայում տեղորոշվել և ուսումնասիրվել։ Բազմագործոնային հիվանդություններից շատերի առաջացման մեջ, միջավայրային գործոնները բավական մեծ դեր ունեն (օրինակ՝ զարկերակային հիպերտենզիա

Բազմագործոնային հիվանդությունների թվում են ՝

Քրոմոսոմային խանգարումներ խմբագրել

Քրոմոսոմները Դաունի համախտանիշի ժամանակ, մարդկության մոտ անէուպլոիդիայի ամենատարածված ձևը: Անէուպլոիդիա (քրոմոսոմների քանակի փոփոխություն)

Քրոմոսոմային են այն խանգարումները, որոնք առաջանում են բացակայող, ավել, կամ ձևափոխված քրոմոսոմային ԴՆԹ -ի պատճառով։ Այն կարող է լինել քրոոսոմների թվի փոփոխության, կամ քրոմոսոմների կառուցվածքային ձևախախտման արդյունք։ Ամենահայտնի օրինակների թվում է Դաունի համախտանիշը, որտեղ դեպքերի մեծամասնությունում հիվանդներն ունեն մեկ հավելյալ 21 քրոմոսոմ[30]։ Դաունի համախտանիշով հիվանդների 3 % մոտ, հիվանդության պատճառը ոչ թե քրոմոսոմների ընդհանուր թվի ավելցուկն է այլ Ռոբերտսոնյան տրանսլոկացիան, ամենաբնորոշը t(14,21) -ը[31]։

Ախտորոշում խմբագրել

Գենետիկ ախտահարումների բազմազան են և յուրաքանչյուրի ախտորոշումը հիվանդությունների մեծաքանակ լինելու պատճառով կարող է չափազանց տարբեր լինել։ Հիվանդության ախտորոշման տարիքը, ախտորոշման մեթոդի ընտրությունը և հավաստիությունը հիվանդությունից կախված կարող են փոփոխվել։ Գենետիկ հիվանդությունների մեծամասնությունը ախտորոշվում է մանկական հասակում, բայց օրինակ՝ Հանտինգտոնի հիվանդությունը սովորաբար ախտորոշվում է արդեն հասուն տարիքում։ Գենետիկ հիվանդությունների ախտորոշումից զատ, չափազանց կարևոր է նաև նրանց ժառանգման հավանականության ստուգումը։ Այսպես, օրինակ՝ մանրակրկիտ ուսումնասիրված ընտանեկան անամնեզը կարող է հնարավորություն ընձեռնել կանխագուշակելու գենետիկ հիվանդության հնարավոր ժառանգումը, որը կարող է ստուգվել հետազոտման այլ մեթոդներով և օգնել ապագա ծնողներին պատրաստվել երեխայի հատուկ խնամքի, եթե այդպիսին պահանջվի, հղիության արհեստական ընդհատման, կամ մեռելածնության[32]։

Պրենատալ (նախածննդաբերական) ախտորոշում խմբագրել

Ուլտրաձայնային հետազոտությունը դեպքերի մեծամասնությունում թույլատրում է հայտնաբերել պտղի մոտ առկա կառուցվածքային արատները։ Ինվազիվ հետազոտման մեթոդներից, օրինակ՝ ամնիոցենտեզը, օգտագործում են հարպտղային ջրերից նմուշ ստանալու և նրանցում հետաքրքրող նյութերի քանակը չափելու համար[33]։ Օրինակ Դաունի համախտանիշի ժամանակ ամնիոտիկ հեղուկում ցածր է α -ֆետոպրոտեինի և էստրիոլի, իսկ բարձր է β - ԽԳ-ի (խորիոնոային գոնադոտրոպին) մակարդակը[34]։

Կանխատեսում խմբագրել

Չնայած բուժման արդյունավետ մեթոդների բացակայությանը, ոչ բոլոր գենետիկ հիվանդություններն են հանգեցնում մահվան։ Բազմաթիվ գենետիկ հիվանդություններ ազդում են մարդու զարգացման փուլերի վրա, օրինակ՝ Դաունի համախտանիշը, մինչդեռ մյուսների մոտ դիտվում են մաքուր ֆիզիկական ախտանշաններ, օրինակ՝ մկանային դիստրոֆիան։ Որոշ հիվանդություններ, օրինակ՝ Հանտինգտոնի հիվանդությունը, չեն դրսևորվում մինչ հասուն տարիք։ Գենետիկ հիվանդությունների ակտիվ ախտանշանաբանության փուլում, շատ հիվանդներ հիմնվում են հիվանդության զարգացման առաջընթացի կանխման, կյանքի որակի պահպանման վրա։ Այս ամենին հասնելու համար, կարող են օգնել ֆիզիոթերապիան, ցավի կառավարումը, կամ այլընտրանքային բժշկական թերապիան։

Բուժում խմբագրել

Գենոմից դեպի գենային թերապիա

Գենետիկ հիվանդությունների բուժումը հզոր մարտահրավեր է մարդկության համար։ Ներկայումս շուրջ 1,800-ից ավել գենային թերապիայի կլինիկական փորձեր են կատարվել, կատարվում, կամ համաձայնեցված աշխարհով մեկ[35]։ Չնայած այդ ամենին, բուժական շատ եղանակներ ուղղված են միայն կյանքի որակի բարելավմանը։ Գենային թերապիան իրենից ներկայացնում է բուժման եղանակ, որի ժամանակ հիվանդի մոտ առկա հիվանդ գեների գործառույթները փոխվում, լրացվում, կամ ճնշվում են՝ դրսից ստացված առողջ գեներով։ Տրամաբանական է, որ այսպիսի միջամտությունը պետք է վերացնի ախտահարված գենի թողած ազդեցությունները, կամ գոնե դանդաղեցնի հիվանդության հարաճումը։ Սակայն գենային թերապիայի ամենամեծ և դեռևս չհաղթահարված խնդիրն այն է, թե ինչպես տվյալ գեները ճշտորեն հասցնել հիվանդությամբ ախտահարված օրգան, հյուսվածք, կամ համապատասխան մուտացված բջիջ։ ԵՎ իսկապես, նույնիսկ պատկերացնելն է բարդ, թե ինչպես կարող ենք ներմուծել գեն մոտ 3 տրիլիոն բջջի ախտահարված բջջի։ Այս հարցը մշտապես եղել է գենետիկ հիվանդությունների և նրանց բուժման միջև, երբևէ եղած ամենագլխավոր արգելքը[36]։

Համաճարակաբանություն խմբագրել

Մոնոգենային հիվանդությունների հանդիպման հաճախականությունը մոտավորապես 1:50 է, իսկ քրոմոսոմային խանգարումներինը 1:263[6]։ Մարդկության մոտ 65 % -ն ունի այս կամ այն առողջական խնդիր, կապված բնածին գենետիկ մուտացիաների հետ[6]։ Գենետիկ հիվանդությունների մեծ հաճախականության պատճառով, նույնիսկ 1։21 հաճախականություն ունեցող հիվանդությունները կարող են դասակարգվել, որպես հազվադեպ հանդիպող (սովորաբար հազվադեպ հանդիպող են համարվում 1-ը 2000-ից և ավելի քիչ հանդիպող հիվանդությունները)։ Որոշ գենետիկ հիվանդություններ ինքնին չափազանց հազվադեպ են հանդիպում[5][7]։ Ներկայումս հայտնի են ավելի քան 6000 գենետիկ հիվանդություններ[4], որոնք պարբերաբար ավելանում են բժշկական գրականությունում նկարագրվող նորանոր հիվանդություններով[5]։

Պատմություն խմբագրել

Գենետիկական հիմք ունեցող ամենահին հիվանդությունը հայտնաբերվել է մարդանմաններից Paranthropus robustus (կամ Australopithecus robustus) -ին պատկանող գտածոների ուսումնասիրություններում, որոնցից ամեն երրորդն ուներ անկատար ամելոգենեզ[37]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Genetic Disorders». learn.genetics.utah.edu. Վերցված է 2019 թ․ հուլիսի 1-ին.
  2. Lvovs, D.; Favorova, O.O.; Favorov, A.V. (2012). «A Polygenic Approach to the Study of Polygenic Diseases». Acta Naturae. 4 (3): 59–71. doi:10.32607/20758251-2012-4-3-59-71. ISSN 2075-8251. PMC 3491892. PMID 23150804.
  3. Reference, Genetics Home. «What are the different ways in which a genetic condition can be inherited?». Genetics Home Reference (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
  4. 4,0 4,1 «OMIM Gene Map Statistics». www.omim.org. Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Orphanet: About rare diseases». www.orpha.net (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  6. 6,0 6,1 6,2 6,3 Kumar, Pankaj; Radhakrishnan, Jolly; Chowdhary, Maksud A.; Giampietro, Philip F. (2001 թ․ օգոստոսի 1). «Prevalence and Patterns of Presentation of Genetic Disorders in a Pediatric Emergency Department». Mayo Clinic Proceedings. 76 (8): 777–783. doi:10.4065/76.8.777. ISSN 0025-6196.
  7. 7,0 7,1 Jackson, Maria; Marks, Leah; May, Gerhard H.W.; Wilson, Joanna B. (2018 թ․ դեկտեմբերի 3). «The genetic basis of disease». Essays in Biochemistry. 62 (5): 643–723. doi:10.1042/EBC20170053. ISSN 0071-1365. PMC 6279436. PMID 30509934. «(calculated from "1 in 17" rare disorders and "80%" of rare disorders being genetic)»
  8. «Genetics of Cancer». www.medschool.lsuhsc.edu. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
  9. «WHO | Genes and human diseases». WHO. Վերցված է 2020 թ․ հունվարի 28-ին.
  10. «OMIM Entry #144010 – HYPERCHOLESTEROLEMIA, FAMILIAL, 2; FCHL2». www.omim.org. Վերցված է 2019 թ․ հուլիսի 1-ին.
  11. «OMIM Entry #162200 – NEUROFIBROMATOSIS, TYPE I; NF1». www.omim.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 1-ին.
  12. Keane MG; Pyeritz RE (2008 թ․ մայիս). «Medical management of Marfan syndrome». Circulation. 117 (21): 2802–13. doi:10.1161/CIRCULATIONAHA.107.693523. PMID 18506019.
  13. Walker FO (2007). «Huntington's disease». Lancet. 369 (9557): 218–28 [221]. doi:10.1016/S0140-6736(07)60111-1. PMID 17240289.
  14. «OMIM Entry #603903 – SICKLE CELL ANEMIA». www.omim.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 1-ին.
  15. Williams T. N.; Obaro S. K. (2011). «Sickle cell disease and malaria morbidity: a tale with two tails». Trends in Parasitology. 27 (7): 315–320. doi:10.1016/j.pt.2011.02.004. PMID 21429801.
  16. Kuliev, Anver; Verlinsky, Yury (2005). «Preimplantation diagnosis: A realistic option for assisted reproduction and genetic practice». Curr. Opin. Obstet. Gynecol. 17 (2): 179–83. doi:10.1097/01.gco.0000162189.76349.c5. PMID 15758612.
  17. «Refinement of evolutionary medicine predictions based on clinical evidence for the manifestations of Mendelian diseases». Scientific Reports. 9 (1): 18577. 2019 թ․ դեկտեմբեր. doi:10.1038/s41598-019-54976-4. PMC 6901466. PMID 31819097. {{cite journal}}: Cite uses deprecated parameter |authors= (օգնություն)
  18. Griffiths, Anthony J.F.; Wessler, Susan R.; Carroll, Sean B.; Doebley, John (2012). «2: Single-Gene Inheritance». Introduction to Genetic Analysis (10th ed.). New York: W.H. Freeman and Company. էջ 57. ISBN 978-1-4292-2943-2.
  19. Griffiths, Anthony J.F.; Wessler, Susan R.; Carroll, Sean B.; Doebley, John (2012). Introduction to Genetic Analysis (10th ed.). New York: W.H. Freeman and Company. էջ 58. ISBN 978-1-4292-2943-2.
  20. «Inheritance Patterns for Single Gene Disorders». learn.genetics.utah.edu. Վերցված է 2019 թ․ հուլիսի 1-ին.
  21. Wade, Nicholas (2006 թ․ հունվարի 29). «Japanese Scientists Identify Ear Wax Gene». New York Times.
  22. Yoshiura K; Kinoshita A; Ishida T; և այլք: (2006 թ․ մարտ). «A SNP in the ABCC11 gene is the determinant of human earwax type». Nat. Genet. 38 (3): 324–30. doi:10.1038/ng1733. PMID 16444273.
  23. Mitton, Jeffery B (2002). «Heterozygous Advantage». eLS. doi:10.1038/npg.els.0001760. ISBN 0470016175.
  24. Poolman EM, Galvani AP (2007 թ․ փետրվար). «Evaluating candidate agents of selective pressure for cystic fibrosis». Journal of the Royal Society, Interface. 4 (12): 91–8. doi:10.1098/rsif.2006.0154. PMC 2358959. PMID 17015291.
  25. Allison AC (2009 թ․ հոկտեմբեր). «Genetic control of resistance to human malaria». Current Opinion in Immunology. 21 (5): 499–505. doi:10.1016/j.coi.2009.04.001. PMID 19442502.
  26. Woolf, LI (1986). «The heterozygote advantage in phenylketonuria». American Journal of Human Genetics. 38 (5): 773–5. PMC 1684820. PMID 3717163.
  27. Weatherall, D. J. (2015). «The Thalassemias: Disorders of Globin Synthesis». Williams Hematology (9e ed.). McGraw Hill Professional. էջ 725. ISBN 9780071833011.
  28. 28,0 28,1 «X Chromosome Linked Disorder - an overview | ScienceDirect Topics». www.sciencedirect.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 30-ին.
  29. Robert, Nussbaum; McInnes, Roderick; Willard, Huntington (2007). Thompson & Thompson Genetics in Medicine. Philadelphia PA: Saunders. էջեր 144, 145, 146. ISBN 9781416030805.
  30. Theisen, Aaron; Shaffer, Lisa G (2010 թ․ դեկտեմբերի 10). «Disorders caused by chromosome abnormalities». The Application of Clinical Genetics. 3: 159–174. doi:10.2147/TACG.S8884. ISSN 1178-704X. PMC 3681172. PMID 23776360.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  31. Kusre, Giriraj; Sarma, Mukul; Nirmolia, Tulika; Shankarishan, Priyanka (2015-1). «Robertsonian Translocation t (21; 21) in a Female Born to Normal Parents: A Case Report». Journal of Clinical and Diagnostic Research : JCDR. 9 (1): GD01–GD02. doi:10.7860/JCDR/2015/10638.5372. ISSN 2249-782X. PMC 4347097. PMID 25738006.
  32. Milunsky, Aubrey, ed. (2004). Genetic disorders and the fetus : diagnosis, prevention, and treatment (5th ed.). Baltimore: Johns Hopkins University Press. ISBN 978-0801879289.
  33. «Diagnostic Tests – Amniocentesis». Harvard Medical School. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 15-ին.
  34. Cho, Chan-Kyung J.; Smith, Christopher R.; Diamandis, Eleftherios P. (2010 թ․ հուլիսի 2). «Amniotic fluid proteome analysis from Down syndrome pregnancies for biomarker discovery». Journal of Proteome Research. 9 (7): 3574–3582. doi:10.1021/pr100088k. ISSN 1535-3907. PMID 20459121.
  35. Ginn, Samantha L.; Alexander, Ian E.; Edelstein, Michael L.; Abedi, Mohammad R.; Wixon, Jo (2013 թ․ փետրվար). «Gene therapy clinical trials worldwide to 2012 – an update». The Journal of Gene Medicine. 15 (2): 65–77. doi:10.1002/jgm.2698. PMID 23355455.
  36. Verma, I. M. (2013 թ․ օգոստոսի 22). «Gene Therapy That Works». Science. 341 (6148): 853–855. Bibcode:2013Sci...341..853V. doi:10.1126/science.1242551. PMID 23970689.
  37. «A probable genetic origin for pitting enamel hypoplasia on the molars of Paranthropus robustus». ResearchGate (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 9-ին.