Անգեղակոթ

գյուղ ՀՀ Սյունիքի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անգեղակոթ (այլ կիրառումներ)

Անգեղակոթ, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Սիսիան համայնքում[1]։

Գյուղ
Անգեղակոթ
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՍյունիքի մարզ
Համայնք Սիսիան համայնք[1]
Առաջին հիշատակում5-րդ դար
Այլ անվանումներԱնգելաութ
Մակերես45.79 կմ²
ԲԾՄ1800 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1582 մարդ (2011)[2]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունանգեղակոթցի
Ժամային գոտիUTC+4
Անգեղակոթ (Հայաստան)##
Անգեղակոթ (Հայաստան)
Անգեղակոթ (Սյունիքի մարզ)##
Անգեղակոթ (Սյունիքի մարզ)

Աշխարհագրություն խմբագրել

Անգեղակոթը գտնվում է Որոտան գետի ձախափնյա սարավանդի վրա՝ ծովի մակարդակից 1800 մ բարձրության վրա։ Մարզկենտրոն Կապան քաղաքից հեռու է 108 կմ դեպի հյուսիս-արևմուտք։

Պատմություն խմբագրել

Անգեղակոթը Հայաստանի հնագույն բնակավայրերից է, որի պատմությունը թվագրվում է հազարամյակներով։

Հնագույն ժամանակաշրջան խմբագրել

Անգեղակոթը Մեծ Հայքի հնագույն բնակավայրերից է։ Գյուղն առաջին անգամ հիշատակվում է դեռևս V դարում, թեև հայտնի է, որ այն գոյություն է ունեցել շատ ավելի շուտ ժամանակաշրջաններում։ Գյուղի տարածքում հայտնաբերվել են նեոլիթի և բրոնզի դարի դոլմեններ, շրջակայքում կան մ.թ.ա. VIII – I հազարամյակների դամբարանադաշտեր, կիկլոպյան ամրոցի հետքեր, իսկ ավելի ուշ ժամանակաշրջանից՝ միջնադարյան խաչքարեր, գերեզմաններ, ջրաղացներ։ Միջնադարյան հուշարձաններից են Սուրբ Ստեփանոս, Սուրբ Աստվածածին, Սուրբ Հազարափրկիչ եկեղեցիները և մատուռները։ Անգեղակոթի ամենանշանակալից սրբավայրը «Վարդան զորավար» սրբավայրն է, որտեղ ըստ տեղական ավանդապատումների, զետեղված է զորավար իշխան Վարդան Մամիկոնյանի դին, որն այստեղ էր բերվել 451 թվականի Ավարայրի ճակատամարտից վերադարձող զորքերի կողմից։

Նույն դարաշրջանում, Անգեղակոթում էր բնակվում մարզպան Վասակ Սյունին. գյուղի տարածքում կա մի հուշարձան, որի տակ՝ ըստ տեղական ավանդապատումների, թաղված է Վասակ Սյունին։

Միջնադար խմբագրել

Միջին դարերում Անգեղակոթը Սյունիքի վարչական, մշակութային և հոգևոր կենտրոններից էր։ 16-17–րդ դարերում այն համարվում էր գյուղաքաղաք և իշխանանիստ-մելիքանիստ ավան՝ Մելիք-Սաֆրազյան (Սաֆրազբեկյան) իշխանական տան նստավայրը։

1699 թվականին հայ ազատագրական շարժման գործիչ իշխան Իսրայել Օրին Անգեղակոթում հրավիրել է մի գաղտնի հավաք (Անգեղակոթի ժողովը) որի ընթացքում Սյունիքի հայ իշխանները (մելիքները) քննարկել են Հայաստանի անկախության ծրագրերը։

Նոր ժամանակաշրջան խմբագրել

1797 թվականին Անգեղակոթը ենթարկվել է պարսիկ Աղա-Մահմեդ Բ խանի հարձակմանը և դատարկվել է։ 1828-1830 թվականներին այն նորից վերաբնակեցվեց՝ Պարսկաստանի Խոյ և Սալմաստ շրջաններից (հիմնականում Ղարաքյավշան գյուղից) գաղթած հայ բնակիչներով, ովքեր հիմնեցին «նոր Անգեղակոթը»։

Նախկինում Անգելաութ անվանումով գյուղն ընդգրկված է եղել Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառում[3]։

Պատմամշակութային հուշարձաններ խմբագրել

Տարածքում հայտնաբերվել են նեոլիթի, բրոնզե դարի դոլմեններ և դամբարաններ։Ունի միջնադարյան հուշարձաններ՝ Սուրբ Աստվածածին, Սուրբ Ստեփանոս, Սուրբ Հազարափրկիչ եկեղեցիներ, մի քանի մատուռ, խաչքարեր, «Վարդան Զորավար» սրբավայր։

Բնակչություն խմբագրել

Անգեղակոթի ազգաբնակչության փոփոխությունը[4].

ՏարիԲնակչություն
1831276 մարդ[5]
18771112 մարդ[5]
19082055 մարդ[5]
19143420 մարդ[5]
19192930 մարդ[5]
19311939 մարդ[5]
19701779 մարդ[5]
19791717 մարդ[5]
19891688 մարդ[6]
20011860 մարդ[5]
20111582 մարդ[2]


Հայտնի անձինք խմբագրել

Անգեղակոթում է ծնվել ծանրամարտի օլիմպիական խաղերի ու աշխարհի չեմպիոն Օգսեն Միրզոյանը։

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է անասնաբուծությամբ, հացահատիկի և ծխախոտի մշակությամբ։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Տեղեկություններ Սիսիան համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 27․11․2023 թվական)։
  2. 2,0 2,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 252
  4. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 21-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — 184 p.
  6. Հակոբյան Թ., Մելիք-Բախշյան Ս., Բարսեղյան Հ. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.)Երևանի համալսարանի հրատարակչություն, 1986. — հատոր 5. — էջ 554. — 4696 p.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անգեղակոթ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 378