Բեյլե Տուշնադ

Բեյլե Տուշնադ (ռումիներեն՝ Băile Tuşnad, հունգ.՝ Tusnádfürdő Տուշնադֆյուրդյո, արտասանություն: [ˈtuʃnaːtfyrdøː] ( )), քաղաք Ռումինիայում՝ Տրանսիլվանիա երկրամասի Հարղիտա ժուդեցում (շրջանում), երկրի մայրաքաղաք Բուխարեստից մոտավորապես 190, մերձակա խոշոր բնակավայրից՝ Բրաշով քաղաքից 57 կիլոմետր հեռավորության վրա[2]։ Լեռնային առողջարան է (ծովի մակերևույթից բարձրությունը՝ 650 մ), համբավվել է իր հանքային աղբյուրներով։ Քաղաքից ոչ հեռու՝ 960 մետր բարձրության վրա, Ռումինիայի՝ հրաբխային ծագմամբ միակ լիճն է ընկած՝ Սֆինտա Անա (Սուրբ Աննա) անվանումով։

Բնակավայր
Բեյլե Տուշնադ
Զինանշան

ԵրկիրՌումինիա Ռումինիա
Մակերես1,89 կմ²
ԲԾՄ650±1 մետր
Բնակչություն1372 մարդ (դեկտեմբերի 1, 2021)[1]
Ժամային գոտիUTC+2 և UTC+3
Փոստային դասիչ535100
Պաշտոնական կայքtusnadfurdo.info
Բեյլե Տուշնադ (Ռումինիա)##
Բեյլե Տուշնադ (Ռումինիա)

Բեյլե Տուշնադը Ռումինիայի ամենափոքր քաղաքն է. բնակչության թվաքանակը 2009 թվականի տվյալներով եղել է 1.635[3], 2016 թվականի տվյալներով՝ 1.684[4]: Բնակչության 90 տոկոսից ավելին ռումինական հունգարներ են՝ սեկեյներ։

Պատմություն խմբագրել

Հիմնադրվել է 1842 թվականին, քաղաքի կարգավիճակ ստացել 1968 թվականին։

Բեյլե Տուշնադում կան կաթոլիկական տաճար և ուղղափառ եկեղեցի՝ գեղատեսիլ որմնանկարներով (այդ թվում՝ արտաքին պատերին)։

Առողջարան խմբագրել

Տուշնադի հանքային աղբյուրների մասին առաջին հիշատակությունը վերաբերում է XVII դարին։ Իսկ առաջին առողջարաններն այստեղ կառուցվել են 19-րդ դարի երկրորդ կեսին։ Հանքային աղբյուրների ջրերն օգտակար են սիրտ-անոթային և նյարդային համակարգերի հիվանդությունների բուժման համար[5]։

1980 թվականից ի վեր Տուշնադում պարբերաբար անց են կացվում հունգար մտածողների, քաղաքական գործիչների հավաք-հանդիպումներ[6]։ Հունգարիայի նախագահ Վիկտոր Օրբանը, 2014 թվականի հուլիսի 14-ին ելույթ ունենալով այստեղ[7], հայտարարել է, որ ազատականությունը պարտադիր չէ ժողովրդավարության համար[8]։

Բնակչություն խմբագրել

2002 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով քաղաքի բնակչության թվաքանակը եղել է 1.728[9]: у місті проживали

Քաղաքի բնակչության ազգային կազմը.

ԱզգությունըԱնձանց թվաքանակըՏոկոսը
հունգարներ161593,5%
ռումիններ1066,1%
գնչուներ70,4%

Մայրենի լեզու են հայտարարել՝

ԼեզունԱնձանց թվաքանակըՏոկոսը
հունգարերենը161993,7%
ռումիներենը1025,9%
գնչուերենը70,4%

Քաղաքի բնակչության կազմը ըստ դավանանքի.

ԴավանանքըԱնձանց թվաքանակըՏոկոսը
հռոմեակաթոլիկներ143783,2%
ռեֆորմատներ1227,1%
ուղղափառներ1126,5%
ունիտարներ311,8%
լյութերականներ (սինոդա-պրեսվիտերական)50,3%
հիսունականներ30,2%
անկրոն20,1%
հունադավան կաթոլիկներ10,1%
ադվենտիստներ10,1%
աթեիստներ10,1%

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 2021 Romanian censusNational Institute of Statistics.
  2. Фізичні відстані розраховані за координатами населених пунктів
  3. «Populația stabilă la 1.01.2009 total din care de 18 ani și peste» (румунською). Արխիվացված է օրիգինալից 10.09.2012-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Populația României pe localități la 1 ianuarie 2016» (PDF). Institutul Național de Statistică. 06.05.2016.
  5. Маньшина Н.В. Лечение на курортах Румынии / в кн. Низовский А.Ю., Маньшина Н.В., Румыния, : М. Вече, 2005, с. 270
  6. budapester.hu(չաշխատող հղում)Կաղապար:Toter Link, Budapester Zeitung vom 23. Juli 2007.
  7. Csaba Tóth (2014-07-29). «Full text of Viktor Orbán's speech at Băile Tușnad (Tusnádfürdő) of 26 July 2014» (անգլերեն). The Budapest Beacon. Վերցված է 2021-08-22-ին.
  8. Nikolaus Piper: Wir Untertanen. Wie wir unsere Freiheit aufgeben, ohne es zu merken. Hamburg 2019. S. 13.
  9. «Structura Etno-demografică a României» (румунською). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեյլե Տուշնադ» հոդվածին։