Բոբ ՄըքԱդու

Ռոբերտ Ալեն «Բոբ» ՄըքԱդու (անգլ.՝ Robert Allen "Bob" McAdoo, սեպտեմբերի 25, 1951(1951-09-25), Գրինսբորո, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ և մարզիչ, որը խաղացել է Բասկետբոլի ազգային ասոցիացիայում։ Հանդես է եկել կենտրոնականի և ծանր հարձակվողի դիրքերում։ Այժմ «Մայամի Հիթ» ակումբի գլխավոր մարզչի օգնականն է։ Բասկետբոլի փառքի սրահի անդամ է։

Բոբ ՄըքԱդու
Bob McAdoo

Բոբ ՄըքԱդուն 1973 թվականին «Բաֆալո»-ի կազմում
Կարիերան ավարտել է
ԱկումբԿարիերան ավարտել է
ԴիրքըԿենտրոնական/Ծանր հարձակվող
Ի ծնե տրված անունըՌոբերտ Ալեն «Բոբ» ՄըքԱդու
Robert Allen "Bob" McAdoo
Ծննդյան ամսաթիվսեպտեմբերի 25, 1951 (72 տարեկան)
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Գրինսբորո, Հյուսիսային Կարոլինա, ԱՄՆ
ԱզգությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Հասակ2,06 մ
Քաշ95 կգ
ԴպրոցԲեն Սմիթի անվան (Գրինսբորո, Հյուսիսային Կարոլինա)
համալսարանՎինսեն (1969-1971)
Դրաֆթի տարի1972 / ռաունդ` 1 / ընտր.` 2-րդ
Դրաֆթ ակումբԲաֆալո Բրեյվզ
Կարիերա սկիզբ1972 թվական
Կարիերա ավարտ1992 թվական
Կարիերայի պատմություն
Մրցանակներ
Կարիերայի ցուցանիշներ
  • Խաղեր՝ 852
  • Միավորներ՝ 18787 (22,1 մ/խ)
  • Անդրադարձեր՝ 8048 (9,4 ա/խ)
  • Փոխանցումներ՝ 1951 (2,3 փ/խ)
  • Խլումներ՝ 751 (0,9 խ/խ)
  • Բլոկշոտ՝ 1147 (1,3 բ/խ)

Սպորտային կարիերա խմբագրել

Բոբ ՄըքԱդուն խաղացել է կենտրոնականի և ծանր հարձակվողի դիրքերում։ 1972 թվականի NBA դրաֆթի ժամանակ ընդգրկվել է «Բաֆալո Բրեյվզ» ակումբի երկրորդ կազմում։ Նա ակումբում անցկացրել է 4 մրցաշրջան։ Հետագայում հանդես է եկել NBA-ի «Նյու Յորք Նիքս» (1976-1979), «Բոստոն Սելտիքս» (1979), «Դետրոյթ Փիստոնս» (1979-1981), «Նյու Ջերսի Նեթս» (1981), «Լոս Անջելես Լեյքերս» (1981-1985) և «Ֆիլադելֆիա-76» (1986), ինչպես նաև իտալական «Օլիմպիա Միլան» (1986-1990), «Ֆիլանտո Ֆորլի» (1990-1992) և «Տամսիստեմ Ֆաբրիանո» (1992) ակումբների կազմում։ NBA կրկնակի չեմպիոն (1982, 1985), 1974/1975 թվականների մրցաշրջանի ամենաթանկ խաղացողն է եղել, ըստ մրցաշրջանի արդյունքների երկու անգամ ընդգրկվել է սիմվոլիկ հավաքականի մեջ (1975՝ առաջին հավաքական, 1974՝ երկրորդ հավաքական), 5 անգամ մասնակցել է NBA բոլոր աստղերի խաղին (1974-1978)։ Երեք անգամ շարունակ դարձել է NBA պարբերական առաջնության ամենաարդյունավետ խաղացողը (1974-1976), ինչպես նաև երկու տարի շարունակ ճանաչվել է NBA պարբերական առաջնության րոպեներով առաջատարը (1975-1976)։ Իր դեբյուտային մրցաշրջանում ճանաչվել է NBA տարվա սկսնակ, ինչպես նաև ընդգրկվել է NBA սկսնակների առաջին հավաքականի մեջ։ 1988 թվականին ճանաչվել է Եվրոլիգայի քառորդ եզրափակչի ամենաթանկ խաղացող։ Կարիերայի ընթացքում, ընդհանուր առմամբ, խաղացել է 852 խաղ, որոնցում հավաքել է 18787 միավոր (22,1 մ/խ), կատարել է 8048 անդրադարձ, 1951 փոխանցում, 751 խլում և 1147 բլոկշոտ։

2000 թվականին ՄըքԱդուն տեղ է գտել Բասկետբոլի փառքի սրահում[1], իսկ 2008 թվականին ընդգրկվել է Եվրոլիգայի զարգացման ամենամեծ ներդրում ունեցած 50 մարդկանց ցանկի մեջ[2]։

NBA կարիերայի ցուցանիշներ խմբագրել

Պայմանանշաններ
  ԽՄասնակցած խաղեր  ՄԽ Խաղեր որպես մեկնարկային ր/խ Խաղացած րոպեներ
 ՆԱ% Նետման արդյունավետություն 3Մ% Երեք միավորների իրացման արդյունավետություն Տ% Տուգանային նետման արդյունավետություն
 ա/խ անդրադարձները խաղում փ/խ Արդյունավետ փոխանցումները խաղում խ/խ Խլումները խաղում
 բ/խ Բլոկշոտերը խաղում մ/խ Միավորները խաղում Թավատառ Կարիերայի բարձրագույն ցուցանիշ
NBA չեմպիոն
*Գլխավորել է առաջնությունը

Ամենամյա մրցաշրջան խմբագրել

ՏարիԱկումբԽՄԽր/խՆԱ%3Մ%Տ%ա/խփ/խխ/խբ/խմ/խ
1972Բաֆալո8032.0.452.7749.11.718.0
1973Բաֆալո7443.0.547*.79315.12.31.23.330.6*
1974Բաֆալո8243.2*.512.80514.12.21.12.134.5*
1975Բաֆալո7842.7*.487.76212.44.01.22.131.1*
1976Բաֆալո2038.4.455.69613.23.30.81.723.7
1976Նյու Յորք5239.1.534.75712.72.71.21.326.7
1977Նյու Յորք7940.3.520.72712.83.81.31.626.5
1978Նյու Յորք4039.9.541.6519.53.21.61.226.9
1978Բոստոն2031.9.500.6707.12.00.61.020.6
1979Դետրոյթ5836.2.480.125.7308.13.41.31.121.1
1980Դետրոյթ628.0.366.6006.83.31.31.212.0
1980Նյու Ջերսի1015.3.507.000.8102.61.00.90.69.3
1981†Լ. Ա. Լեյքերս41018.2.458.000.7143.90.80.50.99.6
1982Լ. Ա. Լեյքերս47121.7.520.000.7305.30.80.90.915.0
1983Լ. Ա. Լեյքերս70020.8.471.000.8034.11.10.60.713.1
1984†Լ. Ա. Լեյքերս66019.0.520.000.7534.51.00.30.810.5
1985Ֆիլադելֆիա29021.0.462.7653.61.20.30.610.1
Կարիերա852133.2.503.081.7549.42.31.01.522.1
Բոլոր աստղեր5325.2.578.7376.01.20.80.417.6

Փլեյ Օֆ խմբագրել

ՏարիԹիմGPGSMPGFG%3P%FT%RPGAPGSPGBPGPPG
1974Բաֆալո645.2.478.80913.71.51.02.231.7
1975Բաֆալո746.7*.481.74013.41.40.92.737.4*
1976Բաֆալո945.1*.451.70714.23.20.82.028.0
1978Նյու Յորք639.7.484.6009.73.81.22.023.8
1982†Լ. Ա. Լեյքերս1427.7.564.6816.81.60.71.516.7
1983Լ. Ա. Լեյքերս820.8.440.333.7865.80.61.41.310.9
1984Լ. Ա. Լեյքերս2022.4.516.000.7045.40.60.61.414.0
1985†Լ. Ա. Լեյքերս19020.9.472.000.7454.50.80.51.411.4
1986Ֆիլադելֆիա5014.6.556.8752.80.40.81.010.8
Կարիերա94028.9.491.250.7247.61.40.81.618.3

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Robert A. McAdoo Hall of Famers». hoophall.com (անգլերեն). Basketball Hall of Fame. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 15-ին.
  2. «50 Greatest Euroleague Contributors». euroleague.net (անգլերեն). Euroleague. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 15-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոբ ՄըքԱդու» հոդվածին։