Ավագանի
Ավագանի, հայ աշխարհիկ ազնվականության վերնախավի անվանումը նախարարական Հայաստանում։ Ավագանի են կոչվել առաջնակարգ և հզոր տոհմերի նահապետները, նախարարները կամ տանուտերերը՝ իրենց գահերեցության, կալվածների ընդարձակության և զորքերի թվի համեմատությամբ։ Ավագանու դասի մեջ են մտել նաև ավագ սեպուհները։ Համազգային նշանակություն ունեցող վճիռները Հայոց թագավորը սովորաբար կայացրել է Ավագանու հետ խորհրդակցելուց հետո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 599)։ |
🔥 Top keywords: Բագրատ ԳալստանյանՀաղթանակի օրԵվրատեսիլ 2024 երգի մրցույթԳլխավոր էջԳուրգեն ՄելիքյանՎիքիպեդիա:Վիքին սիրում է Երկիրը 2024ԻմպիչմենտՀամբարձում (տոն)Շուշիի ազատագրումՍպասարկող:ՈրոնելՀանրապետության հրապարակ (Երևան)ՀայաստանՀայրենական մեծ պատերազմԳարեգին ԲՄայիսի 9Երկրորդ համաշխարհային պատերազմԼադանիվաԱկսել ԲակունցԱրգիշտի ՔյարամյանՍուրեն Պետրոսյան (քաղաքական գործիչ)Սևանա լիճՎիլյամ ՍարոյանԾաղկեվանք (Արա լեռ)Պարույր ՍևակՎահան ՏերյանՀամբարձման տոնը ՀայաստանումՏիգրան ՊետրոսյանԱռաքել ՔարամյանԱռաջին համաշխարհային պատերազմՀովհաննես ԹումանյանԳարեգին ՆժդեհՋրծաղիկԵրևանՎազգեն ՍարգսյանԱրարատԵկեղեցական զգեստՀայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիԹավշյա հեղափոխություն (Հայաստան)Հայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկ