Արյան բիոքիմիական քննություն

արյան լաբորատոր անալիզ

Արյան բիոքիմիական քննություն, լաբորատոր ախտորոշման մեթոդ, որը թույլ է տալիս գնահատել ներքին օրգանների աշխատանքը (լյարդ, երիկամներ, ենթաստամոքսային գեղձ, լեղապարկ և այլն), տեղեկատվություն ստանալ նյութափոխանակության մասին (լիպիդների, սպիտակուցներ, ածխաջրերի փոխանակության), պարզել միկրոտարրերի անհրաժեշտությունը։

Վենեպունկցիայի և արյան նմուշառման կարգը անկյունային ծալքի երակից կենսաքիմիական վերլուծության համար

Ցուցումներ խմբագրել

  • Առողջության վերահսկողություն (ոչ պակաս, քան 1 անգամ տարվա մեջ)։ Անհրաժեշտ է ապահովել, որ տարվա ընթացքում անձից վերցված արյան ընդհանուր քանակը, ներառյալ ախտորոշիչ նպատակներով, չգերազանցի կարմիր արյան բջիջների(էրիթրոցիտներ) ձևավորման արագությունը։
  • Փոխանցված վարակիչ կամ սոմատիկ հիվանդություններ։

Քննության անցկացումը խմբագրել

Մարդու արյան կենսաքիմիական վերլուծություն կատարելուց առաջ կատարվում են անհրաժեշտ նախապատրաստական քայլեր։ Նախաբազկի անկյունի վերևում տեղադրվում է հատուկ ռետինե(ձգող) հարմարանք։ Արյան նմուշառման վայրը նախապես մշակվում է հակասեպտիկ միջոցով`վարակը կանխելու համար։ Ասեղը մտցվում է երակի մեջ և իրակացնվում է նմուշառում։ Եթե հնարավոր չէ արյան նմուշառում կատարել նախաբազկի անկյունային երակից, ապա արյան նմուշառումն իրականացվում է այլ երակներից, որոնք առկա են փորձաքննության և նմուշառման համար։ Արյունը լցվում է փորձարկման խողովակի մեջ և ուղարկվում կենսաքիմիական լաբորատորիա։

Չափահաս մարդու արյան կենսաքիմիական պարամետրերի նորմալ արժեքները:
Ներարկիչով արյան նմուշառում (1941 թ.)

Վերլուծության արդյունքներ խմբագրել

Պարամետրեր խմբագրել

  • Գլյուկոզ («շաքար արյան մեջ»), նորման՝ 3,33—5,55 մմոլ/լ։ Գլյուկոզի բարձր մակարդակը վկայում է շաքարային դիաբետի վտանգի կամ գլյուկոզի նկատմամբ հանդուրժողականության խախտման մասին, ինչը պահանջում է էնդոկրինոլոգի խորհրդատվություն։
  • Միզանյութ, նորման՝ 2,5—8,3 մմոլ/լ։ Նշված ցուցանիշի գերազանցումը խոսում է երիկամների արտազատողական և զտման գործառույթների անբավարար իրականացում (պիելոնեֆրիտ)։ Արյան մեջ միզանյութի պարունակության աճը մինչև 16-20 մմոլ/լ (միզանյութի ազոտի հաշվարկով) դասակարգվում է որպես երիկամների ֆունկցիայի խախտման միջին ծանրության ցուցանիշ, մինչև 35 մմոլ/լ՝ որպես ծանր, ավելի քան 50 մմոլ/լ՝ շատ ծանր՝ անբարենպաստ կանխատեսմամբ։ Սուր երիկամային անբավարարության դեպքում արյան մեջ միզանյութի կոնցենտրացիան կարող է հասնել 50-83 մմոլ/լ[1]։
  • Արյան մնացորդային ազոտ (արյան ոչ սպիտակուցային ազոտ), արյան պլազմայի սպիտակուցների հեռացումից հետո մնացած ազոտական նյութեր։ Մնացորդային ազոտը կազմված է միզնյութի ազոտից (50 %), ամինաթթուների ազոտից (25 %), միզաթթվից (4 %), կրեատինից (5 %), կրեատինինից (2,5 %), էրգոտիանինից (8 %), ամոնիակից (0,5 %); ազոտի 5%-ը պարունակում է պոլիպեպտիդներ, գլուտատիոն, բիլիրուբին և այլ ոչ սպիտակուցային միացություններ։ Սովորաբար, արյան շիճուկում մնացորդային ազոտի պարունակությունը տատանվում է 14.3-ից 28.6 մմոլ/լ-ի սահմաններում։
  • Կրեատինինը մտնում է միզանյութի կազմության մեջ։ Կրեատինինի նորման կազմում է 44-106 միկրոմոլ մեկ լիտրում։ Միզանյութի պես՝ կրեատինինը խոսում է երիկամների գործունեության մասին։
  • Ընդհանուր լիպիդներ, արյան մեջ կազմում են 4-8 գ/լ։
  • Խոլեստերին կամ խոլեստերոլ, օրգանական միացություն, բնական հիդրոֆոբ (լիպոֆիլ) սպիրտ, պարունակվում է բոլոր կենդանիների օրգանիզմների բջջաթաղանթում։
Արյան կենսաքիմիաական վերլուծության ժամանակ խոլեստերինի մակարդակն արտացոլվում է հետևյալ պարամետրերում. խոլեստերին-LDL (ցածր խտության լիպոպրոտեիններ), խոլեստերին-HDL (բարձր խտության լիպոպրոտեիններ), եռգլիցերիդներ, ընդհանուր խոլեստերին:
Ընդհանուր խոլեստերինի նորման 3,6 մմոլ/լ-ից մինչև 7,8 մմոլ/լ է, խորհուրդ տրվող խոլեստերինի մակարդակը՝ < 5 մմոլ/լ։ Խոլեստերինի բարձր մակարդակը ցույց է տալիս աթերոսկլերոզի[2] վտանգի մասին։
  • Խոլեստերին-ՑԽԼՊ — ցածր խտությամբ լիպոպրոտեիններ, նորման տղամարդկանց համար՝ 2,02—4,79 մմոլ/լ, կանանց համար՝ 1,92—4,51 մմոլ/լ։
  • Խոլեստերին-ԲԽԼՊ — բարձր խտությամբ լիպոպրոտեիններ, նորման տղամարդկանց համար՝ 0,72—1,63 մմոլ/լ, կանանց համար՝ 0,86—2,28 մմոլ/լ։
  • Աթերոգենության գործակից Է, մարդու մոտ աթերոսկլերոզի զարգացման ռիսկի հաշվարկման ցուցանիշ։ Հաշվարկվում է հետևյալ բանաձևով , որտեղ H-ը ընդհանուր խոլեստերինն է, HDL-ը՝ խոլեստերին-HDL-ը։ Նորման ' ոչ ավելի, քան 3։
  • Եռգլիցերիդներ, բնական օրգանական միացություններ են, գլիցերինի և մոնոբազային ճարպաթթուների ամբողջական եթերներ։ Կենդանի օրգանիզմներում կատարում են կառուցվածքային, էներգետիկ և այլ գործառույթներ։
Նորմաները խիստ կախված են տարիքից և սեռից։ Եռգլիցերիդները չափվում են մմոլ/լ-ով։
Տարիքտղամարդկին
մինչև 100,34—1,130,40—1,24
10-15 տարեկան0,36—1,410,42—1,48
15-20 տարեկան0,45—1,810,40—1,53
20-25 տարեկան0.50—2,270,41—1,48
25-30 տարեկան0,52—2,810,42—1,63
30-35 տարեկան0,56—3,010,44—1,70
35-40 տարեկան0,61—3,620,45—1,99
40-45 տարեկան0,62—3,610,51—2,16
45-50 տարեկան0.65—3,700,52—2,42
50-55 տարեկան0.65—3,610,59—2,63
55-60 տարեկան0.65—3,230,62 -2,96
60-65 տարեկան0.65—3,290,63—2,70
65-70 տարեկան0,62—2,940,68—2,71
  • Ֆոսֆոլիպիդներ, արյան մեջ կազմում են 2,52—2,91 մմոլ/լ։
  • Ընդհանուր բիլիրուբին, հանդիսանում է հեմոգլոբինի քայքայման արդյունք, նորմալ պարունակությունը արյան մեջ 8,5—20,55 մկմոլl/լիտր։ Կարևոր է իմանալ բիլիրուբինի մակարդակը, քանի որ նրա 27 մկմոլ/լ-ից բարձրացումը ուղեկցվում է դեղնուկ տեսքով։
  • Ընդհանուր սպիտակուց, որոշում է արյան շիճուկում սպիտակուցի մակարդակը։ Անբավարար սննդակարգի, հյուծման դեպքում սպիտակուցի մակարդակը կտրուկ նվազում է։ Սպիտակուցի մակարդակը բարձրանում է լյարդի հիվանդությունների ժամանակ։
Նրա նորման.
Տարիքգ/լ
նորածիններ48-73
մինչև 1 տարեկան47-72
1-ից 4 տարեկան61-75
5-ից 7 տարեկան52-78
8-ից 15 տարեկան58-76
մեծահասակներ65-85
  • Ալբումին, արյան պլազմայի հիմնական սպիտակուց, նրա պարունակությունը արյան շիճուկում կազմում է ընդհանուր սպիտակուցի մոտ 60%-ը։ Սինթեզվում է լյարդում։ Այն կարևոր գործառույթ ունի կենսաբանորեն ակտիվ նյութերի, մասնավորապես՝ հորմոնների տեղափոխման գործում։ Այն նաև կապված է խոլեստերինի, բիլիրուբինի, կալցիումի, տարբեր բուժական նյութերի հետ։ Քանակը արյան մեջ 35-ից 50 գ/լ է։ Այն մեծանում է ջրազրկման դեպքում, նվազում է սպիտակուցային անբավարար սնունդ ընդունելու, ստամոքս-աղիքային հիվանդությունների, երիկամների քրոնիկ հիվանդությունների, այրվածքների, վնասվածքների, հղիության ժամանակ։
  • Ասպարտատամինոտրանսֆերազ (ԱՍՏ), ֆերմենտ, որն օգտագործվում է սրտի գործառույթը գնահատելու համար։ Պարունակությունը արյան մեջ 10-38 ՄՄ/լ։ Պարունակությունը բարձրանում է սրտամկանի ինֆարկտի, սրտի և սոմատիկ մկանների ախտահարումների ժամանակ։
  • Ալանինամինոտրանսֆերազ (ԱԼՏ), ֆերմենտ, որն օգտագործվում է լյարդի գործառույթը գնահատելու համար։ Պարունակությունը արյան մեջ 7-41 ՄՄ/լ, նրա մակարդակի բարձրացումը, խոսում է լյարդի հիվանդությունների մասին։
  • Լիպազ, հիմնականում ենթաստամոքսային գեղձի կողմից արտանետվող ֆերմենտ։ Նրա մակարդակը արյան մեջ բարձրանում է ենթաստամոքսային գեղձի բորբոքումների/վնասվածքների ժամանակ։
  • Ամիլազ, հիմնականում ենթաստամոքսային գեղձի և թքագեղձերի կողմից արտանետվող ֆերմենտ։ Նրա մակարդակը արյան մեջ բարձրանում է ենթաստամոքսային գեղձի բորբոքումների/վնասվածքների ժամանակ։
  • Գամմա-ԳՏՊ, Գամմագլուտամիլտրանսպեպտիդազա, ֆերմենտ, որն օգտագործվում է լյարդի գործառույթը գնահատելու համար։ Նորման տղամարդկանց մոտ 15-106 մկմոլ/լ, կանանց մոտ՝ 10-66 մկմոլ/լ։
  • Անտիստրեպտոլիզին-Օ, ԱՍԼ-Օ-ն բետա-հեմոլիտիկ A խմբի ստրեպտոկոկի հակածինային (ստրեպտոլիզին) հակամարմին է, այն օգտագործվում է ռևմատիզմի ախտորոշման մեջ։
  • Ռևմոֆակսոր (ռևմատոիդ գործոն), հակամարմինների տեսակ, հայտնաբերված՝ աուտոիմունային հիվանդություններ ունեցող շատ հիվանդների արյան մեջ (ռևմատիզմ, ռևմատոիդ արթրիտ, համակարգային կարմիր գայլախտ, սկլերոդերմիա և այլն)։
  • CRP (C-ռեակտիվ սպիտակուց), օրգանիզմում բորբոքման ոչ հատուկ ցուցանիշ։
  • Հիմնային ֆոսֆատազ, կատալիզում է ֆոսֆորային թթվի շերտազատումը իր օրգանական միացություններից։ Անունը ստացել է այն պատճառով, որ հիմնային ֆոսֆատազաի pH-ի օպտիմալացումը գտնվում է հիմնային միջավայրում (pH 8.6-10.1): Ֆերմենտը գտնվում է բջջային թաղանթում և ներգրավված է ֆոսֆորի տեղափոխման մեջ։ Կատալիզում է ֆոսֆորաթթվի էսթերի և օրգանական միացությունների հիդրոլիզացումը։ Հիմնային ֆոսֆատազի ամենաբարձր համակենտրոնացումը հայտնաբերվում է ոսկրային հյուսվածքում (օստեոբլաստներ), հեպատոցիտներում, երիկամային բջիջներում, աղիքային լորձաթաղանթում և այլուր։ Հիմնային ֆոսֆատազի գործունեության աճը ուղեկցում է ցանկացած էթոլոգիայի, Փեյջի հիվանդության և ոսկորների հետ կապված փոփոխությունների դեպքում։ Ֆերմենտային ակտիվությունն արագորեն աճում է օստեոգենիկ սարկոմայի, ոսկրերի քաղցկեղի մետաստազների, մելոմայի, ոսկրային վնասվածքների դեպքում։ Երեխաների մոտ հիմնային ֆոսֆատազի պարունակությունը սովորաբար ավելի բարձր է, քան մեծահասակների մոտ՝ մինչև սեռական հասունություն։ Խոլեստազի ժամանակ նկատվում է հիմնային ֆոսֆատազի գործունեության զգալի աճ։ Հիմնային ֆոսֆատազը, ի տարբերություն ամինոտրանսֆերազների, մնում է նորմալ կամ փոքր-ինչ ավելանում է վիրուսային հեպատիտի ժամանակ։ Դրա ակտիվությունը կտրուկ ավելանում է ալկոհոլային թունավորման՝ քրոնիկ ալկոհոլիզմի ֆոնի վրա։ Այն կարող է աճել հեպատոտոքսիկ ազդեցություն ունեցող դեղորայքի ազդեցությամբ (տետրացիկլին, պարացետամոլ, ֆենասետին, 6-մերկապոստուրին, սալիցիլատներ և այլն)։ Վարակիչ մոնոնուկլեոզով հիվանդության առաջին շաբաթվա ընթացքում հիվանդների մոտավորապես կեսը ունենում է հիմնային ֆոսֆատազի գործունեության աճ։ Կանայք, ովքեր ընդունում են էստրոգեն և պրոգեստերոն պարունակող դեղահատեր, կարող են զարգացնել խոլեստատիկ դեղնախտ և մեծացնել հիմնային ֆոսֆատազի ակտիվությունը։ Ֆերմենտային գործունեության շատ մեծ քանակություն նկատվում է պրեկեկլամպիա ունեցող կանանց մոտ, ինչը պլասենցայի վնասման հետևանք է։ Հղի կանանց մոտ հիմնային ֆոսֆատազի ցածր ակտիվությունը ցույց է տալիս պլասենցայի անբավարար զարգացումը։ Բացի վերը նշվածից, հիմնային ֆոսֆատազային ակտիվության աճ է նկատվում հետևյալ հիվանդությունների և պայմանների դեպքում. ոսկրային հյուսվածքում նյութափոխանակության բարձրացում (երբ կոտրվածքները բուժվում են), առաջնային և երկրորդային հիպերպարպաթերոիդիզմ, օստեոմալացիա, «երիկամային ռախիտ», որը զուգորդվում է երկրորդային հիպերպարատոիզմի հետ, երեխաների մոտ ցիտոմեգալովիրուսային վարակվածություն, արտազատական սեպսիս, խոցային կոլիտ, ռեգիոնար իլեիտ, աղիքային բակտերիալ ինֆեկցիաներ, թիրոտոքսիկոզ։ Ֆերմենտային ակտիվության նվազում դիտվում է հիպոթիրեոզի, լնդխատի, սուր անեմիայի, հիպոֆոսֆաթասեմիայի դեպքում։
  • Սպիտակուցային համալիրներ. ալբումին— նորմալ մակարդակը մեծահասակների մոտ կազմում է 35-50 գ/լ, մինչև 3 տարեկան երեխաների համար նորմալ մակարդակը 25-55 գ/լ սահմաններում; ալֆա—1-գլոբուլիններ, համալիրում ընդգրկված են ալֆա—1-անտիտրիպսին, ալֆա—1-լիպոպրոտեին, թթու ալֆա—1-գլիկոպրոտեին։ Նորման՝ 2,1—3,5 գ/լ; ալֆա—2-գլոբուլիններ, համալիրում ընդգրկված են ալֆա—2-միկրոգլոբուլին, հապտոգլոբին, A,B, C ապոլիպոպրոտեին, ցերուլոպլազմին։ Նորման՝ 5,1—8,5 գ/լ; բետա-գլոբուլիններ, համալիրում ընդգրկված են տրանսֆերրին, հեմոպեկսին, իմունոգլոբուլին և լիպոպրոտեին։ Նորման՝ 6,0-9,4 գ/լ; գամմա-գլոբուլիններ, համալիրում ընդգրկված են իմունոգլոբուլին G, A, M, D, E: Նորման՝ 8,0—13,5 գ/լ։
  • Կալցիում, նպաստում է սիրտ-անոթային համակարգի ու նյարդային համակարգի նորմալ գործունեությանը։ Նորման՝ 2,15—2,50 մմոլ/լ։
  • Կալիում, կարգավորում է ջրային հաշվեկշիռը և կարգավորում սրտի ռիթմերը։ Նորման՝
Տարիքմմոլ/լ
մինչև 12 ամսական4,1—5,3
12 ամսականից մինչև 14 տարեկան3.4—4.7
14 տարեկանից բարձր3,5—5,5
Տարիքմկմոլ/լ
մինչև 12 ամսական7,16—17,90
12 ամսականից մինչև 14 տարեկան8,95—21,48
14 տարեկանից բարձր տղամարդիկ11,64—30,43
14 տարեկանից բարձր կանայք8,95—30,43

Ինչպես նաև խմբագրել

Նշումներ խմբագրել

  1. Березов Т. Т., Коровкин Б. Ф. Биологическая химия
  2. «Холестерол общий (холестерин общий), кровь — описание, где сдать анализ, подготовка к анализу». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 3-ին.

Գրականություն խմբագրել

  • Գ. Ի. Նազարենկո, Ա. Ա. Կիշկուն, «Լաբորատոր հետազոտությունների արդյունքների կլինիկական գնահատական», ք. Մոսկվա, 2005 թ.