Անիլ Կապուր

Անիլ Կապուր (հինդի՝ अनिल कपूर, դեկտեմբերի 24, 1959(1959-12-24), Մումբայ, Հնդկաստան[1]), հնդիկ դերասան և պրոդյուսեր, համարվում է 1980-ական թվականների բոլիվուդյան առաջատար և հաջողակ դերասաններից մեկը[4]։ Filmfare Awards-ի կրկնակի մրցանակակիր՝ տղամարդու լավագույն դերի համար։ Արժանացել է նաև Հնդկաստանի Ազգային կինոպարգևին։

Անիլ Կապուր
անգլ.՝ Anil Kapoor
հինդի՝ अनिल कपूर
Ծնվել էդեկտեմբերի 24, 1959(1959-12-24) (64 տարեկան)
ԾննդավայրՄումբայ, Հնդկաստան[1]
ԿրթությունՄիթիբայ քոլեջ և Our Lady of Perpetual Succour High School?
Քաղաքացիություն Հնդկաստան
Կրոնհինդուիզմ
Մասնագիտությունկինոդերասան, կինոպրոդյուսեր, դերասան, սցենարիստ և պրոդյուսեր
Ծնողներհայր՝ Սուրինդեր Կապուր, մայր՝ Nirmal Kapoor?
Ամուսին(ներ)Սունիտա Կապուր[2]
Երեխա(ներ)Ռհեա Կապուր, Սոնամ Կապուր և Հարշվարդհան Կապուր
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն

խմբագրել

Անիլ Կապուրը ծնվել է կինոպրոդյուսեր Սուրինդեր Կապուրի ընտանիքում, ունի երկու եղբայր և մեկ քույր։ Նրա ավագ եղբայրը պրոդյուսեր Բոնի Կապուրն է՝ դերասանուհի Շրիդևիի ամուսինը, իսկ կրտսեր եղբայրը դերասան Սանջայ Կապուրն է։

Անիլ Կապուրի կինոդեբյուտը կայացել է 1979 թվականին։ Սկզբնական շրջանում նա հանդես էր գալիս երկրորդական դերերով։ Այդպիսի ֆիլմերից էր 1982 թվականին նկարահանված «Շակտի» կինոնկարը, որը ճանաչվել էր տարվա լավագույն ֆիլմ։ Առաջին անգամ Անիլ Կապուրը գլխավոր դերով հանդես է եկել «Այն յոթ օրը» (1983 թ.) կինոնկարում, որի պրոդյուսերը հայրն էր։ Հաջորդ՝ 1984 թվականին նա նկարահանվել է Յաշ Չոպրայի «Ջահ» կինոնկարում, որի համար արժանացել է Filmfare Award-ի՝ տղամարդու լավագույն երկրորդ պլանի դերի համար։ Հատկանշական են նրա դերակատարումները «Այրող կիրք» (1988 թ.), «Որդին» (1992 թ.), «Հողի կանչը» (1997 թ.), «Սիրո ռիթմերը» (1999 թ.) և այլ ֆիլմերում, իսկ «Կոչ» (2000 թ.) ֆիլմի համար նա արժանացել է Ազգային կինոպարգևի։ Կարևոր տեղ է գրավում նաև նրա աշխատանքը «Միսթր Հնդկաստան» (1987 թ.) ֆիլմում։ Անիլ Կապուրի խաղացանկից կարելի է առանձնացնել նրա դերակատարումները «Խիզախը» (1986 թ.), «Սիրո տառապանքներ» (1997 թ.), «Համար մեկ կինը» (1999 թ.), «Բարև, սեր» (2007 թ.), «Մրցավազք» (2008 թ.), «Ժառանգները» (2008 թ.) և այլ ֆիլմերում։

Վերջին շրջանում Անիլ Կապուրը նկարահանվել է նաև արտասահմանյան ռեժիսորների մոտ։ Այդ ֆիլմերից են «Միլիոնատերը ետնախորշերից» (2008 թ.) և «Առաքելությունն անիրագործելի է։ Ֆանտոմ արձանագրությունը» (2011 թ.) կինոնկարները։

Անձնական կյանքը

խմբագրել

1984 թվականին Անիլ Կապուրը ամուսնացել է մանեքենուհի Սունիտա Բհամբհանիի հետ։ Նրանք ունեն երեք երեխա։ Ավագ դուստրը դերասանուհի Սոնամ Կապուրն է, կրտսեր դուստրը՝ Ռեյա Կապուրը, պրոդյուսեր է, իսկ որդին՝ պատրաստվում է դերասան դառնալ։

Մասնակի ֆիլմագրությունը

խմբագրել
ԹվականԱնվանումԲնօրինակ անվանումԿերպար
1980Ասա միայն մեկ անգամEk Baar Kaho-
1980Մենք` հինգովHum Paanch-
1982ՇակտիShaktiՌավի Կումար
1983Այն յոթ օրըWoh 7 DinՊրեմ Պրատապ
1984ՋահMashaalՌաջա
1984ԼեյլաLailaԿումար Դեշռաջ Սինգհ
1984Մի գաղտնիքով կապվածներըAndar BaaharՌաջա
1984Սեր և ամուսնությունLove MarriageՌաջեշ Մեհրա, Կաուշալ Տիվարի
1985ՍահիբSaahebՍունիլ Շարմա (Սահիբ)
1985Կրիմինալ աշխարհYudhԱվինաշ Ռաթհոդ
1985Անմեղ զոհըMeri JungԱրուն Վերմա
1986Չամելիի հարսանիքըChameli Ki ShaadiՉարանդաս
1986Քեզ հետ միասինAap Ke SaathՎիմալ
1986ԽիզախըJanbaazԱմար Սինգհ
1986ԿարմաKarmaՋոնի, Գյանեշվար
1987ՊատմությունItihaasՎիջայ
1987Միսթր ՀնդկաստանMr IndiaԱրուն Վերմա, միսթր Հնդկաստան
1987ԹակարդHifazatՌամ Կումար, Ռաջ Կումար
1987ՆպատակThikanaՌավի Գոել
1988ԵրդումKasamտեսուչ Կիշնա
1988Սիրո զոհըRam-AvtarԱվտար
1988Ճանապարհ դեպի հաղթանակVijayԱրջուն Գուջրալ, Արջուն Բհալլա
1988Կյանքի աստառըSone Pe SuhaagaՌավի, Ջոգինդեր
1988Այրող կիրքTezaabՄահեշ Դեշմուքհ (Մուննա)
1989ՀրեղենըJoshilaayԿարան
1989Իշվար` բարի հոգիEeshwarԻշվարչանդ Վիշնունաթհ Բրահմանանդ
1989ՊահապանըRakhwalaՎիկրամ
1989ՌամիկըAbhimanyuՄանու, Աբդուլ Ջաբար
1989Խաղալ կրակի հետAag Se KhelengeՋոնի
1989ԵղբայրներըParindaԿարան
1989Ռամ և ԼակհանRam Lakhanտեսուչ Լակհան Պրատապ Սինգհ
1990ՑնցումJeevan Ek SanghurshԿարան Կումար
1990ԱմբաAmbaՍուրաջ Սինգհ
1990Սիրելի փեսանJamai RajaՌաջա
1990Կիշան և ԿանհայաKishen KanhaiyaԿիշան, Կանհայա
1990ԹափառումAwaargiԱզադ
1990Օտար` յուրայինների մեջGhar Ho To AisaԱմար Կումար
1991ՄիայնակJigarwalaԱմար Սինգհ
1991Անանուն արքանBenaam BadshaԴիպակ
1991ՄեղադրանքPratikarԿրիշնա Շրիվաստավ
1991Սիրո ակնթարթLamheՎիրենդրա Պրատապ Սինգհ
1992ՈրդինBetaՌաջու
1992Կյանքը մոլի խաղ էZindagi Ek JuaaՀարի Կրիշան
1992ԵղբայրներըHumlaaՇիվա
1992ՀիասթափությունHeer RanjhaԴիդո (Ռանջհա)
1992ՀանցագործըApradhiՇիվա
1992ԽաղKhelտեսուչ Դհարմադհիկարի Դատ
1993Երդումը պահելRoop Ki Rani Choron Ka RajaՌամեշ Վերմա, Ռոմեո
1993Մտերիմ ընկերներըGurudevԳուրու (Գաուրավ)
1994ԹանկագինսLaadlaՌաջ Վերմա
1994Սագա սիրո մասին1942: A Love StoryՆարենդրա Սինգհ
1994ԱնպիտանըMr. AzaadԱզադ
1994Ուսուցիչ, ես ձեզ սիրում եմAndazԱջայ Կումար Սաքսենա
1995Երեք եղբայրTrimurtiԱնանդ Սինգհ, Սիկանդեր
1996ԱրքայազնըRajkumarՌաջկումար
1996ԱնբանըLoaferՌավի Կումար
1996Կորցնել ինքն իրենMr. BecharaԱնանդ Վերմա
1997ԲաժանումJudaaiՌաջ Վերմա
1997Սիրո տանջանքներDeewana MastanaՌաջ Կումար, տեսուչ Բանսի Ռաո
1997Հողի կանչըVirasatՇակտի Թհակուր
1998Ինչ-որ ժամանակKabhi Na KabhiՌաջեշվար
1998Երջանկություն փնտրելիսGharwali BaharwaliԱրուն Վերմա
1998Մի կռավիրJhooth Bole Kauwa KaateՇանկար Շարմա, Ռամանուջ
1999Ես ապրում եմ քո սրտումHum Aapke Dil Mein Rehte HainՎիջայ
1999Համար մեկ կինըBiwi No. 1Լակհան
1999Ապստամբ հոգիMannՌաջ
1999Սիրո ռիթմերըTaalՎիկրանտ Կապուր
2000ՀրապուրողըBulandiԴհարամռաջ Թհակուր, Արջուն Թհակուր
2000ԿոչPukarմայոր Ջայդև Ռաջվանշ
2000Իմ սիրտը` քեզ համարHamara Dil Aapke Paas HaiԱվինաշ
2000ԳայթակղությունKarobaar: The Business of LoveՌաջիվ Սինհա
2001ԱռաջնորդըNayak: The Real HeroՇիվաջի Ռաո Գաեկվադ
2001ՓախստականուհինLajjaՌաջու
2002Ատելությունից մինչև սերBadhaai Ho BadhaaiՌաջա
2002Հոգեկան մտերմությունOm Jai JagadishՕմ Բատրա
2002Հարազատ արյունRishteyՍուրաջ Սինգհ
2003ՀույսArmaanդոկ. Ակաշ Սինհա
2003Ճակատագրական հանդիպումCalcutta MailԱվինաշ
2004Գնալ իր բախտի մոտMusafirԼակի
2005ԱնհավատարիմըBewafaaԱդիտյա Սահայ
2005Հանելուկային անհետացումChocolate: Deep Dark SecretsԿրիշան Պանդիտ
2005ՄեղադրանքMy Wife's MurderՌավի Պատվարդհան
2005Տհաճությունների հորձանուտումNo EntryԿիշան
2006Սիրո նախազգացումHumko Deewana Kar GayeԿարան Օբերոյ
2006Ոչնչից մի վախեցիր 2Darna Zaroori HaiԿարան Չոպրա
2007Բարև, սերSalaam-E-IshqՎինայ Մալհոտրա
2007Բարի գալուստWelcomeՍագար Պանդեյ (Մաջնու)
2008Սևը և սպիտակըBlack & Whiteպրոֆեսոր Ռաջան Մաթհուր Սեն Գուպտա
2008ՄրցավազքRaceտեսուչ Ռոբերտ Դ'Կոստա
2008ՀուսահատներըTashanԼակհան Սինգհ
2008Միլիոնատերը ետնախորշերիցSlumdog MillionaireՊրեմ
2008ԺառանգներըYuvvraajԳյանեշ Յուվռաջ
2010Խնդիր չկաNo ProblemԱրջուն Սինգհ
2011Առաքելությունն անիրագործելի է. Ֆանտոմ արձանագրությունըMission: Impossible - Ghost ProtocolԲրիջ Նաթհ
2012ԱնկառավարելինTezzԱրջուն
2013Մրցավազք 2Race 2տեսուչ Ռոբերտ Դ'Կոստա
2013Փոխհրաձգություն ՎադալայումShootout at Wadalaտեսուչ Բագվան
201324 ժամ24Ջայ Սինգհ Ռաթհոդ
2015Թող սիրտը զարկիDil Dhadakne DoԿամալ Մեհրա
2015Եվ կրկին բարի գալուստWelcome BackՍագար Պանդեյ (Մաջնու)

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #137675593 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Anil Kapoor remembers proposing to Sunita Kapoor: ‘I had to choose career or love, I chose love’
  3. https://dff.gov.in/images/Documents/69_48thNfacatalogue.pdf
  4. «Anil Kapoor - Mr. India - Myasia Bollywood». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 27-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անիլ Կապուր» հոդվածին։