Բեհեսնի, գյուղաքաղաք (բերդ, ավան, բերդաքաղաք, քաղաք) պատմական Փոքր Հայքում, իսկ ապա Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Բեհեսնիի գավառակում[2]։ Գտնվում էր Այնթափ-Մալաթիա ճանապարհի վրա։ Հանդիսանում էր համանուն գավառակի վարչական կենտրոն։

Գյուղաքաղաք
Բեհեսնի
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԽարբերդի վիլայեթ
ԳավառակԲեհեսնիի գավառակ
Այլ անվանումներԲեսնի, Պեհեսնի
ԲԾՄ1050±1 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն77 301 մարդ (2018)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Փոստային ինդեքսներ02302[1]
Պաշտոնական կայքbesni.bel.tr
Բեհեսնի (Աշխարհ)##
Բեհեսնի (Աշխարհ)

Աշխարհագրություն խմբագրել

Բնակավայրը շրջափակված էր լեռներով, այգիներով և անտառներով։

Պատմություն խմբագրել

Միջին դարերում բնակավայրն ամբբողջովին հայաբնակ էր։ 1156 թվականին Թորոս Բ-ի եղբայր Ստեփանեն այն գրավել է թուրքական ցեղերից և միացրել Կիլիկիայի հայկական թագավորությանը։ Քաղաքը 1293 թվականին գրավվել է եգիպտացիների կողմից։

Բնակչություն խմբագրել

XIX դարի վերջին ուներ 1880 տուն բնակիչ, որից 400-ը՝ հայեր։ Բնակչության հիմնական մասը թուրքեր էին։

Տնտեսություն խմբագրել

Գյուղը հայտնի էր իր խաղողով և չամիչով, որը նաև արտահանում էին։ Բնակչության զգալի մասը զբաղված էին շրջակայքի անտառներում տախտակներ քաշելով և գերաններ պատրաստելով, որոնք հիմնականում արտահանում էին Ուրֆա։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Բեհեսնին ուներ Ս. Փրկիչ անունով հայկական եկեղեցի։ XX դարավերջին դեռևս նշմարվում էին Բեհեսնիի ամրոցի մնացորդները։

Կրթություն խմբագրել

Գյուղում գործում էր Ներսիսյան հայկական վարժարանը[3]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://postakodu.ptt.gov.tr/
  2. «Խարբերդի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 649

Աղբյուրներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 383