Աննա Տատիշվիլի
Աննա Տատիշվիլի (վրաց.՝ ანა ტატიშვილი, փետրվարի 3, 1990[1], Թբիլիսի, ԽՍՀՄ[1]), վրացի թենիսիստուհի։ Նա ունի վրացական ծագում և հանդես է գալիս ԱՄՆ-ի դրոշի ներքո։
Սեռ | իգական |
---|---|
Քաղաքացիություն | Վրաստան (2003-2014), ԱՄՆ (2014-ից) |
Բնակվելու վայր | Բոկա Ռաթոն |
Ծննդյան ամսաթիվ | 1990, փետրվարի 3 |
Ծննդավայր | ԽՍՀՄ, Թբիլիսի |
Հասակ | 171 սմ |
Քաշ | 62 կգ |
Կարիերայի սկիզբ | 2005 թվական |
Աշխատող ձեռք | աջ |
Հարված ձախից | երկձեռքանի |
Մարզիչ | Դմիտրի Տատիշվիլի |
Պարգևավճար, USD | 1,509,561 |
Մենախաղ | |
Խաղեր Հ/Պ | 355–280[1] |
Ամենաբարձր վարկանիշ | 50 (2012 թվականի հոկտեմբերի 8) |
Ներկայիս վարկանիշ | 111 (2016 թվականի հուլիսի 18) |
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
Ավստրալիա | 2 շրջան (2012, 2015) |
Ֆրանսիա | 1 շրջան (2011, 2012, 2013) |
Ուիմբլդոն | 2 շրջան (2011, 2012) |
ԱՄՆ | 4 շրջան (2012) |
Օլիմպիական խաղեր | |
Զուգախաղ | |
Խաղեր Հ/Պ | 158–134[1] |
Ամենաբարձր վարկանիշ | 59 (2012 թվականի մայիսի 21) |
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |
Ավստրալիա | 1 շրջան (2012, 2015) |
Ֆրանսիա | 2 շրջան (2013) |
Ուիմբլդոն | 1 շրջան (2012) |
ԱՄՆ | 3 շրջան (2011) |
Թարմացվել է՝ 2016 թվականի հուլիսի 18 |
Տատիշվիլին հաղթել է 11 մենախաղի և 7 զուգախաղի տիտղոսներ ITF մրցաշարերում։ 2012 թվականի հոկտեմբերի 8-ին նա հասել է կարիերայում ամենաբարձր մենախաղի վարկանիշին՝ թիվ 50-րդ ռակետ։ 2012 թվականի մայիսի 21-ին հասել է զուգախաղի ամենաբարձր վարկանիշին՝ 59-րդ ռակետ։
Մինչ օրս Տատիշվիլիի ամենամեծ հաջողությունը 2012 թվականի ԱՄՆ բաց առաջնության չորրորդ շրջանն է, որտեղ նա պարտվել էր այն ժամանակ աշխարհի առաջին ռակետ Վիկտորիա Ազարենկային, երկու սեթում։
2015 թվականի ԱՄՆ բաց առաջնությունում Տատիշվիլին որակավորման փուլը հաղթահարելով դուրս է եկել հիմնական ցանց, որտեղ բախվել է աշխարտի թիվ 8 ռակետ Կարոլինա Պլիշկովային, առաջին շրջանում։ Տատիշվիլին ընդամենը 51 րոպեի ընթացքում հաղթանակ է տանում 8-րդ դասակարգված Պլիշկովայի նկատմամբ՝ 6-2, 6-1։
Կենսագրություն
խմբագրելԱննա Տատիշվիլին ծնվել է 1990 թվականի փետրվարի 3-ին Խորհրդային Միության (Վրաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն) Թբիլիսի քաղաքում։ Աննայի ծնողները եղել են Դմիտրի և Մանանի Տատիշվիլեները։ Նա ընտանիքի կրտսեր դուստրն է և ունի մեծ քույր։
Տատիշվիլին առաջին անգամ թենիսով զբաղվել է ընդամենը չորս տարեկան հասակում։ 7 տարեկանում նրանք ընտանիքով Վրաստանից տեղափոխվել են Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ 13 տարեկանում նա հաճախել է ֆիզիկական կուլտուրայի ակադեմիա։ 2014 թվականին նա դարձել է ԱՄՆ-ի քաղաքացի և սկսել է հանդես գալ ամերիկյան դրոշի ներքո[2]։
Կարիերա
խմբագրել2005 թվականից Տատիշվիլին հանդիսանում է պրոֆեսիոնալ թենիսիստուհի։ 16 տարին լրանալուց քիչ անց նա նորամուտում է WTA մրցաշարում, խաղալով Մայամիի մրցաշարում, սակայն առաջին խաղում պարտություն է կրում։
2011 թվականին Տատիշվիլիին հաջողվում է առաջընթաց ունենալ։ Նա առաջին անգամ իրավունք է ստանում մասնակցելու Մեծ Սաղավարտի մրցաշարում՝ Ֆրանսիայի բաց առաջնության հիմնական ցանցին (նա պարտություն է կրում Մարիոն Բարտոլիից՝ 6-1, 2-6, 1-6), հասնում է մինչև Մայամիի մրցաշարի երկրորդ շրջան և Չարլստոնի մրցաշարի երրորդ շրջան։ Ուիմբլդոնի մրցաշարում նա պարտվում է 19-րդ դասակարգված Յանինա Վիկմայերին՝ 6-3, 4-6, 2-6։ Ամռանը նա հաղթում է Կունեոի 100 000 US $-ոց մրցաշարում և բարելավում է իր վարկանիշային դիրքերը, հասնելով վարկանիշային աղյուսակի 83-րդ հորիզոնական։
2012 թվականի մայիսին նա կարիերայում առաջին անգամ դուրս է գալիս WTA մրցաշարի կիսաեզրափակիչ, դրան հասնելով Բուդապեշտի մրցաշարում։ Սակայն կիսաեզրափակչում նա երկու սեթում զիջում է Սառա Էրանիին։ Նա կրկին ուշադրություն է իր վրա բևեռում ԱՄՆ բաց առաջնությունում, երբ երկրորդ շրջանում բախվում է աշխարհի թիվ 1 ռակետ Վիկտորիա Ազարենկային և նրան լուրջ դիմադրություն է ցույց տալիս, սակայն պարտվում է 2-6, 2-6 հաշվով։ Մրցաշարից հետո նա բարձրանում է դասակարգման աղյուսակի 52-րդ հորիզոնական։ 2012 թվականի հոկտեմբերին նա հասնում է WTA համաշխարհային դասակարգման կարիերայում իր ամենաբարձր արդյունքին, տեղ զբաղեցնելով 50-րդ հորիզոնականում։
Վրաստանի հավաքականի կազմում նա Ֆեդերացիայի գավաթում շահել է 13 հանդիպումներից 10-ում, 2009-ից մինչ 2012 թվականները ընկած ժամանաշրջանում։
Կարիերայի WTA մրցաշարերի եզրափակիչներ
խմբագրելԶուգախաղ 3 (1 տիտղոս, 2 պարտություն)
խմբագրել
|
Արդյունք | No. | Ամսաթիվ | Մրցաշար | Ծածկույթ | Խաղընկեր | Մրցակիցներ | Հաշիվ |
---|---|---|---|---|---|---|---|
Պարտություն | 1. | 2011 սեպտեմբերի 18 | Bell Challenge, Քվեբեկ, Կանադա | Հարդ | Ջեյմի Հեմփթոն | Ռաքել Կոպս Ջոնս Աբիգալ Սփիրս | 0–6, 6–3, [6–10] |
Պարտություն | 2. | 2013 հուլիսի 14 | Budapest Grand Prix, Բուդապեշտ, Հունգարիա | Գրունտ | Նինա Բրատչիկովա | Անդրեա Հլավաչկովա Լյուցիա Գրադեցկա | 4–6, 1–6 |
Հաղթանակ | 1. | 2014 հոկտեմբերի 12 | Generali Ladies Linz, Լինց, Ավստրիա | Հարդ(i) | Ռալուկա Օլարու | Անիկա Բեկ Կարոլին Գարսիա | 6-2, 6-1 |
Կարիերայի ITF մրցաշարերի եզրափակիչներ
խմբագրելՄենախաղ 17 (11–6)
խմբագրել$100,000 մրցաշարեր |
$75,000 մրցաշարեր |
$50,000 մրցաշարեր |
$25,000 մրցաշարեր |
$10,000 մրցաշարեր |
Զուգախաղ 17 (8–9)
խմբագրել$100,000 մրցաշարեր |
$75,000 մրցաշարեր |
$50,000 մրցաշարեր |
$25,000 մրցաշարեր |
$10,000 մրցաշարեր |
Մեծ Սաղավարտի մրցաշարերի վիճակագրություն
խմբագրելՄենախաղ
խմբագրելՄրցաշար | 2007 | 2008 | 2009 | 2010 | 2011 | 2012 | 2013 | 2014 | 2015 | 2016 | Հ–Պ | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |||||||||||||||||||
Ավստրալիայի բաց առաջնություն | ՉՄ | ՉՄ | Ո | Ո | Ո | 2 շրջան | 1 շրջան | 1 շրջան | 2 շրջան | 1 շրջան | 2–5 | ||||||||
Ֆրանսիայի բաց առաջնություն | ՉՄ | ՉՄ | Ո | Ո | 1 շրջան | 1 շրջան | 1 շրջան | 1 շրջան | Ո | Ո | 0–4 | ||||||||
Ուիմբլդոն | ՉՄ | ՉՄ | Ո | Ո | 2 շրջան | 2 շրջան | 1 շրջան | 1 շրջան | Ո | 2–4 | |||||||||
ԱՄՆ բաց առաջնություն | Ո | Ո | Ո | Ո | 1 շրջան | 4 շրջան | 1 շրջան | Ո | 2 շրջան | 4–4 | |||||||||
Հ–Պ | 0–0 | 0–0 | 0–0 | 0–0 | 1–3 | 5–4 | 0–4 | 0–3 | 2–2 | 0–1 | 8–17 |
Զուգախաղ
խմբագրելՄրցաշար | 2007 | 2008 | 2009 | 2010 | 2011 | 2012 | 2013 | 2014 | Հ–Պ | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Մեծ Սաղավարտի մրցաշարեր | |||||||||||||||||||
Ավստրալիայի բաց առաջնություն | 1 շրջան | 1 շրջան | 0–2 | ||||||||||||||||
Ֆրանսիայի բաց առաջնություն | 1 շրջան | 2 շրջան | 1–2 | ||||||||||||||||
Ուիմբլդոն | 1 շրջան | 1 շրջան | 0–2 | ||||||||||||||||
ԱՄՆ բաց առաջնություն | 3 շրջան | 1 շրջան | 2–2 | ||||||||||||||||
Հ–Պ | 0–0 | 0–0 | 0–0 | 0–0 | 2–1 | 0–4 | 1–3 | 3–8 |
Վարկանիշը տարվա վերջին
խմբագրելԹվական | Մենախաղի վարկանիշ | Զուգախաղի վարկանիշ |
2015 | 100 | 144 |
2014 | 149 | 100 |
2013 | 125 | 80 |
2012 | 51 | 81 |
2011 | 87 | 78 |
2010 | 134 | 119 |
2009 | 181 | 158 |
2008 | 168 | 255 |
2007 | 278 | 549 |
2006 | 300 | |
2005 | 1151 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 WTA կայքէջ
- ↑ «Անա Տատիշվիլին ստացել է ամերիկյան քաղաքացիություն» (ռուսերեն). gotennis.ru. ap8ili 11, 2014. Վերցված է hwktembe8i 26, 2014-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- Էջը «WTA» կայքում
- Էջը «ITF» կայքում Արխիվացված 2013-09-22 Wayback Machine
- Ֆեդերացիայի գավաթի պաշտոնական կայքում Արխիվացված 2015-08-01 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Տատիշվիլի» հոդվածին։ |