Արգելված քաղաք

Արգելված քաղաք, Մին և Ցին դինաստիաների (1420-1912 թվականներ) կայսերական պալատ։ Այն գտնվում է Պեկինի կենտրոնում և ներառում է Պալատական թանգարանը։ Այն եղել է չինական կայսրերի և նրանց ընտանիքների բնակավայրը, ինչպես նաև Չինաստանի կառավարության ծիսակարգային և քաղաքական կենտրոն մոտ 500 տարի։Կառուցվելով 1406-1420 թվականների ընթացքում՝ համալիրը բաղկացած է 980 շինություններից և կազմում է 72 հեկտար (ավելի քան 180 ակր) տարածք[1][2][3]։ Պալատական համալիրը չինական ավանդական ճարտարապետության օրինակ է[4] և իր ազդեցությունն է թողել Արևելյան Ասիայի և այլ վայրերի ճարտարապետության զարգացման վրա։ Արգելված քաղաքը Համաշխարհայի ժառանգության կազմում գրանցվել է 1987 թվականին[4], և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից գրանցվել է որպես աշխարհում դեռևս պահպանված հնագույն ամենամեծ փայտե համալիրը։1925 թվականից սկսած Արգելված քաղաքը Պալատական թանգարանի վերահսկողության տակ է գտնվում, որի արվեստի գործերի և նմուշների ընդարձակ հավաքածուն ներառում է Մին և Ցին դինաստիաների կառավարման ժամանակաշրջանը։ Թանգարանի նախկին հավաքածուի մի մասը այժմ գտնվում է Թայբեյի Ազգային պալատական թանգարանում։ Երկու թանգարաններն էլ ժառանգվել են նույն կառույցից, բայց բաժանվել են Չինական քաղաքացիական պատերազմից հետո։ Իր` տարեկան ավելի քան 14,6 միլիոն այցելուներով Պալատական թանգարանը աշխարհի՝ ամենաշատ այցելուներ ունեցող թանգարանների սանդղակում է[5]։ Արգելված քաղաքը կառուցվել է Յունլեի (հեծյալ կայսր), հավանաբար ընդարձակվել է հաջորդ կայսերական դինաստիայի ժամանակ։ Արգելված քաղաքն ունեցել է նաև ռազմական նշանակության։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշըՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 439
ռուս..անգլ..ֆր.
Արգելված քաղաք
*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

ԵրկիրՉինաստան
ՏիպՄշակութային
Չափանիշներi, ii, iii
ՑանկՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս**Ասիա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում1987  (11-րդ նստաշրջան)
Համար439
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Անվանումը խմբագրել

«Արգելված քաղաք» հայտնի անվանումը թարգմանվել է չինարեն «Ծըծինչան» (紫禁城, Zíjinchéng, Արգելված քաղաք) անվանումից[6][7]։«Ծըծինչան» անվան նշանակությունը կապված է տարբեր փուլերի հետ։ «Ծը»,որը նշանակում է մանուշակագույն վերաբերում է Բևեռային աստղին, որը հնագույն Չինաստանում կոչվում էր «ծին» աստղ և, որը չիանական ավանդական աստագիտության մեջ Երկնային կայսրության բնակատեղին էր[8]։Այսօր այդ տարածքը Չինաստանում առավել հայտնի է «Գուգոն» անվանմամաբ (չինարեն՝ 故宫), որը նշանակում է «Նախկին պալատ»[9]։ Այս կառույցների վրա հիմնված թանգարանը կոչվում է «Պալատական թանգարան»(չինարեն՝ 故宫博物院, Gùgōng Bówùyùan):

Պատմություն խմբագրել

Արգելված քաղաքը Մինգ դինաստիայի զարդանկարներում

Երբ Հոնգվու կայսրի որդի Ժու Դին դարձավ Յունլե կայսր, նա Նաջինգից տեղափոխվեց մայրաքաղաք Պեկին, և 1406 թվականին զարկ տվեց Արգելված քաղաքի կառուցման աշխատանքներին[8]։Կառուցումը տևեց 14 տարի, ավելի քան մեկ միլիոն աշխատողներով[10]։1420-1644 թվականներին Արգելված քաղաքը Մինգ դինաստիայի նստավայրն է եղել։ 1644 թվականի ապրիլին այն գրավվել է Լի Ցիցենգի գլխավորած ապստամբ ուժերի կողմից, ով իրեն հռչակել էր Շուն դիանստիայի կայսր[11]։ Նա շուտով փախավ մինչ նախկին Մինգ գեներալ Վու Սանգուի զինված բանակներն և Մանչուի ուժերը Արգելված քաղաքի որոշ մասեր կրակի կմատնեին[12]։Մինչև հոկտեմբեր Մանչուսները գերիշխանության հասան հյուսիսային Չինաստանում և արարողակարգ անցկացվեց Արգելված քաղաքում՝ հռչակելու Քինգ դիանստիայի երիտասարդ Շունզի կայսրին ողջ Չինաստանի կառավարիչ[13]։Քինգի կառավրիչները փոխեցին հիմնական շինությունների անունները շեշտելու ավելի շուտ «ներդաշնակություն»ը, քան «գերիշխանություն»ը, որոնք գրվելու էին երկլեզու (չինարեն և մանչու) ցուցանակների վրա և պալատի շահամանստական երանգներ հաղորդելու համար[14][15]։1860 թվականին Ափիոնային երկրորդ պատերազմ-ի ժամանակ Անգլոֆրանսիական ուժերը իրենց ձեռքը վերցրին Արգելված քաղաքը և իրենց ձեռքում պահեցին մինչև պատերազմի ավարտը[16], 1900 թվականին Ցի Սի կայսրուհին փախավ Արգելված քաղաքից Բոքսերի ապստամբության ընթացքում՝ թողնելով, որ այն զբաղեցվի պայմանագրով սահմանաված ուժերի կողմից մինչև հաջորդ տարի[16]։

Արևելյան փառահեղ դարպասը 16 տարի տևած վերականգնողական աշխատանքներից հետո

24 կայսրերի ու 14 մինգ դինաստիաների և 10 Քինգ դինաստաիների բնակատեղին լինելուց հետո Արգելված քաղաքը 1912 թվականին դադարեց լինել Չինաստանի քաղաքական կենտրոն Չինաստանի վերջին կայսր Պույիի հրաժարականով։Չինաստանի նոր կառավարության հետ համաձայնություն կնքելով Պույին մնաց Ներքին կամ Սև պալատում, մինչդեռ Արտաքին պալատը հանձնվեց հանրության օգտագործմանը[17] մինչ 1924 թվականին նա վտարվեց քաղաքացիական պատերազմի հետևանքով[18] :Պալատական թանգարանը հիմնադրվեց Արգելված քաղաքում 1925 թվականին[19]։1933 թվականին Ճապոնիայի և Չինաստանի միջև երկրորդ պատերազմը ստիպեց էվակուացնել Արգելված քաղաքի ազգային հարստությունը[20]հավաքածուի մի մասը հետ բերվեց Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտին[21], բայց մյուս մասը 1948 թվականին էվակուացվել է դեպի Թայվան Չիանգ Կայ-շեկի հրամանով, ոմ Գոմինդան կուսակցությունը պարտվում էր Չինական քաղաքացիական պատերազմում։ Այս համեմատաբար փոքր, բայց բարձրորակ հավաքածուն պահեստավորվել է մինչև 1965 թվականը, երբ այն նորից հանրայնացվեց՝ որպես Թայբեյի Ազգային պալատական թատրոնի հիմնական մաս[22]։

1949 թվականին Չինաստանում ժողովրդավարություն հաստատելուց հետո, Արգելված քաղաքին որոշ վնաս հասցվեց, քանի որ քաղաքը լցված էր հեղափոխական ոգովAfter[23]։ Մշակութային հեղափոխության։ Այնումանայնիվ, Մշակութային հեղափոխության ընթացքում վարչապետ Չժու Էնլայը զինված գումարտակ ուղարկեց քաղաքը վերահսկողության տակ պահելու համար[24]։

Արգելված քաղաքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկ է մտել 1987 թվականին, որպես «Մինգ և Քինգ դինաստիաների կայսերական պալատ», քանի որ այն մեծ ազդեցություն է թողել Չինական ճարտարապետության և մշակույթի զարգացման վրա[25]Ներկայումս այն գտնվում է Պալատական թանգարանի վերահսկողության տակ, որն իրականացնում է 16 տարի տևող վերականգնողական աշխատանքների ծրագիր՝ վերանորոգելու ու վերականգնելու Արգելված քաղաքի շինությունները[26]։

Ներկայումս առևտրական առևտրական ձեռնրկությունները Արգելված քաղաքում դարձել են վիճարկելի[27] Սթարբաքսի խանութը, որը բացվել է 2000 թվականին բուռն քննադատությունների արժանացավ և ի վերջո փակվեց[28][29] 2006 թվականին Չինական ԶԼՄ-ները նաև թիրախավորեցին երկու հուշնվերների խանութներ, որոնք հրաժարվել էին ընդունել Չինաստանի քաղաքացիներին, որպեսզի գնաերը բարձրացնեն օտրաերկրացի հաճախորդնեի համար[30]։

Նկարագրություն խմբագրել

Արգելված քաղաքը Ջինգշան բլուրից
Արգելված քաղաքի հատակագիծը։ կարմիրով նշված պիտակները ցույց են տալիս հոդվածում նշված վայրերը։
- – - Մոտավոր բաժանարար գիծ ներքին (հյուսիսային) և արտաքին (հարավային) բակերի միջև։

A. Միջօրեական դարպաս
B. Աստվածային կամքի դարպաս
C. Արևմտյան փառավոր դարպաս
D. Արևելյան փառավոր դարպաս
E. Անկյունային աշտարակներ
F. Գերագույն հարմոնիայի դարպաս
G. Գերագույն հարմոնաիայի սրահ

H. Բարձրագույն զինվորականության դարպաս
J. Գրական փառքի սրահ
K. Հարավային երեք պալատներ
L. Երկնային մաքրության պալատ
M. Կայսերական պալատ
N. Մտավոր զարգացման սրահ
O. Խաղաղ երկարակեցության պալատ

Արգելված քաղաքը ուղղանկյունաձև տեսք ունի։ Այն ունի հյուսիսից հարավ 961 մետր երկարություն, արևելքից արևմուտք՝ 753 մետր երկարություն[2][3]։ Բաղկացած է 980 պահպանված շինություններից 8,886 կամարակապ սենյակներով[31][32]։

Տարածված առեղծվածն ասում է, որ կան 9999 սենյակներ, ներառյալ նախագավիթներ[33][34]։ Արգելված քաղաքը նախագծված է այնպես, որ լինի հնագույն ու պարսպապատ Պեկինի կենտրոնը։ Այն շրջապատված է ավելի մեծ պատերով տարածքով, որ կոչվում է Կայսերական քաղաք։ Կայսերական քաղաքն իր հերթին շրջապատված Ներքին քաղաք է, որ հարարավային կողմից կապվում է Արտաքին քաղաքին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «故宫到底有多少间房 (How many rooms in the Forbidden City)» (Chinese). Singtao Net. 2006 թ․ սեպտեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 5-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. 2,0 2,1 Lu, Yongxiang (2014). A History of Chinese Science and Technology, Volume 3. New York: Springer. ISBN 3662441632.
  3. 3,0 3,1 «Advisory Body Evaluation (1987)» (PDF). UNESCO. Վերցված է 2016 թ․ փետրվարի 25-ին.
  4. 4,0 4,1 «UNESCO World Heritage List: Imperial Palaces of the Ming and Qing Dynasties in Beijing and Shenyang». UNESCO. Վերցված է 2007 թ․ մայիսի 4-ին.
  5. «Forbidden City to Regulate Visitor Numbers - CNTO China Like Never Before». CNTO China Like Never Before (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 21-ին.
  6. p26, Barmé, Geremie R (2008). The Forbidden City. Harvard University Press.
  7. See, e.g., Gan, Guo-hui (1990 թ․ ապրիլ). «Perspective of urban land use in Beijing». GeoJournal. 20 (4): 359–364. doi:10.1007/bf00174975.
  8. 8,0 8,1 p. 18, Yu, Zhuoyun (1984). Palaces of the Forbidden City. New York: Viking. ISBN 0-670-53721-7.
  9. "Gùgōng" in a generic sense also refers to all former palaces, another prominent example being the former Imperial Palaces (Mukden Palace) in Shenyang; see Gugong (disambiguation).
  10. p. 15, Yang, Xiagui (2003). The Invisible Palace. Li, Shaobai (photography); Chen, Huang (translation). Beijing: Foreign Language Press. ISBN 7-119-03432-4.
  11. p. 69, Yang (2003)
  12. p. 3734, Wu, Han (1980). 朝鲜李朝实录中的中国史料 (Chinese historical material in the Annals of the Joseon Yi dynasty). Beijing: Zhonghua Book Company. CN / D829.312.
  13. Guo, Muoruo (1944 թ․ մարտի 20). «甲申三百年祭 (Commemorating 300th anniversary of the Jia-Sheng Year)». New China Daily (Chinese).{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  14. «故宫外朝宫殿为何无满文? (Why is there no Manchu on the halls of the Outer Court?)». People Net (Chinese). 2006 թ․ հունիսի 16. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 12-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  15. Zhou Suqin. «坤宁宫 (Palace of Earthly Tranquility)» (Chinese). The Palace Museum. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  16. 16,0 16,1 China Central Television, The Palace Museum (2005). Gugong: "XI. Flight of the National Treasures" (Documentary). China: CCTV.
  17. p. 137, Yang (2003)
  18. Yan, Chongnian (2004). «国民—战犯—公民 (National – War criminal – Citizen)». 正说清朝十二帝 (True Stories of the Twelve Qing Emperors) (Chinese). Beijing: Zhonghua Book Company. ISBN 7-101-04445-X. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 27-ին.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  19. Cao Kun (2005 թ․ հոկտեմբերի 6). «故宫X档案: 开院门票 掏五毛钱可劲逛 (Forbidden City X-Files: Opening admission 50 cents)». Beijing Legal Evening (Chinese). People Net. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 25-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  20. See map of the evacuation routes at: «National Palace Museum – Tradition & Continuity». National Palace Museum. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 1-ին.
  21. «National Palace Museum – Tradition & Continuity». National Palace Museum. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 1-ին.
  22. «三大院长南京说文物 (Three museum directors talk artefacts in Nanjing)». Jiangnan Times (Chinese). People Net. 2003 թ․ հոկտեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 5-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  23. Chen, Jie (2006 թ․ փետրվարի 4). «故宫曾有多种可怕改造方案 (Several horrifying reconstruction proposals had been made for the Forbidden City)». Yangcheng Evening News (Chinese). Eastday. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 1-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  24. Xie, Yinming; Qu, Wanlin (2006 թ․ նոյեմբերի 7). «"文化大革命"中谁保护了故宫 (Who protected the Forbidden City in the Cultural Revolution?)». CPC Documents (Chinese). People Net. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 25-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  25. The Forbidden City was listed as the "Imperial Palace of the Ming and Qing Dynasties" (Official Document). In 2004, Mukden Palace in Shenyang was added as an extension item to the property, which then became known as "Imperial Palaces of the Ming and Qing Dynasties in Beijing and Shenyang": «UNESCO World Heritage List: Imperial Palaces of the Ming and Qing Dynasties in Beijing and Shenyang». Վերցված է 2007 թ․ մայիսի 4-ին.
  26. Palace Museum. «Forbidden City restoration project website». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 3-ին.
  27. «闾丘露薇:星巴克怎么进的故宫?(Luqiu Luwei: How did Starbucks get into the Forbidden City)» (Chinese). People Net. 2007 թ․ հունվարի 16. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 25-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link); see also the original blog post here [1] (in Chinese).
  28. Mellissa Allison (2007 թ․ հուլիսի 13). «Starbucks closes Forbidden City store». The Seattle Times. Վերցված է 2007 թ․ հուլիսի 14-ին.
  29. Reuters (2000 թ․ դեկտեմբերի 11). «Starbucks brews storm in China's Forbidden City». CNN. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 1-ին. {{cite news}}: |author= has generic name (օգնություն)
  30. «Two stores inside Forbidden City refuse entry to Chinese nationals» (Chinese). Xinhua Net. 2006 թ․ օգոստոսի 23. Վերցված է 2007 թ․ մայիսի 1-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  31. «Amazing Facts About the Forbidden City». Oakland Museum of California. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 14-ին.
  32. As larger buildings in traditional Chinese architecture are easily and regularly sub-divided into different configurations, the number of rooms in the Forbidden City is traditionally counted in terms of "bays" of rooms, with each bay being the space defined by four structural pillars.
  33. Glueck, Grace (2001 թ․ օգոստոսի 31). «ART REVIEW; They Had Expensive Tastes». Նյու Յորք Թայմս.
  34. China Daily (2007 թ․ հուլիսի 20). «Numbers Inside the Forbidden City». China.org.cn.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արգելված քաղաք» հոդվածին։