Աքեմենյան պետություն

Աքեմենյան պետություն (հին պարսկերեն՝ Խշաչա, կայսրություն) (մ.թ.ա. 553 - 330), հին աշխարհի իրանական պետություն, հիմանդրված Կյուրոս Մեծի կողմից։ Տերությունը համարվում է հին աշխարհի առաջին հսկայածավալ կայսրությունը, նրա տարածքը ընդգրկում էր երեք աշխարհամասերի՝ Ասիայի, մասամբ՝ Եվրոպայի և Աֆրիկայի մի շարք երկրներ։ Արևելքում նրա սահմանների մեջ էին մտնում արևմտյան Հնդկաստանը՝ Ինդոս գետի հովիտը և Միջին Ասիան՝ հասնելով Հիմալայան լեռներ, արևմուտքում՝ Փոքր Ասիան և Եգիպտոսը՝ սահմանակցելով Միջերկրական ծովին, հյուսիսում՝ Ղրիմը և Կովկասյան լեռները՝ ներառելով Սև ծովը, հարավում՝ Իրանական բարձրավանդակը և Միջագետքի դաշտավայրը՝ հասնելով Արաբական թերակղզուն և Հնդկական օվկիանոսին։ Տերությունը հիմնադրել էր պարսից զորավար Կյուրոս Մեծը մ.թ.ա. 553 թվականին, ով ապստամբել էր Մարաստանի թագավոր Աժդահակի դեմ և սպանել նրան։

Pārsa
شاهنشاهی هخامنشی
Աքեմենյան տերություն
 Մարաստան
 Նոր Բաբելոնի կայսրություն
 Լիդիա
 Եգիպտոս
մ.թ.ա. 553 - մ.թ.ա. 330 թ. Մակեդոնական կայսրություն 
Քարտեզ


(մ.թ.ա. 520 թ.)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Պերսեպոլիս, Էքբատան, Շոշ
Մակերես 8․000․000 կմ2
Բնակչություն 5.000.000
Լեզու հին պարսկերեն, արամեերեն, բաբելոներեն
Կրոն Հեթանոսություն, Զրադաշտականություն
Արժույթ դարիկ, սիգլոս
Իշխանություն
Պետական կարգ Միապետություն
Դինաստիա Աքեմենյաններ
Պետության գլուխ շահ
Պատմություն
- Դարեհ I Մեծի օրոք տեղի ունեցավ նվաճված ժողովուրդների ապստամբություն մ.թ.ա. 522 թ.

Անվանում խմբագրել

Աքեմենյան անվանումը գալիս է Աքեմենյան տոհմի անվանումից (Հին պարսկերեն։ 𐏃𐎧𐎠𐎶𐎴𐎡𐏁 Հախամանիշ

Պարսկական Խշաչա (𐎧𐏁𐏂) բառը օգտագործում էր աքեմենյանների կողմից բազմամշակույթային պետության մասին խոսելիս։

Պատմություն խմբագրել

Տերության հիմադրում խմբագրել

Պարսից և Անշանի թագավոր Կյուրոս Մեծը մ.թ.ա. 553-ին՝ դաշնակցելով Հայաստանի Երվանդունի արքայատոհմի հետ, ապստամբել է Մարաստանի թագավոր Աժդահակի դեմ, տապալել նրան, գրավել մայրաքաղաք Էկբատանը, արքունի գանձերը և, դաշնակից հայերի հետ՝ նվաճելով մարական տիրապետության մեջ մտնող երկրները, հիմք դրել Արիական կամ Արյաց համադաշնությանը, որը արդի գիտության մեջ դեռ շարունակում են անվանել Աքեմենյան պետություն։ Իրենք՝ պարսիկներն իրենց տերությանը անվանում էին Արյաց Տերություն՝ Ariyānām Xšaçam, բառացիորեն՝ Արյաց Աշխարհ, Արիների Երկիր։ Հենց Արիյանամ բառից էլ ծագում է Արիանա-Իրան երկրանունը[1][2][3][4][5]։

Կյուրոս Մեծ

Ըստ Քսենոփոնի և Մովսես Խորենացու, Կյուրոս II Մեծի ժամանակ Հայաստանում թագավորել է Երվանդ Սակավակյացի որդի Տիգրանը, որը եղել է Կյուրոսի մտերիմը և ապա դաշնակիցը՝ ընդդեմ Մարաստանի։ Հայկական ավանդական առասպելի համաձայն, Աժդահակին սպանել է Տիգրանը։ Ենթադրվում է, որ մ.թ.ա. 550-546-ին Հայաստանը թոթափել է Մարաստանի գերիշխանությունը և անկախ հռչակվել։
Մ.թ.ա. 546-ին՝ Լիդիա կատարած արշավանքից առաջ Կյուրոսը, ըստ օտար գիտնականների, իբր, Հայաստանը ենթարկել է Աքեմենյան պետության գերիշխանությանը՝ նրան պարտադրելով հարկեր վճարել և մասնակցել իր ռազմարշավներին։ Իրականում՝ Հայաստանը և Պարսկաստանը եղել են դաշնակիցներ։ Դաշինքին միացել է նաև արդեն թուլացած Մարաստանը։

Մինչև 539-ը Կյուրոսը նվաճեց Փոքր և Միջին Ասիայի երկրները, 538-ին՝ Բաբելոնը, Միջագետքը, Ասորիքը, Փյունիկիան, Հրեաստանը։ Ըստ Քսենոփոնի, հայկական հետևազորը և հեծելազորը՝ Տիգրան թագավորի և Եմբաս (կամ Խորենացու տված ձևով՝ Ամպակ) զորավարի առաջնորդությամբ, մասնակցել են Բաբելոնի գրավմանը։

Դարեհ I գահակալությունը խմբագրել

Կյուրոսին հաջորդեց որդին՝ Կամբյուսեսը(Կամբիզը), որը 526-ին մեծ բանակով արշավեց Եգիպտոս և նվաճեց այն։ Եգիպտոսում լուր ստանալով, որ պարսիկ մոգ Գաումատան ապստամբել է, գրավել իշխանությունը և իրեն հռչակել թագավոր՝ շտապեց Պարսկաստան, սակայն ճանապարհին մահացավ։ Գաումատայի դեմ դուրս եկավ Աքեմենյան տան ներկայացուցիչ, Պարթևաստանի կուսակալ Վշտասպի որդի Դարեհ I Մեծը, սպանեց Գաումատային և 522-ին գահ բարձրացավ։

Բեհիսթունի արձանագրություն

Օգտվելով Աքեմենյան պետությունում տեղի ունեցող գահակալական կռիվներից՝ Դարեհի դեմ ապստամբեցին և անկախություն հռչակեցին Պարսքը, Ելամը, Մարաստանը, Պարթևաստանը, Ասորեստանը, Բաբելոնը, Հայաստանը, Եգիպտոսը։ Ըստ Բեհիսթունի արձանագրության, մինչև 520-ը Դարեհը զբաղված էր ապստամբ երկրների դիմադրությունը ճնշելով։ Դարեհի զորքերի դեմ համառորեն կռվել են հատկապես հայերը։ Դարեհի զորավարները հինգ անգամ ճակատամարտել են ապստամբ հայերի դեմ։ Նրա կառավարման առաջին տարիներին Հայաստանը հավանորեն պահպանել է անկախությունը։
Մարաստանում ապստամբությունը գլխավորում էր հին թագավորական տոհմի ներկայացուցիչ Փրավարտիշը, Բաբելոնում՝ Խալդիտայի որդի, հայազն Արախան, որոնք, հավանաբար, գործակցել են Հայաստանի հետ։

521-ի վերջին ապստամբական ելույթները հիմնականում ճնշվեցին, Աքեմենյան պետության նախկին սահմանները վերականգնվեցին։ Դարեհը 519-ին վերանվաճեց Եգիպտոսը։

Դարեհի թագավորության սկզբում Արիական Տերությունը կամ Աքեմենյան պետությունը եղել է զենքի ուժով ստեղծված, զարգացման տարբեր մակարդակ ունեցող ցեղերի ու ժողովուրդների համակուտակ։ Դարեհ I-ը կատարեց վարչա-տնտեսական բարենորոգումներ։ Տիրակալությունը նա բաժանեց սատրապությունների, որոնք թվարկված են Բեհիսթունի արձանագրություններում։ Մ.թ.ա. V դ հույն պատմիչ Հերոդոտոսը հիշատակել է Աքեմենյան պետության 20 սատրապությունների ցանկը, այդտեղ ապրող ժողովուրդների անունները և նրանց վճարած հարկերի չափը։ Սատրապությունը կառավարել է սատրապը, որը եղել է տեղում զինվորական իշխանության և հարկագանձման տնօրենը, դատավորը։ Աքեմենյան պետության մեջ իրենց գոյությունը պահպանել են որոշ վասալ թագավորություններ և կիսանկախ ցեղեր։
Սատրապություններում համապետական, արամեերենին զուգահեռ գործածվել են նաև տեղական լեզուները։

Դարեհ I Մեծ

Սատրապություններից գանձվող հարկերի գումարը կազմել է 14560 տաղանդ արծաթ, ըստ որում Բաբելոնի, Պաղեստինի, Ասորիքի, Հայաստանի և Փոքր Ասիայի ժողովուրդները երկու անգամ ավելի են վճարել, քան մյուսները։ Հայաստանը, ըստ Հերոդոտոսի, ընդգրկվել է 13-րդ սատրապության մեջ, որը վճարել է 400 տաղանդ արծաթ։

Պարսիկները եղել են արտոնյալ, հարկերից ազատ, իշխող ժողովուրդը։ Չափահաս պարսիկ այրերն ապրում էին պետական գանձարանի, այսինքն՝ նվաճված ժողովուրդներից գանձվող հարկերի հաշվին, ծառայել են,, անմահների,, գնդում, բանակի հրամանատարական կազմում, պետական գործակալություններում, եղել Աքեմենյան պետության գլխավոր նեցուկը։

Դարեհ I-ը ստեղծել է դրամական միասնական միավոր, որի հիմքում ընկած էր ոսկե դարիկը և արծաթե սիկլը։ Դրամ հատելու իրավունք է վերապահվել նաև սատրապներին ու փոխարքաներին։

Դարեհը զբաղվել է Աքեմենյան պետության կարևոր տնտեսական և վարչական կենտրոնները միացնող ճանապարհների շինարարությամբ, կարգավորել հին առևտրական ճանապարհները, իջևանատները։ Կենտրոնի հետ կապերը հեշտացնելու համար ստեղծել է կապի հատուկ ծառայություն, որն իրագործվել է հեծելակայանների էստաֆետային կարգով։ Դարեհի ճանապարհաշինության պսակը եղել է Արքայական ճանապարհը։

Դարեհը վերակառուցեց բանակը, որի կորիզը կազմում էր 10000,, անպարտների,, կամ,, անմահների,, հետևակ զորագունդը։
Դարեհի բարենորոգումների շնորհիվ Աքեմենյան պետությունը զգալի չափով համախմբվեց և հզորացավ։ Նրա օրոք Աքեմենյան պետության սահմանները տարածվեցին Հնդկաստանից մինչև Մակեդոնիա, Սև և Կասպից ծովերից մինչև Արաբական, Կարմիր, Միջերկրական ծովերը։

Տերությունը վաղ ժամանակաշրջանում խմբագրել

490-ին Մարաթոնի ճակատամարտում Դարեհի պարտվելուց հետո, նրա որդի Քսերքսես I-ը նոր արշավանք է ձեռնարկում Հունաստանի դեմ։ 480-ին պարսկական բանակը Քսերքսեսի առաջնորդությամբ Հելեսպոնտոսի վրայով ներխուժեց Թրակիա։

Արտաքսերքսես I Երկայնաբազուկի օրոք անկախացան Եգիպտոսը և Փոքր Ասիայի հունական քաղաքները։

Մ.թ.ա. V դ վերջին Աքեմենյան պետությունն սկսում է անկում ապրել։ 404-ին Դարեհ II թագավորի մահից հետո գահակալական կռիվները բորբոքվում են Կյուրոս Կրտսերի և Արտաքսերքսես II-ի միջև։ Կունաքսայի ճակատամարտում Կյուրոսը պարտվեց և սպանվեց։ Նրան օգնության եկած 10 000 սպարտացիները հարկադրաբար նահանջել են Հայաստանի վրայով։ Հույների հետ շարունակվող պատերազմը ավարտվել է 386-ին՝ Անտալկիդասի հաշտությամբ, ըստ որի Փոքր Ասիան և հունական մի քանի կղզիներ դարձյալ անցել են Աքեմենյան պետությանը։

Արտաքսերքսես III փորձեց վերականգնել Աքեմենյան պետության ամբողջականությունը և հզորությունը։ Նա ճնշեց ապստամբական շարժումները Փոքր Ասիայում, Փյունիկիայում և Կիպրոսում, 341-ին վերանվաճեց Եգիպտոսը, սատրապներին արգելեց վարձու զորք պահել։ Սակայն այդ միջոցառումները Աքեմենյան պետությանը չփրկեցին վերահաս անկումից։ Դարեհ III Կոդոմանոսի մահից հետո Ալեքսանդր Մակեդոնացին իրեն հռչակեց Աքեմենյանների օրինական ժառանգորդ և Աքեմենյան պետության թագավոր։ Աքեմենյան պետությունը դադարեց գոյություն ունենալուց։

Հույն-պարսկական պատերազմները խմբագրել

Հույն-պարսկական պատերազմների առաջին փուլերը պատկերող քարտեզ։

Հույն-պարսկական պատերազմները տեղի են ունեցել սկսած մ.թ.ա. 499-ից մինչև մ.թ.ա. 449-ը Պարսից Աքեմենյան տերության և Հունաստանի քաղաք-պետությունների միջև։ Ընդհարումներն սկսվեցին այն բանից հետո, երբ Կյուրոս Մեծը մ.թ.ա. 547 թ. նվաճեց Հոնիան։

  • Մ.թ.ա. 519-511 թթ.՝ Դարեհ I-ը նվաճում է Եգեյան ծովի կղզիները, Թրակիան, Մակեդոնիան։
  • Մ.թ.ա. 500-494 թթ.՝ Հոնիայի ապստամբությունը պարսից տիրապետության դեմ։
  • Մ.թ.ա. 496 թ.՝ Դարեհ I-ն ավերում է ապստամբած Միլեթը, իսկ բնակչությունն աքսորում է Միջագետք։
  • Մ.թ.ա. 490 թ.՝ Մարաթոնի ճակատամարտը, որում Դարեհ I-ը պարտվեց Միլտիադեսի բանակին։
  • Մ.թ.ա. 480 թ.՝ պարսկական բանակը Դարեհի որդի Քսերքսեսի առաջնորդությամբ Հելեսպոնտոսի վրայով ներխուժում է Թրակիա։
  • Մ.թ.ա. 480 թ.՝ Սալամինի ճակատամարտը՝ հունական և պարսկական նաւատորմերի միջև։ Քսերքսեսի պարտությունը։
  • Մ.թ.ա. 480 թ. սեպտեմբեր՝ Թերմոպիլեի ճակատամարտը։ Հաղթում է հունական դեմոկրատիան և ռազմիկների հերոսությունը։

Բնակչություն խմբագրել

Լեզուներ խմբագրել

Աքեմենյանների տերության տարածքում տարբեր ժամանակներում գործածական են եղել էլամերենը, արամեերենը և հին պարսկերենը։ Կյուրոսի և Դարեհի թագավորության ժամանակ գրագրության լեզուն էր էլամերենը։ Էլամերենի գործածությունը հաստատվում է մինչև մ.թ.ա.458 թ. հանդիպող աղբյուրներում։
Միջագետքը նվաճելուց հետո տերության տարբեր մարզերի տարբեր լեզուներով խոսող ժողովուրդների հաղորդակցության լեզու է դառնում արամեերենը։
Հին պարսկերենն առավելապես հանդիպում է Արևմտյան Իրանի տարածքում գտնված վավերագրություններում և արվեստի նմուշների վրա, ինչը ցույց է տալիս, որ այդ լեզուն եղել է այդ տարածքում գործածվող լեզուն։

Կրոն խմբագրել


Աքեմենյան արքաների հովանավորությամբ մ.թ.ա. 5-րդ դարում զրադաշտականությունը փաստացիորեն դառնում է տերության պետական կրոնը և հասնում է նրա բոլոր անկյունները։ Հերոդոտոսի բնորոշումով, Արտաքսերքսես I-ի և Դարեհ I-ի ժամանակներում «[պարսիկները] Չունեին ոչ աստվածների պատկերներ, ոչ տաճարներ և համարում էին, որ դրանց օգտագործումը հիմարություն է։»

Զրադաշտականությունը հիմնված էր տիեզերական, համընդհանուր՝ ի սկզբանե գոյություն ունեցած և ոչ ոքի կողմից չստեղծված Աստծո՝ Ահուրա-Մազդայի կամ Արամազդի պաշտամունքի վրա։ Այն համարվում է աշխարհի առաջին կրոնը կամ առաջիններից մեկը, որը մեկ Աստծո էր պաշտում, այսինքն՝ միաստվածային կրոն էր։

Զրադաշտականության շատ արժեքներ նման են հրեական և հետագայի քրիստոնեական կրոնին, բացառությամբ ստրկության նկատմամբ վերաբերմունքին։

Այն խստորեն և առանց բացառության արգելում ու դատապարտում էր ստրկությունը կամ ծառայությունը[6]։

Զրադաշտականությունը Արարչին չէր դիտում որպես մի ստրկատիրոջ, ինչպես դա առկա է հուդայականությունում և քրիստոնեոությունում։ Այն ընդունում էր աստծո դատաստանը, հոգիների անմահությունն ու անդրշիրիմյան կյանքը։ Այն նաև չէր ընդունում ոչ-զրադաշտականներին հավատափոխ անելը կամ դարձի բերելը, որը կատարում են հուդայականությունից ծագած իսլամն ու քրիստոնեությունը։

Զրադաշտականությունը շատ հանդուրժողական կրոն է, ուստի Աքեմենյան Տերությունում բոլոր հպատակներին տրված էր կրոնի ազատություն։ Այդուհանդերձ ամբողջ Տերության տարածքում մտցված էր 10 տոկոսանոց մի տաճարական հարկ՝ տասանորդ, որի նպատակն էր սատարել Զրադաշտականության պաշտամունքը։

Զրադաշտականությունը արգելում էր ստրկությունը։ Այդ իսկ պատճառով Աքեմենյան Տերությունում ստրուկներ չկային։ Այդ տերությունում, փաստորեն, հաստատված էր ավատատիրական կամ ֆեոդալական հասարակարգը։ Արևմտյան գիտնականները գտնում են, որ Հունաստանի քաղաք-պետությունների հետ Աքեմենյան Տերության հակասությունների պատճառներից մեկը ստրուկների ազատագրման հարցն էր։ Պետք է նկատի ունենալ, որ Բաբելոնի գրավումից հետո Աքեմենյանները ազատագրեցին բոլոր ստրուկներին, այդ թվում գերեվարված հրեա ժողովրդին, որին վերադարձրեցին Պաղեստին[7][8]։

Մշակույթ խմբագրել

Արվեստ խմբագրել

Պերսեպոլիսում լավ պահպանված սյան խոյակ։

Աքեմենյանների Պարսկաստանը ճարտարապետական նվաճումների է հասել բնակելի և կառավարական նշանակության այնպիսի տպավորիչ քաղաքներում, ինչպիսիք էին Պերսեպոլիսը, Սուսան, Եսբատանը, կրոնական նշանակության, հիմնականում՝ զրադաշտական տաճարներում և վախճանված արքաների պատվին կանգնեցված դամբարաններում (ինչպես, օրինակ՝ Կյուրոս Մեծի դամբարանը)։ Պարսկական ճարտարապետություն էական առանձնահատկությունն այն է, որ միավորելով իր մեջ պարունակում էր մարական, ասորական և հունական տարրեր, միաժամանակ պահպանելով պարսկական բնորոշ գծերը, ինչը երևում էր վերջնական արդյունքում։

Վարչա-քաղաքական բաժանումը խմբագրել

Աքեմենյան տերության սահմանների մեջ մտնում էին Հունաստանից և Լիբիայից մինչև Հնդկաստան տարածվող երկրները։Տերությունը բաժանված էր քսան ռազմա-վարչական շրջանների, որոնք կոչվում էին սատրապիա կամ հին հայերեն տերմինով՝ աշխարհ (հին պարսկերեն՝ խշաթրա
Սատրապիաների գլուխ կանգնած էին հատուկ աստիճանավորները, որոնք կոչվում էին սատրապներ՝ կամ հին հայերեն տերմինով՝ աշխարհատէր(հին պարսկերեն՝ խշաթրապավան)։ Սատրապները նշանակվում էին արքայի կողմից և սովորաբար լինում էին նրա հարազատներից կամ բարձր խավի ներկայացուցիչներ էին։ Իրեն ենթակա տարածքում սատրապը վարում էր հարկահավաքման գործեր, պահում էր բանակը, համարվում էր գերագույն դատավոր և ուներ դրամ հատելու իրավունք։

Սատրապիաների սահմանները մոտավորապես համընկնում էին նվաճված երկրների հետ, որոնք պահպանում էին իրենց օրենքներն ու լեզուն։ Այդպիսիք էին, օրինակ՝ Հայաստանը, Բաբելոնիան, Եգիպտոսը, Մարաստանը և այլն։
Կարծիք կար, որ Հայաստանն Աքեմենյանների ժամանակ բաժանված էր երկու սատրապիաների՝ 18-րդ, որի մեջ մտնում էր Մեծ Հայքը և 13-րդ, որի մեջ մտնում էին Փոքր Հայքն ու Չորրորդ Հայքը (Ծոփք

Պարսկաստանը գրավելուց հետո Ալեքսանդր Մակեդոնացին պահպանեց այդ համակարգը։ Նկատի պետք է ունենալ, սակայն, որ Հայաստանը Ալեքսանդր Մակեդոնացու կողմից չի նվաճվել և Մեծ Հայքն ու Փոքր Հայքը Արյաց Համադաշնային Տերության փլուզումից հետո հռչակել են իրենց անկախությունը՝ դառնալով առանձին թագավորություններ։ Մասնավորապես, Հին Աշխարհի հռչակավոր պատմիչների՝ Արիանոսի և Կուրտիոս Ռուփոսի գրած Ալեքսանդր Մակեդոնացու Պատմություններում Հայաստանը չի հիշատակվում Ալեքսանդրի պետության սատրապիաների ցուցակում։

Մար և պարսիկ զինվորներ։

Սատրապիաների ցուցակը (նշելով նրանց տված տարեկան հարկերը) բերված է հետևյալ աղյուսակում։ Տե՛ս աղբյուրները.[9][10][11][12][13][14],,,,,.

ՄարզըՍատրապիաները կամ ժողովուրդներըՏարեկան գանձվող հարկը
I.Հոնիա, Փոքր Ասիա, Մագնեսիա, Էոլիա, Կարիա, Լյուկիա, Պամթյուլիա400 տաղանդ* արծաթ
II.Լյուդիա, Մյուսիա, Լակոնացիներ, Կավալացիներ, Խիթենացիներ500 տաղանդ արծաթ
III.Հելեսպոնտոսից կամ Դարդանելից հարավ բնակվող ցեղերը, Փռյուգիա, ասիական թրակացիներ, Պափլագոնիա, Մարինյանդինցիներ, փոքրասիական սիրիացիներ360 տաղանդ արծաթ
IV.Կիլիկիա360 ճերմակ ձի (տարվա յուրաքանչյուր օրվա համար մեկը) և 500 տաղանդ արծաթ, դրանցից 140-ը՝ Կիլիկիայում հեծելազորը պահելու համար, մնացածը՝ Տերության Արքունիքի համար,
V.Կիլիկիա-սիրիական սահմանի Պոսիդիում քաղաքից մինչև հին Եգիպտոսի սահմանն ընկած բոլոր տարածքները, ներառյալ Սիրիան, Սամարիան, Կիպրոսը և Պաղեստինը։350 տաղանդ արծաթ
VI.Հին Եգիպտոսը и Լիբիան՝ Կյուրենիայի և Բարկայի քաղաքներով700 տաղանդ արծաթ և 120.000 բուշել ցորեն (Մեմփիս քաղաքում ռազմական կայազորը պահելու համար)
VII.Սատտագիդիա, Գանդհարա, Դադիացիներ, Ապարիտներ170 տաղանդ արծաթ
VIII.Սուզիանա300 տաղանդ արծաթ
IX.Միջագետք (Բաբելոն և Ասորեստան)1000 տաղանդ արծաթ և 500 ներքինի ծառա
X.Էկբատանները և մնացած Միդիան450 տաղանդ արծաթ
XI.Կասպեր, Պաուսիկներ, Պանտիմատներ, Դարիտներ200 տաղանդ արծաթ
XII.Բակտրիա և հարևան ժողովուրդներ360 տաղանդ արծաթ
XIII.Հայաստան, որի կազմում են Պակտիան (Պակտիկա) և մնացած ժողովուրդները մինչև Սև ծով400 տաղանդ արծաթ
XIV.Սագարտիա, Դրանգիանա, Ուտիացիներ, Մյուացիներ և ուրիշներ600 տաղանդ արծաթ
XV.Սկյութներ, Սակեր և հյուսիսային Կասպեր250 տաղանդ արծաթ
XVI.Պարթևներ, Խորեզմ, Սողդիանա և Արիա (Արիացիների սատրապիա)300 տաղանդ արծաթ
XVII.Պարիկանյանցիներ и Եթովպիա400 տաղանդ արծաթ
XVIII.Մատյաններ, Սասպեյրներ, Ալարոդներ200 տաղանդ արծաթ
XIX.Մուշկեր, Տիբարեններ, Մակրոններ, Մոսինոյկներ, Մարեզներ300 տաղանդ արծաթ
XX.Հնդկաստան (հին ժողովուրդներից ամենամեծաթիվը)360 տաղանդ** ոսկի (ամենամեծ գումարը)
(+)Արաբներ1000 տաղանդ*** ուրց.[15].

*Պարսկական արծաթի տաղանդը կշռում էր 33.65 կգ։
**Պարսկական ոսկու տաղանդը կշռում էր 25.2 կգ։
***Պարսկական առևտրական տաղանդը կշռում էր 33.56 կգ։

Աքեմենյան Տերությունը Դարեհ Ա-ի և Քսերքսես Ա-ի օրոք՝ մ.թ.ա. 522-464 թթ.

Աքեմենյան պետություն Տարածքը և Սահմանները խմբագրել

Ժամանակակից պետությունԱրյաց Տերության մեջ արդի պետությունից մտնող տարածքի ՏՈԿՈՍԸԱրդի պետության ներկայիս ամբողջ տարածքը (կմ²)Որքանն էր մտնում Արյաց Տերության մեջ (կմ²)
Իրան100%1.648.0001.648.000
Մակեդոնիա75%25.33319.000
Հունաստան40%131.94052.776
Բուլղարիա80%110.91088.728
Ռումինիա15%237.50035.625
Թուրքիա100%780.580780.580
Կիպրոս100%9.2509.250
Լիբիա20%1.759.540351.908
Եգիպտոս90%1.001.450901.305
Սուդան30%2.505.810751.743
Էրիտրեա100%121.320121.320
Ջիբութի100%23.00023.000
Եթովպիա25%1.127.127281.781
Լիբանան100%10.40010.400
Իսրայել100%20.77020.770
Պաղեստին100%6.2206.220
Սիրիա100%185.180185.180
Հորդանան100%92.30092.300
Սաուդյան Արաբիա20%2.149.690429.938
Բահրեյն100%665665
Միացյալ Արաբական Էմիրություններ՝ ՄԱԷ80%83.60066.880
Կատար100%11.43711.437
Օման35%309.500108.325
Քուվեյթ100%17.82017.820
Իրաք100%437.072437.072
Ադրբեջան100%86.60086.600
Հայաստան100%29.80029.800
Վրաստան100%69.70069.700
Ռուսաստան3%17.075.200512.256
Թուրքմենստան95%488.100463.695
Ուզբեկստան75%447.400335.550
Ղազախստան30%2.717.300815.190
Ղրղզստան85%198.500168.725
Տաջիկստան100%143.100143.100
Աֆղանստան100%647.500647.500
Պակիստան կամ Բագիստան95%803.940763.743
Հնդկաստան կամ Հինդ4%3.287.590131.504
Չինաստան կամ Ճենաց աշխարհ1%9.595.96095.959
Ընդամենը10.715.346 կմ²

Արքաների ցանկ խմբագրել

Միապետների տիտղոսը՝ Մեծ Արքա, Արքայից Արքա, Արյաց Արքա, Արյաց և Անարյաց Արքա, Արքա Արիանի և Անարիանի, շահնշահ Երանի և Աներանի.Հայոց պատմական ավանդույթի համաձայն և ներկայիս գիտական բացահայտումների լույսի ներքո՝ տալիս ենք Արյաց Արքաների անվանումները՝ տարբերակներով, այդ թվում բերված են նաև հին պարսկական ձևերը։

Մ.թ.ա. 329 թվականից Արյաց Համադաշնային Տերությունը դադարեց գոյություն ունենալ։ Նրա տարածքների զգալի մասը զավթեց Ալեքսանդր Մակեդոնացին, որը ստեղծեց Մակեդոնական Կայսրությունը։ Հայաստանը անկախացավ և ստեղծվեցին Մեծ Հայքի ու Փոքր Հայքի թագավարությունները։

Ստորև տալիս ենք նաև Արյաց Արքայից Արքաների մեկ այլ գահացանկ, նշելով նաև Արյաց Թագուհիներին։

Արքաների գահատոհմ խմբագրել

Անշանի Արքաներ
ԱրքաԳահակալում (մ.թ.ա.)Տիկինը(տիկնայք)Ծանոթագրություններ
Թեիսպիս կամ Չիշպիշմ.թ.ա. 7-րդ դարորդի Հախամանաշի, Անշանի Արքայի
Կյուրոս I7-րդ դարի վերջ / 6-րդի սկիզբորդի Չիշպիշի, Արքա Անշանի
Կամբյուսես I Անշանի6-րդ դարի սկիզբՄանդանա Մեդուհիորդի Կյուրոս I-ի, Արքա Անշանի
Կյուրոս II Մեծմ.թ.ա. 550–530 թթ.Կասսանդանե Պարսքիորդի Կամբյուսես Iի և Մանդանա Մեդուհու (Մարուհու) – նվաճել է Մեդիան մ.թ.ա. 550 թ. Արքայից Արքա Մեդիայի՝ Մարաստանի, Բաբելոնիայի, Լյուդիայի, Պարսքի, Անշանի և Շումերի, դաշնակից և բարեկամ Հայաստանի։ Տիգրան Երվանդյանի հետ կերտեց Արիական Համադաշնային Տերությունը։
Արքայից Արքաներ (մ.թ.ա. 529–359 թթ.); Եգիպտոսի քսանյոթերորդ գահատոհմը (մ.թ.ա. 525–399 թթ.)
ԱրքաԳահակալում (մ.թ.ա.)Տիկինը(տիկնայք)Ծանոթագրոթյուններ
Կամբյուսես II529–522որդի Կյուրոս Մեծի և Կասանդանեի. Նվաճեց Եգիպտոսը և նրա գահը։
Բարդիա կամ Վարդ (Սմերդիս)522Փաեդիմիա կամ Ֆաթմիաորդի Կյուրոս Մեծի։ (Նրա տեղը գրավեց Գաումատա մոգը՝ որպես տեղապահ)
Դարեհ I Մեծ521–486Ատոսսա
Արտյուստոնե
Պարմյուսե
Փրատագունե
Կյուրոս Մեծի որդեգրված ժառանգը, որդին Վշտասպի կամ Գիստասպի, թոռը Արշամի։
Նրա բանակները մտան Հունաստան. Մարաթոնի ճակատամարտը Հունաստանում։ Դարեհը Եվրոպայում գրավել էր համարյա ամբողջ այսօրվա Բուլղարիայի, Ռումինիայի, Մոլդովայի և Ուկրաինայի տարածքը։
Քսերքսես I Մեծ կամ Շերշեզ Ա Մեծ485–465Ամեստրիսորդի Դարեհ I-ի և Ատոսսայի
Հաղթել է Թերմոպիլի ճակատամարտում
Պարտվել է Սալամիսի ծովամարտում
Արտաքսերքսես I կամ Արտաշես Ա Լոնգիման465–424Դամասպիա
Կոսմարտիդենե
Ալոգյունե
Անդիա
որդի Քսրքսես Iի և Ամեստրիսի
Քսերքսես II կամ Շերշեզ Բ424որդի Արտաքսերքսես I-ի և Դամասպիայի
Սոգդիան կամ Սողդյան424–423որդի Արտաքսերքսե I-ի և Ալոգյունեի; եղբայր և մրցակից Քսերքսես IIի
Դարեհ II423–405Պարյուսատիսորդի Արտաքսերքսես I-ի և Կոսմարտիդենեի; եղբայր և մրցակից Քսերքսես II
Արտաքսերքսես II կամ Արտաշես Բ Մնեմոն404–359Ստատեյրաորդի Դարեհ II-ի (տե՛ս նաև Քսենոփոն)

Արտաշես Բ-ի գահակալության սկզբում՝ մ.թ.ա. 399 թ., Արյաց Տերությունը, կորցրեց Եգիպտոսի նկատմամբ վերահսկողությունը։ 57 տարի անց՝ մ.թ.ա. 342 թ. Արտաշես III-ը վերանվաճեց Եգիպտոսը։

Արքայից Արքաներ (մ.թ.ա. 358–330 թթ.); Եգիպտոսի երեսունմեկերորդ գահատոհմը (մ.թ.ա. 342–332 թթ.)
ԱրքաԳահակալում (մ.թ.ա.)Տիկինը(տիկնայք)Ծանոթագրոթյուններ
Արտաքսերքսես III կամ Արտաշես Գ Օքոս358–338որդի Արտաշես II-ի և Ստատեյրայի
Արտաքսերքսես IV կամ Արտաշես Դ Արշես338–336որդի Արտաշես III-ի և Ատոսսայի
Դարեհ III կամ Դարեհ վերջին՝ Կոդոման336–330Ստատեյրա IԴարեհ II-ի ծոռը
պարտություն է կրել Ալեքսանդր Մակեդոնացուց։
ՏիրակալԺամանակՏոհմական ծագումը
Հախամանաշմ.թ.ա. 705-675 թթ.Արի-Արամի սերունդը
Չեշպիսմ.թ.ա. 675-640 թթ.որդի Հախամանաշի
Կյուրոս Iմ.թ.ա. 640-580որդի Չեշպիսի
Կամբիզ Iմ.թ.ա. 580-559որդի Կյուրոս I-ի.
Կյուրոս II Մեծմ.թ.ա. 559-530որդի Կամբիզ I-ի.
Կամբիզ IIմ.թ.ա. 530-522որդի Կյուրոս Մեծի
Սմարդաս կամ Վարդասմ.թ.ա. 522 թ. մարտ-սեպտեմբերորդի Կյուրոս Մեծի
Դարեհ Iմ.թ.ա. 522 թ. սեպտեմբեր - 486 թ. հոկտեմբերորդի Վշտասպի, զարմիկ Կամբիզ II-ի
Շերշեզ I486 թ. մարտ - 465 թ. հոկտեմբերորդի Դարեհ Մեծի, թոռ Կյուրոս Մեծի
Արտաշես I465-424 թթ.որդի Շերշեզ I Մեծի
Շերշեզ II424 թ.որդի Արտաշես I-ի
Սողդյան424-423 թթ.որդի Արտաշես I-ի
Դարեհ II423-404 թթ.որդի Արտաշես I-ի
Արտաշես II404 ապրիլ - 358 մարտորդի Դարեհ II-ի
Արտաշես III358 մարտ - 338 սեպտեմբերորդի Արտաշես II-ի
Արտաշես IV338 մարտ - 336 հունիսորդի Արտաշես III-ի
Դարեհ III Կոդոման336 հունիս - 330որդի Արշամի, զարմիկ Արտաշես IV-ի

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. V.Jayaram (2007 թ․ հունվարի 9). «The Concepts of Hinduism – Arya». Hinduwebsite.com. Վերցված է 2011 թ․ հունիսի 18-ին.
  2. «Iranian Languages». LSS.wis.edu. 2006 թ․ փետրվարի 21. էջեր 26–7. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 21-ին.
  3. «"Iran – The Ancient Name of Iran", N.S. Gill». Ancienthistory.about.com. 2010 թ․ սեպտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 18-ին.
  4. Bailey, Harold Walter (1987). «Arya». Encyclopaedia Iranica. Vol. 2. New York: Routledge & Kegan Paul. էջեր 681–683.
  5. MacKenzie, David Niel (1998). «Ērān, Ērānšahr». Encyclopedia Iranica. Vol. 8. Costa Mesa: Mazda.
  6. http://www.zarathushtra.com/z/article/dgm/vol2.htm
  7. Farazmand, Ali (1998) “Persian/Iranian Administrative Tradition”, in Jay M. Shafritz (Editor), International Encyclopedia of Public Policy and Administration. Boulder, CO: Westview Press, pp 1640–1645 – Excerpt: "Persians never practiced mass slavery, and in many cases the situations and lives of semi-slaves (prisoners of war) were in fact better than the common citizens of Persia." (pg 1642)
  8. M. A. Dandamayev, BARDA and BARDADĀRĪ in Encyclopedia Iranica
  9. John William Humphrey, John Peter Oleson i Andrew Neil Sherwood: „Grčka i rimska tehnologija“ (Greek and Roman technology), str. 487.
  10. Robin Waterfield i Carolyn Dewald: „Herodot - Povijesti“ (Herodotus - The histories), 1998., str. 593.
  11. „Krezov Život“ (Life of Crassus), Sveučilište u Chicagu
  12. «Darel Engen: „Gospodarstvo antičke Grčke" (The Economy of Ancient Greece), EH.Net Encyclopedia, 2004». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 9-ին.
  13. «Darije Veliki: popis satrapija s odgovarajućim porezima (Livius.org, Jona Lendering)». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 9-ին.
  14. Talent (unitconversion.org)
  15. «Ahemenidska Arabija (enciklopedija Iranica, M. Dandamayev)». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 9-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 163