Ստրոմբոլի
Ստրոմբոլի (լատին․՝ Stromboli), գործող հրաբուխ Տիրենյան ծովում (Իտալիա)։ Առաջացրել է նույնանուն կղզի։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 926 մ, ծովի հատակից՝ 2700 մ։ Կազմված է հին՝ ավերված անդեզիտային կոնից և ժամանակակից բազալտային հատած կոնից։ Պարբերաբար յուրաքանչյուր 10—20 րոպեն մեկ, հրաբխի խառնարանից, որը գտնվում է 720 մ բացարձակ բարձրության վրա, ժայթքում են ռումբեր՝ գազերի հետ միասին։ Ստրոմբոլի լավա է արտավիժում տևական ընդմիջումներով (վերջին անգամ 1971 թվականին)։ Լավայի կազմը տրախիբազալտային է։ Ստրոմբոլի անունով է կոչվում հայտնի հրաբխային ժայթքումների տիպերից մեկը՝ ստրոմթոլյանը։ Գիշերները խառնարանի գազերի «լույսը» նկատելի է շատ հեռու տարածություններից, որի համար Ստրոմբոլի անվանում են միջերկրածովային փարոս։
Ստրոմբոլի | |
---|---|
Տեսակ | կղզի |
Երկիր | Իտալիա |
Վարչատարածքային միավոր | Լիպարի |
Մասն է | Լիպարյան կղզիներ |
Մակերես | 12,6 կմ² |
Բնակչություն | 450 մարդ (հունվարի 1, 2001) |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստրոմբոլի» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 158)։ |
🔥 Top keywords: Գլխավոր էջԵվրատեսիլ 2024 երգի մրցույթԲագրատ ԳալստանյանՎիքիպեդիա:Վիքին սիրում է Երկիրը 2024Սպասարկող:ՈրոնելՀայաստանՀաղթանակի օրՍևանա լիճԱկսել ԲակունցՀովհաննես ԹումանյանՎիլյամ ՍարոյանՎահան ՏերյանՏիգրան ՊետրոսյանԱրեգակնային համակարգՊարույր ՍևակՎարդանանք (պատմավեպ)Առաջին համաշխարհային պատերազմԱրարատԳարեգին ՆժդեհՎիկտոր ՀամբարձումյանՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՀայերենի այբուբենԿոմիտասԱնիԱմերիկայի Միացյալ ՆահանգներՀամո ՍահյանՄարտիրոս ՍարյանՄակդիրՀայաստանի առաջին հանրապետությունԵրևանՄոլորակՀովհաննես ՇիրազՋրծաղիկՄոնթե ՄելքոնյանԼուսինԽնձորԵղիշե ՉարենցԳևորգ Մարզպետունի (վեպ)Վարդավառ