Արգաու, նաև՝ Աարգաու (գերմ.՝ Aargau, ֆր.՝ Argovie, իտալ.՝ Argovia, ռոմանշ.՝ Argovia) [[Միջազգային հնչյունական այբուբեն|[ˈaːrɡaʊ]]] ( ), երբեմն՝ լատինացված ձևոով Argovia), կանտոն Շվեյցարիայի հյուսիսում, Աարե գետի ստորին հոսանքի մերձակայքում (այստեղից էլ՝ կանտոնի Aar-Gau անվանումը, որ գերմաներենից թարգմանած՝ նշանակում է Աարեի մարզ)։ Երկրի ամենախիտ բնակեցված կանտոններից մեկն է[2]։

Արգաու
flag of Aargau?Զինանշան


ԵրկիրՇվեյցարիա Շվեյցարիա
Մասն էՀյուսիսարևմտյան Շվեյցարիա
ԿարգավիճակՇվեյցարիայի վարչական բաժանում
Մտնում էՇվեյցարիա
ՎարչկենտրոնԱրաու
Ամենաբարձր կետGeissfluegrat?
ԲԾՄ382 մետր
Օրենսդրական մարմինGrand Council of Aargau?
Պաշտոնական լեզուներգերմաներեն
Բնակչություն678 207 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[1]
Տարածք1403,77 կմ²
Հիմնադրված է1803 թ.
Սահմանակցում էԲազել-Լանդ, Զոլոտուրն, Բեռն, Լյուցերն, Ցուգի կանտոն, Ցյուրիխ և Բադեն-Վյուրթեմբերգ
Ժամային գոտիUTC+1, UTC+2, Կենտրոնական եվրոպական ժամանակ, Ամառային ժամանակ և կենտրոնաեվրոպական ամառային ժամ
ISO 3166-2 կոդCH-AG
Ավտոմոբիլային կոդAG
Անվանված էԱարե
ag.ch(գերմ.)

Դեռևս մեր թվականությունից առաջ 200 թվականին Արգաուն ու շրջակա տարածքները գտնվել են հելվետների տիրապետության տակ[3], այնուհետև գրավվել են հին հռոմեացիների, իսկ մեր թվականության 6-րդ դարում՝ ֆրանկների կողմից[4]։ Հին հռոմեացիները ներկայիս Բրուգգի մոտակայքում խոշոր բնակավայր են հիմնել՝ Վինդոնիսա անվանումով[3]։ Պատմաճարտարապետական նշանավոր հուշարձաններից են նաև Հաբսբուրգների ամրոցի ավերակները (այդ նույն Բրուգգի մերձակայքում),Քյոնիգսֆելդենի աբբայության վանքը՝ սքանչելի նկարազարդված միջնադարյան լուսամուտներով, Ֆարի վանական համալիրը...

Աշխարհագրություն խմբագրել

Կանտոնի վարչական կենտրոնը Արաու քաղաքն է, որ գտնվում է Աարե գետի ափին։ Հյուսիսում կանտոնը սահմանակից է Գերմանիայի Դաշնության Բադեն-Վյուրտեմբերգ երկրամասին (սահմանագիծն անցնում է Հռենոս գետով)։ Շվեյցարիայի խոշոր գետերից ևս մեկը՝ Ռոյսն էլ է հոսում Արգաուի տարածքով[4], որն ընդհանուր առմամբ կազմում է 1404 քառակուսի կիլոմետր։

Տարածքի մեծ մասն զբաղեցնում են բերրի դաշտերն ու հովիտները, որոնք ոռոգվում են Աարեի ու նրա վտակների ջրերով։ Հանդիպում են նաև ոչ բարձր, անտառապատ բլուրներ։ Տարածքի 15 տոկոսը գրավում են շինություններն ու ճանապարհները[5]։ Բնակչության խտությունը նույնպես բավականին բարձր է՝ մեկ քառակուսի կիլոմետրի վրա՝ 450 մարդ։

Կանտոնը հռչակված է ծծմբային տաք աղբյուրներով (Բադեն և Շինցնախ-Բադ), ինչպես նաև՝ հանքային աղերով հարուստ աղբյուրներով (Ռայնֆելդեն)։

Պատկերասրահ խմբագրել

Ժողովրդագրություն խմբագրել

2018 թվականի դեկտեմբերի տվյալներով՝ Արգաուի բնակիչների թվաքանակը եղել է 678.207: Նրանց 21.5%ը օտարերկրացիներ էին։ 2000–ից 2010 թվականն ընկած մեկ տասնամյակի ընթացքում բնակչության թվաքանակի միջին տարեկան փոփոխության ցուցանիշը կազմել է 11%, ընդ որում՝ միգրացիայինը՝ 8.7%, ծնունդներինն ու մահերինը՝ 2.8%[6]: Բնակիչների մեծագույն մասը՝ ավելի քան 87 տոկոսը, գերմանախոս են։ Երկրորդ տեղն զբաղեցնում են իտալախոսները՝ 3,3 տոկոս։

Կանտոնի բնակչության թվաքանակը պատմական ժամանակի ընթացքում կրել է հետևյալ փոփոխությունները[7][8][9].

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Bridgwater, W.; Aldrich, Beatrice, eds. (1968). «Aargau». The Columbia-Viking Desk Encyclopedia (3rd ed.). New York, NY: Columbia University Press. ISBN 978-0670230709.
  • Cohen, Saul B., ed. (1998). «Aargau». The Columbia Gazetteer of the World. New York, NY: Columbia University Press. ISBN 0-231-11040-5.
  • Farbkarte, S. (2002). Neuenschwander, Eva Meret; Schneider, Jürg (eds.). Schweiz mit Liechtenstein [Switzerland with Liechtenstein] (German). Bielefeld, Germany: Reise Know-how Verlag. ISBN 3-8317-1064-3.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Federal Department of Statistics (2013). «Nationalratswahlen 2007: Stärke der Parteien nach Kanton» [Election 2007: strength of the parties to Canton]. Արխիվացված է օրիգինալից (Excel) 2013 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 19-ին.
  • Federal Department of Statistics (2013a). «STAT-TAB: Die interaktive Statistikdatenbank: Datenwürfel für Thema 06.2 – Unternehmen» [STAT-TAB: The interactive statistical database: Data cube for about 06.2 – company]. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 19-ին.
  • Federal Department of Statistics (2013b). «Federal Department of Statistics». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 22-ին.
  • Federal Department of Statistics (2011). «Sprachen, Religionen – Daten, Indikatoren Religionen» [Languages, religions – Data, indicators religions]. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 19-ին.
  • Federal Department of Statistics (2011a). «Sprachen, Religionen – Daten, Indikatoren Sprachen» [Languages, religions – Data, indicators languages]. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 19-ին.
  • Federal Department of Statistics (2006). «Arealstatistik – Kantonsdaten nach 15 Nutzungsarten» [Land Use Statistics – Canton data after 15 uses]. Արխիվացված է օրիգինալից (Excel) 2009 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 15-ին.
  • Federal Department of Statistics (2000). «STAT-TAB: Die interaktive Statistikdatenbank» [STAT-TAB: The interactive statistical database]. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 19-ին.
  • Gasser, Adolf; Keller, Ernst (1932). «Die territoriale Entwicklung der schweizerischen Eidgenossenschaft 1291–1797» [The territorial development of the Swiss Confederation, 1291–1797] (German). Aarau: Sauerländer. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Heer, Oliver (2013). «Eingereichte Listen bei den Nationalratswahlen 1971 – 2011, nach Parteien» [Submitted lists for the National Council elections 1971 – 2011, after parties]. Federal Office of Statistics. Արխիվացված է օրիգինալից (Excel) 2013 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 19-ին.
  • Heimer, Željko (2000). «Aargau canton (Switzerland)». Flags of the World.com. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 19-ին.
  • Hoiberg, Dale H., ed. (2010). «Aargau». Encyclopædia Britannica. Vol. I: A-ak Bayes (15th ed.). Chicago, Illinois: Encyclopædia Britannica Inc. ISBN 978-1-59339-837-8.
  • Kayserling, Moritz (1906). «Aargau». In Singer, Isidore (ed.). The Jewish Encyclopedia. New York, NY: KTAV Publishing House Inc.
  • Luck, James Murray (1985). A History of Switzerland: The First 100,000 years: Before the Beginnings to the days of the Present. Palo Alto, CA: Sposs Inc. ISBN 0-930664-06-X.
  • Ogrizek, Doré; Rufenacht, J. G., eds. (1949). Switzerland. World in Color Series. New York, NY: Whittlesey House. ASIN B0027ESLB2.
  • Swiss Federal Statistical Office (2013). «Swiss Statistics Web site». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 26-ին.
  • Van Valkenburg, Samuel (1997). «Aargau». In Johnston, Bernard (ed.). Collier's Encyclopedia. Vol. I: A to Ameland (1st ed.). New York, NY: P.F. Collier.

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արգաու» հոդվածին։