Սպորտինգ (ֆուտբոլային ակումբ, Լիսաբոն)

«Սպորտինգ» (պորտ.՝ Sporting Clube de Portugal), պորտուգալական ֆուտբոլային ակումբ Լիսաբոն քաղաքից, որը հանդես է գալիս Լիգա Սագրիշում։ Հիմնադրվել է 1906 թվականի հուլիսի 1-ին։ Համարվում է երկրի ամենատիտղոսակիր ակումբներից մեկը։ Պորտուգալիայի 18-ակի չեմպիոն, Գավաթի 16-ակի հաղթող և Սուպերգավաթի 8-ակի մրցանակակիր։ Ակումբի տնային մարզադաշտը համարվում է «Ժոզե Ալվալադեն», որը տեղավորում է 50 049 հանդիսատես։

Պորտուգալիա Սպորտինգ
Ամբողջական անունSporting Clube de Portugal
Մականուն(ներ)Առյուծներ (պորտ.՝ Leões)
Կանաչասպիտակներ (պորտ.՝ Verde-e-Brancos) "Արիստոկրատներ" (պորտ.՝ Varistocratas), լիսաբոնցիներ։
Հիմնադրում1906
ԵրկիրՊորտուգալիա Պորտուգալիա
ՔաղաքԼիսաբոն
ՄարզադաշտԺոզե Ալվալադե, Լիսաբոն
Տարողունակություն50 049
ՆախագահՊորտուգալիա Բրունու դի Կարվալյու
ՄարզիչՊորտուգալիա Ժորժի Ժեզուշ
ԼիգաՊրիմեյրա
2021-20222-րդ
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Երրորդ համազգեստ

Պատմություն խմբագրել

1906 թվականի հունիսի 1-ը ակումբի պաշտոնական հիմնադրման օրն է։ Սակայն ակումբի պատմությունը սկիզբ է առնում 1902 թվականից, երբ Ֆրանսիշկու և Ժոզե Մարիա Գավազու եղբայրները ստեղծեցին Sporting Club de Belas-ը։ Այդ կազմակերպությունում ֆուտբոլային սեկցիան չէր դիտարկվել, և նրա անդամները միայն մեկ անգամ խաղացին ցուցադրական ֆուտբոլային հանդիպում, տոնի ժամանակ, Սինտրա քաղաքում։ Երկու տարի անց ակումբի հիմքի վրա ստեղծված Campo Grande Football Clube-ը ֆուտբոլի հետ ոչ մի կապ չուներ, չնայած իր անվանը, և զբաղվում էր պարային երեկոների և պիկնիկների կազմակերպմամբ։ Արդյունքում այսպիսի դրությունը հանգեցրեց ակումբի 17 անդամների բողոքին՝ Ժոզե Ալվալադեի գլխավորությամբ, ովքեր 1906 թվականի ապրիլին որոշեցին դուրս գալ կազմից։ Երկուսուկես ամիս անց նրանց կողմից ստեղծվեց Sporting Club do Portugal-ը։ «Սպորտինգի» հիմնադրման մեջ մեծ դեր ունեցավ Ժոզե Ալավալադեի պապիկի ֆինանսական օգնությունը, փաստաբան Ալֆրեդու Աուգուշտու դաշ Նևեշ Օլտրեմանան։ Նորաստեղծ ակումբում բաժիններ ստեղծվեցին սպորտի տարբեր բնագավառներից, իսկ ակումբի հիմնադիրները, հիմնականում Օլտրեմանը, երազում էին այն բանի մասին, որ «Սպորտինգը» ժամանակի ընթացքում կդառնա Եվրոպայի ուժեղագույն ակումբներից մեկը։ «Սպորտինգի» հիմնադիրների պատվախնդրությունը ամրագրվեց ակումբի անվան մեջ, որտեղ քաղաքի նշումի հետ, ինչպես «Բենֆիկայինը», հետևում է ամբողջ երկրի անվանումը։

Ժոզե Ալվալադեն

1907 թվականի փետրվարի 3-ին «Սպորտինգն» անցկացրեց իր առաջին ֆուտբոլային խաղը, որի ժամանակ ջախջախվեց «Կրուժ Նեգրայի» (պորտ.՝ Cruz Negra) կողմից՝ 1:5 հաշվով։ Հակառակորդ թիմի խաղացողների մի մասը հետագայում տեղափոխվեց «Սպորտինգ»։ Այդ նույն տարում թիմն ունեցավ զինանշան, գրասենյակ և մարզադաշտ։ Խորհրդանիշի հիմք վերցվեց կառավարության անդամներից մեկի՝ Ֆերնանդու դե Կաշտելու Բրանկուի ազգանվան խորհրդանիշը։ Խորհրդանիշում փոփոխվեց միայն գունավորումը՝ արծաթափայլ-կանաչ-սև։ 1907 թվականի դեկտեմբերի 1-ին «Սպորտինգն» առաջին անգամ հանդիպեց «Բենֆիկայի» հետ և հաղթեց 2:1 հաշվով։ Այդ նույն խաղում «Սպորտինգի» ֆուտբոլիստները առաջին անգամ խաղադաշտ դուրս եկան հաջորդական կանաչ և սպիտակ գծերով խաղաշապիկներով, ինչպես նաև սպիտակ շորտերով, որոնք 1915 թվականին փոխվեցին սևով։

1981-1982 մրցաշրջանում «Սպորտինգը» «ոսկե դուբլ» ձևակերպեց՝ անգլիացի մարզիչ Մալկոլմա Էլլիսոնի գլխավորությամբ հաղթելով ազգային առաջնությունը և գավաթը։ Թվում էր՝ ակումբը կրկին ուժ է հավաքում, սակայն 1980-ականների վերջը և 1990-ականների սկիզբը դարձավ «Սպորտինգի» պատմության ամենավատ շրջանը։

1992 թվականին «Սպորտինգի» նոր նախագահ Ժոզե Սոուզա Սինտրան ակումբ հրավիրեց Անգլիայի հավաքականի նախկին մարզիչ Բոբբի Ռոբսոնին հույս ունենալով, որ նա կկարողանա կրկնել Էլլիսոնի ձեռքբերումը։ Ռոբսոնը «Սպորտինգում» աշխատեց ընդամենը 1,5 տարի, իսկ հետո նրան փոխարինեց Կարլուշ Կեյրուշը՝ Պորտուգալիայի հավաքականի նախկին մարզիչը։ Ակումբը ձգտում էր հասնել երբեմնի փառքին, երբ 1950-ական թվականներին 8 մրցաշրջանից 7-ում հաղթեց Պորտուգալիայի առաջնությունը։

2005 թվականի մայիսի 18-ին 2004-2005 մրցաշրջանի ՈՒԵՖԱ-ի գավաթի եզրափակչում «Սպորտինգը» պարտվեց «ԲԿՄԱ»-ին 1:3 հաշվով, որը անցկացվում էր «առյուծների» տնային մարզադաշտ Ժոզե Ալվալադեում։

Ելույթների Վիճակագրություն խմբագրել

Ներքին առաջնություններում Եվրոպայի ամենաստաբիլ ակումբը. երբեք 5-րդ հորիզոնականից ներքև չի հայտնվել։ Սակայն այդ ավանդույթը խախտվեց 2012-2013 մրցաշրջանում, երբ «առյուծները» Սագրիշ Լիգայում զբաղեցրեցին 7-րդ տեղը։

Ձեռքբերումներ խմբագրել

Ազգային խմբագրել

Տարածաշրջանային մրցաշարեր խմբագրել

  • Լիսաբոնի չեմպիոն (18 - ռեկորդ). 1914/15, 1918/19, 1921/22, 1922/23, 1924/25, 1927/28, 1930/31, 1933/34, 1934/35, 1935/36, 1936/37, 1937/38, 1938/39, 1940/41, 1941/42, 1942/43, 1944/45, 1946/47:
  • Լիսաբոնի գավաթ (31 - ռեկորդ)։ 1914/15, 1915/16, 1916/17, 1921/22, 1922/23, 1924/25, 1927/28, 1930/31, 1933/34, 1934/35, 1935/36, 1936/37, 1937/38, 1938/39, 1940/41, 1941/42, 1942/43, 1944/45, 1946/47 1947/48, 1948/49, 1949/50, 1961/62, 1963/64, 1965/66, 1970/71, 1984/85, 1990/91, 1991/92, 2012/13, 2013/14:

Եվրոպական մրցաշարեր խմբագրել

ՈՒԵՖԱ-ի գավաթի հաղթողների գավաթ

ՈՒԵՖԱ-ի գավաթ

Եվրոպական չեմպիոնների գավաթ

  • 1/4 եզրափակիչ (2). 1982/83

Լատինական գավաթ

  • Ֆինալիստ (1). 1949

Գլխավոր մարզիչներ խմբագրել

Հայտնի խաղացողներ խմբագրել

Ակումբի ռեկորդակիրներ խաղերի քանակով խմբագրել

Տվյալները՝ 2015 թվականի օգոստոսի 17-ի դրությամբ:

#PaísNomePeríodoJogos
1 Իլարիու դա Կոնսենսայ1958-1973453
2 Մանուել Ֆերնանդեշ1975-1987434
3 Ժուան Ազևեդու1935-1952407
4 Մանուել Վաշկեշ1946-1958355
5 Անդերսոն Պոլգա[1]2003-2014342
6 Ժոզե Կարլուշ դա Սիլվա1962-1974339
7 Մանուել Վաշկեշ[2]1946-1958334
8 Վիկտոր Դամաշ1966-1976 и 1984-1989332
9 Ռուի Պատրիսիու[3]2006-329
10 Ֆերնանդու Պեյրոտեու1937-1949322
Ալբանու1943-1957

Ակումբի լավագույն ռմբարկուներ խմբագրել

Տվյալները՝ 2014 թվականի հոկտեմբերի 18-ի տվյալներով:

#ԵրկիրԽաղացողԺամանակաշրջանԳոլեր
1 Ֆերնանդու Պեյրոտեու1937-1949529[4]
2 Մանուել Ֆերնանդեշ1975-1987342[5]
3 Անտոնիու Ժեզուշ Կորեյա1943-1953254[6]
4 Մանուել Վաշկեշ1946-1958225
5 Մանուել Սուեյրու1934-1945208
6 Ռույ Ժորդան1977-1986187[7]
7 Լիեդսոն2003-2011174
8 Ալբանու1943-1957162
9 Էրնեստու Ֆիգեյրեդու1960-1968147
10 Ժուան Լոուրենսու1964-1972142
11 Ժոզե Տրավասուշ1946-1959129

«Սպորտինգի» խաղացողները միջազգային խոշոր մրցաշարերում խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Anderson Polga :: Anderson Corrêa Polga ::
  2. Manuel Vasques :: Manuel Soeiro Vasques ::
  3. Rui Patrício :: Rui Pedro dos Santos Patrício :: Sporting
  4. Imortais do futebol. «CRAQUE IMORTAL – PEYROTEO». Վերցված է 26 августа 2015-ին.
  5. Sporting Lisboa. «Biografias – Manuel Fernandes». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 26 августа 2015-ին.
  6. Sporting Lisboa. «Biografias – Jesus Correia». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 26 августа 2015-ին.
  7. Sporting Lisboa. «Biografias – Jordão». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 26 августа 2015-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սպորտինգ (ֆուտբոլային ակումբ, Լիսաբոն)» հոդվածին։