Արա Նազարեթյան
հայ արձակագիր
Արա Հարությունի Նազարեթյան (օգոստոսի 10, 1950, Ալավերդի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արձակագիր։ Հայաստանի գրողների միության անդամ (1998)։
Արա Նազարեթյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 10, 1950 (73 տարեկան) |
Ծննդավայր | Ալավերդի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | արձակագիր |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Անդամակցություն | ՀԳՄ |
Արա Նազարեթյան Վիքիքաղվածքում |
Կենսագրություն խմբագրել
Ավարտել է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։ Տպագրվել է 1965 թվականից։ Մասնակցել է Արցախյան ազատամարտին, խմբագրել բանակային «Զինավոր» թերթը։ Նրա նովելները, պատմվածքները թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, պարսկերեն, վրացերեն, ադրբեջաներեն, ուկրաիներեն, արաբերեն և տպագրվել են ԱՄՆ-ում, Լեհաստանում, Վրաստանում, Ռուսաստանում[1][2]
Երկեր խմբագրել
- Կարմիր խնձորներ 60-րդ հորիզոնականից, Երևան, 2010։
- Հանդարտ պատմվածքներ, Երևան, 2003։
- Ռազմավար պատմվածքներ, Երևան, 2001։
- Մահկանացուներ, Երևան, 1995։
- Տապան, Երևան, 1991։
Մրցանակներ խմբագրել
- «Գարնանային թեթև պատմություն» պատմվածք՝ «Համահայկական պատմվածք» մրցանակ, 2010
- «Ռազմավար պատմվածքներ» ժողովածու՝ ՀԳՄ «Տարվա լավագույն արձակ» մրցանակ, 2001
- «Էկզոտիկ պատմություն» («Բագատել») նովել՝ գրողների միջազգային ՊԷՆ ընկերակցության հանրապետական մրցանակ, 2001
- «Հետախուզում մարտով» պատմվածք՝ գրողների միջազգային ՊԷՆ ընկերակցության հանրապետական մրցանակ, 2008
- «Հայ գրականության բարեկամներ» մրցանակ, 1996
- ՀԳՄ Գրիգոր Զոհրապի անվան մրցանակ, 1996
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Արա Նազարեթյանի կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ Արա Նազարեթյանի կենսագրությունը ՀԳՄ կայքում
Արտաքին հղումներ խմբագրել
🔥 Top keywords: Գլխավոր էջՀայոց ցեղասպանությունՍպասարկող:ՈրոնելՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրՀայաստանԿոմիտասՀամո ՍահյանՍևանա լիճԱլեքսանդր ԹամանյանՇառլ ԱզնավուրՀայերենի այբուբենՀովհաննես ԹումանյանՎահան ՏերյանՊարույր ՍևակԳարեգին ՆժդեհԶվարթնոցի տաճարԵղիշե ՉարենցՎիլյամ ՍարոյանՍասունցի ԴավիթԽաչատուր ԱբովյանՎարդանանք (պատմավեպ)ՈրոտանԱրարատՎիկտոր ՀամբարձումյանՍպասարկող:ՎերջինփոփոխություններըՀովհաննես ՇիրազՏիգրան ՊետրոսյանՄարտիրոս ՍարյանՄատենադարանՔութեշՋրծաղիկՄուշեղ ԳալշոյանԵրևանՍասնա ծռերՎբեթՄոնթե ՄելքոնյանՋուրԽաչքարՍուրբ Հովհաննես մատուռ (Հարթագյուղ)