Անգլերենի այբուբեն

Անգլերեն այբուբենը հիմնվել է լատիներեն այբուբենի վրա և կազմված է 26 տառից։

6 տառ նշանակում են ձայնավորներ հնչյուններ՝ «A», «E», «I», «O», «U», «Y»։

20 տառ նշանակում են բաղաձայն հնչյուններ՝ «B», «C», «D», «F», «G», «H», «J», «K», «L», «M», «N», «P», «Q», «R», «S», «T», «V», «W», «X», «Z»։

«Y» տառը նշանակում է և ձայնավոր և բաղաձայն[1].

Արդի անգլերեն այբուբենի տառերը խմբագրել

ՏառերԱնվանումՏառադարձությունՏառի հայերեն արտասանությունԾանոթագրություն
A aaa[eɪ]էյ
2B bbee[biː]բի
3C ccee[siː]սի
4D ddee[diː]դի
5E ee[iː]ի
6F fef[ef]էֆ
7G ggee[dʒiː]ջի
8H haitch[eɪtʃ]էյչhaitch [heɪtʃ] հաճախ օգտագործվում է Իռլանդիայում և Ավստրալիայում
9I ii[aɪ]այ
10J jjay[dʒeɪ]ջեյ
11K kkay[keɪ]քեյ
12L lel[el]էլ
13M mem[em]էմ
14N nen[ɛn]էն
15O oo[əʊ]օու
16P ppee[piː]փի
17Q qcue[kjuː]քյու
18R rar[ɑː, ar]ա, առ
19S sess[es]էս
20T ttee[tiː]թի
21U uu[juː]յու
22V vvee[viː]ուի
23W wdouble-u['dʌbljuː]դաբլ-յու
24X xex[eks]եքս
25Y ywy[waɪ]ուայ
26Z zzed, zee[zɛd, ziː]զեդ, զիzee [ziː] (զի) - ամերիկյան տեսակ

Դիգրաֆներ խմբագրել

Անգլերեն լեզվում կան հետևյալ դիգրաֆները՝

  1. sh = [ʃ], «shine» [ʃaɪn];
  2. zh = [ʒ], «Zhukov» [ˈʒukov];
  3. ch = [tʃ], «China» [ˈtʃaɪnə]; = [k]
  4. kh = [x], «Kharkov» [ˈxarkov];
  5. th = [ð] կամ [θ], «the» [ðiː, ðə], «think» [θɪŋk].

Պատմություն խմբագրել

Անգլերեն գիրը առաջացել է մ․ թ․ ա. 5-րդ դարում։ Գրության համար օգտագործվել են անգլո-սաքսոնական ռուները, պահպանվել են այդ ժամանակի միայն մի քանի ոչ մեծ հատվածներ, պատառիկներ։ Ռուները փոխարինվել են լատինական տառերով՝ քրիստոնեական քարոզիչների գալստյան հետ, 7-րդ դարում, թեպետ, մի որոշ ժամանակ երկու այբուբենները միմյանց զուգահեռ գործածվում էին։

1011 թվականին Բենեդիկտինյան աբբայության մի վանական՝ Բյորտֆերտ (Byrhtferð) անունով, կիրառության մեջ է դրել հին անգլերենի այբուբենը (Old English Alphabet), որը բաղկացած էր լատիներեն այբուբենի 23 տառից (առանց «J», «U» և «W» տառերի), դրանք լրացնելով ամպերսենդով (and, իսկ ավելի ճիշտ լատիներեն նույն նշանակությամբ et բառը ներկայացնող կցագիրը՝ &) և 4 տառով (հիմնականում անգլո-սաքսոնական ռունաներ՝ «ȝ» (yoȝ, յոուգ), վունյո («w»), Թորն ( [th] հնչյուն), «Ð» և «Æ» կցագրով)։ Բյորտֆերտի ներմուծած անգլերեն այբուբենի տարբերակը եղել է հետևյալը՝

A B C D E F G H I K L M N O P Q R S T V X Y Z & Ȝ Ƿ Þ Ð Æ

XVI դարում առաջարկվեցին «U» և «J» տառերը, որոնք լատինական այբուբենում չեն եղել, և ծագում էին լատիներենի «V» և «I» տառերից։ Բացի այդ՝ անգլերենի նորացվող այբուբենում առանձին տառի կարգավիճակ ստացավ «W» («VV») կցագիրը՝ լիգատուրան։ Միաժամանակ որոշ այլ լիգատուրաներ, ինչպես, օրինակ՝ «æ»-ն և «œ»-ն կարող են օգտագործվել որոշ հունական և լատինական ծագմամբ բառերում, ինչպես օրինակ, «encyclopædia» — հանրագիտարան (նման իրավիճակը հիմնականում առկա էր մինչև XIX դարը ներառյալ)։ Սակայն ստեղնաշարերի և տպագրական սարքերի տեխնիկական որոշ սահմանափակությունների հետևանքով այդ լիգատուրաները բրիտանական անգլերենում հաճախ փոխարինվում են «ae» և «oe» տառակապակցություններով, իսկ ամերիկյան անգլերենում՝ պարզապես «e» տառով։

Այսպիսով, իր ժամանակակից տեսքով անգլերենի այբուբենը սկսել է ձևավորվել է XVI դարում՝ Բյոտֆերտի հին անգլերենի այբուբենի հիման վրա և իր ներկայիս տեսքն է ստացել XX դարում։

Տառերի հաճախականություն խմբագրել

Ամենաշատ հանդիպող տառն անգլերեն այբուբենում դա «E»-ն է, իսկ ամենահազվադեպը «Z»:

Ներքևում տրված աղյուսակում գրված է օգտագործվող տառերի հաճախականությունը (տոկոսներով)[2].

ՏառETAOINSHRDLCUMWFGYPBVKXJQZ
Հաճախականություն%12,79,068,177,516,976,756,336,095,994,254,032,782,762,412,362,232,021,971,931,490,980,770,150,150,10,05

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Is the letter «Y» a vowel or a consonant? Արխիվացված 2011-11-26 Wayback Machine Օքսֆորդյան բառարանում
  2. Robert Lewand Криптологическая математика = Cryptological Mathematics. — The Mathematical Association of America, 2000. — С. 36. — ISBN 5-09-002630-0 и [1] Արխիվացված 2008-07-08 Wayback Machine(անգլ.)