Անվտանգության աջակցության միջազգային ուժեր

Անվտանգության աջակցության միջազգային ուժեր (անգլ.՝ International Security Assistance Force; ISAF), ՆԱՏՕ-ի կողմից գլխավորվող միջազգային զորային կոնտինգենտ, որը գործում է Աֆղանստանի տարածքում 2001 թվականից։

Անվտանգության աջակցության միջազգային ուժեր
Изображение логотипа
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմական կազմավորում
Ներառնում էISAF Joint Command?
Թվակազմ132 457 (2011 թվական)
ՇրաբՔաբուլ, Աֆղանստան
Ստեղծվեցդեկտեմբեր 2001
Լուծարվեցդեկտեմբեր 2014

Անվտանգության աջակցության միջազգային ուժերը ստեղծվել են ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի № 1386 բանաձևի համաձայն 2001 թվականի դեկտեմբերի 20-ին։ Նրանց ներկայությունը երկրում թալիբների ռեժիմի տապալումից հետո անհրաժեշտ էր աֆղանական Ժամանակավոր մարմնին Քաբուլում և մոտակա տարածքներում անվտանգության ապահովման համար։ Դա արվում էր նրա համար, որպեսզի Ժամանակավոր մարմինն, ինչպես նաև ՄԱԿ-ի աշխատակազմը գործեն անվտանգ պայմաններում[1]։

2003 թվականի օգոստոսից Անվտանգության աջակցության միջազգային ուժերն իրականացվում են ՆԱՏՕ-ի բլոկի կողմից։ 2014 թվականի վերջում զինված կոալիցիայի միջազգային ուժերին փոխարինեց ոչ մարտական «Որոշիչ աջակցություն» դաշինքի գործողությունը։ Պատերազմի ամբողջ ծանրությունն ընկել է աֆղանական բանակի վրա։

Գերագույն հրամանատարություն խմբագրել

դրոշԱնունԼուսանկարլիազորությունների սկիզբծառայության ավարտ
1. գեներալ-լեյտենանտ Ջոն ՄակԿոլ 2002 թվականի հունվարի 102002 թվականի հունիսի 20
2. գեներալ-լեյտենանտ Հիլմի Ակին Զորլու2002 թվականի հունիսի 202003 թվականի փետրվարի 10
3. գեներալ-լեյտենանտ Նորբերտ վան Հեյսթ 2003 թվականի փետրվարի 102003 թվականի օգոստոսի 11
4. գեներալ-լեյտենանտ Գյոց Գլիմերոթ2003 թվականի օգոստոսի 112004 թվականի փետրվարի 9
5. գեներալ-լեյտենանտ Ռիկ Հիլյե 2004 փետրվարի 92004 թվականի օգոստոսի 9
6. գեներալ-լեյտենանտ Ժան Լուի Պի2004 թվականի օգոստոսի 92005 թվականի փետրվարի 13
7. գեներալ-լեյտենանտ Էտեմ Էրդագի2005 թվականի փետրվարի 132005 թվականի օգոստոսի 5
8. բանակի գեներալՄաուրո դել Վեկյո2005 թվականի օգոստոսի 52006 թվականի մայիսի 4
9. բանակի գեներալ Դևիդ Ռիչարդս 2006 մայիսի 42007 թվականի փետրվարի 4
10. բանակի գեներալԴեն ՄակՆիլ 2007 թվականի փետրվարի 42008 թվականի հունիսի 3
11. բանակի գեներալԴևիդ ՄակԿիրնան 2008 թվականի հունիսի 32009 թվականի հունիսի 15
12. բանակի գեներալՍթենլի ՄակԿրիստալ 2009 թվականի հունիսի 152010 թվականի հունիսի 23
13. բանակի գեներալ Դևիդ Պետրուես 2010 թվականի հուլիսի 42011 թվականի հուլիսի 18
14. ծովային հետևազորի կորպուսի հրամանատար Ջոն Ալեն 2011 թվականի հուլիսի 182013 թվականի փետրվարի 10
15. ծովային հետևազորի կորպուսի հրամանատար Դանֆորդ Ջոզեֆ2013 թվականի փետրվարի 102014 թվականի օգոստոսի 26
16. բանակի գեներալՋոն Քեմփբել 2014 թվականի օգոստոսի 262016 թվականի մարտի 2

Կառուցվածք և թվաքանակ խմբագրել

Ի սկզբանե ISAF-ի պատասխանատվության տարածքն ընդգրկում էր միայն Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլը։

2003 թվականի հոկտեմբերին ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը Քաբուլի սահմաններից դուրս առաքելության ընդարձակման որոշում է կայացրել։ Ընդարձակումը կատարվում էր աստիճանաբար և ավարտվել է 2006 թվականի հոկտեմբերին, երբ Անվտանգության աջակցության միջազգային ուժերն իրենց վրա են վերցրել պետության ամբողջ տարածքի անվտանգության ապահովումը։ Աֆղանստանում թվաքանակի մեծացման նպատակն էր հանդիսանում «Թալիբան» ահաբեկչական շարժման ակտիվության զսպումն՝ աֆղաններին ժամանակ տալով իրենց ձեռքը վերցնել վերահսկողությունը երկրում։

2011 թվականի հունիսի 6-ին Անվտանգության աջակցության միջազգային ուժերի թվաքականը կազմում էր 132 457 զինծառայող (այդ թվում 90 հազար ամերիկացի), առաքելության մեջ մասնակցում էին 48 երկրներ[2]։

2012 թվականի սեպտեմբերի 21-ին ՆԱՏՕ-ի լրացուցիչ կոնտինգենտը ի դեմս ԱՄՆ-ի 33 հազար զինծառայողների, որն ուղարկվել էր Աֆղանստան երեք տարի ժամկետով, լքում է երկիրը։

2015 թվականի հունվարի 1-ին «Հարատև ազատություն» առաքելությունն ավարտվել է, այդ պատճառով կոալիցիոն զորքերի թվաքանակը զգալիորեն կրճատվել է։ Մասնավորապես, ամերիկյան խմբավորումը 2015 թվականի ամռան դրությամբ կազմում էր մոտ 11 հազար զինծառայող, ովքեր ներգրավված էին նոր, ոչ մարտական «Որոշիչ աջակցություն» առաքելության մեջ[3]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Резолюция 1386 СБ ООН
  2. «Troop numbers and contributions». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 20-ին.
  3. НАТО начинает в Афганистане небоевую миссию "Решительная поддержка" — ТАСС, 1 января 2015

Գրականություն խմբագրել

  • Полковник А. Соболев. Размещение в Афганистане Международных сил безопасности // "Зарубежное военное обозрение", № 1 (658), январь 2002. стр.8-9

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անվտանգության աջակցության միջազգային ուժեր» հոդվածին։