Աբաս Բագրատունի (սպարապետ)
սպարապետ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աբաս (այլ կիրառումներ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աբաս Բագրատունի (այլ կիրառումներ)
Աբաս Բագրատունի (9-րդ դար - 9-րդ դար), հայոց սպարապետ 862 - 892 թվականներին։
Աբաս Բագրատունի | |||
| |||
---|---|---|---|
862 - 892 | |||
Նախորդող | Աշոտ Ա Մեծ | ||
Հաջորդող | Շապուհ սպարապետ | ||
Մասնագիտություն՝ | ռազմական գործիչ | ||
Ազգություն | հայ | ||
Դավանանք | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ծննդյան օր | 9-րդ դար | ||
Վախճանի օր | 9-րդ դար | ||
Դինաստիա | Բագրատունիներ | ||
Հայր | Սմբատ Խոստովանող | ||
Մայր | Հռիփսիմե իշխանուհի | ||
Ռազմական ծառայություն | |||
Ծառայության տարիներ՝ | 862-892 | ||
Պատկանելություն՝ | Արաբական խալիֆայություն, Բագրատունիների թագավորություն | ||
Կոչում՝ | Հայոց սպարապետ |
Սմբատ Խոստովանողի ավագ որդին, Աշոտ Ա-ի եղբայրը, Սմբատ Ա-ի հորեղբայրը։
Հզորացնելով արքունի բանակը (40 հազար զինվոր)՝ պայքարել է արաբական ամիրայության դեմ։ Հայտնի է կենտրոնախույզ ուժերի դեմ մղած պայքարով։ Արաքսի ձորում (այժմյան Կաղզվանի մոտ) 40 հազարանոց զորաբանակով ջախջախեց Արշարունիք խուժած Կայսիկ ցեղի առաջնորդ Ջահհաֆ (Ջահապ) պարսիկին, կանխեց Աշոտ Ա-ի դեմ Հայաստանի ոստիկան Ահմադի և Պարտավի ամիրայի դավադրությունը։ 890 թվականին ըմբոստացել է Սմբատ Ա-ի դեմ, հաջողության չհասնելով՝ հաշտվել և շարունակել սպարապետությունը։ Վերակառուցել է Կարս բերդաքաղաքի ամրությունները, հիմնել ապարանք[1]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին. Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն. 2005. էջ 9.
Աղբյուրներ խմբագրել
- «Հայոց անձնանունների բառարան», Հրաչյա Աճառյան, 1942 թ. Հատոր 1, Ցուցակ 1, Էջ 3
- «Պատմութիւն Հայոց», Հովհաննես Դրասխանակերտցի, կթ, լ, իը
- «Պատմություն Արծրունյաց տան», Թովմա Արծրունի, Գ., ի.
- «Պատմուիւն Հայոց», Միքայել Չամչյան, հատոր Բ, էջ 676-678, 705-710
Գրականություն խմբագրել
- «Պատմութիւն տիեզերական», Ստեփանոս Տարոնեցի (Ասողիկ), ԱՊԲ, 1885, Բ., բ.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 15)։ |
🔥 Top keywords: Բագրատ ԳալստանյանՀաղթանակի օրԵվրատեսիլ 2024 երգի մրցույթԳլխավոր էջԳուրգեն ՄելիքյանՎիքիպեդիա:Վիքին սիրում է Երկիրը 2024ԻմպիչմենտՀամբարձում (տոն)Շուշիի ազատագրումՍպասարկող:ՈրոնելՀանրապետության հրապարակ (Երևան)ՀայաստանՀայրենական մեծ պատերազմԳարեգին ԲՄայիսի 9Երկրորդ համաշխարհային պատերազմԼադանիվաԱկսել ԲակունցԱրգիշտի ՔյարամյանՍուրեն Պետրոսյան (քաղաքական գործիչ)Սևանա լիճՎիլյամ ՍարոյանԾաղկեվանք (Արա լեռ)Պարույր ՍևակՎահան ՏերյանՀամբարձման տոնը ՀայաստանումՏիգրան ՊետրոսյանԱռաքել ՔարամյանԱռաջին համաշխարհային պատերազմՀովհաննես ԹումանյանԳարեգին ՆժդեհՋրծաղիկԵրևանՎազգեն ՍարգսյանԱրարատԵկեղեցական զգեստՀայաստանյայց Առաքելական Սուրբ ԵկեղեցիԹավշյա հեղափոխություն (Հայաստան)Հայաստանի տոների և հիշատակի օրերի ցանկ