Մաղխազություն
Մաղխազություն (ասորերեն malxazu-իշխան, տեր), արքունի գործակալություն Արշակունյաց Հայաստանում։ Ունեցել է արքունիքի պահակազորի և թագավորի թիկնազորի պարտականություն։ Ժառանգաբար վարել է Խորխոռունիների նախարարական տոհմը, որի տանուտեր իշխանը եղել է թիկնազորի հրամանատարը և կրել «մաղխազ» տիտղոսը։ Այդ պատճառով Խորխոռունիները կոչվել են նաև Մաղխազունիք կամ Մաղխազյանք։
Գրականություն խմբագրել
- Ինճիճյան Ղ., Հնախօսութիւե աշխարհագրական Հայաստանեայց աշխարհի, հ. 2, Վնտ., 1835, էջ 139-140
- Մանանդյան Հ., Ֆեոդալիզմը Հին Հայաստանում, Ե., 1934
- Адонц Η., Армения в эпоху Юстиниана, СПБ, 1908.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 190)։ |
🔥 Top keywords: Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելՎիքիպեդիա:Վիքին սիրում է Երկիրը 2024Բագրատ ԳալստանյանՀամբիկ ՍասունյանՏիգրան ՊետրոսյանԱկսել ԲակունցՀայաստանՊարույր ՍևակՀովհաննես ԹումանյանՀամո ՍահյանՎահան ՏերյանԿոմիտասՎիլյամ ՍարոյանԵղիշե ՉարենցՎարդանանք (պատմավեպ)ԱրարատԳարեգին ՆժդեհԳևորգ Մարզպետունի (վեպ)ԵրևանՀովհաննես ՇիրազՄոնթե ՄելքոնյանԿենդանիների հատկանիշների ցանկՀայաստանի առաջին հանրապետությունԲագրատունիների թագավորությունՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՎիկտոր ՀամբարձումյանՔաոս (վեպ)Ամերիկայի Միացյալ ՆահանգներՍևանա լիճՍուրբ Աննա եկեղեցի (Երևան)ԲայՔութեշՄեսրոպ ՄաշտոցԵրկրորդ համաշխարհային պատերազմԽաչատուր ԱբովյանՀայերենի այբուբենԱռաջին համաշխարհային պատերազմԱծական անուն