Արևմտյան Գաթեր
Արևմտյան Գաթեր[1], Սախյադրի, լեռնաշղթա Հնդկաստանում, Հնդստան թերակղզու արևմտյան եզրային բարձրադիր մասը։ Երկարությունը մոտ 1800 Կմ է, բարձրությունը՝ մինչև 2698 մ (Անայմուդի լեռ)։ Կազմված է լավաներից, գնեյսներից և քվարցիտներից։ Արևմտյան Գաթերի արևելյան լանջերը մեղմորեն ձուլվում են Դեկանի սարահարթին, արևմտյանը՝ կտրուկ իջնում դեպի ծովափնյա հարթավայրը, հարավում վերածվում հորստային զանգվածների։ Կլիման մերձհասարակածային է, մուսոնային։ Տարեկան տեղումները՝ 2-5 հզ․ մմ։ Գերակշռում են արևադարձային տերևաթափ (արևմտյան հողմադեմ լանջերին) և մշտադալար խոնավ արևադարձային (հարավում) անտառները։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Արտասահմանյան երկրների աշխարհագրական անվանումների բառարան / խմբ․ Ա․ Մ․ Կոմիկով. — 3֊րդ հրատարակություն. — Մոսկվա: Նեդրա, 1986. — С. 126.
Արտաքին հղումներ խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արևմտյան Գաթեր» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 40)։ |
🔥 Top keywords: Գլխավոր էջԲագրատ ԳալստանյանՎիքիպեդիա:Վիքին սիրում է Երկիրը 2024Սպասարկող:ՈրոնելՀայաստանԵվրատեսիլ 2024 երգի մրցույթՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)Աննա ՎարդապետյանՍպասարկող:ՎերջինփոփոխություններըՕքեյՀովհաննես ԹումանյանՍեռական հարաբերությունՋրծաղիկԵրևանՀամո ՍահյանՍևանա լիճՊարույր ՍևակԳարեգին ՆժդեհՀայերենի այբուբենԾաղկեվանք (Արա լեռ)Տիգրան ՄեծԿառլես ՊուչդեմոնՀաղթանակի օրՔութեշՎիլյամ ՍարոյանՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումԶվարթնոցի տաճարԿոմիտասԿատեգորիա:Ֆուտբոլիստներ այբբենական կարգովԱմերիկայի Միացյալ ՆահանգներԵրկրների հեռախոսային կոդերի ցանկՏիգրան ՊետրոսյանՏավուշի մարզՕրալ սեքսՄեսրոպ ՄաշտոցԱրարատԱրամ ԽաչատրյանՎահան ՏերյանՀեշտոցային արտադրություն