Սուսաննա Շահինյան

Վիքիպեդիայում կան հոդվածներ Շահինյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Սուսաննա Հովհաննեսի Շահինյան (մայիսի 23, 1951(1951-05-23), Գեղանուշ, Ղափանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ հաղորդավարուհի։

Սուսաննա Հովհաննեսի Շահինյան
Ծնվել էմայիսի 23, 1951(1951-05-23) (72 տարեկան)
ԾննդավայրԳեղանուշ, Ղափանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունՇոթա Ռուսթավելու անվան թիվ 23 դպրոց և Երևանի պետական համալսարան
Մասնագիտությունհաղորդավար

Կենսագրություն խմբագրել

Սուսաննա Շահինյանը ծնվել է 1951 թվականի մայիսի 23-ին՝ Հայաստանի Սյունիքի մարզի Գեղանուշ գյուղում[1]։ 3 տարեկան հասակից բնակվում է Երևանում, որտեղ ավարտել է Շ. Ռուսթավելու անվան թիվ 23 միջնակարգ դպրոցը։ 1968-1974 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի Իրանի պատմություն բաժնում։ 1972 թվականից աշխատում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում՝ որպես հաղորդավար[2][3]։

Վարել է բազմաթիվ մանկական, երաժշտական, լրատվական, հասարակական հաղորդումներ՝ «Համայնապատկեր», «Լրաբեր», «Երաժշտական հանդիպումներ», «Շնորհալիները», «Երաժշտական փոստարկղ» և այլն[4]։ Հայկական հեռուստաընկերության ծրագրերը ներկայացրել է ԽՍՀՄ տարբեր երկրներում։ Եղել է բազմաթիվ տոնական, պետական, հոբելյանական երեկոների հանդիսավար։ 1993-2004 թվականներին բնակվել է Հոլանդիայում, որտեղ ավարտել է հոլանդերենի բարձրագույն քոլեջը, այնուհետև սովորել է տեղի Ֆիլմերի և հեռուստատեսության ակադեմիայում։ Ղեկավարել է Դորդրեխտ քաղաքի «Անի» հայկական համայնքի գեղարվեստական բաժինը և եղել է Ամստերդամի «Աբովյան» մշակութային կենտրոնի գլխավոր համակարգողը ու փոխտնօրենը։ Մոտ 5 տարի աշխատել է որպես հոլանդերեն, հայերեն, ռուսերեն լեզուների պետական երդվյալ թարգմանիչ։ 2004 թվականից վերադարձել է Երևան և Հայաստանի հանրային հեռուստաըներության հրավերով շարունակել աշխատանքը[5]։ Վարում է «Երաժշտական փոստարկղ» հաղորդումը[6]։ 2011 թվականին արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման, 2012 թվականին՝ Հայաստանի սփյուռքի նախարարության ոսկե մեդալի՝ մայրենի լեզվի մաքրությունը պահպանելու համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «AV Production - Սուսաննա Շահինյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 28-ին.
  2. «https://twitter.com/armpublictv/status/1065562855506882565». Twitter (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 28-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  3. «Հանրային ռադիոյի աստղային ճեմուղում նոր անուն է հայտնվել՝ Սուսաննա Շահինյան». lurer.com. Վերցված է 2021 թ․ հունիսի 28-ին.
  4. «Հանրային ռադիոյի աստղային ճեմուղում նոր անուն է հայտնվել՝ Սուսաննա Շահինյան». asekose.am. Վերցված է 2021 թ․ հունիսի 28-ին.
  5. «Վարչապետի որոշումներ - Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում | e-gov». www.e-gov.am. Վերցված է 2021 թ․ հունիսի 28-ին.
  6. «Երաժշտական փոստարկղ». www.1tv.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 28-ին.

Արտաքին հղումներ խմբագրել