Արդաբիլի նահանգ

Արդաբիլ օսթան (պարսկերեն՝ استان اردبیل, կարդ.` Օսթան-է Արդաբիլ) օսթան (նահանգ) Իրանի հյուսիս-արևմուտքում, Իրանի 31 օսթաններից մեկը։ Հարավ-արևելքից սահմանակից է Գիլան, հարավ-արևմուտքից` Զանջան, արևմուտքից` Արևելյան Ադրբեջան օսթաններին, հյուսիսից` Ադրբեջանին։ Օսթանի տարածքը կազմում է 17 800 կմ², բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով` 1 270 420 մարդ (2016)[1]։ Վարչական կենտրոնը Արդաբիլ քաղաքն է։

Արդաբիլ օսթան
պարս.՝ استان اردبیل
ԵրկիրԻրան Իրան
Կարգավիճակօսթան (նահանգ)
Մտնում էԻրան
ՎարչկենտրոնԱրդաբիլ
Բնակչություն1 270 420 մարդ (2016)[1]
Տարածք17 800 կմ²
Սահմանակցում էԱստարայի շրջան, Lerik District?, Yardimli District?, Jalilabad District?, Bilasuvar District?, Imishli District?, Բայլականի շրջան, Ֆիզուլիի շրջան, Արևելյան Ադրբեջան, Զանջան և Գիլան
Ժամային գոտիUTC
ISO 3166-2 կոդIR-24
Հեռախոսային կոդ0451
ardabil.ostan-ar.ir(պարս.)

Օսթանը ձևավորվել է 1993 թվականին՝ Արևելյան Ադրբեջան օսթանի արևելյան շրջանների անջատման արդյունքում[2]։ 2014 թվականից օսթանը մասն է կազմում Իրանի 3-րդ տարածաշրջանի[3]։

Բնակչություն խմբագրել

2006 թվականի մարդահամարի տվյալներով օսթանի բնակչությունը կազմում էր 1 209 968 մարդ` 281 433 տնային տնտեսություններում[4]։ 2011 թվականի մարդահամարը հաշվառել էր 1 248 488 մարդ, որոնք ապրում էին 337 943 տնտեսություններում[5]։ Ըստ վերջին` 2016 թվականի մարդահամարի տվյալների` բնակչությունը կազմում էր արդեն 1 270 420 մարդ 377 423 տնտեսություններում[6]։

Տասը հազարից ավել բնակչությամբ քաղաքներն են Արդաբիլը (բնակչությունը 2016 թվականի դրությամբ` 529 374 մարդ), Փարսաբադը (93 387 մարդ), Մեշգինշահրը (74 109 մարդ), Խալխալը (39 304 մարդ), Գերմին (28 967 մարդ), Բիլե Սավարը (16 188 մարդ) և Նամինը (13 659 մարդ)[7]։ Ընդհանուր առմամբ քաղաքներում ապրում է 866 034 կամ օսթանի բնակչության 68,2%-ը[6]։

Բնակիչները հիմնականում ադրբեջանցիներ են, բնակվում են նաև թալիշներ և իրանական թաթեր, Խալխալի շրջանում` նաև քրդեր[8]։

Վարչական բաժանում խմբագրել

Օսթանը բաժանված է 12 շահրեստանների (գավառների).

Արդաբիլ օսթանի շահրեստանները
ՇահրեստանԲնակ. 2006[4]Բնակ. 2011[5]Բնակ. 2016[6]Վարչ. կենտրոն
Ասլանդուզ շահրեստան1Ասլանդուզ
Արդաբիլ շահրեստան542 930564 365605 992Արդաբիլ
Բիլե Սավար շահրեստան54 47153 76851 404Բիլե Սավար
Գերմի շահրեստան89 24884 26776 901Գերմի
Խալխալ շահրեստան92 31592 33286 731Խալխալ
Քովսար շահրեստան27 47226 19822 127Գիվի
Մեշգինշահր շահրեստան156 141151 156149 941Մեշգինշահր
Նամին շահրեստան59 24261 33360 659Նամին
Նիր շահրեստան23 57323 65620 864Նիր
Սարեյն շահրեստան218 23118 200Սարեյն
Ունգութ շահրեստան3Թազաքանդ Անգութ
Փարսաբադ շահրեստան164 576173 182177 601Փարսաբադ
Ընդհանուր1 209 9681 248 4881 270 420
1Առանձնացվել է Փարսաբադ շահրեստանից 2017 թ.
2Առանձնացվել է Արդաբիլ շահրեստանից
3Առանձնացվել է Գերմի շահրեստանից 2020 թ.

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.) — 1965.
  2. Iran Provinces
  3. «استان‌های کشور به ۵ منطقه تقسیم شدند». همشهری آنلاین (պարսկերեն). 2014 թ․ հունիսի 22. Վերցված է 2022 թ․ հունիսի 27-ին.
  4. 4,0 4,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
  5. 5,0 5,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  6. 6,0 6,1 6,2 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2019 թ. մարտի 22-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  7. Իրանի քաղաքների բնակչությունն ըստ մարդահամարների արդյունքների (անգլ.)
  8. «گذری بر تاریخچه کُردهای خلخال».

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արդաբիլի նահանգ» հոդվածին։