Բանդիվան

գյուղ Հայաստանի Շիրակի մարզում

Բանդիվան,գյուղ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում, մարզկենտրոն Գյումրիից 14 կմ հյուսիս-արևմուտք, Ախուրյան գետի ձախ կողմում` ձորից մոտ 1 կմ հեռավորության վրա։

Գյուղ
Բանդիվան
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
Մակերես10.8 կմ²
ԲԾՄ1940 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն273[1] մարդ (2012)
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Բանդիվան (Հայաստան)##
Բանդիվան (Հայաստան)

Բնակչություն խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Բանդիվանի մշտական բնակչությունը կազմել է 259, առկա բնակչությունը՝ 260 մարդ[2]։Բնակիչները հայեր են, որոնց նախնիները 1829 թվականին գաղթել են Կարսի Տեկոր գյուղից[3]։

Բանդիվանի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[4].

Տարի18311873189719141916191919261939195919701979198920012011
Բնակիչ213501[5]8061054309458392640376336315284269259[2]

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ և պտղաբուծությամբ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Բանդիվանի շրջակայքում են գտնվում «Ներքին Բանդիվան» գյուղատեղին (մ.թ.ա. 1-ին հազարամյակ) իր համանուն դամբարանադաշտով և պատմական «Թագավորական» կամուրջը։ Գյուղի տարածքում կան ամրոցներ և հնագույն բերդերի ավերակներ։ Գյուղն ունի 1909 թ.-ին կառուցված սուրբ Աստվածածին եկեղեցի։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ԱՎԾ տվյալներ
  2. 2,0 2,1 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 1, էջ 594
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 43» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 25-ին.
  5. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»