Բես (Բիսու), Հին Եգիպտոսի կրտսեր աստվածներից, ով պատկերվում էր գաճաճ մարմնով, մեծ գլխով, դուրս պրծած աչքերով, դուրս ցցված լեզվով, ծուռ ոտքերով, փարթամ պոչով և փետուրներից թագով[1]։

Բես
Տեսակհին եգիպտական աստվածություն և պտղաբերության աստված
Սեռարական
Երևի համընկնում էՉար ոգի
ՎայրՀին Եգիպտոս
Զբաղմունքտան պահապան
 Bes Վիքիպահեստում

Բեսի գործառույթները խմբագրել

Բես անունն այժմ օգտագործվում է հնից եկող համանման տարբեր աստվածություններին անվանակոչելու համար։ Աստծո մարմինը պատկերվում էր գաճաճ խաբեբայի տեսքով, քանի որ այն միտված էր հրճվանք և ուրախություն պատճառելու։ Իսկ նրա տգեղությունը, ենթադրաբար, չար ոգիներին սարսափեցնելու համար էր։

Բեսը պատկերվում էր հայելիների, ծաղկամանների և այլ անձնական իրերի վրա։ Բեսը կապվում էր երաժշտության և ծննդաբերության հետ։ Նա ներկայացված էր իրեն, որպես երեխաների աստծո, նվիրված ծննդատներում ։ Ի տարբերություն այլ աստվածների, որոնք պատկերվում էին կիսադեմով, Բեսը պատկերվում էր լրիվ դեմքով։ Համարվում էր, որ լրիվ դեմքով կերպարներն անհամատեղելի էին նորմալ և կանոնակարգված աշխարհի հետ։

Բեսը գրականությունում խմբագրել

  • Բեսը ՝ Րիք Րիորդանի "Քեյնի քրոնիկները" սագայի, կարևոր հերոսներից մեկն է։
  • Նիլ Գեյմանի՝ "Ավազե մարդը։ Մառախուղների ժամանակը" գրքում, Բեսը եգիպտական աստվածների պատվիրակության անդամներից էր։
  • Բրեմ Ստոքերի ՝ "Սպիտակ որդի որջում" գրքում, Էդգար Կասուոլը գտնում է Բեսի փոքր արձանիկը։
  • Թոմաս Մանի՝ "Հովսեփը և իր եղբայրները" վեպում, Բեսը Պետափրեսի տան հովանավորն էր։

Ծանոթագրություններ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բես» հոդվածին։