Միզոպրոստոլ

քիմիական միացություն

Միզոպրոստոլ, Սայտոտեկ վաճառքային անվանմամբ դեղամիջոցը օգտագործվում է ծննդաբերությունը ինդուկցելու համար, հղիության արհեստական ընդհատման՝ աբորտի ժամանակ, դադարեցնում է հետծննադաբերական արյունահոսությունը, նպաստելով արգանդի կծկմանը, ինչպես նաև կանխում և բուժում է ստամոքսի խոցերը[1]։ Աբորտների ժամանակ, սովորաբար կիրառվում է միֆեպիստոնի կամ մետոտրեքսատի հետ համակցված[2]։ Առանձին օգտագործելու ժամանակ էֆեկտիվությունը կազմում է 66-90%[3]։ Տեղադրվում է այտի, լեզվի տակ կամ հեշտոցում[2][4]։

Միզոպրոստոլ
Կլինիկական տվյալներ
AHFS/Drugs.comMonograph
MedlinePlusa689009
Օգտագործման
եղանակներ
Պերօրալ, ներհեշտոցային
Ֆարմակոկինետիկ տվյալներ
ԿենսամատչելիությունԻնտենսիվ ներծծվում է
Սպիտակուցով կապում80-90% (ակտիվ մետաբոլիտներ, միզոպրոստոլաթթու)
ՆյութափոխանակությունԼյարդ
Կիսատրոհման պարբերություն20–40 րոպե
ԴուրսբերումՄեզ (80%)
Նույնացուցիչներ
CAS համար59122-46-2
PubChem CID5282381
DrugBank00929
CompTox Dashboard (EPA)
ECHA InfoCard100.190.521 Խմբագրել Վիքիդատայում
Քիմիական և ֆիզիկական տվյալներ
Քիմիական բանաձևC22H38O5
Մոլային զանգված382.534 գ/մոլ g·mol−1

Հաճախ հանդիպող կողմնակի ազդեցություններն են ցավը որովայնի շրջանում և փորլուծությունը[1]։ Պատկանում է հղիության վրա ազդեցություն ունեցող դեղերի X կատեգորիային, այսինքն հայտնի է տվյալ դեղամիջոցի բացասական էֆեկտը պտղի վրա[1]։ Հազվադեպ, հնարավոր է արգանդի պատռում[1]։ Հանդիսանում է պրոստոգլանդինների, մասնավորապես՝ համակարգային պրոստոգլանդին E1-ի անալոգ[1]։

Միզոպրոստոլն առաջին անգամ սինթեզվելէ 1973 թվականին[5]։ Գտնվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության WHO Model List of Essential Medicines-ում (Հիմնական դեղամիջոցների ցուցակ), որպես բժշկության մեջ ամենաարդյունավետ, անվտանգ դեղամիջոցներից մեկը[6]։ Հասանելի է որպես գեներիկ դեղորայք[1]։ Զարգացող երկրներում արժեքը հասնում է 0.36-2.00 ԱՄՆ դոլլար մեկ դոզայի համար[7]։ ԱՄՆ-ում ստամոքսի խոցային հիվանդության բուժման մեկամսյա կուրսը կազմում է 100-200 ԱՄՆ դոլլար[8]։ Նույն կուրսի արժեքը Եվրոպայում 30-55 եվրո է[9]։

Կիրառման ցուցումներ խմբագրել

Խոցերի կանխարգելում խմբագրել

Միզոպրոստոլը օգտագործվում է կանխելու համար ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցների (ՈՍՀԲԴ) օգտագործման հետևանքով առաջացած ստամոքսի խոցերը։ Փոխազդում է պարիետալ բջիջների հետ, ճնշելով ստամոքսահյութի արտադրությունը։ Ճնշելով ադենիլատ ցիկլազայի ակտիվությունը, բերում է ադենոզին մոնոֆոսֆատի (ԱՄՖ) քանակի քչացման և պարիետալ բջիջների ապիկալ հատվածի պրոտոնային պոմպի ակտիվության նվազման։ H2-ռեցեպտորների անտագոնիստների և պրոտոնային պոմպի ինհիբիտորների ավելի բարձր էֆեկտիվության պատճառով, միզոպրոստոլի օգտագործումը խոցերի բուժման նպատակով սահմանափակ է։ Երբեմն նշանակվում է ՈՍՀԲԴ-ների, օրինակ՝ դիկլոֆենակի հետ, կանխելու համար կողմնակի էֆեկտները։

Այնուամենայնիվ, օմեպրազոլը ավելի արդյունավետ է ՈՍՀԲԴ ինդուկցված խոցերի բուժման համար և ունի ավելի քիչ կողմնակի էֆեկտներ, այդ իսկ պատճառով միզոպրոստոլը չի համարվում առաջին ընտրության դեղամիջոց։ Միզոպրոստոլով հարուցված փորլուծությունը անհրաժեշտություն ունի երկարատև բուժման[10]։

Սայտոտեկ 200 մկգ

Ծննդալուծում խմբագրել

Միզոպրոստոլը հաճախ կիրառվում է ծննդալուծման ժամանակ։ Բերում է արգանդի վզիկի հասունացման՝ փափկեցման և կարճացման[11]։ Նման պրեպարատներից, օրինակ՝ դինոպրոստոնից ավելի շահավետ է[12]։

Սովորաբար ծննդալուծման համար օգտագործվում է օքսիտոցին, որը սակայն առանց վզիկի հասունացման, արդյունավետ չի ազդում։ Օքսիտոցինն ու միզոպրոստոլը միասին լավ արդյունք են ցուցաբերում[12]։

Եվրոպայում 2002-2012 թվականին ընկած ժամանակահատվածում կատարված հետազոտությունները վկայում են, որ միզոպրոստոլի ներհեշտոցային օգտագործումը անվտանգ է.[13][14], այնինչ ԱՄՆ-ում Food and Drug Administration (FDA կամ USFDA) կազմակերպությունը գտնում է, որ արգանդի վզիկի փափկացման հատկությունը չպետք է ներառվի անվտանգ էֆեկտների մեջ[15]։

Աբորտ խմբագրել

Միզոպրոստոլն առանձին կամ այլ պրեպարատների (միֆեպրիստոնի, մետոտրեքսատի) հետ կոմբինացված, լայն կիրառվում է դեղորայքային աբորտ առաջացանելու համար[16]։ Դեղորայքային աբորտը համարվում է քիչ ինվազիվ, ավելի ավտոնոմ[17][18][18]։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից մշակվել են մի շարք ուղեցույցեր միզոպրոստոլի դրական և բացասական կողմերի մասին[19]։

Միզոպրոստոլը ավելի էֆեկտիվ է, երբ համակցվում է մետոտրեքսատի կամ միֆեպրիստոնի (RU-486) հետ[20]։ Առանձին էֆեկտիվությունը ցածր է և 8 շաբաթական հղիության համար կազմում է 88%։ Բժշկական հսկողության պարագայում համարվում է անվտանգ, այնուամենայնիվ 1% կանանց շրջանում առաջացնում է ծավալուն արյունահոսություն, որոշների մոտ կարող է բերել արտարգանդային հղիության։ 12%-ի շրջանում, եթե հղիությունը չի հաջողվել ընդհատել, պտղի մոտ հետագայում կարող են զարգանալ ծանր բնածին արատներ[21]։

Մեծ հետազոտությունները մշակել են արձանագրություններ, ըստ որի, միզոպրոստոլը ցանկալի է համակցել միֆեպրիստոնի հետ.[22]: Կոմբինացման դեպքում էֆեկտիվությունը, փոքր հղիությունների համար, կազմում է 95%[23][24]։ Ըստ ԱՀԿ-ի ուղեցույցի, միչև 12 շաբաթական հղիության դեպքում, անհրաժեշտ է 12 հատ 200մկգ-անոց դեղահաբերից։ 4 հաբ տեղադրվում է լեզվի տակ կամ հեշտոցում, 30 րոպե սպասում, որպեսզի ներծծվի։ Եվս 3 ժամ սպասում և կրկնում[20]։

Պտղի մահ խմբագրել

Պտղի մահի դեպքում, երբ վիժում բնական ճանապարհով տեղի չի ունենում, միզոպրոստոլը երբեմն կիրառվում է արգանդի վզիկը արհեստական վիժմանը պատրաստելու համար։ Կանադական մի շարք հիվանդանոցներում միզոպրոստոլը օգտագործվում է փոքրաժամկետ մահացած պտղուների ծննդալուծման և ֆետալ ծանր անոմալիաների առկայության դեպքում, հղիության ընդհատման համար[25]։

Հետծննդաբերական արյունահոսություն խմբագրել

Միզոպրոստոլը կիրառվում է նաև հետծննդաբերական արյունահոսության կանխման կամ դադարեցման համար։ Օրալ ճանապարհով ընդունած միզոպրոստոլը, արդյունավետությամբ աննշան զիջում է օքսիտոցինին[26]։ Ռեկտալ ճանապարհով օգտագործումը օպտիմալ է արյունահոսության դադարեցման համար և ունի նվազագույն քանակով կողմնակի, անցանկալի էֆեկտներ[27][28]։ Միզոպրոստոլը մատչելի է և սառը պայմաններում պահպանելու անհրաժեշտություն չունի, ինչը հասանելի է դարձնում այն զարգացող երկրների համար[29]։ Ռանդոմիզացված հետազոտությունները պարզել են միզոպրոստոլի դրական ազդեցությունը հետծննդաբերական արյունահոսության պատճառով մայրական մահերի քանակի նվազման մեջ (38%)[30]։ Օքսիտոցինը ահրաժեշտ է կիրառել ներերակային ուղիով, մինչդեռ միզոպրոստոլի օգտագործումը շատ ավելի հեշտ է (օրալ, ռեկտալ, հեշտոցային)[31][32]։

Կողմնակի ազդեցություններ խմբագրել

Միզոպրոստոլի քիմիական բանաձևը

Ստամոքսի խոցի բուժման նպատակով կիրառված միզոպրոստոլի հաճախ հանդիպող կողմանկի ազդեցություններից է փորլուծությունը։ Կլինիկական փորձարկումների ժամանակ պարզվել է, որ հիվանդների 13%-ի շրջանում նկատվել է փորլուծություն, ինչ դոզա կախյալ էր և զարգանում էր բուժման սկզբում։ Սովորաբար դադարում էր մինչև 8 օրվա ընթացքում, բայց որոշ դեպքերում (2%) դառնում էր բուժման անավարտ թողելու պատճառ[33]։

Կողմնակի ազդեցություններից են նաև՝

Միզոպրոստոլը, խոցերի բուժման նպատակով, հակացուցված է ցանկալի հղիությամբ կանանց։ Օգտագործումը կբերի արգանի տոնուսի և կծկողականության բարձրացման, ինչը կարող է հանդիսանալ մասնակի կամ լրիվ վիժումների, բնածին արատների պատճառ[33][34]։

Արգանդի վզիկի հասունացմանը և ծննդալուծմանը նպաստող բոլոր դեղամիջոցները կարող են բերել արգադի հիպերստիմուլյացիայի, ինչը վատ կանրադառնա պտղի արյունամատակարարման վրա[35]։ Ինչպես նաև, հիպերստիմուլյացիան կարող է հանգեցնել արգանդի պատռման։ Միզոպրոստոլով հարուցված հիպերստիմուլյացիան վատ է ենթարկվում բուժման[36]։ Բարդությունների հանդիպման ցածր հաճախականության պատճառով դժվար է կորելացնել դրանց և միզոպրոստոլի միչև ուղիղ կապը։ Այդ օրինաչափությունը ապացուցելու նպատակով տարբեր հաշվարկներով անհրաժեշտ է 61000-155000 հղի կնոջ մանրազնին հետազոտություն[37]։

Ֆարմակոլոգիա խմբագրել

Միզոպրոստոլը պրոստոգլանդինային անալոգ է, կապվելով միոմետրիումի բջիջների հետ առաջացնում է դրանց կծկում։ Բերում է նաև արգանդի վզիկի հասունացման՝ փափկեցման և լայնացման։ Կապվում է պրոստոգլանդին E2-ի, EP3-ի և EP4-ի, բայց ոչ EP1-ի ընկալիչների հետ և խթանում դրանց[38]։

Հասարակության մեջ և մշակույթում խմբագրել

Միզոոպրոստոլը ներառված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության List of Essential Medicines ցուցակում, որպես բարձր արդյունավետությամբ օժտված և մեծ պահանջ ունեցող դեղամիջոց[39]։

Հեշտոցային դեղաձևերը վաճառվում են Եվրոպայում Միզոդել անվան տակ։

Սև շուկա խմբագրել

Բրազիլիայում, սև շուկայում, միզոպրոստոլի մեկ դոզայի գինը հասնում է մինչև 100 ԱՄՆ դոլլար։ Ոչ օրինական և առանց բժշկական հսկողության կատարված աբորտներն ասոցված են բարդությունների հանդիպման ավելի բարձր հաճախականության հետ։ Հղիության ձախողված ընդհատումը բերում է մոր կյանքին սպառնացող բարդությունների զարգացման և կենդանի մնացած պտղի մոտ ծանր արատների առաջացման[40][41][42][43][44]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Misoprostol». The American Society of Health-System Pharmacists. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 20-ին.
  2. 2,0 2,1 Kulier, R; Kapp, N; Gülmezoglu, AM; Hofmeyr, GJ; Cheng, L; Campana, A (2011 թ․ նոյեմբերի 9). «Medical methods for first trimester abortion». The Cochrane Database of Systematic Reviews (11): CD002855. doi:10.1002/14651858.CD002855.pub4. PMID 22071804.
  3. Bryant, AG; Regan, E; Stuart, G (January 2014). «An overview of medical abortion for clinical practice». Obstetrical & gynecological survey. 69 (1): 39–45. doi:10.1097/OGX.0000000000000017. PMID 25102250.
  4. Marret, H; Simon, E; Beucher, G; Dreyfus, M; Gaudineau, A; Vayssière, C; Lesavre, M; Pluchon, M; Winer, N; Fernandez, H; Aubert, J; Bejan-Angoulvant, T; Jonville-Bera, AP; Clouqueur, E; Houfflin-Debarge, V; Garrigue, A; Pierre, F; Collège national des gynécologues obstétriciens, français (April 2015). «Overview and expert assessment of off-label use of misoprostol in obstetrics and gynaecology: review and report by the Collège national des gynécologues obstétriciens français». European journal of obstetrics, gynecology, and reproductive biology. 187: 80–4. doi:10.1016/j.ejogrb.2015.01.018. PMID 25701235.
  5. Paul, Maureen (2011). «Misoprostol». Management of Unintended and Abnormal Pregnancy: Comprehensive Abortion Care. John Wiley & Sons. ISBN 9781444358476. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին.
  6. «WHO Model List of Essential Medicines (19th List)» (PDF). World Health Organization. April 2015. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  7. «Misoprostol». International Drug Price Indicator Guide. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 20-ին.
  8. Hamilton, Richart (2015). Tarascon Pocket Pharmacopoeia 2015 Deluxe Lab-Coat Edition. Jones & Bartlett Learning. էջ 271. ISBN 9781284057560.
  9. «DocMorris - Cytotec 200 µg Tabletten». 2016 թ․ մայիսի 6. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 6. Վերցված է 2016 թ․ մայիսի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  10. Hawkey CJ, Karrasch JA, Szczepañski L, և այլք: (March 1998). «Omeprazole compared with misoprostol for ulcers associated with nonsteroidal antiinflammatory drugs. Omeprazole versus Misoprostol for NSAID-induced Ulcer Management (OMNIUM) Study Group». N. Engl. J. Med. 338 (11): 727–34. doi:10.1056/NEJM199803123381105. PMID 9494149.
  11. Wood, Alastair J. J.; Goldberg, Alisa B.; Greenberg, Mara B.; Darney, Philip D. (2001). «Misoprostol and Pregnancy». New England Journal of Medicine. 344 (1): 38–47. doi:10.1056/NEJM200101043440107. PMID 11136959.
  12. 12,0 12,1 Summers, L (1997). «Methods of cervical ripening and labor induction». Journal of Nurse-Midwifery. 42 (2): 71–85. doi:10.1016/S0091-2182(96)00138-3. PMID 9107114.
  13. «Ferring's removable misoprostol vaginal delivery system, approved for labour induction in European Decentralised Procedure». Ferring. 2013 թ․ հոկտեմբերի 17. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 26-ին.
  14. Wing, Deborah. «Misoprostol Vaginal Insert and Time to Vaginal Delivery: A Randomized Controlled Trial». Obstetrics and gynaecology. Wolters Kluwer Health. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 26-ին.
  15. «Safety Information, Cytotec (misoprostol) Tablets». FDA. 2012 թ․ դեկտեմբերի 11. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 16-ին.
  16. «WHO | Medical methods for first trimester abortion». apps.who.int. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 4-ին.
  17. Harvey, S. M.; Beckman, L. J.; Castle, M. A.; Coeytaux, F. (1995 թ․ հոկտեմբերի 1). «Knowledge and perceptions of medical abortion among potential users». Family Planning Perspectives. 27 (5): 203–207. doi:10.2307/2136276. ISSN 0014-7354. PMID 9104607.
  18. 18,0 18,1 Bazelon, Emily (2014 թ․ օգոստոսի 28). «The Dawn of the Post-Clinic Abortion». The New York Times. ISSN 0362-4331. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 4-ին.
  19. «Medical methods for first trimester abortion». The WHO Medical Reproductive Library. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 22-ին.
  20. 20,0 20,1 Organization., World Health. Safe abortion : technical and policy guidance for health systems (Second ed.). Geneva. ISBN 9789241548434. OCLC 812323067.
  21. What is the "Mexican abortion pill" and how safe is it? Արխիվացված 2013-07-30 Wayback Machine Jen Gunter, July 27, 2013
  22. «Annotated Bibliography on Misoprostol Alone for Early Abortion» (PDF). Gynuity Health Projects. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2006 թ․ օգոստոսի 22-ին.
  23. providing medical abortion in low-resource settings (PDF) (2 ed.). Gynuity Health Projects. 2009. էջ 4. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 25-ին.
  24. «Instructions for Use: Abortion Induction with Misoprostol in Pregnancies up to 9 Weeks LMP» (PDF). Gynuity Health Projects. 2003. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2006 թ․ օգոստոսի 24-ին.
  25. Neilson, James P; Hickey, Martha; Vazquez, Juan C (2006). Neilson, James P (ed.). «Medical treatment for early fetal death (less than 24 weeks)». Cochrane Database of Systematic Reviews (3): CD002253. doi:10.1002/14651858.CD002253.pub3. PMID 16855990.
  26. Villar, J; Gülmezoglu, AM; Hofmeyr, GJ; Forna, F (2002). «Systematic review of randomized controlled trials of misoprostol to prevent postpartum hemorrhage». Obstetrics & Gynecology. 100 (6): 1301–12. doi:10.1016/S0029-7844(02)02371-2. PMID 12468178.
  27. O'Brien, P; El-Refaey, H; Gordon, A; Geary, M; Rodeck, CH (1998). «Rectally administered misoprostol for the treatment of postpartum hemorrhage unresponsive to oxytocin and ergometrine: A descriptive study». Obstetrics & Gynecology. 92 (2): 212–4. doi:10.1016/S0029-7844(98)00161-6. PMID 9699753.
  28. Lokugamage, Amali U.; Sullivan, Keith R.; Niculescu, Iosif; Tigere, Patrick; Onyangunga, Felix; Refaey, Hazem El; Moodley, Jagidesa; Rodeck, Charles H. (2001). «A randomized study comparing rectally administered misoprostol versus Syntometrine combined with an oxytocin infusion for the cessation of primary post partum hemorrhage». Acta Obstetricia et Gynecologica Scandinavica. 80 (9): 835–9. doi:10.1034/j.1600-0412.2001.080009835.x. PMID 11531635.
  29. Bradley, S. E. K.; Prata, N.; Young-Lin, N.; Bishai, D.M. (2007). «Cost-effectiveness of misoprostol to control postpartum hemorrhage in low-resource settings». International Journal of Gynecology & Obstetrics. 97 (1): 52–6. doi:10.1016/j.ijgo.2006.12.005. PMID 17316646.
  30. Derman, Richard J; Kodkany, Bhalchandra S; Goudar, Shivaprasad S; Geller, Stacie E; Naik, Vijaya A; Bellad, MB; Patted, Shobhana S; Patel, Ashlesha; և այլք: (2006). «Oral misoprostol in preventing postpartum haemorrhage in resource-poor communities: A randomised controlled trial». The Lancet. 368 (9543): 1248–53. doi:10.1016/S0140-6736(06)69522-6. PMID 17027730.
  31. Sanghvi, Harshad; Zulkarnain, Mohammad; Chanpong, Gail Fraser (2009). Blouse, Ann; Lewison, Dana (eds.). Prevention of Postpartum Hemorrhage at Home Birth: A Program Implementation Guide (PDF). United States Agency for International Development. Արխիվացված (PDF) օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 6-ին.
  32. Prata, Ndola; Passano, Paige; Bell, Suzanne; Rowen, Tami; Potts, Malcolm (2012). «New hope: community-based misoprostol use to prevent postpartum haemorrhage». Health Policy and Planning. 28: 339–46. doi:10.1093/heapol/czs068. PMID 22879523.
  33. 33,0 33,1 33,2 Pfizer (September 2006). «Cytotec US Prescribing Information» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 15-ին.
  34. Pharmacia (July 2004). «Cytotec UK SPC (Summary of Product Characteristics)». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 15-ին.
  35. Briggs, G. G.; Wan, SR (2006). «Drug therapy during labor and delivery, part 2». American Journal of Health-System Pharmacy. 63 (12): 1131–9. doi:10.2146/ajhp050265.p2. PMID 16754739.
  36. Wagner 2006
  37. Goldberg & Wing 2003, which cites:
    Weeks, Andrew; Alfirevic, Zarko (2006). «Oral Misoprostol Administration for Labor Induction». Clinical Obstetrics and Gynecology. 49 (3): 658–71. doi:10.1097/00003081-200609000-00023. PMID 16885670.
  38. Moreno JJ (2017). «Eicosanoid receptors: Targets for the treatment of disrupted intestinal epithelial homeostasis». European Journal of Pharmacology. 796: 7–19. doi:10.1016/j.ejphar.2016.12.004. PMID 27940058.
  39. WHO. «WHO Essential drug list 2005 section 22.1 website» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2007 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2006 թ․ դեկտեմբերի 6-ին.
  40. Costa, S. H.; Vessey, M. P. (1993). «Misoprostol and illegal abortion in Rio de Janeiro, Brazil». The Lancet. 341 (8855): 1258–61. doi:10.1016/0140-6736(93)91156-G. PMID 8098402.
  41. Coêlho, Helena Lutéscia; Teixeira, Ana Cláudia; De Fátima Cruz, Maria; Gonzaga, Sandra Luzia; Arrais, Paulo Sérgio; Luchini, Laura; La Vecchia, Carlo; Tognoni, Gianni (1994). «Misoprostol: The experience of women in Fortaleza, Brazil». Contraception. 49 (2): 101–10. doi:10.1016/0010-7824(94)90084-1. PMID 8143449.
  42. Barbosa, Regina Maria; Arilha, Margareth (1993). «The Brazilian Experience with Cytotec». Studies in Family Planning. 24 (4): 236–40. doi:10.2307/2939191. JSTOR 2939191. PMID 8212093.
  43. Rocha, J. (1994). «Brazil investigates drug's possible link with birth defects». BMJ. 309 (6957): 757–8. doi:10.1136/bmj.309.6957.757a. PMC 2540993. PMID 7950553.
  44. Gonzalez, Claudette Hajaj; Vargas, Fernando R.; Perez, Ana Beatriz Alvarez; Kim, Chong Ae; Brunoni, Decio; Marques-Dias, Maria Joaquina; Leone, Clea R.; Neto, Jordão Correa; և այլք: (1993). «Limb deficiency with or without Möbius sequence in seven Brazilian children associated with misoprostol use in the first trimester of pregnancy». American Journal of Medical Genetics. 47 (1): 59–64. doi:10.1002/ajmg.1320470113. PMID 8368254.