Արա Երնջակյան

հայ ռեժիսոր, դրամատուրգ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Երնջակյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արա Հարությունի Երնջակյան (մարտի 2, 1951(1951-03-02), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռեժիսոր, դրամատուրգ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի Կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար։

Արա Երնջակյան
Ծնվել էմարտի 2, 1951(1951-03-02) (73 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՀԱՊՀ և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտացումռեժիսոր
դրամատուրգ
Պարգևներ
IMDbID ID 6607155

Կենսագրություն խմբագրել

Արա Երնջակյանը ծնվել է 1951 թվականին Երևանում։ 1974 թվականին ավարտել է Երևանի ճարտարագիտական համալսարանի տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետը, իսկ 1982 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը՝ ստանալով ռեժիսորի որակավորում։

1971-1972 թվականներին Երնջակյանի կողմից ստեղծված ՈՒՀԱ-ի թիմը առաջին անգամ ներկայացրեց Հայաստանը Մոսկվայում՝ ՈՒՀԱ-ի Համախորհրդային խաղերին։ 1982 թվականին հիմնեց Երևանի Կամերային թատրոնը և հանդիսանում է նրա գեղարվեստական ղեկավարը։

Երնջակյանն ավելի քան 20 պիեսի, 5 կինոսցենարների, մի շարք գիտական աշխատանքների հեղինակ է, որոնց մի մասն ընդգրկվել է նրա ստեղծագործությունների 4 հատորյակում։ Բեմադրել է ավելի քան 50 ներկայացում, տասնյակ մեծածավալ միջոցառումներ, նկարահանել է 2 լիամետրաժ ֆիլմ։

1996 թվականից Երնջակյանն առաջին անգամ Հայաստանում կազմակերպեց «Միսս Հայաստան» գեղեցկության ազգային մրցույթը։ 1998 թվականին հիմնել է Երկաթ TV - Փրոդաքշն (Յան ԹիՎի) հեռուստաընկերությունը։ 1998-2001 թվականներին Երնջակյանը եղել է Երևան քաղաքի քաղաքապետարանի Մշակույթի, սպորտի և երիտասարդության գծով ղեկավարը[1]։

2009 թվականի մայիսին ՀՀԿ համամասնական ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ։

2013 թվականի մայիսի 5-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ։  

Պիեսներ խմբագրել

ՏարեթիվՊիես
1973Յոթ կատակ Հայաստանից
1976Պարոնա՛յք, ամեն ինչ կործանվում է,

բայց դեռ կարելի է ապրել և զվարճանալ

1982Ալքիմիկոս

(Հեքիաթ Արքայազնի և Աղջկա մասին,

որ չէր հավատում հեքիաթների)

1982Սովորական համերգ
1982Նկարներ ցուցահանդեսից
1983Գայլը և յոթ ուլիկները, կամ կրկին այծերի մասին
1984Էտյուդ կանանց մասին
1985Երևանյան օրերի քրոնիկա
1985Քավարան
1988Հայք
1990Հայր մեր
1993Ես իմ անուշ Հայաստանի...
1997Կաբարե
1998Անտեր Ground
1999Տիտանիկ, made in Armenia
2001Սասունցի Դավիթ Կոպերֆիլդ
2001Միսս Դժոխք, անաստվածային կատակերգություն
2002Լինսի show ծրագիր
2004Կառավարական համերգ
2004Սոնատ թավջութակի համար
2006Ի զե՛ն
2007Արմմագեդոն
2008Աշխարհի շուրջը՝ սիրով
2008Ուզբեկական փլավի բաղադրատոմսը

(Հոբելյանական հաճախորդ)

Ֆիլմագրություն խմբագրել

Ֆիլմեր խմբագրել

ՏարեթիվՖիլմեր
1990Ժամկետը՝ 7 օր
1999Արմենիկում ուպսա
2012Հոբելյանական հաճախորդ

Սցենարիստ խմբագրել

ՏարեթիվՖիլմեր
19871968-ի շոգ օգոստոսը
1990Ծննդյան վկայական
1990Ժամկետը՝ 7 օր
2001Երեք հանցագործությունների պատմություն
2012Հոբելյանական հաճախորդ

Պարգևներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Արա Երնջակյանի մասին kino-teatr.ru կայքում
  2. «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել