Արտավազդ Բաղումյան

իրանահայ իրավաբան, քաղաքագետ

Արտավազդ Բաղումյան (1953, Իրան), իրանահայ իրավաբան, քաղաքագետ, Իրանի Խորհրդարանի պատգամավոր (4 նստաշրջան)[1][2]։

Արտավազդ Բաղումյան
Ծնվել է1953
ԾննդավայրԻրան
ԿրթությունՍպահանի համալսարան
Մասնագիտությունքաղաքագետ

Կենսագրություն խմբագրել

Արտավազդ Բաղումյանը ծնվել է 1953 թվականին Սպահանի Ֆերեյդան գավառի Սանգիբարան գյուղում։ Սովորել է տեղի դպրոցում, այնուհետև կրթությունը շարունակել է Սպահանի համալսարանի հաշվապահության բաժնում, մագիստրատուրան սովորել է Թեհրանի Շահիդ Բեհեշտի համալսարանի քաղաքական գիտությունների ֆակուլտետում[2]։ 1979 թվականին, Իրանում հեղափոխության հաղթանակից հետո, մի քանի նստաշրջան անընդմեջ ընտրվել է Իրանի խորհրդարանի Սպահանի և հարավային իրանահայության պատգամավոր։ 1984 թվականին ընտրվել է Իրանի խորհրդարանի հարավային իրանահայության պատգամավոր, եղել խորհրդարանական տարբեր հանձնաժողովների անդամ։ Իրանի խորհրդարանի 3-րդ, 4-րդ, 5-րդ նստաշրջաններում ևս ընտրվել է Սպահանի և հարավային իրանահայության պատգամավոր, անդամակցել է նավթի հանձնաժողովին, մասնակցել միջազգային և ՕՊԵԿ նիստերին[2]։

Իրան-Իրաք պատերազմի տարիներին իրանահայության օգնությունները հասցրել է ճակատ[2]։

Խորհրդային միության փլուզումից հետո առանցքային դեր է ունեցել Իրան-Հայաստան հարաբերությունների ամրապնդման հարցում[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՄԵՐ ՕՐԵՐԸ․ ԻԻՀ ՊԱՌԼԱՄԵՆՏԸ ԵՎ ԻՐԱՆԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ - Diplomat.am». www.diplomat.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 14-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Իրանահայոց հանրագիտարան։ Կազմող` Ժանետ Տ. Լազարյան։ Երևան, «ՎՄՎ-Պրինտ, 2012