Էսսե

գրականագիտության ժանրերից մեկը

Էսսե, հայերեն՝ փորձագրություն (լատին․՝ exagium - «կշռադատել», անգլ.՝ essay - «ակնարկ, հոդված, փորձ», ֆր.՝ essai - «ակնարկ, փորձ»), գրականագիտության ժանրերից մեկը։ Ազատ ոճով գրված և հեղինակի խորհրդածություններով հագեցած ակնարկ, հոդված՝ նվիրված որևէ կոնկրետ ստեղծագործության կամ գրողի վաստակի ընդհանուր բնութագրմանը։

Էսսեի բնորոշ օրինակներ են՝ Ավ. Իսահակյանի «Միքայել Նալբանդյանի անմահ հիշատակին», «Տարաս Շևչենկո» և այլ հոդվածներ, Գ. Զոհրապի «Ծանոթ դեմքեր» շարքը, Մ. Մեծարենցի «Նարեկացիին հետ» հոդվածը։ Արևմտահայերը այս ժանրը կոչել են դիմաստվեր (օր.՝ Հ. Ասատուրի «Դիմաստվերներ» գիրքը)[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան. «Գրականագիտական բառարան», Երևան, 1980, էջ 122-123։


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էսսե» հոդվածին։