Բորիս Պեպանյան

հայ դերասան

Բորիս Ժորայի Պեպանյան (հուլիսի 16, 1950(1950-07-16), Ալավերդի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան, Հայաստանի վաստակավոր արտիստ (2003

Բորիս Պեպանյան
Ծնվել էհուլիսի 16, 1950(1950-07-16) (73 տարեկան)
ԾննդավայրԱլավերդի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1972)
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունդերասան
Ընտրանի«Տաքսի-տաքսի»
Պարգևներ և մրցանակներ
Հայաստանի վաստակավոր արտիստ

Կենսագրություն խմբագրել

Բորիս Պեպանյանը ծնվել է 1950 թվականին, Ալավերդի քաղաքում։ Հայրը եղել է զինվորական, մայրը՝ ուսուցչուհի։ 1968-1972 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժնում։ 1972 թվականից աշխատում է Երևանի Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում։ Նկարահանվել է «Հայֆիլմ» և «Լենֆիլմ» կինոստուդիաներում, հեռուստաթատրոնում։ Խաղացել է Բոնիի դերը Կալմանի «Սիլվա» օպերետում։ Վարել է գրական հաղորդումներ դպրոցականների համար։ Հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ում, Կանադայում, Բելգիայում, Հոլանդիայում և այլուր[1]։

Ներկայացումներ խմբագրել

Խաղացած ներկայացումներից են՝

  • «Սեր աստղերի տակ»
  • «Սիլվա»
  • «Ամենափրկիչը»
  • «Միայն քեզ եմ սիրում»
  • «Մեծ հարսանիք»
  • «Կասկածը կնոջ սրտում»
  • «Լամանչեցի մարդը»
  • «Ես եմ, եկել եմ»
  • «Պահանջվում է ստախոս»
  • «Ֆիլումենա Մարտուրանո»
  • «Տասներկուերորդ գիշեր»
  • «3+1=?»
  • «Տաքսի-տաքսի»
  • «Ատամնաբույժն արևելյան»
  • «Մեծապատիվ մուրացկաններ»
  • «Տարօրինակ միսիս Սևիջը»
  • «Արթուրո Ուիի կարիերան, որ պետք է կանխվեր»
  • «Իմ չքնաղ լեդի»
  • «Եզոպոս»
  • «Սեր մինչ ի մահ»
  • «Ախ ներվեր, ներվեր»
  • «Մեր տան տերերը»
  • «Էսպես մինչև երբ»
  • «Ինձնից պրծում չկա»
  • «Սիրային քառանկյունի»
  • «Կարինե»
  • «Ռևիզոր»
  • «Գողը դրախտում»

Պարգևներ, մրցանակներ խմբագրել

  • «Տարվա լավագույն դերասան», ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակ, 2002 թ.
  • Միջազգային թատերական փառատոնի Գրան Պրի
  • Հայաստանի վաստակավոր արտիստ, 2003 թ.
  • «Արտավազդ» մրցանակ, Թատրոնին մատուցած անբասիր ծառայության համար, 2020/2021

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Բորիս Պեպանյանի կենսագրությունը AV Production կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել