Բենֆիկա (ֆուտբոլային ակումբ, Լիսաբոն)

Բենֆիկա (պորտ.՝ Sport Lisboa e Benfica), Պորտուգալական ֆուտբոլային ակումբ Լիսաբոն քաղաքից։ Պորտուգալիայի ֆուտբոլի առաջնության և գավաթի բազմակի հաղթող է, ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի կրկնակի գավաթակիր։

Պորտուգալիա «Բենֆիկա ՖԱ»
Ամբողջական անունSport Lisboa e Benfica
Մականուն(ներ)"As Águias"
"O Glorioso"
"Encarnados"
Հիմնադրում1904
Երկիր Պորտուգալիա
ՄարզադաշտԷշտադիո դա Լուժ,
Լիսաբոն
Տարողունակություն65,647
ՆախագահԼուիշ Ֆելիպե Վիեյռա
ՄարզիչՌույ Վիտորիա
Կայք
ԼիգաԼիգա Սարգիշ
2022-231.
Տան դաշտ
Մրցակցի դաշտ

Պատմություն խմբագրել

Ակումբը ստեղծվել է 1904 թվականի փետրվարի 28-ին։ «Բենֆիկան» համարվում է Պորտուգալիայի առաջնության հիմնադիր ակումբներից մեկը։ Պորտուգալիայի ամենատիտղոսակիր ակումբներից մեկն է. Պորտուգալիայի առաջնության 34-անգամյա չեմպիոն, Պորտուգալիայի գավաթի 24-անգամյա հաղթող և երկրի Սուպերգավաթի 4-անգամյա նվաճող։ Ակումբի տնային մարզադաշտը «Էշտադիու դա Լուշ»-ն է, որը տեղավորում է 65 647 հանդիսական։

«Պորտու ՖԱ»-ի և «Սպորտինգ ՖԱ»-ի հետ միասին՝ «Բենֆիկան» մտնում է Պորտուգալիայի ակումբների «մեծ եռյակի» մեջ (պորտ.՝ Os Três Grandes)։ Բացի այդ՝ ակումբը երբեք չի լքել Պորտուգալիայի բարձրագույն առաջնությունը։ «Բենֆիկան» դարձել է Պորտուգալիայում առաջին ակումբը, որ մեկ մրցաշրջանի ընթացքում ոչ մի պարտություն չի կրել (1972/73), ինչպես նաև Եվրոպայի միակ ակումբն է, որ կրկնել է այդ հաջողությունը (1977/78)։ «Բենֆիկան» միակ պորտուգալակն ակումբն է, որը մասնակցել է եվրոպական ակումբային մրցությունների 10 եզրափակիչներում։

Նշանակալի է, որ ի տարբերություն եվրոպական ակումբների մեծամասնության, «Բենֆիկայի» երկրպագուները իրենք են պահում ակումբը և կառավարում են այն՝ սկսած հիմնումից։ «Բենֆիկան» 22-րդ տեղն է զբաղեցնում երկրագնդի ամենահարուստ ակումբների մեջ՝ տարեկան €111,1 մլն շրջանառությամբ[1][2]։

«Բենֆիկայի» համար սկզբունքային են «Պորտուի» դեմ խաղերը, որոնք մտել են պորտուգալական ֆուտբոլի պատմության մեջ որպես Կլասիկո (պորտ.՝ O Clássico)։ Ակումբը շատ սկզբունքային հանդիպումներ է տանում նաև ընդդեմ «Սպորտինգի». այս խաղերը պորտուգալացի երկրպագուներին հայտնի են որպես «Լիսաբոնի դերբի» (պորտ.՝ Derby de Lisboa

«Բենֆիկայի» գլխավոր մարզիչը Ռուի Վիտորիան է։

Ստեղծում խմբագրել

Ակումբը հիմնադրվել է 1904 թվականի փետրվարի 28-ին ֆուտբոլի մի խումբ սիրահարների և «Real Casa Pia de Lisboa» քոլեջի սովորողների կողմից։ Թվով 24 հոգի՝ նրանք հավաք էին կազմակերպել մոտակա «Farmacia Franco» դեղատանը Բելեն շրջանի նույնանուն փողոցում։ Նրանց թվում էր նաև Կոսմե Դամիանը։ Սկզբնապես այն կոչվում էր «Լիսաբոնի սպորտային միություն», սակայն 1908 թվականին միացավ «Բենֆիկա սպորտային միության» հետ։ Նոր ակումբը սկսեց համադրել երկու սպորտային միությունների զինանշանները և գույները։

1920 թվականին «Բենֆիկային» ծանր հարված հասցվեց, երբ մի քանի խաղացողներ հեռացան ակումբից և հիմնեցին «Բելենենսիշը»։ 1933 թվականին ակումբը դարձավ Պորտուգալիայի պրոֆեսիոնալ ակումբների միջև անցկացվող առաջնության հիմնադիրներից մեկը «Սպորտինգի» և «Պորտուի» հետ միասին։ Ինչպես իր երկու պատմական հակառակորդները՝ «Բենֆիկան» երբեք չի լքել բարձրագույն առաջնությունը։ Առաջին տիտղոսը ակումբը նվաճել է 1936 թվականին։

1940-ական թվականներին Պորտուգալիայում նշանավորվեցին «Բենֆիկայի» և «Սպորտինգի» հակամարտությունները յուրաքանչյուր առաջնության ժամանակ։

Ոսկե ժամանակաշրջան (1960-1970) խմբագրել

Ակումբի ոսկե ժամանակաշրջանը սկսվեց 1960-ական թվականներին։ Այդ ժամանակ ակումբում հանդես էին գալիս հանրահայտ պորտուգալացի ֆուտբոլիստներ Մարիու Կոլունան և 1965 թվականի «Ոսկե գնդակի» հաղթող Էյսեբիոն։ 1961 թվականին «Բենֆիկան» խախտում է «Ռեալ Մադրիդի» հաղթարշավը Եվրոպայում՝ հաղթելով Չեմպիոնների գավաթում, որտեղ եզրափակչում հաղթել է «Բարսելոնային» 3:2 հաշվով։ 1962 թվականին Չեմպիոնների գավաթի եզրափակչում ակումբը հաղթանակ է տանում մադրիդյան «Ռեալի» նկատմամբ 5:3 հաշվով (որոշիչը Էյսեբիոյի դուբլն էր)։ Ապա «Բենֆիկան» երեք անգամ հասավ Չեմպիոնների գավաթի եզրափակիչ, որտեղ համապատասխանաբար զիջեց «Միլանին» 1963 թվականին, «Ինտերին» 1965 թվականին և «Մանչեսթեր Յունայթեդին» 1968 թվականին։ Նաև 1960-ական թվականներին ակումը նվաճեց 8 չեմպիոնական տիտղոս և Պորտուգալիայի 3 գավաթ։

Գուտմանի անեծքը խմբագրել

Բելա Գուտման (1966)

1962 թվականին Բելա Գուտմանը երկրի առաջնության երեք և Եվրոպական չեմպիոնների գավաթի երկու իրար հաջորդող հաղթանակներից հետո հեռացավ ակումբից։ Տարաձայնությունների պատճառն այն էր, որ ակումբի ղեկավարությունը մերժեց մարզչին վճարել լրացուցիչ պարգևատրում Չեմպիոնների գավաթում հաղթանակ տանելու համար։ Ղեկավարները չհասկացան, որ ակումբի հաջողությունների պատճառը առաջին հերթին Բելա Գուտմանի մարզչական աշխատանքն էր և կարծեցին, որ այդպիսի կազմով հաղթանակները նրանց գրպանում կլինեն նույնիսկ այլ մարզչի դեպքում։ Լքելով ակումբը՝ Բելա Գուտմանը անիծեց.

«Հաջորդ հարյուր տարվա ընթացքում առանց ինձ Բենֆիկան երբեք չի հաղթի Եվրոպական չեմպիոնների գավաթը։

Դրանից հետո «Բենֆիկան» 8 անգամ խաղացել է եվրոպական գացաթների եզրափակչում և 8 անգամն էլ պարտություն կրել (1962/63, 1964/65, 1967/68, 1982/83, 1987/88, 1989/90, 2012/13, 2013/14)։ 1990 թվականին Վիենայում տեղի ունեցող «Բենֆիկա» - «Միլան» եզրափակիչ խաղից առաջ, որտեղ Գուտմանը մահացել էր և թաղվել, Էյսեբիոն գնացել էր իր մեծն մարզչի գերեզմանի մոտ՝ աղոթելու, որպեսզի նա հաներ անեծքը, բայց դա չօգնեց. Ֆրանկ Ռայկաարդը «Միլանին» հաղթանակ բերեց, իսկ անեծքը գործեց ևս մեկ անգամ։ Մայիսի 15-ին «Բենֆիկան» պարտվեց «Չելսիին» Եվրոպայի Լիգայի 2012/13 մրցաշրջանի եզրափակչում 1:2 հաշվով։ 2014 թվականի մայիսի 14-ին «Բենֆիկան» կրկին պարտվեց եզրափակչում։ 11-մետրանոցների սերիայում ակումբը զիջեց «Սևիլյային» 2:4 հաշվով։ Այդպիսով, ավելի քան կես դար անց «Գուտմանի անեքը» գործում է։

1970—1994 խմբագրել

1971-ական թվականներին «Բենֆիկան» շարունակում էր առաջատար դիրքեր պահպանել ներքին շրջանակներում (6 չեմպիոնական տիտղոս և 2 գավաթ), սակայն եվրոպական հաջողությունները հեռանում էին։

Վերածնունդը սկսվեց 1980-ական թվականներին շվեդ Սվեն-Յորան Էրիկսոնի ղեկավարությամբ։ Ակումբը հաղթեց երկու ազգային առաջնություն (1983 և 1984), Պորտուգալիայի գավաթը և հասավ ՈՒԵԳԱ Գավաթի եզրափակիչ, որտեղ զիջեց բելգիական «Անդերլեխտին»։ Հետո ակումբը հաղթեց տիտղոսներ 1987 և 1989 թվականներին, հասավ 1988 թվականի Եվրոպական չեմպիոնների գավաթի եզրափակիչ, ինչպես նաև 1990 թվականի Եվրոպական չեմպիոնների գավաթի եզրափակիչ։ 1990-ական թվականների սկզբում չնայած վատ իրադրությանը՝ ակումբը արժանապատվորեն մրցում էր «Պորտուի» դեմ։

Սև օրեր (1994—2003) խմբագրել

1990-ական թվականների կեսերից մինչև 2000-ական թվականների սկզիբը ակումբի պատմության ամենախավար շրջանն էր։ Այդ տարիներին ակումբը երկար ժամանակ չէր կարողանում հաղթել և միայն պարտքեր էր կուտակում։ Օրինակ, 2001 թվականին «Բենֆիկան» երկրի առաջնությունն ավարտեց 6-րդ տեղում և առաջին անգամ չմասնակցեց եվրագավաթների խաղարկությանը։

Նոր ժամանակաշրջան (2004—…) խմբագրել

2004 թվականին ակումբը Խոսե Անտոնիո Կամաչոյի ղեկավարությամբ նվաճեց երկրի գավաթը. 103-րդ րոպեին որոշիչ գոլի հեղինակ դարձավ «արծիվների» ավագ Սիմաու Սաբրոզան։ Հաջող մրցաշրջանը խավարեց թիմի հարձակվող Միկլոշ Ֆեհերի մահվան պատճառով, ով մահացավ նույն թվականին ֆուտբոլի դաշտում։

2005 թվականին Բենֆիկան 11 տարվա մեջ առաջին անգամ Ջովանի Տրապատոնիի գլխավորությամբ հաղթեվ Պորտուգալիայի առաջնությունը։

2009 թվականին ակումբը նվաճեց Լիգայի գավաթը՝ եզրափակչում հաղթելով «Սպորտինգին» 11-մետրանոց հարվածաշարով։

2010 թվականին թիմը 5 տարվա մեջ առաջին անգամ Ժորժե Ժեզուշի ղեկավարությամբ դարձավ Պորտուգալիայի չեմպիոն և նույն թվականին հաղթեց Լիգայի գավաթը։

ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի 2011/2012 խաղաշրջանի 1/8 եզրափակչում «Բենֆիկան» հաղթեց Պետերբուրգի «Զենիթին» (2:3; 2:0)[3]:

2013/14 մրցաշրջանում «Բենֆիկան» հասավ Եվրոպայի լիգայի եզրափակիչ։ Կիսաեզրափակչում «արծիվները» հաղթեցին «Յուվենտուսին» ընդհանուր 2:1 հաշվով, իսկ 1/4 АЗ (3:0) 1/8-ում «Տոտենհեմին» (5:3), 1/16-ում «Պաոկին» (4:0)։ Եզրափակչում նրանք պարտվեցին «Սևիլյային»։

2014/15 մրցաշրջանում «Բենֆիկան» Չեմպիոնների լիգայի С խմբում՝ «Մոնակոյի», «Բայերի» և «Զենիթի» հետ, զբաղեցրին 4-րդ հորիզոնականը 5 միավորով։

Ելույթների պատմություն խմբագրել

ՄրցաշրջանԱռաջնությունՏեղԳավաթ
1934/353-րդՀաղթող
1935/36Չեմպիոն1/2
1936/37Չեմպիոն1/2
1937/38ՉեմպիոնԵզրափակչի մասնակից
1938/393-րդԵզրափակչի մասնակից
1939/404-րդՀաղթող
1940/414-րդ1/2
1941/42Չեմպիոն1/4
1942/43ՉեմպիոնՀաղթող
1943/442-րդՀաղթող
1944/45Չեմպիոն1/2
1945/462-րդ1/4
1946/472-րդ-
1947/482-րդ1/2
1948/492-րդՀաղթող
1949/50Չեմպիոն-
1950/513-րդՀաղթող
1951/522-րդՀաղթող
1952/532-րդՀաղթող
1953/543-րդ1-րդ փուլ
1954/55ՉեմպիոնՀաղթող
1955/562-րդ2-րդ փուլ
1956/57ՉեմպիոնՀաղթող
ՄրցաշրջանԱռաջնությունՏեղԳավաթԵվրագավաթներ
1957/583-րդԵզրափակչի մասնակիցՉԳ որակավորման փուլ
1958/592-րդՀաղթող-
1959/60Չեմպիոն1/2-
1960/61Չեմպիոն3-րդ փուլՉԳ Հաղթող
1961/623-րդՀաղթողՉԳ Հաղթող
1962/63Չեմպիոն1/2ՉԳ եզրափակչի մասնակից
1963/64ՉեմպիոնՀաղթողՉԳ 1-ին փուլ
1964/65ՉեմպիոնԵզրափակչի մասնակիցՉԳ եզրափակչի մասնակից
1965/662-րդ1/4ՉԳ 1/4
1966/67Չեմպիոն1/4КՏԳ 3-րդ փուլ
1967/68Չեմպիոն1/2ՉԳ եզրափակչի մասնակից
1969/702-րդՀաղթողՉԳ 2-րդ փուլ
1970/71ՉեմպիոնԵզրափակչի մասնակիցԳԳ 2-րդ փուլ
1971/72ՉեմպիոնՀաղթողՉԳ 1/2
1972/73Չեմպիոն6-րդ փուլՉԳ 2-րդ փուլ
1973/742-րդԵզրափակչի մասնակիցՉԳ 2-րդ փուլ
1968/69ՉեմպիոնՀաղթողՉԳ 1/4
1974/75ՉեմպիոնԵզրափակչի մասնակիցԳԳ 1/4
1975/76Չեմպիոն5-րդ փուլՉԳ 1/4
1976/77Չեմպիոն7-րդ փուլՉԳ 1-ին փուլ
1977/782-րդ1/4ՉԳ 1/4
1978/792-րդ3-րդ փուլՈւԳ 2-րդ փուլ
1979/803-րդՀաղթողՈւԳ 1-րդ փուլ
ՄրցաշրջանԱռաջնությունՏեղԳավաթԵվրագավաթներ
1980/81ՉեմպիոնՀաղթողԳԳ 1/2
1981/822-րդ1/2ՉԳ 2-րդ փուլ
1982/83ՉեմպիոնՀաղթողՈւԳ Եզրափակչի մասնակից
1983/84Չեմպիոն5-րդ փուլՉԳ 1/4
1984/853-րդՀաղթողՉԳ 2-րդ փուլ
1985/862-րդՀաղթողԳԳ 1/4
1986/87ՉեմպիոնՀաղթողԳԳ 2-րդ փուլ
1987/882-րդ1/2ՉԳ եզրափակչի մասնակից
1988/89ՉեմպիոնԵզրափակչի մասնակիցՈւԳ 2-րդ փուլ
1989/902-րդ4-րդ փուլՉԳ եզրափակչի մասնակից
1990/91Չեմպիոն1/4ՈւԳ 1-րդ փուլ
1991/922-րդ1/2ՉԳ Խմբային փուլ
1992/932-րդՀաղթողՈւԳ 1/4
1993/94Չեմպիոն6-րդ փուլԳԳ 1/2
1994/953-րդ1/4ՉԼ 1/4
1995/962-րդՀաղթողՈւԳ 3-րդ փուլ
1996/973-րդԵզրափակչի մասնակիցԳԳ 1/4
ՄրցաշրջանԱռաջնությունՏեղԳավաթԵվրագավաթներ
1997/982-րդԵզրափակչի մասնակիցՈւԳ 1-րդ փուլ
1998/993-րդ5-րդ փուլՉԼ Խմբային փուլ
1999/003-րդ6-րդ փուլՈւԳ 3-րդ փուլ
2000/016-րդ6-րդ փուլՈւԳ 1-րդ փուլ
2001/024-րդ5-րդ փուլ-
2002/032-րդ4-րդ փուլ-
2003/042-րդՀաղթողՉԼ 3-րդ որակավորման փուլ, ՈւԳ 4-րդ փուլ
2004/05ՉեմպիոնԵզրափակչի մասնակիցՉԼ 3-րդ որակավորման փուլ, ՈւԳ 1-րդ փուլ
2005/063-րդ1/4ՉԼ 1/4
2006/073-րդ6-րդ փուլՉԼ Խմբային փուլ, ՈւԳ 1/4
2007/084-րդ1/2ՉԼ Խմբային փուլ, ՈւԳ 4-րդ փուլ
2008/093-րդ5-րդ փուլՈւԳ Խմբային փուլ
2009/10Չեմպիոն4-րդ փուլԵԼ 1/4
2010/112-րդ1/2ՉԼ Խմբային փուլ, ԵԼ 1/2
2011/122-րդ5-րդ փուլՉԼ 1/4
2012/132-րդԵզրափակչի մասնակիցՉԼ Խմբային փուլ, ԵԼ Եզրափակչի մասնակից
2013/14ՉեմպիոնՀաղթողՉԼ Խմբային փուլ, ԵԼ Եզրափակչի մասնակից

Դերբի խմբագրել

«Բենֆիկան» ունի երկու գլխավոր հակառակորդներ։

Նրանցից մեկը լիսաբոնյան դերբին է՝ հակամարտությունն ընդդեմ «Սպորտինգ ՖԱ»-ի։ Մյուսը պորտուգալյան կլասիկոն է՝ հակամարտությունն ընդդեմ «Պորտու ՖԱ»-ի։ Բացի այդ՝ «Բենֆիկայի» կարևոր հակառակորդներն են «Բրագան», «Բելենենսիշը», «Վիտորիան» և «Պասուշ դե Ֆեռերյան»։ Թիմի վաղեմի հակառակորդներից է նաև լիսաբոնյան «Ատլետիկոն»։

Երկրպագուներ խմբագրել

«Բենֆիկան» Պորտուգալիայի ամենահայտնի ակումբն է։ Երկրպագուների երկու ամենահայտնի խմբերը՝ «Diabos Vermelhos», «No Name Boys» բարդ հարաբերությունների մեջ են։Երկրպագուները ընկերական հարաբերություններ ունեն «Նապոլիի» և «Հայդուկի» հետ։ Թշնամիներն են «Պորտուն», «Սպորտինգը», «Բրագան» և «Ատլետիկոն»։

Տիտղոսներ խմբագրել

Ազգային տիտղոսներ խմբագրել

Միջազգային տիտղոսներ խմբագրել

Այլ տիտղոսներ խմբագրել

  • Լատինական գավաթ
    • Գավաթակիր (1)։ 1950
  • Իբերիական գավաթ (ռեկորդ)
    • Գավաթակիր (1)։ 1984
    • Եզրափակչի մասնակից (3)։ 1991
  • Էսեբիոյի գավաթ (ռեկորդ)
    • Գավաթակիր (3)։ 2009, 2011, 2012
    • Եզրափակչի մասնակից (3)։ 2008, 2010, 2013

Հայտնի մարզիչներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Most widely supported football club». Guinness World Records. 2006 թ․ նոյեմբերի 9. Վերցված է 2013 թ․ հունվարի 5-ին.
  2. «Deloitte Football Money League 2013». Delloite. 2013 թ․ հունվար. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 24-ին.
  3. Константин Столбовский (2012 թ․ հոկտեմբերի 22). ««Спартак» – «Бенфика». И примкнувший к ним «Зенит»» (ռուսերեն). Sportbox.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 24-ին. «Напомним, что в 1/8 финала прошлого розыгрыша Лиги «Зенит» с «Бенфикой» не справился – 3:2 дома и 0:2 в гостях при равных в целом шансах и достаточно высоком для этого времени года качестве футбола.»

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բենֆիկա (ֆուտբոլային ակումբ, Լիսաբոն)» հոդվածին։