Աղյուսակ (լատին․՝ tabula տախտակ), տվյալների կառուցվածքի միջոց է։ Դա տվյալների բաշխումն է տողերի և սյունակների վրա։

Աղյուսակները լայնորեն օգտագործվում են տարբեր ուսումնասիրությունների և տվյալների վերլուծության մեջ։ Աղյուսակներ հանդիպում են նաև ԶԼՄ-ներում, ձեռագիր նյութերում, համակարգչային ծրագրերում և ճանապարհային ցուցանակներում։

Նկարագրություն խմբագրել

Աղյուսակ

Աղյուսակը բաղկացած է տողերի և սյունակների դասավորված շարքերից.

  • տողերի տարրերը հավասարեցվում են միմյանց հետ և ունեն իմաստային կապ
  • սյունակում թվարկված են այս տարրերի հատկությունները, որոնցով հավասարեցվում են
  • սովորաբար սյունակը վերնագիր ունի
  • դրա անունը կարող է լինել բառ, արտահայտություն կամ թիվ
  • տողի և սյունի հատումը հանդիսանում է աղյուսակի բջիջ։

Աղյուսակի տարրերը կարող են խմբավորվել կամ դասավորվել տարբեր ձևերով։ Բացի այդ, աղյուսակը կարող է ներառել մետատվյալներ, ծանոթագրություններ, վերնագիր, էջախորագիր։

Պարզ աղյուսակ խմբագրել

Հետևյալ օրինակը ներկայացնում է պարզ աղյուսակ՝ երեք սյունակով և վեց տողով։ (առաջին շարքը անտեսվում է, քանի որ այն օգտագործվում է միայն սյունակի անունները ցուցադրելու համար)։ Այս աղյուսակը վերնագիր ունի։

Ծրագրավորման բաժնի ուսուցիչներ
ԱզգանունԱնունՀայրանուն
ԶարոյանՄարինեԿարապետ
ԴանիելյանՎարսենիկՄարտին
ՀարությունյանԼուսինեՌուբեն
ՄարտիրոսյանԳոհարիկՍիրակ
ԱբրահամյանԱրմենուհիՄայիս
ԿարապետյանՔրիստինեԱրամ

Բազմաչափ աղյուսակներ խմբագրել

Ցանկացած պարզ աղյուսակ կարող է դառնալ բազմաչափ՝ տվյալների արժեքները կարգավորված հիերարխիայի նորմալացնելով (օրինակ՝ մարդկանց և նրանց տարիքի մասին պարզ աղյուսակից օգտագործելով տվյալներ, կարող եք ստեղծել բազմաչափ տարիքային աղյուսակ)։

Բազմաչափ աղյուսակի լավ օրինակ է բազմապատկման աղյուսակը։

Բազմապատկման աղյուսակ
*123
1123
2246
3369

Ծանոթագրություն. Բազմաչափ աղյուսակում շարքի վերնագրի և սյունակի վերնագրի արժեքների յուրաքանչյուր համադրություն կունենա յուրահատուկ արժեք (այն չի կարող փոխվել).

  • 1-ին սյունակի և 1-ին տողի հատման կետը կհամապատասխանի միայն 1-ին, այսինքն՝ արժեքը կլինի 1։
  • 1-ին սյունակի և 2-րդ տողի հատման կետը կհամապատասխանի միայն 2-ին, այսինքն՝ արժեքը կլինի 2 և այլն։

Տարիքային աղյուսակը կառուցվածքային առումով նման է բազմապատկման աղյուսակին։

Տարիքային աղյուսակ (միայն անուններ)
+123
ՄհերԽաչատրյան ՄհերՍարգսյան ՄհերԳինոսյան Մհեր
ՍերոբՀամբարձումյան ՍերոբՀունանյան ՍերոբԻսրոյան Սերոբ

Կիրառություն խմբագրել

Հրատարակություն խմբագրել

  • խաչաձև հղումներ

Մաթեմատիկա խմբագրել

  • թվաբանություն (բազմապատկման աղյուսակ)
  • տրամաբանություն (ճշմարիտ կամ ճշտության աղյուսակ)

Բնական գիտություններ խմբագրել

  • քիմիա (պարբերական աղյուսակ)
  • օվկիանոսագիտություն (մակընթացության աղյուսակ)

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ խմբագրել

Աղյուսակներն օգտագործվում են ինչպես ծրագրերում, այնպես էլ դրանց նախագծման մեջ։Ժամանակակից ծրագրերը թույլ են տալիս ստեղծել, ձևավորել և խմբագրել աղյուսակներ։ Դրանք են՝

  • տեքստային խմբագրիչներ
  • ծրագրեր` շնորհանդեսներ ստեղծելու համար
  • HTML

Տես նաև խմբագրել