Անատոլ Լըռուա-Բոլյո

Անատոլ Լըռուա Բոլյո (ֆր.՝ Anatole Leroy-Beaulieu, փետրվարի 12, 1842(1842-02-12)[1][2][3], Լիզիե - հունիսի 15, 1912(1912-06-15)[1][3], Փարիզ), ֆրանսիացի պատմաբան, էսսեիստ. Ֆրանսիական ակադեմիայի անդամ։

Անատոլ Լըռուա-Բոլյո
Ծնվել էփետրվարի 12, 1842(1842-02-12)[1][2][3]
Լիզիե
Մահացել էհունիսի 15, 1912(1912-06-15)[1][3] (70 տարեկան)
Փարիզ
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունպատմաբան, ակնարկագիր և գրող
Գործունեության ոլորտպատմություն[4] և էսսե[4]
Պաշտոն(ներ)ընկերության նախագահ և ընկերության նախագահ
ԱնդամակցությունԲարոյական և քաղաքական գիտությունների ակադեմիա
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[1][4]
Հայտնի աշակերտներՄարսել Պրուստ
Պարգևներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
ՀայրPierre Leroy-Beaulieu?
 Anatole Leroy-Beaulieu Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մասնագիտացել է Ռուսաստանի պատմության սումնասիրման գործում։ 1866 թվականին հրատարակել է «Une troupe de Comédiens», ապա՝ «Essai sur la restoration de nos monuments historiques devant l'art et devant le budget» աշխատությունը, որտեղ մասնավորապես արծարծում է Էվրյոյի Աստվածամոր տաճարի վերականգնման հարցն ու դրա լուծման տարբերակները։ Այցելել է Ռուսաստան՝ սլավոնական ազգերի քաղաքականության ու տնտեսության վերաբերյալ փաստաթղթեր հավաքելու նպատակադրումով։ Վերադառնալով՝ պատրաստել ու Revue des deux mondes-ում 1882-1889 թվականներին հրատարակել է հոդվածների մի ամբողջ շարք (հետագայում այդ հոդվածաշարը լույս է ընծայել եռահատոր գրքի տեսքով՝ L'Empire des zar et les Russes խորագրի ներքո)։ 1879 թվականին հրատարակած Un empereur, un roi, un pope, une restauration գրքում քննադատաբար վեր է լուծել Ֆրանսիայի Երկրորդ Հանրապետության վարած ներքին ու արտաքին քաղաքականությունը, A Russian state homme աշխատության մեջ ներկայացրել ճորտատիրության վերացումը Ալեքսանդր Երկրորդ ցարի օրոք։ Պատմաբանի հիշարժան երկերից են նաև Les Catholiques libéraux, l'église et la libéralisme-ը (1890), La Papauté, le socialisme at la démocracie-ն (1892), Les Juifs et l'Antisémitisme; Israël chez les Nations-ը (1893), Les Arméniens et la question arménienne-ը (1896), L'Antisémitisme-ը (1897), Etudes russes et européennes-ը (1897)։ Այդ գրքերը, որոնք մեծ մասամբ հոդվածների ժողովածուներ են, հասցեագրված են ոչ միայն մասնագետ պատմաբաններին, այլ նաև ընթերցող հասարակության լայն շերտերին։

1881 թվականին Լըռուա-Բոլյոն, ի գնահատումն նրա գիտական վաստակի, ընտրվել է ժամանակակից պատմության, պատմագիտության և արևելյան հարցերի պրոֆեսոր քաղաքագիտության ուսումնասիրման փարիզյան ինստիտուտում (1880-1910), Ալբեր Սորելի վախճանվելուց հետո՝ 1906 թվականին դարձել դրա տնօրենը։ Դեռևս 1887 թվականին նրան ընտրել էին նաև Բարոյական և քաղաքական գիտությունների ակադեմիայի անդամ, 1901 թվականին՝ Հակաաթեիստական ազգային լիգայի նախագահ, 1893 թվականին՝ Ֆրանսիական ակադեմիայի անդամության թեկնածու[5]։ Անվանի պատմաբանը հակասեմականության սկզբունքային հակառակորդ էր։ «Դա մեզ մոտ է թափանցել դրսից՝ այն երկրներից, որոնք զուրկ են մեր ոգուց ու ավանդույթներից»,-գրել է նա"[6]։

Աշխատությունների ընտրանի խմբագրել

  • Cathédrale d’Évreux. La restauration de nos monuments historiques devant l’art et devant le budget, Paris, Piccard, 1875
  • Christianisme et démocratie, christianisme et socialisme, Paris, Bloud, 1905
  • Collectiviste et anarchiste : dialogue sur le socialisme et l’individualisme, Paris, [s.n.], 1898
  • Études russes et européennes, Paris, Lévy, 1897
  • Israël chez les nations, Paris, Calmann-Lévy, 1883
  • L’Empire des tsars et les Russes, Paris, Hachette, 1881-1889, 9782221065976
  • La France, la Russie et l’Europe, Paris, Calmann Lévy, 1888
  • La France, Paris, Lévy, 1888
  • La Liberté d’enseignement, Paris, Comité de défense et de progrès social, 1890
  • La Papauté, le socialisme et la démocratie, Paris, Calmann Lévy, 1892
  • La Patrie française et l’internationalisme, Paris, Comité de défense et de progrès social, 1897
  • La Révolution et le libéralisme, Paris, Hachette, 1890
  • La Russie et la crise russe, Rouen, Société normande de Géographie, 1907
  • L’Antisémitisme, Paris, C. Lévy, 1897
  • Le Pays et les habitants, Paris, 1890
  • Les Arméniens et la question arménienne, Paris, Clamaron-Graff. 1896
  • Les Catholiques libéraux ; l’Église et le libéralisme de 1830 à nos jours, Paris, E. Plon, Nourrit, 1885
  • Les Doctrines de haine, l’antisémitisme, l’antiprotestantisme, l’anticléricalisme, Paris, Calmann-Lévy, 1902
  • Les Immigrants juifs et le judaïsme aux États-Unis, Paris, Librairie nouvelle, 1905
  • Questions d’Autriche-Hongrie et question d’Orient, Paris, Plon-Nourrit, 1903
  • Un Empereur - un roi - un pape - une restauration, Paris, Charpentier, 1879
  • Un Homme d’État russe (Nicolas Milutine) d’après sa correspondance inédite ; étude sur la Russie et la Pologne pendant le règne d’Alexandre II (1855-1872), Paris, Hachette, 1884

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Base Léonore (ֆր.)ministère de la Culture.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Annuaire prosopographique : la France savante
  4. 4,0 4,1 4,2 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  5. auteur=Paul Aron|titre=Les candidatures de Zola à l'Académie française : une obstination significative|périodique=Les Cahiers naturalistes|date=2017|numéro=91|pages=282|lire en ligne=http://etudes-romantiques.ish-lyon.cnrs.fr/wa_files/AronVielitteraire.pdf}}(չաշխատող հղում).
  6. Lindqvist 1996, s. 133

Արտաքին հղումներ խմբագրել

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անատոլ Լըռուա-Բոլյո» հոդվածին։