Մեռելածնություն

Մեռելածնություն, պտղի մահը հղիության 20-րդ–28-րդ շաբաթների ընթացքում և հետո[1][2]։ Երեխան ծնվում է առանց կյանքի նշանների[2]։ Մեռելածնությունը մոր մոտ կարող է առաջացնել մեղքի զգացում[3]։

Մեռելածնություն
Պատճառհաճախ անհայտ
Հիվանդության ախտանշաններպտղի շարժումների բացակայություն
Հետևանքstillborn child?
Բժշկական մասնագիտությունմանկաբուժություն և մանկաբարձություն
ՀՄԴ-10P95
Ռիսկի գործոններմոր տարիքը 35 և ավելի, ՇԴ, ԶՃ
Բուժումծննդաբերության խթանում, դիլատացիա և էվակուցիա

Պատճառներից են հղիության ժամանակ առաջացող որոշ խնդիրները, օրինակ պրեէկլամպսիան, ծննդաբերական բարդությունները, պորտալարի և ընկերքի խնդիրները, արատները, մոր առողջական վատ վիճակը և վարակները, օրինակ սիֆիլիս և մալարիա[2][4][5]։ Ռիսկի գործոններն ընդգրկում են մոր տարիքը (35-ից բարձր), ծխելը, թմրանյութերի օգտագործումը, առաջին հղիությունը[6]։ Մեռելածնության կասկած առաջանում է պտղի շարժումների բացակայության դեպքում[7], և հաստատվում է ուլտրաձայնային հետազոտությամբ[7]։

Մեռելածնության կանխարգելումը հնարավոր է դառնում առողջապահական բարելավված համակարգերի շնորհիվ[2][8]։ Մեռելածնության դեպքերի կեսը տեղի է ունենում հենց ծննդաբերության ժամանակ[2]։ Հակառակ դեպքում, կախված հղիության փուլից, կարող են օգտագործվել որոշ դեղեր՝ արհեստականորեն ծննդաբերություն առաջացնելու նպատակով, կամ էլ կատարել վիրահատություն՝ դիլատացիա և էվակուացիա[9]։ Մեռելածնության առաջին դեպքից հետո հաջորդի ռիսկն ավելի բարձր է[10]։ Բարդություններն են դեպրեսիան, այլ սոցիալ–հոգեբանական խնդիրներ[8]։

2015 թվականին աշխարհում գրանցվել է մեռելածնության 2.6 միլիոն դեպք, որոնք տեղի են ունեցել հղիության 28-րդ շաբաթից հետո (45 ծնունդից 1-ը)[2][11]։ Մեռելածնության ցուցանիշները նվազում են[12]։

Պատճառներ խմբագրել

Միջազգային որևէ դասակարգում չկա[13]։ Հազվադեպ կիրառվում է «պրենատալ հանկարծամահության համախտանիշ» տերմինը[14]։ Թեև կատարվել են մի շարք հետազոտություններ և դիահերձումներ՝ դեպքերի մեծամասնության պատճառները հայտնի չեն։ Մեռելածնության դեպքերի մի մասն ի հայտ է գալիս առողջ մայրերի մոտ, հերձման 40% դեպքերում պատճառը պարզվում է[15]։

Դեպքերի 10% –ի պատճառը ճարպակալումը, զարկերակային գերճնշումը և շաքարային դիաբետն են[16]։

Այլ ռիսկի գործոններն են․

  • բակտերիալ վարակները, օրինակ՝ սիֆիլիս[5]
  • մալարիան[5]
  • թոքային հիպոպլազիան (թերզարգացում)
  • քրոմոսոմային մուտացիաները
  • ներլյարդային խոլեստազ հղիության ժամանակ
  • շաքարային դիաբետը մոր մոտ
  • մոր կողմից հոգեխթանիչ դեղերի, հղիության ընթացքում հակացուցված դեղերի կիրառումը
  • ուշացած ծննդաբերություն (40րդ շաբաթից հետո)
  • ընկերքի պատռումը
  • ֆիզիկական վնասվածքները
  • ճառագայթային թունավորումը
  • ռեզուս կոնֆլիկտը
  • ցելիակիան[17]
  • պորտալարի հետ առնչվող խնդիրները
    • Պորտալարի արտանկում – Լինում է այն դեպքում, երբ պտուղը կոնքում ոչ ճիշտ դիրքում է։ Թաղանթները պատռվում են և պորտալարն անցնում է արգանդի վզիկով։ Երբ պտուղը սեղմվում է վզիկին, լարը ճնշվում է, արգելվում է արյան և թթվածնի հոսքը դեպի պտուղ։ Մոտավորապես 10 րոպե պտղին ոչ մի վտանգ դեռ չի սպառնում և պետք է անհապաղ այցելել բժշկի։
    • Մոնոամնիոտիկ երկվորյակներ – Այս երկվորյակները կիսում են նույն ընկերքը, սաղմնապարկը, հետևաբար կարող են առնչվել մեկմեկու պորտալարի հետ։ Պորտալարի փաթաթման դեպքում խորհուրդ է տրվում ծննդաբերել արդեն 31–րդ շաբաթից։
    • Պորտալարի երկարություն - Կարճ պորտալարը (<30 սմ) կարող է առաջացնել պղտի շարժումների հետ կապված խնդիրներ, ինչի հետևանքով էլ պորտալարը կարող է սեղմվել, ճնշվել և պատռվել։ Երկար պորտալարի (>72 սմ) ազդեցությունը պտղի վրա կախված է պտուղ–պորտալար փոխհարաբերությունից։ Որոշ դեպքերում պտուղը բռնում է պորտալարը, սակայն դեռևս անհայտ է՝ արդյոք նա այնքան ուժեղ է, որ կարող է սեղմել և դադարեցնել արյան հոսքը։ Ակտիվ, դիրքը հաճախ փոխող պտուղները կարող են պատահաբար փաթաթվել պորտալարով։ Գերակտիվ պտղի վիճակը պետք է գնահատվի ՈՒՁՀ–ով, որպեսզի հայտնաբերվի պորտալարի փաթաթում, եթե առկա է։
    • Պորտալարի փաթաթում - Պորտալարը կարող է փաթաթվել պտղի վերջույթի, մարմնի կամ պարանոցի շուրջ։ Պտղի պարանոցի շուրջ փաթաթված պորտալարը կոչվում է պարանոցային։ Այս փաթաթումները կարող են խոչընդոտել դեպի պտուղ արյան հոսքին։ Հայտնաբերվում են ՈՒՁՀ–ով։
    • Ոլորում – Այս եզրույթն օգտագործվում է պորտալարի՝ իր շուրջ ոլորվելը բնորոշելու համար։ Այն շատ տարածված է (հատկապես ձիերի մեռելածնության դեպքում), բայց, այնուամենայնիվ, պորտալարի բնականոն վիճակ չէ։ Ծննդաբերության ժամանակ այն կարելի է հետ ոլորել։ Պորտալարը միջինում ունենում է 3 ոլորում։
      Երկվորյակների պորտալարի փաթաթում կեսարյան հատման ժամանակ

28-րդ շաբաթից հետո մոր՝ մեջքի վրա քնելը նույնպես կարող է մեռելածնության պատճառ լինել[16][18]։

Առաջին մեռելածնությունից հետո կա երկրորդի առաջացման 2.5% ռիսկ[19]։

Ամերիկայի Միացյալ Նահանգներում մեռելծնության դեպքերն ավելի հաճախ հանդիպում են այն կանանց մոտ, որոնք[20]

  • սոցիալապես անապահով են
  • 35 և ավելի տարեկան են
  • ունեն քրոնիկ հիվանդություններ, օրինակ՝ շաքարային դիաբետ, զարկերակային գերճնշում, խոլեստերինի բարձր մակարդակ
  • աֆրոամերիկացի են
  • նախկին հղիության ժամանակ կորցրել են երեխային
  • ունենում են միանգամից մի քանի երեխա (երկվորյակ, եռյակ և այլն)

Ախտորոշում խմբագրել

Դեռևս անհայտ է, թե որքան ժամանակում է սաղմը մահանում։ Պտղի վարքը կայուն է, և նրա շարժումների կամ քնի ցիկլի փոփոխությունները կարող են վկայել խնդիրների մասին։ Պտղի ակտիվության նվազումը կամ դադարումը կարող են վկայել պտղի դիսթրեսի կամ մահվան մասին, թեև այդպիսի փոփոխությունները հաճախ են հանդիպում առողջ պտղի մոտ՝ հատկապես հղիության վերջին շրջանում, երբ արգանդում համեմատաբար քիչ տարածություն կա, քան հղիության սկզբում․ այդպես պտուղը կարող էր ավելի հեշտությամբ շարժվել։ Պտղի դիսթրեսը կամ մահը կարող են հաստատվել կամ ժխտվել ֆետոսկոպի/դոպտոնի, ՈՒՁՀ–ի և/կամ պտղի էլեկտրոնային մոնիտորինգի միջոցով։ Եթե պտուղը կենդանի է, բայց ինակտիվ, ՈՒՁՀ–ի ժամանակ պետք է հավելյալ ուշադրություն դարձնել ընկերքին և պորտալարին վստահ լինելու համար, որ սննդանյութերի և թթվածնի հոսքը խանգարված չէ։

Սահմանում խմբագրել

Կան մեռելածնության մի քանի սահմանումներ։ ԱՀԿ–ն օգտագործում է ՀՄԴ–10–ի սահմանումները, ըստ որի «յուրաքանչյուր երեխա, որ ծնվել է առանց կյանքի նշանների հղիության 28 և ավելի շաբաթում, դասակարգվում է որպես մեռելածին»[2]։ Օգտագործվում են նաև հղիության 16, 20, 22, 24 կամ 28 շաբաթ և/կամ 350 գ, 400 գ, 500 գ կամ 1000 գ քաշ տվյալները մեռելածնության սահմանման համար[21]։

Եզրույթը հաճախ օգտագործվում է կենդանածնության (երեխան ծնվել է կենդանի, նույնիսկ եթե դրանից կարճ ժամանակ անց մահացել է) կամ վիժման բնորոշման համար։ «Վիժում» եզրույթը հաճախ կիրառվում է սխալ՝ մեռելածնությունը բնորոշելու համար։ Եզրույթը հիմնականում օգտագործվում է մարդկանց վերաբերող համատեքստում, թեև երևույթին կարելի է հանդիպել նաև ընկերքավոր կաթնասունների մոտ։

Սեղմված պորտալար խմբագրել

Երբ պորտալարը սեղմված է, պտղի մոտ լինում են հիպօքսիայի շրջաններ, որին նա կարող է արձագանքել անսովոր հարվածներով, շարժով՝ պորտալարից ազատվելու նպատակով։

Այս երևույթները հազվադեպ են, եթե պատճառը մոր կամ պտղի դիրքի փոփոխությունն է, բայց վիճակը կարող է հաճախանալ, վատթարանալ պտղի զարգացմանը զուգահեռ։ Հավելյալ ուշադրություն է պահանջվում, եթե մայրերը զգում են պտղի հարվածների կտրուկ ավելացում՝ համեմատած նախորդ հղիությունների հետ, և եթե դրանք զուգակցվում են պտղի դիրքի փոփոխությունների հետ։

Շաքարային դիաբետը, թմրանյութերի օգտագործումը, ԶՃ–ն կարող են բարձրացնել մեռելածնության հավանականությունը։

Մայրական կողմից որո գործոններ կապված են մեռելածնության հետ, օրինակ տարիքը՝ 35 և ավելի, ՇԴ–ն, թմրանյութերի կիրառումը, ճարպակալումը, ծխելը հղիանալուց փ ամիս առաջ[22]։

Բուժում խմբագրել

Պտղի մահն արգանդում կնոջ առողջության համար անհապաղ ռիսկ չի ներկայացնում, և սովորաբար, ծննդաբերությունն ինքնաբերաբար սկսվում է երկու շաբաթ անց, հետևաբար կինը կարող է որոշել սպասել և ծննդաբերել հեշտոցային եղանակով։ Պտղի մահից երկու շաբաթ անց կնոջ մոտ կարող են ի հայտ գալ արյան մակարդման խնդիրներ, և այս դեպքում ցուցված է ծննդաբերության խթանումը։ Շատ դեպքերում կանայք մտածում են, որ մահացած պտղի կրումը կարող է վնասակար լինել և ընտրում են խթանված ծննդաբերությունը։ Կեսարյան հատումը ցանկալի չէ, եթե հեշտոցային ծննդաբերության ժամանակ բարդություններ չեն առաջացել։ Մեռելածնությունից հետո կանանց անհրաժեշտ է վերականգնվել և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես։

Համաճարակաբանություն խմբագրել

ԱՄՆ–ում տարեկան գրանցվում է մեռելածնության 26,000 դեպք (160 երեխայից 1-ը)[23], իսկ Ավստրալիայում[24],Անգլիայում, Ուելսում[25][26] և Հյուսիսային Իռլանդիայում՝ 200 ծնունդից 1-ը։

Մեռելածնության դեպքերի մեծամասնությունը (98%) դիտվում է ցածր եկամուտ ունեցող երկրներում, որտեղ բժշկական օգնությունը ցածր մակարդակի վրա է կամ անհասանելի։ Ըստ հավաստի տեղեկությունների՝ ամեն տարի աշխարհում գրանցվում է մեռելածնության 2.6 միլիոն դեպք՝ հղիության երրորդ եռամսյակում[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Stillbirth: Overview». NICHD. 2014 թ․ սեպտեմբերի 23. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 4-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 «Stillbirths». World Health Organization (բրիտանական անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 29-ին.
  3. Robinson, GE (January 2014). «Pregnancy loss». Best Practice & Research. Clinical Obstetrics & Gynaecology. 28 (1): 169–78. doi:10.1016/j.bpobgyn.2013.08.012. PMID 24047642.
  4. «What are possible causes of stillbirth?». NICHD. 2014 թ․ սեպտեմբերի 23. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 4-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Lawn, Joy E; Blencowe, Hannah; Waiswa, Peter; Amouzou, Agbessi; Mathers, Colin; Hogan, Dan; Flenady, Vicki; Frøen, J Frederik; Qureshi, Zeshan U; Calderwood, Claire; Shiekh, Suhail; Jassir, Fiorella Bianchi; You, Danzhen; McClure, Elizabeth M; Mathai, Matthews; Cousens, Simon (2016). «Stillbirths: rates, risk factors, and acceleration towards 2030». The Lancet. 387 (10018): 587–603. doi:10.1016/S0140-6736(15)00837-5. ISSN 0140-6736. PMID 26794078.
  6. «What are the risk factors for stillbirth?». NICHD. 2014 թ․ սեպտեմբերի 23. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 4-ին.
  7. 7,0 7,1 «How is stillbirth diagnosed?». NICHD. 2014 թ․ սեպտեմբերի 23. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 4-ին.
  8. 8,0 8,1 «Ending preventable stillbirths An Executive Summary for The Lancet's Series» (PDF). The Lancet. Jan 2016.
  9. «How do health care providers manage stillbirth?». NICHD. 2014 թ․ սեպտեմբերի 23. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 4-ին.
  10. «Release: Characteristics of Birth 1, England and Wales, 2011». Office for National Statistics. 2012 թ․ հոկտեմբերի 31. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 12-ին. «Stillbirths per 1,000 live births have increased from 5.1 in 2010 to 5.2 in 2011»
  11. «How common is stillbirth?». NICHD. 2014 թ․ սեպտեմբերի 23. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 4-ին.
  12. Draper, Elizabeth S.; Manktelow, Bradley N.; Smith, Lucy; Rubayet, Sayed; Hirst, Jane; Neuman, Melissa; King, Carina; Osrin, David; Prost, Audrey (2016 թ․ փետրվարի 6). «Stillbirths: rates, risk factors, and acceleration towards 2030». The Lancet (English). 387 (10018): 587–603. doi:10.1016/S0140-6736(15)00837-5. ISSN 0140-6736. PMID 26794078.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  13. Wang, Haidong; Bhutta, Zulfiqar A.; Coates, Matthew M.; Coggeshall, Megan; Dandona, Lalit; Diallo, Khassoum; Franca, Elisabeth Barboza; Fraser, Maya; Fullman, Nancy; Gething, Peter W.; Hay, Simon I.; Kinfu, Yohannes; Kita, Maaya; Kulikoff, Xie Rachel; Larson, Heidi J.; Liang, Juan; Liang, Xiaofeng; Lim, Stephen S.; Lind, Margaret; Lopez, Alan D.; Lozano, Rafael; Mensah, George A.; Mikesell, Joseph B.; Mokdad, Ali H.; Mooney, Meghan D.; Naghavi, Mohsen; Nguyen, Grant; Rakovac, Ivo; Salomon, Joshua A.; և այլք: (2016). «Global, regional, national, and selected subnational levels of stillbirths, neonatal, infant, and under-5 mortality, 1980–2015: a systematic analysis for the Global Burden of Disease Study 2015». The Lancet. 388 (10053): 1725–1774. doi:10.1016/S0140-6736(16)31575-6. ISSN 0140-6736. PMC 5224696. PMID 27733285.
  14. Collins JH (February 2002). «Umbilical cord accidents: human studies». Semin. Perinatol. 26 (1): 79–82. doi:10.1053/sper.2002.29860. PMID 11876571.
  15. Joanne, Cacciatore (2007 թ․ հունվարի 1). A phenomenological exploration of stillbirth and the effects of ritualization on maternal anxiety and depression (Thesis). University of Nebraska - Lincoln. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 18-ին.
  16. 16,0 16,1 Warland, J; Mitchell, EA; O'Brien, LM (June 2017). «Novel strategies to prevent stillbirth». Seminars in Fetal & Neonatal Medicine. 22 (3): 146–152. doi:10.1016/j.siny.2017.01.005. PMID 28162972.
  17. Saccone G, Berghella V, Sarno L, Maruotti GM, Cetin I, Greco L, Khashan AS, McCarthy F, Martinelli D, Fortunato F, Martinelli P (2015 թ․ հոկտեմբերի 9). «Celiac disease and obstetric complications: a systematic review and metaanalysis». Am J Obstet Gynecol. 214 (2): 225–34. doi:10.1016/j.ajog.2015.09.080. PMID 26432464.
  18. Cronin, Robin S.; Li, Minglan; Thompson, John M.D.; Gordon, Adrienne; Raynes-Greenow, Camille H.; Heazell, Alexander E.P.; Stacey, Tomasina; Culling, Vicki M.; Bowring, Victoria; Anderson, Ngaire H.; O'Brien, Louise M.; Mitchell, Edwin A.; Askie, Lisa M.; McCowan, Lesley M.E. (April 2019). «An Individual Participant Data Meta-analysis of Maternal Going-to-Sleep Position, Interactions with Fetal Vulnerability, and the Risk of Late Stillbirth». EClinicalMedicine. 10: 49–57. doi:10.1016/j.eclinm.2019.03.014. PMC 6543252. PMID 31193832.
  19. «Gesetze». Initiative-regenbogen.de. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 6-ին.
  20. «Registering a stillbirth». citizensinformation.ie. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 15-ին.
  21. Nguyen RH, Wilcox AJ (December 2005). «Terms in reproductive and perinatal epidemiology: 2. Perinatal terms». J Epidemiol Community Health. 59 (12): 1019–21. doi:10.1136/jech.2004.023465. PMC 1732966. PMID 16286486. «There is probably no health outcome with a greater number of conflicting, authoritative, legally mandated definitions. The basic WHO definition of fetal death is the intrauterine death of any conceptus at any time during pregnancy. However, for practical purposes, legal definitions usually require recorded fetal deaths to attain some gestational age (16, 20, 22, 24, or 28 weeks) or birth weight (350, 400, 500, or 1000 g). In the US states, there are eight different definitions by combinations of gestational age and weight, and at least as many in Europe.»
  22. WebMD (2011 թ․ դեկտեմբերի 14). «Studies identify stillbirth risk factors, causes». CBS News. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 6-ին.
  23. "Placental, pregnancy conditions account for most stillbirths" Արխիվացված 2013-08-01 Wayback Machine. U.S. Department of Health and Human Services. NIH News (December 13, 2011). Retrieved 2013-08-30.
  24. Gordon, Adrienne (Dr). «Department of Neonatal Medicine Protocol Book: Royal Prince Alfred Hospital». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2006 թ․ սեպտեմբերի 13-ին.
  25. «Statistical bulletin: Live Births, Stillbirths and Infant Deaths, Babies Born in 2009 in England and Wales». Office for National Statistics. 2012 թ․ հունիսի 21. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 10-ին.
  26. «Release: Characteristics of Birth 1, England and Wales, 2011». Office for National Statistics. 2012 թ․ հոկտեմբերի 31. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 12-ին. «Stillbirths per 1,000 live births have increased from 5.1 in 2010 to 5.2 in 2011»